Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Սառն է այնպե՜ս Քո ներսում / It’s so cold inside You

Սառն է այնպե՜ս Քո ներսում / It’s so cold inside You

Երբեմն կյանքի դժվարություններն ազդում են դրա որակի ու ընթացքի վրա, սակայն, մյուս կողմից այդ դժվարությունների բացակայությունն էլ ազդում է կյանքի ձևի ու բովանդակության վրա, քանզի այն դառնում է խամրած, առանց որևէ հետաքրքրության պայքարի հանդեպ: Կյանքի դժվարություններն ի հայտ են գալիս այն ավելի հագեցած դարձնելու համար, քանի որ այդ դժվարությունների հաղթահարումն ինքնին ապահովում է կյանքի նկատմամբ մղումն ու սերը: Ավելի ուժեղ ես սկսում սիրել կյանքը: Սիրեք ապրել և մշտապես ձգտեք հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի իրապես առնեք կյանքի համն ու ուրախանաք կյանքով՝ իր ամբողջ գեղեցկությամբ և էությամբ: Ու երբ հոգում սառը կլինի, երբ վերջին հույսն իրեն էլ զգացնել չի տա, հենց սերը առ կյանքը կվերածնի ձեր հոգին, կտա ուժ պայքարի համար և հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Sometimes the difficulties of life affect its quality and course, but on the other hand, the absence of these difficulties affects the form and content of life, as it becomes dull, without any interest and struggle. The difficulties of life appear to make life rich, because overcoming these difficulties in itself provides the desire and love for life. You begin to love life more. Love to live and always try to overcome all difficulties in order to truly taste life and enjoy it in all its beauty and essence. And when it will be cold in the soul, when the last hope will no longer make itself felt, it is the love of life that will resurrect your soul and give strength to fight and faith in your strengths.

Иногда трудности жизни влияют на ее качества и течение, но с другой стороны – отсутствие этих трудностей влияет на форму и содержание жизни, так как она становиться тусклой, без всякого интереса и борьбы. Трудности жизни появляются чтобы сделать жизнь насыщенной, поскольку преодоление этих трудностей само по себе и обеспечивает стремление и любовь к жизни. Начинаешь сильнее любить жизнь. Любите жить и всегда старайтесь преодолеть все трудности, чтобы по настоящему вкусить жизнь и радоваться ею во всей ее красе и сущности. И когда в душе будет холодно, когда последняя надежда уже не даст о себе знать, именно любовь к жизни воскресит вашу душу и даст силу к борьбе и веру к своим силам.

ՍԱ՜ՌՆ Է ԱՅՆՊԵՍ ՔՈ ՆԵՐՍՈՒՄ

Եղյամ է պատել սառած տերևին, վերջի՛ն տերևին ծառի,
Ասես, կորե՛լ են կարևոր տառեր՝ իմաստ պարփակող բառից,
Եղյամը, սառը հաշվարկով, ահա՛, լո՜ւռ տարածվում է դրսում,
Ինչ-որ մի բանի պակասից, հիմա, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Ինչ-որ մի չասվա՛ծ խոսք է կարևոր կախվել սառնական օդում,
Մշուշապատ է հեռանկարը, բա՛յց մեջդ արյո՜ւնն է հորդում,
Եվ ունայնության օրագրերի մեջ Քո իսկ մտքերն ես կիսում,
Ինչ-որ մի բանի պակասից, անվերջ, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Գոռա՛լ ես ուզում, կոկորդդ՝ սառչե՛լ, ձայնալարերդ են խզո՛ւմ
Եվ պապանձվե՛լ ես մենության գրկում, որ Քեզ ճանկե՛լ է ուզում,
Երանելի՜ է հոգուդ թռիչքը, թևե՛ր են միայն պակասում,
Եվ այդ մի բանի պակասից, ցավո՛ք, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Հուսահատ ճիչը՝ ցրտագին օդում, եղյամին կստիպի հալչե՛լ,
Եվ ներսում նորի՛ց Քո սիրող հոգու կսկսես դանդաղ կանաչե՜լ,
Բայց երանելի վերածնության միտքը դատա՛րկ է հոսում,
Ինչ-որ մի բանի պակասից, հիմա, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Առլեն Շահվերդյան

05.12.2022

____________________

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է հրապարակել այն կայքերում կամ սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 721,987 այցելություն / visit
%d bloggers like this: