Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ձմռան այգում / In Winter Garden

Ձմռան այգում / In Winter Garden

Իմ սիրելի, պատվելի ու հավատարիմ Ընթերցողներ, սիրելի Հայրենակիցներ,
2020 թվականը վիթխարի կորուստներով լի ծանրագույն տարի էր, սակայն ես հավատում եմ մեր ազգի տոկունությանը, խոհեմությանը, իմաստնությանն ու վերածնվելու տիեզերական ուժին: Ամենադժվար իրավիճակներից անգամ մենք վե՛ր ենք հառնել փյունիկի պես, ուղղե՛լ մեր մեջքը և շարունակել հաստատակամորեն ապրե՛լ ու տաղանդավորապես արարե՛լ: Հա՛յն է տիրապետում հավերժ ապրելու բանաձևին:
Յուրաքանչյուր նոր տարի նոր հույսերի շրջան է, և թող, որ 2021 թվականը, Աստծո օրհնությամբ, լինի կորցրածը ետ բերելու, եղածն ավելացնելու ու զարգացնելու ձեռքբերումների և հաղթանակների, հավատի ու ստեղծարար մտքի, անխոնջ աշխատանքի ու պետականաշինության տարի:
Ես հավատո՛ւմ եմ մեր տաղանդին, հայրենասիրությանը, մեր ոգուն ու նվիրումին, մեր ապագան անպայման լուսավո՛ր է լինելու ու փառահե՛ղ: Եվ ուրեմն, իմ գրական ստեղծագործություններով երբե՛ք չեմ դադարի կրկնել. ԿԵՑՑԵ՛ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱՆ: Պատիվ ունեմ՝ Առլեն Շահվերդյան:
*

ՁՄՌԱՆ ԱՅԳՈՒՄ

Եղյամ է պատել այգու ծառերին,
Գերեզմանային անդորր է շուրջը,
Ձմռան ցրտաշունչ ու մեռյալ ժամին
Ձգած եմ պահում հույսի կամուրջը:

Գերլարել եմ իմ ճիգերը վերջին,
Թվում է՝ ուր որ է ե՛ս էլ կպոկվեմ,
Ցավագին հույսի բարձր կամրջից
Հուսահատ ու լուռ ե՛ս էլ կնետվեմ:

Բայց, Ձմռան տակից Գարո՜ւն է եռում,
Նո՛ր պայքար է նա ծնում հավատով,
Հույսն ամենավերջո՛ւմ է մեռնում՝
Ձմռան ցրտաշո՜ւնչ օրերից հետո:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 06.01.2021, լուսանկարն արել եմ նույն օրը:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 717,668 այցելություն / visit
%d bloggers like this: