Հիանում եմ
Հիանում եմ քո երկնայի՜ն հմայքով,
Քո կանացի, գարնանաշո՜ւնչ նազանքով,
Զգայո՜ւն հոգու քո մեղմանո՜ւշ կացությամբ,
Քո հույսերի լեռնագագա՛թ բարձրությա՜մբ,
Նվիրումիդ ծովահատա՜կ չափումով,
Հավատամքիդ անմնացո՛րդ մղումով,
Հրաշազա՜ն խաղիկներով վարսերիդ
Ու գինեվե՜տ քո շուրթերի քաղցրությա՜մբ:
Հիանում եմ անուշությա՜մբ քո մեղմիկ
Եվ հայացքիդ զեփյուռավե՜տ զովությամբ,
Քո ժպիտո՛վ՝ գարնանայի՜ն, լուսաշո՜ղ,
Քո հայացքո՛վ՝ լուսնաթաթա՜խ, հմայո՜ղ
Եվ քո հոգու անզուգակա՜ն վեհությա՜մբ:
Եկար իմ կյանք դու ապրիլին ծաղկազա՜րդ
Ու բացվեցին երկնի դռնե՜րը հազա՜ր,
Ես փարվեցի՜ ու արբեցի՜ քո բույրո՜վ,
Կյանքն ինձ շոյեց իր հրաբո՜րբ համբույրով:
Հիանո՜ւմ եմ քո երկնայի՜ն հմայքով,
Քո աչքերով ու ժպիտով զարդարո՜ւն,
Ամե՛ն ապրիլ ներսս լցվում է կյանքո՜վ,
Շնորհակա՛լ եմ, որ բերեցիր ինձ գարո՜ւն:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 05.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի բարեկամներ, ապրիլ է եկել: Ծառերը «հագել» են ծաղիկներ, սպիտակ ու վարդագույն զգեստներ, որոնք բուրում են չքնաղ բույրերով: Շուրջը տիրում է մի անուշաբույր թարմօդություն: Գարունը շարունակվում է՝ ամեն անգամ հիացնելով իր զվարթ ու գույնզգույն լույսերով, լուրթ երկնքով: Գարնանը բոլոր կենդանի արարածները, այդ թվում` մարդիկ, անհամեմատ ավելի են ակտիվանում, հաճախ սիրահարվում են, սեր են ուզում, սիրով զբաղվել են ուզում… Օդում, կարծես, տիրում է սիրո, սիրահարվածության, կրքի, ամենանվիրական ցանկությունների բավարարման տրամադրություն և գարնանածին անսպառ տենչանք: Շուրջը ամեն բան, ասես, ավելի լուսավոր է դառնում:
Ես սիրում եմ գարունը, ժամանակ, երբ կյանքն արթնանում է ու հիացնում բոլորիս իր բացառիկությամբ: Սիրում եմ գարունը, քանի որ այն հրաշալիորեն ցույց է տալիս բնության գեղեցկությունը: Սիրում եմ գարունը, քանի որ այն անքակտելիորեն կապված է կանացի անսահման գեղեցկության հետ: Հատկապես ապրիլ ամիսը շատ նման է կնոջը, նրա պես լուսավոր ու քնքուշ է: Սիրում եմ գարունը, քանի որ ինքս ծնվել եմ գարնանը, և այն իմ հարազատ եղանակն է: Սակայն ամենից շատ ես սիրում եմ գարունը, քանի որ հատկապես գարնանն է, երբ ուզում ես ասել սիրո, հիացմունքի ու նվիրումի խոսքեր սիրելի էակիդ: Եկեք մեր սիրելիներին ասենք մեր անկեղծ սիրո ու հարգանքի, նվիրումի ու հիացմունքի խոսքերը, եկեք մեր սիրելիների համար մշտապես լինենք «գարուն»…
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Ի սրտե շնորհավորում եմ գեղեցիկ սեռին նվիրված Կանանց միամսյակի և, մասնավորապես՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, տոն, որը նույնքան գարնանային ու գեղեցիկ է, որքան իրենք կանայք: Այո, գարունն այդքան լուսավառ ու ծաղկուն չէր լինի, եթե մեր կողքին չլինեիք Դուք` սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ:
Կանանց, աղջիկների ներկայությամբ ու շնչով է միայն, որ իսկական տղամարդը դառնում է ավելի առնական, ինքնավստահ, խելացի: Մենք ծնվում ենք Ձեր շնորհիվ, ապրում Ձեր հոգատարությամբ, պայքարում` Ձեզ համար, արարում ու ստեղծագործում` Ձեր սերն ու հիացմունքը նվաճելու համար, իսկ մեզանից շատերն էլ երջանկություն են ունենում ծերանալ Ձեզ հետ միասին: Առանց գեղեցիկ սեռի կյանքը սին ու գորշ կլիներ: Այս խենթ աշխարհում, ուր գրեթե չկա մի անկյուն, որտեղ անհանգիստ չլինի, Դուք եղել ու մնում եք գլխավոր ապավեններից, խաղաղության ու ոգեղենության գլխավոր աղբյուրներից մեկը: Սիրելով միայն կարելի է բավականություն ստանալ կյանքից և սիրուն արժանանալով միայն կարելի է հասկանալ, թե ինչ ասել է երջանկություն: Մաղթում եմ, որ կյանքում անպայման գտնեք այդ երջանկությունը, գտնեք Ձեզ սիրող, կրակոտ ու կրքոտ, խելացի, անմնացորդ նվիրված ու հոգատար զուգընկերոջը, Ձեր առնական և միակ տղամարդուն, ում հետ աննկարագրելի երջանիկ լինեք, ում հետ կարելի և ցանկալի համարեք մինչև անգամ ծերանալը: Եթե ինքներդ սիրահարվեք մեկին, ապա ազատորեն արտահայտեք նրան Ձեր զգացմունքը, քանի որ կյանքը տրվում է մեկ անգամ, իսկ Դուք այս կյանքում արժանի եք միայն լավագույնին:
Գարնանը շատերն են սիրահարվում: Բաց չթողնեք Ձեր գարունը: Սրտանց մաղթում եմ, որ Ձեր կյանքի տղամարդիկ անպայման գտնեն Ձեզ, իսկ գտնելով` արժեքավորեն, գնահատեն, սիրեն, փայփայեն, պաշտպանեն, հոգ տանեն, պաշտեն ու նվիրվեն Ձեզ: Չէ՞ որ Դուք եք կյանքի վեհությունը, Ձեզանով, Ձեր սիրով ենք մենք` տղամարդիկ վեհանում:
Նրանք, ովքեր արդեն ունեն ընտանիք, երեխաներ, ապա փայփայեք ընտանիքն ու ամուր պահեք այն: Ընտանիքն ամենասուրբ ու նվիրական բանն է, որ տղամարդն ու կինը կարող են ստեղծել:
Սիրելի՛ կանայք, հատկապես` սիրելի՛ մայրեր, Դուք մեզ կյանք եք տալիս, Ձեր շնորհիվ է շարունակվում ցեղը մարդկային: Այդ վերընծա շնորհը, պարգևը, կյանք պարգևելու Աստվածատուր այդ կարողությունը տրված է միայն Ձեզ ու Դուք արժանապատվորեն կրում եք այդ ամենակարևոր ու պատասխանատու տիտղոսը: Մայրության տոնը չքնաղ երևույթ է և մենք արժեքավորում, գնահատում ու մեծարում ենք Ձեր այդ վերընծա առաքելությունը:
Իսկ գեղեցկության տոնը, որը զուգորդվում է այս օրվա խորհրդին, նույնքան համահունչ է Ձեր էությանը, քանի որ, ըստ իս, մոլորակի ամենագեղեցիկ արարածը կինն է:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մշտապես եղեք քնքուշ, կենսախինդ ու լուսավառ, ինչպես գարունն է դառնում այդպիսին, երբ Դուք քայլում եք փողոցով: Մաղթում եմ աշխատանքում` նորանոր և անձնական կյանքում` անսահման հաջողություններ: Շարունակեք գեղեցկացնել կյանքը Ձեր գեղեցիկ ներկայությամբ: Շարունակեք մեզ պարգևել գարուն, չէ՞ որ գարունը քնքուշ է Ձեզ նման…
Լավագույն մաղթանքներով և խորին հարգանքով:
Առլեն Շահվերդյան
Dear friends, April has come! Trees started to “wear” flowers: white or rose clothes with marvelous smells. Spring is going on, every time admiring us with its joyful and colorful lights, blue sky.
I love Spring – the time when life awakens and admires all of us with its uniqueness. I love Spring, as it wonderfully shows the beauty of the Nature. I love Spring as it is closely connected with the Female boundless beauty. Especially April is very much similar to a Woman, April is sweet and tender like a Woman. I love Spring because I was born in spring and this is my native weather. But most of all I love Spring as it is especially in Spring when you want to say words of Love, words of admiration and dedication to your loved one. Let’s tell our love ones words of our sincere love and respect, dedication and admiration, let’s always be “Spring” for our loved ones…
© Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Hello dear Arlen, wonderful post 🙂
Wish you a lovely april!
hugs and smiles 🙂 Jussara
It is raining in Yerevan now, it is 22:35 PM now. Two days ago here was a heavy snow! 🙂 This is Spring, so beautiful and so mad! 🙂
Hugs…
Hello dear Arlen.
Yes, the weather is mad everywhere.
Here also rained a lot.
Yesterday was like a flood in my city,
we are in the fall.
Which flowers are typical of Armenia?
Wish you a lovely day ~~ hugs~~ Jussara
Here now 00:56 (night )
Today was very sunny and I would lke to wish you so many sunny days my dear friend! I wish you always shine like a star and always remain unique with your wonderful ideas. Have a nice day!!
Hello dear Arlen, thank you for your nice words of encouragement.
You do a great blog, with intelligence and talent.
I wish you a sunny day full of happiness.
Lots of light, love and peace in your way 🙂 hugs to you ~~ Jussara
Thank yo sooooooo much my dear Jussara! You are the brightest star in Brazil’s sky! 🙂 Hugs to you too! All the best to you my dear!
Echoing jussaraluna’s comment! Spring is definitely near and lovely April is also here, “sweet and tender like a Woman”, as you put it, Arlen. 🙂
Given the time of the year, I would like to wish both jussaraluna and Arlen a very Happy April with a special post at https://soundeagle.wordpress.com/2013/04/10/soundeagle-in-april-love-and-dove-art-and-heart-game-and-puzzle-music-and-video/
Let’s see if you can find my hidden poem there. 😉
Please enjoy!
Thank you very much, I enjoyed your nice and colorful post!
It would be very lovely indeed if you could kindly leave a comment at my post too. Thank you, Arlen. 🙂
I’ll do it NOW, with great pleasure!
Thank you in Great Anticipation! 🙂
Thank you to for your constant kind attitude towards my activity.
So beautiful put, could not agree more…the magic of spring brings out this feeling that love really can conquer all 🙂
Absolutely agree with you my friend, love really can conquer ALL!
Happy birth season! 🙂 A time of renewal.
Agree! 🙂 Thank you! Happy birth season to you too my dear Karen!
Oh, so kind words dear Arlen, thank you very much 🙂 🙂
Have a nice new week ~~hugs 🙂
Dear Jussara, you deserve all the kind words! Let me wish you a lovely week! I hope you have new ideas. I am eager to see your posts, new posts! You have a unique “color” in the blogosphere!
Hugs,
Arlen
Hello dear Arlen,thank you very much for your nice words!
You put a smile on my face 🙂 🙂
I have a new post, I created yesterday :
I wish you a beautiful day my dear friend
hugs Jussara 🙂 🙂
I am glad for that smile! 😉 Smile suits you very much!!
🙂 🙂 🙂 🙂 thank you dear Arlen!
You are ALWAYS welcome!! 🙂
Hello dear Arlen. How are you? I’ve been absent from my blog for a long time. I’m happy to visit your wonderful blog again. Spring started in Brazil on September 22nd.
My best wishes to you, my dear friend. Hugs , Jussara Luna.
My dear Jussara, I am so happy to hear from you again!!!!! 🙂 Thanks for your comment!! Hellow!! 🙂 I hope you are well!! 🙂
Hello Dear Arlen! I’m fine! 😊Thank you for your kind words. 😊I’m happy to meet you again. 😊 Jussara
I am happy to meet You again too, my dear friend!!! 🙂
I adore spring….especially this year after the never ending winter, , , ,
So true! Absolutely agree with you!
Hugs.
😎
Great comparison !
Thank you dear Anne! All we – Men do and create is for you – Women!