ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
Սիրելի Ընթերցող, ես միշտ ջանում եմ իմ յուրաքանչյուր գրական ստեղծագործության հրապարակումը յուրօրինակ տոն դարձնել Քեզ համար, խորհրդավորությամբ լի հաճելի սպասում, որը փորձում եմ արդարացնել նոր գործով: Յուրաքանչյուր բանաստեղծությանս հրապարակումն համեմում եմ գեղեցիկ ձևավորմամբ, թեմատիկ նկարներով և հատընտիր երաժշտությամբ, որպեսզի ընթերցելով այն լիովին տեղափոխվես իմ գրական աշխարհը, մի պահ կտրվես ամեն ինչից ու տրվես հոգևորին: Միշտ ջանում եմ իմ նոր բանաստեղծությունը կամ պատմվածքը հրապարակել այնպես խնամքով ու հոգատարությամբ, այնքան կենդանի, բնական ու շոշափելի կերպով, որպեսզի հաղորդեմ Քեզ իմ հոգու ամբողջ ջերմությունը և որպեսզի յուրաքանչյուր նոր գործիս հրապարակումը Քեզ համար վերածվի ինձ հետ յուրօրինակ «իրական» հանդիպման ու հոգևոր շփման:
Իհարկե Դու ցանկացած պահի կարող ես դադարել հետևելու իմ գրական կայքին կամ ֆեյսբուքյան էջին, սակայն «իմ ստեղծագործական աշխարհի» նկատմամբ Քո այդ հոգևոր մտերմության զգացողությունը միշտ կմնա Քեզ հետ, քանի որ մտերմությունը տոն է, իսկ «իմ ստեղծագործական աշխարհը» տոն է, որը միշտ քեզ հետ է: Իզուր չեմ տարիներ առաջ, իմ գրական կայքի ստեղծման առաջին իսկ օրվանից, Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպի վերնագիրն ընտրել որպես կայքիս կարգախոս:
Անկեղծ, հարազատական զգացողություն, երբ մեր յուրաքանչյուր հանդիպումը, իմ գործերի յուրաքանչյուր ընթերցումդ վերածվում է ուրույն տոնի՝ պարուրված անկեղծ, հարազատական զգացումով: Ահա, թե ինչն է մեզ կապում, հոգևոր տոնի զգացում, բերկրանքով լի հոգեվիճակ, որի պակասը հաճախ ես ունենում առօրեական կյանքում: Ահա սա է, որ քեզ ամեն անգամ հետ է բերում դեպի իմ գրական կայք: Ահա սա է, որ Քեզ մտերիմ է դարձնում ինձ, անգամ եթե չես ճանաչում ինձ անձամբ: Ամեն անգամ վերադառնալով իմ կայք, Դու ինքդ Քեզ համար ստեղծում ես այդ փոքրիկ և ուրույն տոնը:
Ես շնորհակալ եմ Քեզ, իմ սիրելի ու պատվելի Ընթերցող, որ անգամ այս արագընթաց, զբաղված ու հոգսաշատ կյանքում Դու մշտապես գտնում ես ժամանակ՝ վայելելու տոնի այդ զգացողությունը, գտնում ես Բնության գողտրիկ իմ անկյունը, որտեղ ինձ հետ կիսում ես այդ տոնը, ջերմորեն գնահատում իմ ստեղծագործություններն ու պահում դրանք հոգատար սրտիդ մեջ:
Իսկ ինձ համար իմ տոնը՝ Դու ես, սիրելի Ընթերցող և Քո մշտական ուշադրությունը, անկեղծ սերն ու մեր անխախտ, բազմամյա և կայուն մտերմությունը: Խորին հարգանքս Քեզ, իմ սիրելի Ընթերցող, ես ջանում եմ ստեղծագործել այնպես, որպեսզի իմ գրականությունը տոն լինի, որը միշտ քեզ հետ է:
ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ «ԴԵՄՔԸ»
Շարունակելով մեր մտերմության և իմ ստեղծագործությունների թեման՝ կցանկանայի նշել հետևյալը: Իմ հարգելի Ընթերցողները գիտեն, որ իմ սիրտը Բնության մեջ է, և գրական գործունեությանս ամբողջ ծավալման հիմքում անմնացորդ սերն ու նվիրումն է Բնությանն ու բնապահպանությանը: Ես մշտապես ջանում եմ, որպեսզի իմ գրականությունը գեղարվեստորեն նպաստի Բնության արժեքավորմանն ու փառավորմանը, Մարդ–Բնություն ներդաշնակ ու խաղաղ հարաբերության ամրապնդմանը: Մեր օրերում առավել քան արդիական է խաղաղ ու համերաշխ ապրելու այդ հրամայականը: Գաղտնիք չէ, որ այսօր մարդիկ, ցավոք, հեռացել են Բնությունից, խաթարվել են Մարդ–Բնություն այդ կապն ու ներդաշնակ հարաբերությունը, ինչի հետևանքով գլուխ են բարձրացնում անհանդուրժողականությունը, չարությունը, ագրեսիան, ներքին ու արտաքին խաղաղության և ներդաշնակության բացակայությունը:
Ապագայի երանելի, խաղաղ ու լուսավոր օրվան հասնելու համար գրական ոլորտում ստեղծագործելն էլ պայքարի իմ ձևն է, գրելն էլ պայքարի իմ միջոցն է՝ սրբորեն հետևելով այն գաղափարին, որ սիրո, բարության և հանդուրժողականության շնորհիվ մարդկությունը կարող է և պետք է հասնի Երկիր մոլորակի վրա խաղաղ ու ներդաշնակ հարաբերությունների հաստատմանն ու արժեքավորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը:
Երկիր մոլորակի և մարդկային հասարակության ապագա ճակատագիրը մեր ձեռքերում է, և ես հավատացած եմ, որ Մարդ արարածը ի վերջո կգտնի իր մեջ այդքան խոհեմություն՝ կանգնեցնելու Երկիր մոլորակի կործանումն ու պահպանելու մեր բոլորի տունը: Այդ նպատակի համար ես չեմ խնայում ո՛չ ջանք, ո՛չ եռանդ, ո՛չ տաղանդ, և որքան ստեղծարար ուժ և եռանդ ունեմ՝ ծառայեցնելու եմ Մարդու և Բնության միջև ներդաշնակության հաստատմանը՝ փորձելով իմ համեստ լուման ներբերել այդ խաղաղ, երանելի ու լուսավոր օրվա անկասկած գալստի ապահովմանը:
Իմ մշտական ու հավատարիմ Ընթերցող, Դու գիտես, որ arlenshah.wordpress.com գրական, բնապահպանական բլոգ-կայքիս հրապարակումներն ու բանաստեղծություններիս, գրքերիս զգալի մասը նվիրված են Բնությանը՝ քարոզելով սեր ու հոգածություն Բնության նկատմամբ, որի մի անքակտելի մասն էլ Մարդն է: Իմ այդ ջանքերն իրենցից ներկայացնում են ոչ թե ուրիշ հոդվածները, հրապարակումներն արտատպելը կամ «Share» անելը, այլ իմ սեփական, հեղինակային նյութերը ստեղծելն ու տարածելը, հեղինակային բանաստեղծություններ ու գրքեր գրելը: Այսինքն, ես ջանում եմ տալ այս թեմատիկայով իմ սեփական «արտադրանքը»: Ես դա անում եմ անսահման սիրով ու նվիրումով, քանի որ ոլորտն ինձ հոգեհարազատ է դեռ մանկուց: Իմ ամբողջ գիտակցական կյանքի և գրական ու գիտական գործունեության առանցքում դա է:
2017 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Գիտական խորհրդի նիստում միաձայն հաստատվեց իմ թեկնածուական ատենախոսության թեման, որը վերաբերվում է բնապահպանական անվտանգության արդիական հիմնախնդրին, դիտարկում այն քաղաքագիտորեն ու ռազմավարական տրամաչափում և իր մեջ բովանդակում մի քանի գիտական նորույթ: Բնապահպանության վերաբերյալ արդեն ունեմ հրապարակված 5 գիտական հոդված և 3 գիտական-գեղարվեստական գիրք: Հաշվի առնելով իմ մեծ սերը Բնության նկատմամբ՝ սպասելի, բնական ու արդարացված էր, որ գիտական հետազոտությանս թեման նույնպես պետք է վերաբերվեր ինձ սիրելի այս ոլորտին: Այնպես որ, եթե իմ գրականությունը գեղարվեստորեն է նպաստում Բնության արժեքավորմանը, ապա հույս ունեմ, որ գիտական աշխատությունս էլ Բնությանն իր նպաստը կբերի գիտական առումով:
Բնապահպանական խնդիրներ արծարծելն իմ կողմից ոչ թե սոսկ հարգանք է Բնությանը, այլև ձգտում՝ նպաստելու մեր հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: Բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն և կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլև բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն Մարդ–Բնություն և Մարդ–Մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ Բնության, թե՛ շրջապատող Մարդկանց և թե՛ ամբողջ աշխարհի հետ:
Հույս ունեմ, որ որքան շատ Մարդ միանա ինձ ու իմ գրական կայքին, այնքան ավելի շատ Մարդկանց կհասնի Բնության, շրջակա միջավայրի և վերջապես միմյանց նկատմամբ հոգատար ու բարի լինելու կարևոր «մեսիջը»: Սակայն այդ «մեսիջը» ավելի շատ թվով մարդկանց հասցնելու գործում Դու կարող ես ունենալ գործուն մասնակցություն՝ առաջարկելով և երաշխավորելով Ընկերներիդ՝ այցելելու և միանալու իմ կայքին: Այդ անելու համար կան բազմաթիվ հնարավորություններ, առավել ևս՝ սոցիալական ցանցի միջոցով:
Իմ սիրելի Ընթերցող, մեկ անգամ ևս խորապես շնորհակալ եմ Քեզ, որ գնահատում ես ջանքերս, հետևում ես իմ նյութերին և մշտապես ցուցաբերում ես Քո բարի վերաբերմունքը: Մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Խոսքը վերաբերում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին՝ սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի Բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին Բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Անգամ սովորական անպետք շիշը դրսում դեն չնետելով մենք մեր փոքր, սակայն խիստ կարևոր լուման ենք բերում մեր շուրջը, մեր մոլորակը, այն է՝ մեր «դեմքը» և մեր «արժանապատվությունը» մաքուր պահելու գործում: Մաքուր պահենք մեր «դեմքը»:
Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
YOU CAN STOP FOLLOWING MY BLOG
Dear Reader, you can stop following my Literary Blog or unlike my Facebook page, but your feeling of affection for “my creative world” will always be with you, because affection is a feast and “my creative world” is a feast which is always with you and this is what connects you with me: the honest and friendly feeling, the feeling of a feast, which you so often lack. This is what takes you back to my blog, even if you do not follow it anymore. This is what makes you close to me, even if you do not know me personally. Each time returning to my blog you create a small feast for yourself. I thank you that even in this hectic and troublesome life you find time to enjoy that feeling of a feast, you find a cozy nook, a unique cozy nook of nature, where you share that feast with me. The feast for me is your constant attention, sincere love and our friendship.
LET’S KEEP CLEAN OUR “FACE”
Dear friends, in our days it is much more actual to live in peace and solidarity. My struggle for reaching that bright and peaceful day is to follow the idea that humans can and must reach the establishment, valuation and development of human-human and human-nature relations with the help of love, kindness and solidarity. The future destiny of the Planet Earth as well as of the human society is in our hands and I am sure that the human will finally find enough wisdom to stop the destruction of the Planet and to preserve it. For that purpose I do not regret any efforts and I will continue my creative efforts for establishing this so needed harmony between human and nature, trying to contribute to the coming of that bright, happy and peaceful day, that will definitely come. My efforts in tribute to nature are not copying or sharing other’s materials, but creating and spreading of my own works, my author’s works, writing my books, etc.: It means that I always try to give my own “product” on this topic.
My dear readers, I would like to thank you deeply that you value that efforts, that you follow my articles, posts and always show your kind attitude towards them. Much depends on each of us. Even when we do not throw a common empty bottle to the outside we make our little but very important contribution to the keeping clean our environment, our planet, which means – our “face” and our “dignity”. Thank you for your understanding and support.
Respectfully and warmly,
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Arlen, that is wonderfully done, your words and the video clip , fantastic!
Dear Ute, thank you so much! I am SO GLAD that you liked all this changes and the post! Did you really like this updated version?
Yes I do with all your pages on the top, I went through everyone, it really is good !
Much appreciated dear Ute! Your words made my day!! It is 9:33 AM in Yerevan now 🙂 The new day has started and it started with your positive wave coming from your kind heart! Thank you my dear! You have been always sharing with me all my joys and success! I really and deeply appreciate that!!!
warm hugs….
Also I forgot , All the photos of you are lovely !…oh and your paintings, I do specially love the flower paintings. So beautiful, your gentle soul comes out in those beautiful paintings. ♥
Well thank you so much! 🙂 I draw since my childhood but I do not have a painting education 🙂 This comes from my heart and the talent is inside. You have a gentle heart too and I am so honored to have you as my friend.
BTW, I hope it is much more comfortable to write a comment in this new blog theme. I liked this theme as it gives more opportunities.
i couldn’t decipher a lot (most?) but your choices and usages of the pictures/photos is GR8 !
Thank you very much! 🙂