ԳԺՎՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԱՐ
Գժվում եմ Քո համար, անո՜ւշ իմ, անգի՜ն…
Գժվում եմ, ինչպես ծաղի՛կն է գժվում գարնան առաջին հալոցքից հետո,
Ինչպես մրրկաբեր քամի՛ն է ղժժում՝ ազդարարելով իր հուժկուն անմար,
Ինչպես ծաղկունքից մեղո՛ւն է բզզում՝ թռչելով այգու վա՜րդ-արահետով,
Գժվո՛ւմ եմ, ինչպես ո՛չ մեկ չի գժվում, երբ այնքա՜ն բան կա գժվելու համար…
Գժվում եմ Քո համար, անո՜ւշ իմ, անգի՜ն…
Ո՛չ թե խենթանում, այլ գժվո՛ւմ եմ ես, երբ բախվո՛ւմ են մե՛ղքն ու Ավետարա՛նը,
Երբ խելահե՜ղ է մինչև իսկ դառնում հանդա՜րտ ալիքով գետը խաղաղուն,
Երբ խրխնջո՛ւմ է հովատակը վես՝ մաշկին իր զգալով եռման խարա՛նը,
Ու երբ, վերջապես, օվկիա՜ն է հասնում սարերից իջնող քաջասիրտ առո՛ւն:
Գժվում եմ Քո համար, անո՜ւշ իմ, անգի՜ն…
Գժվո՛ւմ եմ սիրով իմ անմնացորդ, որ մի հավերժող պատո՛ւմ է սրտի,
Գժվո՛ւմ եմ, ինչպես արև՛ն է գժվում՝ Երկրին հրացա՛յտ շողեր շանթելով,
Քո անմար տեսքով խոյանո՜ւմ եմ ես, ինչպես ոսկի՛ն է գոյանում արտից,
Ինչպես երգեցիկ թռչուններն են բյո՜ւր երկինքը լցնում պատմություններով:
Առլեն Շահվերդյան
© Գրված՝ 10.06.2016 և 22.10.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway