ԹՈ՛ՒՅԼ ՏՈՒՐ ՀՊՎԵՄ ՔՈ ՇՈՒՐԹԵՐԻՆ
Թո՛ւյլ տուր հպվեմ Քո շուրթերին իմ շուրթերով փափուկ ու տաք,
Ես այնքա՛ն եմ կծել դրանք, որ եռո՜ւմ են ցանկությունից,
Թո՛ւյլ տուր անո՜ւշ Քո շուրթերից ստանամ սիրո՛ղ Կնոջ օրհնա՜նք,
Եվ հավաստո՛ւմ, որ Դու հավերժ տրվելու ես միմիա՛յն ինձ:
Միայն ի՛նձ է Քո մարմինը համարելու իր մեղսակից,
Միայն ի՛նձ ես Դու պատմելու ամենաբա՜ց Քո մտքերը,
Միայն ի՛նձ հետ չես ամաչի մերկանալո՛ւ Քո բերկրանքի՜ց,
Վստահելով բացե՛լ թաքուն Քո ցանկության գաղտնիքնե՜րը:
Հիմա իմ տա՜ք, ամո՛ւր գրկում ի՛մն ես ինչպես ո՛չ մեկինը,
Կին ես, որ պի՛նդ ու աննկո՛ւն, բայց և թո՛ւյլ է ու անպաշտպա՜ն,
Ու ես հիմա տիրում եմ Քեզ, իմն են հոգի՛դ ու մարմի՛նդ,
Որ աչքերդ փայլեն կրքի՜ց՝ սիրող գրկում իմ պահապա՛ն:
Ու թող կորչե՛ն վա՛խ ու կասկա՛ծ, լինես վստա՛հ ու համարձա՛կ,
Ինքնամոռա՜ց սուզվես ծովում իմ խենթացնո՜ղ շոյանքների,
Փոթորկո՜ւն է ծովս կրքի, բա՛յց՝ ապահո՛վ մինչև հատա՛կ,
Չե՛ս ափսոսա երբեք տրվել իմ տիրացող ալիքների՜ն:
Թո՛ղ, որ հպվեմ քո շուրթերին՝ ճաշակելով հա՜մը կյանքի,
Թո՛ղ վեհանա՜մ՝ մեր հաճույքից մարմնիդ անո՜ւշ գալարումով,
Քո ուժասպա՜ռ հևոցներով՝ որպես ասմո՜ւնքը վայելքի,
Օրհնված՝ Կնոջ նվիրումի անմնացո՜րդ հավաստումով:
Թո՛ւյլ տուր հպվեմ նվիրումիդ ու խնամե՜մ այն տիրաբա՛ր,
Ձուլեմ չքնա՜ղ քո հևոցին իմ մռո՛ւնչը առյուծային,
Մեր համբույրի պահը թվա երջանկության վիթխարի դա՜ր,
Մեր սիրաբո՜րբ մարմինները ձուլվեն լույսո՛վ հավերժայի՜ն:
Թո՛ւյլ տուր սուզվե՜մ Քո աչքերում իմ աչքերով մերկացնողի,
Ու արբենա՜մ ինձ հարազատ, վայելչագե՜ղ Քո հայացքից,
Թո՛ղ, որ մարմինը Քո ցնծա՛ իմ շուրթերի անո՜ւշ դողից,
Ես այնքա՛ն եմ կծել դրանք, որ եռո՜ւմ են հիմա կրքից:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ 2017 թ. օգոստոսի 6-ի գիշերը:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
garnanayin arevic arbac ,,Garnanayin Reqviem,,,,
inchpisi jazzzzzzzz,,, :)) kam ` HOGU ev Marmni hiasqanch simfonia,,,,
shnorhakalutyun!!!
Ես էլ եմ շատ շնորհակալ Ձեր անկեղծ ու բարի խոսքերի ու գնահատանքի համար: Շատ ինքնատիպ քոմեն էր:
Ջազ շատ եմ սիրում և ուրախ եմ, որ այս տեքստը Ձեզ համար ունի նաև ջազի ընկալում, ոչ միայն սոսկ երաժշտական ուղղվածության, այլև կյանքի ռիթմի զգացողության առումով:
Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!
Ես շատ շնորհակալ եմ հարգելի «Բլոգ Նյուզ» Ձեր ուշադրության համար: Ի նշան շնորհակալության` իմ բլոգում Ձեր կայքի հղումները տեղադրում եմ «Իմ մասին` այլ կայքերում» բաժնում: Հուսով եմ, որ դրանով ես իմ համեստ ու օգտակար նպաստն եմ բերում Ձեր գործունեության լուսաբանմանը:
Հարգանքով`
Առլեն
Shnorhakal em hajeli husher ev paher hishecnelu hamar.Hamamit em mianshanak ays hianali, hajeli u xorimast xosqeri hamar.
Ես էլ շատ շնորհակալ եմ քեզ քո այս անուշ, մեղմ ու գեղեցիկ քոմենթի համար: Ուրախ եմ, որ այս գրառումը այդպիսի հույզեր է արթնացրել:
Առլեեեեեն… !!! Կարծում եմ ստեղծագործությունը կարելի է համարել ստացված, մի դեպքում, երբ այն կարդալիս մեկիկ մեկիկ զգում ես այն ինչ կարդում ես` ձեռքերի հպում , ամուր գրկախառնություն, մարմնի բույր, համբույր,,, ամեն ինչ իրական էր , ամեն ինչ կատարյալ…
Մերսի Մելինե ջան, ուրախ եմ, որ հավանել ես ու այսպիսի գեղեցիկ խոսքեր գրել: