Առլեն Շահվերդյան

Home » Բանաստեղծություններ / Poems

Category Archives: Բանաստեղծություններ / Poems

Թե անհավա՛տ ենք ու անհո՛ւյս

Ես մի գաղտնի հիասքանչումով

ԵՍ ՄԻ ԳԱՂՏՆԻ ՀԻԱՍՔԱՆՉՈՒՄՈՎ

Ես մի գաղտնի հիասքանչումով
Ապրում եմ ամե՛ն արտաշնչումդ
Եվ քո բարեձև՜ մարմնի հպումով
Նոր կյա՜նք եմ առնում և լո՜ւռ հանգչում եմ:

Անցնելով երկնքի ափերով վսեմ,
Թռչելով նրա կապո՜ւյտ կածանով՝
Այրվո՛ւմ եմ, ինչպես ասո՛ւպը լուսե,
Որպես երկնաքա՛ր՝ կրա՜կ ծածանող:

Ես մի անթաքո՜ւյց սիրատածությամբ,
Որպես՝ պերճագե՜ղ սիրավառ խաղիկ,
Քե՛զ եմ գովերգում երգիս զովությամբ,
Քե՛զ եմ նվիրում շո՜ւնչս երջանիկ:

Առլեն Շահվերդյան

27.02.2015

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

Աղոթք

ԱՂՈԹՔ

Հանուն Հոր, և՛ Որդվո, և՛ Հոգվույն Սրբո,
Ե՛վ Լույսի՝ չարիքի հետքերը սրբող,
Ե՛վ մաքրագործող անբասիր Ոգու,
Որ բուժում է ու վերքերն ամոքում,
Որ ներշնչում է Հո՛ւյս, Հավա՛տ ու Սե՛ր
Եվ մութ հոգու մեջ վառում է լույսե՜ր:
Աղոթում եմ Քեզ, Հա՛յր մեր երկնային,
Այս նվիրական, անձնական պահին,
Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս
Քո հավերժական Լույսին դրախտային,
Երբ իմ խոսքերը ծնվում են հիմա՝
Սեր խոստովանելով լուսե Բարձրյալի՛ն,
Երբ պարզորոշ են դառնում, ակամա,
Անբացատրելի՛ն ու անիմանալի՛ն:
Տե՛ր՝ իմ ոգեղե՜ն խանդավառության,
Տե՛ր՝ իմ հավատքի՝ զորե՜ղ, անկոտրո՛ւմ,
Պարգևի՛ր մեզ Սե՜ր՝ պտո՛ւղ Էության,
Պահպանի՛ր խնդրում եմ Սե՜րը մեր սրտում:
Թո՛ղ, որ Արարչի Քո մաքո՜ւր Լույսով
Մի՛շտ անէանան շողքերը չարի՛,
Թո՛ղ, որ կենսատու, անսահման Հույսով
Մեր գոյությունը Բարի՜ն արարի՛:
Քո մաքրագործող Հավատքով լուսե
Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ
Եվ կարողանանք տեսնել ու լսել՝
Արժևորելով Ճշմարի՛տն հավետ:
Ես խնդրում եմ Քեզ՝ պահպանի՛ր Կյա՛նքը,
Իմաստավորի՛ր Գո՛յը երկրային,
Որ, վայելելով Կյանքի հմա՜յքը,
Մի՛շտ արժանանանք Լույսի՛ն երկնայի՜ն:
Հա՜յր մեր՝ ամենափրկի՛չ ու կարո՛ղ,
Ընդունի՛ր աղոթքն իմ հավատավոր:

Առլեն Շահվերդյան

06.01.2023

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է հրապարակել այն կայքերում կամ սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

Սառն է այնպե՜ս Քո ներսում / It’s so cold inside You

Երբեմն կյանքի դժվարություններն ազդում են դրա որակի ու ընթացքի վրա, սակայն, մյուս կողմից այդ դժվարությունների բացակայությունն էլ ազդում է կյանքի ձևի ու բովանդակության վրա, քանզի այն դառնում է խամրած, առանց որևէ հետաքրքրության պայքարի հանդեպ: Կյանքի դժվարություններն ի հայտ են գալիս այն ավելի հագեցած դարձնելու համար, քանի որ այդ դժվարությունների հաղթահարումն ինքնին ապահովում է կյանքի նկատմամբ մղումն ու սերը: Ավելի ուժեղ ես սկսում սիրել կյանքը: Սիրեք ապրել և մշտապես ձգտեք հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի իրապես առնեք կյանքի համն ու ուրախանաք կյանքով՝ իր ամբողջ գեղեցկությամբ և էությամբ: Ու երբ հոգում սառը կլինի, երբ վերջին հույսն իրեն էլ զգացնել չի տա, հենց սերը առ կյանքը կվերածնի ձեր հոգին, կտա ուժ պայքարի համար և հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Sometimes the difficulties of life affect its quality and course, but on the other hand, the absence of these difficulties affects the form and content of life, as it becomes dull, without any interest and struggle. The difficulties of life appear to make life rich, because overcoming these difficulties in itself provides the desire and love for life. You begin to love life more. Love to live and always try to overcome all difficulties in order to truly taste life and enjoy it in all its beauty and essence. And when it will be cold in the soul, when the last hope will no longer make itself felt, it is the love of life that will resurrect your soul and give strength to fight and faith in your strengths.

Иногда трудности жизни влияют на ее качества и течение, но с другой стороны – отсутствие этих трудностей влияет на форму и содержание жизни, так как она становиться тусклой, без всякого интереса и борьбы. Трудности жизни появляются чтобы сделать жизнь насыщенной, поскольку преодоление этих трудностей само по себе и обеспечивает стремление и любовь к жизни. Начинаешь сильнее любить жизнь. Любите жить и всегда старайтесь преодолеть все трудности, чтобы по настоящему вкусить жизнь и радоваться ею во всей ее красе и сущности. И когда в душе будет холодно, когда последняя надежда уже не даст о себе знать, именно любовь к жизни воскресит вашу душу и даст силу к борьбе и веру к своим силам.

ՍԱ՜ՌՆ Է ԱՅՆՊԵՍ ՔՈ ՆԵՐՍՈՒՄ

Եղյամ է պատել սառած տերևին, վերջի՛ն տերևին ծառի,
Ասես, կորե՛լ են կարևոր տառեր՝ իմաստ պարփակող բառից,
Եղյամը, սառը հաշվարկով, ահա՛, լո՜ւռ տարածվում է դրսում,
Ինչ-որ մի բանի պակասից, հիմա, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Ինչ-որ մի չասվա՛ծ խոսք է կարևոր կախվել սառնական օդում,
Մշուշապատ է հեռանկարը, բա՛յց մեջդ արյո՜ւնն է հորդում,
Եվ ունայնության օրագրերի մեջ Քո իսկ մտքերն ես կիսում,
Ինչ-որ մի բանի պակասից, անվերջ, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Գոռա՛լ ես ուզում, կոկորդդ՝ սառչե՛լ, ձայնալարերդ են խզո՛ւմ
Եվ պապանձվե՛լ ես մենության գրկում, որ Քեզ ճանկե՛լ է ուզում,
Երանելի՜ է հոգուդ թռիչքը, թևե՛ր են միայն պակասում,
Եվ այդ մի բանի պակասից, ցավո՛ք, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Հուսահատ ճիչը՝ ցրտագին օդում, եղյամին կստիպի հալչե՛լ,
Եվ ներսում նորի՛ց Քո սիրող հոգու կսկսես դանդաղ կանաչե՜լ,
Բայց երանելի վերածնության միտքը դատա՛րկ է հոսում,
Ինչ-որ մի բանի պակասից, հիմա, սա՜ռն է այնպես Քո ներսում:

Առլեն Շահվերդյան

05.12.2022

____________________

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է հրապարակել այն կայքերում կամ սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

Թո՛ւյլ տուր հպվեմ Քո շուրթերին / Let Me touch Your lips

ԹՈ՛ՒՅԼ ՏՈՒՐ ՀՊՎԵՄ ՔՈ ՇՈՒՐԹԵՐԻՆ

Թո՛ւյլ տուր հպվեմ Քո շուրթերին իմ շուրթերով փափուկ ու տաք,
Ես այնքա՛ն եմ կծել դրանք, որ եռո՜ւմ են ցանկությունից,
Թո՛ւյլ տուր անո՜ւշ Քո շուրթերից ստանամ սիրո՛ղ Կնոջ օրհնա՜նք,
Եվ հավաստո՛ւմ, որ Դու հավերժ տրվելու ես միմիա՛յն ինձ:

Միայն ի՛նձ է Քո մարմինը համարելու իր մեղսակից,
Միայն ի՛նձ ես Դու պատմելու ամենաբա՜ց Քո մտքերը,
Միայն ի՛նձ հետ չես ամաչի մերկանալո՛ւ Քո բերկրանքի՜ց,
Վստահելով բացե՛լ թաքուն Քո ցանկության գաղտնիքնե՜րը:

Հիմա իմ տա՜ք, ամո՛ւր գրկում ի՛մն ես ինչպես ո՛չ մեկինը,
Կին ես, որ պի՛նդ ու աննկո՛ւն, բայց և թո՛ւյլ է ու անպաշտպա՜ն,
Ու ես հիմա տիրում եմ Քեզ, իմն են հոգի՛դ ու մարմի՛նդ,
Որ աչքերդ փայլեն կրքի՜ց՝ սիրող գրկում իմ պահապա՛ն:

Ու թող կորչե՛ն վա՛խ ու կասկա՛ծ, լինես վստա՛հ ու համարձա՛կ,
Ինքնամոռա՜ց սուզվես ծովում իմ խենթացնո՜ղ շոյանքների,
Փոթորկո՜ւն է ծովս կրքի, բա՛յց՝ ապահո՛վ մինչև հատա՛կ,
Չե՛ս ափսոսա երբեք տրվել իմ տիրացող ալիքների՜ն:

Թո՛ղ, որ հպվեմ քո շուրթերին՝ ճաշակելով հա՜մը կյանքի,
Թո՛ղ վեհանա՜մ՝ մեր հաճույքից մարմնիդ անո՜ւշ գալարումով,
Քո ուժասպա՜ռ հևոցներով՝ որպես ասմո՜ւնքը վայելքի,
Օրհնված՝ Կնոջ նվիրումի անմնացո՜րդ հավաստումով:

Թո՛ւյլ տուր հպվեմ նվիրումիդ ու խնամե՜մ այն տիրաբա՛ր,
Ձուլեմ չքնա՜ղ քո հևոցին իմ մռո՛ւնչը առյուծային,
Մեր համբույրի պահը թվա երջանկության վիթխարի դա՜ր,
Մեր սիրաբո՜րբ մարմինները ձուլվեն լույսո՛վ հավերժայի՜ն:

Թո՛ւյլ տուր սուզվե՜մ Քո աչքերում իմ աչքերով մերկացնողի,
Ու արբենա՜մ ինձ հարազատ, վայելչագե՜ղ Քո հայացքից,
Թո՛ղ, որ մարմինը Քո ցնծա՛ իմ շուրթերի անո՜ւշ դողից,
Ես այնքա՛ն եմ կծել դրանք, որ եռո՜ւմ են հիմա կրքից:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ 2017 թ. օգոստոսի 6-ի գիշերը:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Գժվում եմ Քո համար / I’m crazy about You

ԳԺՎՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԱՐ

Գժվում եմ Քո համար, անո՜ւշ իմ, անգի՜ն…

Գժվում եմ, ինչպես ծաղի՛կն է գժվում գարնան առաջին հալոցքից հետո,
Ինչպես մրրկաբեր քամի՛ն է ղժժում՝ ազդարարելով իր հուժկուն անմար,
Ինչպես ծաղկունքից մեղո՛ւն է բզզում՝ թռչելով այգու վա՜րդ-արահետով,
Գժվո՛ւմ եմ, ինչպես ո՛չ մեկ չի գժվում, երբ այնքա՜ն բան կա գժվելու համար…

Գժվում եմ Քո համար, անո՜ւշ իմ, անգի՜ն…

Ո՛չ թե խենթանում, այլ գժվո՛ւմ եմ ես, երբ բախվո՛ւմ են մե՛ղքն ու Ավետարա՛նը,
Երբ խելահե՜ղ է մինչև իսկ դառնում հանդա՜րտ ալիքով գետը խաղաղուն,
Երբ խրխնջո՛ւմ է հովատակը վես՝ մաշկին իր զգալով եռման խարա՛նը,
Ու երբ, վերջապես, օվկիա՜ն է հասնում սարերից իջնող քաջասիրտ առո՛ւն:

Գժվում եմ Քո համար, անո՜ւշ իմ, անգի՜ն…

Գժվո՛ւմ եմ սիրով իմ անմնացորդ, որ մի հավերժող պատո՛ւմ է սրտի,
Գժվո՛ւմ եմ, ինչպես արև՛ն է գժվում՝ Երկրին հրացա՛յտ շողեր շանթելով,
Քո անմար տեսքով խոյանո՜ւմ եմ ես, ինչպես ոսկի՛ն է գոյանում արտից,
Ինչպես երգեցիկ թռչուններն են բյո՜ւր երկինքը լցնում պատմություններով:

Առլեն Շահվերդյան

© Գրված՝ 10.06.2016 և 22.10.2021
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Քաղաքը ստիպում է դեմքդ մոռանալ / The city makes me forget your face

Քաղաքային եռուզեռ, կյանքի շտապողականություն, ամբոխի մեջ ձուլվող սիլուետ, կամաց-կամաց մարող սեր…
Հրավիրում եմ կարդալու քաղաքի վազքի մեջ ծնված ու պայքարող սիրո մի պատմության մասին բանաստեղծությունս, կարճ մի պատում, հույզերի փոքրիկ մի առկայծում՝ քաղաքային լույսերով լցված առօրեական վազքի մեջ…
*

ՔԱՂԱՔԸ ՍՏԻՊՈՒՄ Է ԴԵՄՔԴ ՄՈՌԱՆԱԼ

Քաղաքը ստիպում է դեմքդ մոռանալ,
Քաղաքը վազքի մեջ տա՜ք է,
Շտապո՛ւմ են բոլորը շտապանքում բանա՛լ.
Մարդկանց բնորո՛շ մի վարք է:

Եվ չվերջացո՛ղ այդ եռուզեռում
Հայացքդ մարո՜ւմ է հեռվում,
Սիրուցս մնացել է հույզի մի զեղո՛ւմ,
Վերջի՛ն մի կարոտ ու ներում:

Քաղաքը ստիպում է դեմքդ մոռանալ,
Գոռո՜ւմ եմ ներսում այդ ցավից,
Ի՛նձ էլ է տանում այդ հոսքը բանալ,
…Ների՛ր ինձ, իմ սե՛ր, իմ թախի՜ծ:

Առլեն Շահվերդյան

Գրված՝ 16.08.2021

____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու: ___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ __________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth* Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին Do not print out this page without need – think about the Environment

Քո վարսերում / In your hair

ՔՈ ՎԱՐՍԵՐՈՒՄ…

Քո վարսերում կրա՛կ կա հուր,
Որ շոյում է դեմքդ նրբին,
Դեմքդ ժպտո՜ւն ու քաղցրաբո՜ւյր,
Ճշմարտաշո՜ղ դեմքդ սրբի:

Քո այդ գանգուր վարսերի մեջ
Հազարամյա հեքիա՛թ կա լուռ,
Ալիքներով իր անընդմեջ
Խռովահո՜ւյզ ծով կա լազուր:

Քո վարսերում սիրաթովիչ
Շոյանքներ են մոլեկրքի,
Այնքա՜ն քնքուշ ու գրավիչ,
Անվե՜րջ հեքիաթ` մանկան գրքի:

Քո հիասքա՜նչ վարսերի մեջ
Կորցրել եմ իմ անդորրը,
Քո վարսերի նման՝ անվե՛րջ
Ալեխա՛ռն է և իմ օրը…

Առլեն Շահվերդյան

Գրված՝ 28.04.2001 թ.
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ներքին գույներ. «Բնության Պոետ» / Inner colours: “Poet of Nature”

Աշխարհը երբեմն մութ ու գորշ է: Երբեք մի կորցրեք ձեր հոգու գույները, ձեր հոգու ուրույն գույնը բերեք կյանքի գույների ներկապնակին, հարստացրեք այն ձեր անկրկնելի գույնով, թող աշխարհը ձեր գույնով դառնա ավելի գունեղ ու զարդարուն: Մի կորցրեք երբեք ձեր հոգու գունազարդությունը, այն չքնաղ ու երփներանգ էությունը, որը խտացումն է ձեր հույզերի, ապրումների, երազանքների, հույսերի ու զգացմունքների: Բերեք ձեր գույնը՝ աշխարհին, դարձրեք այն ավելի գունեղ ու գեղեցիկ տեղ ապրելու համար: Իսկ այդ ամենի համար դիտեք ու հիացեք Բնության գուներով, որոնցից մեկն էլ դուք եք: Դիտեք ու հիացեք, թե ինչ հանճարեղ է Բնությունն ու ինչպիսի հարուստ, հագեցած ներկապնակ ունի այն, մի անսպառ ու աչք շոյող կտավ, որի մի երանգը, մի ուրույն ու բացառիկ գույնն էլ դուք եք:
*

ԲՆՈՒԹՅԱՆ ՊՈԵՏ

Գունազա՜րդ է այս աշխարհի ծաղկաբույլը այգեվետ,
Հազա՜ր երանգ ունի պահած իր մարգերի հովերում,
Մարդ ուզում է փարվե՜լ սիրով Մայր Բնությանը հավետ
Եվ հավերժող երանությամբ՝ հալվե՛լ լուսե շողերում:

Շնչել անսպա՜ռ թարմությունը սարից իջնող առվակի,
Գունազարդել գորշությունը՝ հազա՜ր գույնով թիթեռի,
Տրվել բա՜րձր հնչող երգին ահեղ քամու նվագի,
Գրկել հազարամյա մեջքը վսեմախո՜հ ծառերի:

Ի՜նչ շքեղ է Բնությունը, որքա՜ն գույներ ունի վա՛ռ
Եվ ի՜նչ լավ է հիանալը նրա գրկում կենսավե՛տ,
Մարդ ուզում է տրվե՜լ սիրով բներգությանը անսպա՛ռ՝
Որպես անհո՜ւն գեղեցիկը հավերժ երգող մի Պոե՛տ:

Առլեն Շահվերդյան

© Գրված՝ 22.10.2021