Աշխարհը, որում մենք ապրում ենք, այն ամենը, ինչը մենք ստեղծել ենք, գորշ ու անհրապույր, մռայլ ու անհետաքրքիր է առանց Բնության, առանց կանաչ ծառերի, բուրավետ ու գեղեցիկ ծաղիկների, թռչունների դայլայլի ու գետերի կարկաչի: Եվ հակառակը, մեր ստեղծած աշխարհը հարուստ, գունեղ ու վառ է լինում, եթե այն գտնվում է Բնության հետ ներդաշնակության մեջ, եթե այն չի զատվում Բնությունից: Ճիշտ է, մեր կյանքը դարձրել ենք առավել հարմարավետ, կրճատել ենք տարածությունն ու ժամանակը, մեքենայացրել ենք շատ բաներ` առօրյան դնելով հարահոս ընթացքի մեջ: Սակայն այդ անվերջ եռուզեռի ու մշտական վազքի մեջ մի պահ պետք է կարողանանք տեսնել ու գնահատել այն, ինչի մի մասնիկն էլ մենք ենք: Որքան էլ մեր կյանքը տեխնիկապես հագեցած ու հարմարավետ է, որքան էլ կյանքը լի է հնարավորություններով ու հարմարություններով, միևնույն է, ամենահարմարավետ, խաղաղ ու ներշնչանքով լի անկյունը մեզ համար միշտ շարունակելու է մնալ մաքուր, կանաչ այգին կամ գողտրիկ պուրակը, որտեղ մի պահ կտրվում ենք կյանքի հորձանուտից, շնչում գործարանների արտազատումից զերծ, մաքուր թթվածին, որտեղ մեր հոգիները խաղաղվում են ու լիցքավորվում ծառերի կանաչ սաղարթի ներքո: Այնպես որ, մի պահ կա՛նգ առնենք ու մտածենք: Ամեն անգամ Բնությանը վնաս հասցնելիս պետք է գիտակցել, որ դրանով մենք ավելի գորշ ու մռայլ ենք դարձնում այն աշխարհը, որտեղ ապրում ենք, գիտակցել, որ վնասելով Բնությունը մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի մեր իսկ ստեղծած աշխարհի գունազրկումն ու իմաստազրկումը:
*
ԵՍ ՀԵՆՎԵՑԻ ՄԵՋՔՈՎ ԾԱՌԻՆ
Ես հենվեցի մեջքով ծառին
Եվ նայեցի պա՜րզ երկնքին,
Ուր ամպերը տարան հեռո՜ւ
Սավառնումը խաղաղ մտքիս…
Տարան այնտեղ, որտեղ Մարդը
Ներդաշնակի մեջ է խնդուն,
Որտեղ Նա և Բնությունը
Միաբա՛ն են ու միահո՛ւն:
Որտեղ Խիղճը ձուլվում է միշտ
Հավերժարա՛ր գետ ու ծառին,
Որտեղ չկա՛ն ավեր ու ցավ
Եվ իշխում են Սե՛րն ու Բարի՛ն:
Ի՜նչ անդորր էր երանելի,
Եվ ինչքա՜ն մեծ Հավա՜տ կար, Հո՜ւյս,
Երբ հենվեցի մեջքով ծառին՝
Անմնացորդ ու լիահույս…
Առլեն Շահվերդյան
© Գրված՝ 21.10.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Goats were the first animals domesticated by man in 10,000 B.C.