Home » Հեղինակից / From the Author

Հեղինակից / From the Author

Սիրելի այցելուներ, ես ողջունում եմ ձեզ իմ գրական-ստեղծագործական, անձնական բլոգ-կայքում, որը վեբկայքի ու բլոգի յուրօրինակ համադրություն է: Այն ստեղծել ու վարում եմ ինքս (2011 թվականի ապրիլ ամսից): Սույն բլոգ-կայքի միջոցով պատիվ ունեմ ներկայացնելու ձեզ իմ ստեղծագործական գործունեությունը:

Բլոգն ունի բացառապես գրական-ստեղծագործական ու բնապահպանական բովանդակություն և ուղղություն՝ ներկայացնելով իմ գեղարվեստական հեղինակային աշխատանքները, այն է՝ տպագրված և տպագրվելիք գրքերս, արձակ և չափածո ստեղծագործություններս, բնապահպանական ու բնաճանաչողական ընդգրկմամբ հեղինակային նյութերս, նկարչական և լուսանկարչական նախասիրություններս և այլն:

Բլոգում բացառված են քաղաքական երանգավորումները, սա քաղաքական բլոգ չէ, ոչ մի հրապարակում իր մեջ չի պարունակում քաղաքական որևէ երանգ: Տարբեր իրադարձությունների իմ կողմից լուսաբանումն էլ կրում է բացառապես տեղեկատվական բնույթ: Եթե գտնում եմ, որ նյութը թեմատիկ առումով համապատասխանում է իմ բլոգին և կարող է հետաքրքիր լինել ընթերցողներիս, ապա զետեղում եմ այն:

Սույն բլոգը կարծիքների փոխանակման բարեկամական, քաղաքակիրթ ու անկեղծ վիրտուալ միջավայր է, էլեկտրոնային հեղինակային մի ուրույն տիրույթ: Բլոգը բոլոր այն ազնիվ ու պարկեշտ ընթերցողների համար է, ովքեր սիրում են կյանքը, սիրում են մարդկանց, կենդանիներին ու բույսերին, բնությունն՝ ընդհանրապես, սիրում են գեղեցիկը, բարիությունը, հումորը:

Բլոգում հանրությանը ներկայանում եմ բացառապես մաքուր ու գրագետ հայերենով` այդպիսով իմ համեստ ջանքերով նպաստելով մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը և մայրենիով հաղորդակցվելու քարոզչությանը:

Ուրախ եմ, որ աշխարհին և, հատկապես` հայալեզու այցելուներին ուղղված այս բլոգը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց և ջերմ գնահատանքի արժանացավ ընթերցողների, բլոգոլորտի առաջատար ներկայացուցիչների և, առհասարակ, համացանցի (այդ թվում՝ սոցիալական ցանցերի) բոլոր համակիրների, համացանցը ճիշտ ու խելամիտ օգտագործողների շրջանում:

ԲԼՈԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Որպես ստեղծագործող մարդ՝ գրում եմ դեռ 90-ականներից, իսկ նկարում՝ մանկուց: Ստեղծագործաբար մոտենում եմ ամեն ինչին, ոչ միայն արվեստի բնագավառում նոր գործ ստեղծելիս, մի նոր գրական ստեղծագործություն գրելիս կամ նկարելիս, այլև շրջակա աշխարհի, իրերի ու երևույթների, մարդկանց հետ հարաբերվելիս: Կյանքը և աշխարհը ստեղծագործաբար ու գեղագիտորեն ընկալելու և վերարտադրելու իմ ճանապարհին, բացի տպագիր հրատարակություններից, մշտապես ցանկանում էի ունենալ նաև հանրությանը ներկայանալու այլ հնարավորություն` օգտագործելով ժամանակի տեղեկատվական գործիքարանը, ինչը ասելիքը մարդկանց փոխանցելու արդի միջոց է:

2011 թվականի ապրիլին, իմ լավ ընկերներից մեկի խորհրդով, բացեցի հեղինակային բլոգ միջազգային հեղինակավոր «Wordpress» բլոգային տիրույթում: Բլոգիս ստեղծմանը և մշակմանը մոտեցել ու մոտենում եմ շատ պատասխանատու և լրջախոհ դիրքերից, չափազանց խնամքով ու փութաջանորեն, որպեսզի աշխատանքս գտնի արժանի, համարժեք ու բարեկիրթ արձագանք:

Համարում եմ, որ հայկական ցանկացած կայացած կայք հաղթանակած է, եթե իր գոյությունը արդարացված է, հիմնավորված և օգտակար, ասելիքը ուրույն է ու գրագետ, գործունեությունը սիրված է ու սպասված, բովանդակությունը հարուստ է, հետաքրքիր ու բարեկիրթ, իսկ այցելուների բանակն էլ շինծու չէ, և նրանց արձագանքներն էլ անկեղծ են: Այսպիսի ցանկացած հայկական կայք արդեն հաղթանակած է, և ես անսահման ուրախ եմ, որ այս դաշտը հետզհետե ավելի ու ավելի է զարգանում, հղկվում, բյուրեղանում: Ես էլ եմ գործում այս դաշտում և, բնականաբար, ինքս էլ շահագրգռված եմ, որ հայկական բլոգոլորտը մշտապես առաջընթաց գրանցի ու զարգանա:

Վարելով, հետևողականորեն կատարելագործելով ու զարգացնելով բլոգս՝ մասնագիտական առումով ձեռք բերեցի արժեքավոր, զգալի իմացություն և փորձ, ինչն ինձ իրավունք տվեց նախաձեռնելու նաև այլ բլոգների ստեղծում և վարում (Օրինակ՝ «ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Ռազմավարագետ» պաշտոնական բլոգը», ««International Conference “Regional Security Dynamics in the South Caucasus» իրադարձային բլոգը», «Արսինե Շահվերդյանի ձեռքի աշխատանքների «Իմ աշխարհը» բլոգը», «Համբարձում Քեչաջյանի աշխատանքների անհատական բլոգը», «ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի անհատական բլոգը», «Animal Lovers’ Blog»-ը, ««Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպության պաշտոնական բլոգը»): Դրանց պարբերաբար անդրադառնում եմ ու պատշաճ կերպով լուսաբանում:

Այսօր իմ բլոգն ունի բազմահազար ընթերցողներ Հայաստանում և Հայկական Սփյուռքում: 2012 թվականի հունիս ամսից բլոգը դարձրեցի երկլեզու` հայերեն և անգլերեն (նյութերը անգլերեն թարգմանում եմ ինքս), ինչը հնարավորություն տվեց, որպեսզի բլոգը լայն տարածում գտնի նաև արտասահմանում, օտարազգի ընթերցողների, բլոգերների, օգտատերների շրջանում` ձեռք բերելով հսկայական լսարան, բլոգի բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ:

Սակայն երբեք կանգ չեմ առնում արդեն ձեռք բերվածի վրա, և մշտապես փորձում եմ անել ավելին: Լինելով էությամբ պերֆեկցիոնիստ (կատարելության ձգտող) մարդ` ինչ-որ բան ձեռնարկելիս աշխատում եմ անել կամ լավ, կամ չանել, միջակություն չեմ սիրում:   

Բազմամյա բլոգիս ձեռքբերումների մասին կարող եք կարդալ «Բլոգի մասին» և «Մրցանակներ» էջերում:

ԿԱՊԸ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հեղինակային բլոգս վարելու ամբողջ ընթացքում շարունակում եմ ձեռք բերել իմ ստեղծագործական գործունեությանը համակրող ազնիվ ու պարկեշտ բազմաթիվ լավ բարեկամների, ուշադիր և հավատարիմ ընթերցողների, ինչը մեծագույն ձեռքբերում է համացանցում և կյանքում: Ինձ համար՝ որպես գրողի և բլոգի հեղինակի, պատվաբեր է ունենալ ընթերցողների այսպիսի լայն ու բազմազգ շրջանակ:

Ուրախ եմ, որ մարդիկ շատ հաճախ են այցելում բլոգս` պարբերաբար թողնելով իրենց կարծիքները, տպավորությունները: Դա վկայում է, որ բլոգը ստացվել է և որ այն չմնաց պարզապես բլոգի շրջանակներում, այլ իր բովանդակային լայն ընդգրկումով, կառուցվածքային բազմաշերտությամբ և որոշակի նորարարություններով հստակորեն առանձնացավ ու հետաքրքրեց շատերին: Սա իմ բնորոշումները չեն, այլ բլոգ-կայքիս այցելուների կարծիքների համախումբը:

Ի դեպ, այցելում ու կարդում են տարբեր տարիքի, նախասիրությունների ու մասնագիտությունների տեր մարդիկ, մեծ է, հատկապես, այցելությունների քանակությունը նաև սոցիալական կայքերից: Բլոգս այնքան բազմաշերտ է, որ այստեղ իրենց համար հաստատ հետաքրքիր և օգտակար նյութ կգտնեն տարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ, նեղ մասնագիտական տիրույթի և համացանցի՝ առավել լայն շրջանի օգտագործողները:

Բացի այդ, կարծում եմ, որ այցելուն ցանկացած բլոգից պետք է ոչ միայն իրեն համար օգտակար ու հետաքրքիր նյութ քաղի, մի նոր ու հետաքրքիր բան իմանա, այլև բլոգ այցելելիս ստանա նաև գեղագիտական հաճույք: Այդ է պատճառը, որ շատ խիստ ու հետևողական եմ մոտենում բլոգի ձևավորման գեղագիտական կողմին: 

Սիրելի բարեկամներ, ջերմորեն ու սիրով ողջունում եմ և իմ երախտիքի խոսքը հղում բոլոր նրանց, ովքեր ամեն օր ժամանակ են գտնում այցելելու իմ հեղինակային բլոգ, ամենօրյա զբաղվածության հետ մեկտեղ կարողանում են ժամանակ գտնել ու հաճույքով հետևել բլոգիս գործունեությանը, կարդալ նյութերը՝ մի պահ կտրվելով առօրեական հոգսերից, աշխատանքից և հաղորդակցվելով բարության, բնության, գեղագիտականի հետ: Շատ շնորհակալ եմ ձեզ: Ես կարևորում եմ յուրաքանչյուր այցելուի ուշադրությունը, կարծիքն ու անկեղծ գնահատանքը:

Անչափ ուրախ եմ, որ շատերն ամեն օր սպասում են բլոգի նոր նյութերի, ինչը փաստում է, որ կա ընթերցողների մի մշտական լայն շրջանակ, որը հետաքրքրությամբ ու համակրանքով հետևում է իմ մտքերին, ստեղծագործություններին: Սա ոչ միայն անսահման շոյիչ է ու հաճելի, այլև խիստ պարտավորեցնող հանգամանք է, ինչպես նաև տալիս է արդեն արված աշխատանքի ճշգրիտ գնահատումների և բլոգ-կայքիս զարգացման համատեքստում հետագա անելիքների ռազմավարության մշակման հնարավորություն: 

Այն, որ բլոգս շատերի կողմից բարձր է գնահատվում, ինձ մշտապես ներշնչում է, որ ճիշտ ուղղու վրա եմ և պետք է շարունակել նույն եռանդով ու ոգով՝ գիտակցելով, որ այն ինչ անում ես իզուր չէ, այն ինչ անում ես արժանանում է ուշադրության և  գնահատանքի: Այսուհետև նույնպես շարունակելու եմ նույն պատվախնդրությամբ և էներգիայով: Այլ կերպ լինել ես չեմ կարող: Բլոգս վարում եմ մեծ հաճույքով իմ բոլոր սիրելի ընթերցողներիս համար, ու ինքս էլ մեծ բավականություն եմ ստանում դրանից: Ընթերցողների կողմից ընդունված լինելը, նրանց ջերմ գոհունակությունը, նվիրումը, անկեղծ գնահատանքն ու հիացմունքը, սատարումն ու քաջալերումը, ազնիվ ընկերությունը այն մեծագույն պարգևներն են, որոնց արժանանում է հեղինակը: Այդ ամենը պատիվ է բերում ցանկացած հեղինակի:

Ուզում եմ ևս մեկ անգամ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ` բլոգիս սիրով հետևելու համար: Ես առիթ և պատիվ եմ ունեցել դիմելու ձեզ նաև «Խոսք ընթերցողներիս» հոդվածով: Ուրախ կլինեմ, թե մեկ անգամ էլ ընթերցեք այն:

Շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ ոչ թե միայն այցելուն պետք է գնահատի կայքի հեղինակի աշխատանքը, այլև ինքը կայքի հեղինակը, ինքը ստեղծագործողը պետք է մեծապես ու մշտապես կարևորի իր բոլոր ընթերցողներին, իր կայքի բոլոր այցելուներին, գնահատի նրանց կարծիքը, ուշադրությունը, վերաբերմունքը, հարգանքը: Միայն այդ դեպքում ստեղծագործողը իսկապես սիրվում ու գնահատվում է, վայելում հարգանք: Միայն այդպիսի փոխադարձ հարգանքի ու անկեղծության վրա է խարսխվում հեղինակ-ընթերցող բարի փոխհարաբերությունը և անխախտ կապը:

Այն կարևոր, ոգևորիչ կապը, որը այս բլոգի միջոցով ստեղծվել է իմ և ձեր միջև, շատ թանկ է ինձ համար: Այդ կապը ծառայում է որպես ավելի ոգևորված ու խանդավառված աշխատելու ներշնչանքի աղբյուր:

-Եվ այսպես, պարոնա՛յք երդվյալ ատենակալնե՛ր, – ինչպես ասում է իմ շատ սիրելի հերոս Օստապ Բենդերը` «Ոսկե հորթը» ֆիլմում, – նիստը շարունակվո՛ւմ է, զորահանդեսի հրամանատարը ե՛ս եմ: Բլոգը, որը վարում եմ արդեն քանի տարի, ժամանակին սկսվեց որպես մի հավակնոտ ու համարձակ նախաձեռնություն (ինչպես նույն Բենդերի համարձակ ծրագրերը) և շարունակվում է առ այսօր: Ես համոզված եմ, որ այս պրոցեսը, այս հաճելի զբաղվածությունը լինելու է միշտ, անկախ նրանից դա կլինի բլոգ` «Wordpress»-ում, թե առանձին կայք (որտեղ շատ խնամքով ու բարեխղճորեն կտեղափոխեմ բլոգի ամբողջ բովանդակությունը): Կարևորն այն է, որ այս ամենը միշտ է լինելու, բլոգ-կայք ունենալու եմ միշտ ու փորձելու եմ մշտապես լինել հետաքրքիր, սպասված և նոր: Ի դեպ, ինչ վերաբերվում է նորույթներին, ապա դրանցով բլոգս, կարծում եմ, մշտապես առանձնանում է դեռ ստեղծման օրվանից:

Սիրելի այցելուներ, եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ այս հիասքանչ կյանքը մենք ապրում ենք ընդամենը մի անգամ: Եվ ուրեմն արժանապատվորեն քայլենք մեզ վերապահված ճանապարհով` փորձելով ազնվորեն, պատվախնդիր ապրելակերպով և նույնքան պատվախնդիր գործունեությամբ հաստատել մեր տեղն այս արևի տակ, մեր ապրելու ու արարելու իրավունքը:

Այսքանը: Շնորհակալություն ուշադրության համար: Մաղթում եմ հաճելի և օգտակար ժամանց իմ բլոգ-կայքում:

Հարգանքով և բարեկամաբար`
Առլեն Շահվերդյան
Գրող, բանաստեղծ, բլոգեր, «ArlenShah.wordpress.com» բլոգ-կայքի հիմնադիր հեղինակ և վարող 

© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2011:
© All Rights Reserved, 2011.

Սույն էջի ստեղծումը՝ 2011 թ. ապրիլի 13-16, հունիսի 24, վերախմբագրումը՝ 30.11.2014:

Էլ. փոստ:  shahverdyan.arlen@gmail.com

Дорогие друзья, я рад приветствовать Вас в моем личном авторском блоге, который является уникальным сочетанием веб-сайта и блога. Этот блог создал я и управляю им с апреля 2011 года. Я имею честь представлять в своем блоге мои авторские работы. Здесь есть и другая интересная информация. Я надеюсь, что вы ознакомитесь с блогом с интересом и будете активно участвовать, оставляя ваши искренние комментарии и оценки.

Этот блог-сайт доброжелательная, дружеская, вежливая и честная виртуальная среда обмена мнениями, уникальная электронная область для контакта между автором и каждым посетителем блога.

Я рад, что мой блог за короткое время приобрел большую популярность и получил искреннюю признательность ведущих веб-сайтов, блогов и социальных сетей в интернете. Среди всех тех, которые являются сторонниками правильного, честного и разумного использования интернета.

Я всегда относился и отношусь к оформлению, дизайну, содержанию блога серьезно и с большой ответственностью. В результате, сделанная работа всегда имела и имеет адекватный, достойный отзыв со стороны читателей, со стороны всех тех, которые любят, уважают и интересуются моим творчеством.

Этот блог отражает мое авторское творчество, авторскую мысль, результатом которых являются мои опубликованные книги, произведения в стихах и прозе, научные статьи, художественное искусство и фотографические предпочтения.

Я пытаюсь представить мои мысли, мои блогерские статьи исключительно грамотным и чистым языком, способствуя тем самым, сохранению чистоты языка и риторики.

С июня 2012 года я сам перевожу свои статьи также на английский язык. Это помогло расширить мою аудиторию по всему миру: и сегодня мой сайт имеет очень много иностранных читателей.

Моей целью всегда было и остается писать, сочинять. Создав этот блог я создал возможность представить людям мое творчество, а не оставлять мои работы на полке. Я творил и сочинял всю мою жизнь и очень хотел создать новою возможность для представления моей деятельности, используя новые возможности и технологии.

Я рад, что люди часто бывают здесь, регулярно оставляя свои мнения, высказывая впечатления. Это показывает, что этот сайт удался и, что он не остался только в пределах обыкновенного блога, благодаря своему широкому и разнообразному содержанию, своей структуре и новизне, выделился и заинтересовал многих. Это не мое определение, а совокупное мнение посетителей моего блога. Кстати, посещают и читают люди разного возраста и предпочтений. Особенно большое число людей приходят из социальных сетей.

Я приветсвую всех моих посетителей. Я очень счастлив, что все больше и больше людей каждый день с нетерпением посещают мой блог и ждут моего нового материала. Это доказывает, что уже существует широкий круг читателей, которые каждый день с интересом и сочувствием следят за моими мыслями, что является не только приятным, но и обязующим обстоятельством. Это также дает точную оценку уже проделанной работе и возможность обработки стратегии дальнейших действий в контексте развития моего блога.

Спасибо вам большое за ваше внимание и за время. Я очень ценю то, что в течении своего занятого дня, на ряду со своими повседневными заботами, вы, мои читатели, находите время для посещения этого блога и для чтения моих произведений.

Я особенно хочу подчеркнуть, что этот блог призван найти единомышленников, дать им арену для самовыражения, найти честных и порядочных людей, которые любят жизнь, любят людей, животных и растения, природу в целом, любят красоту, доброту и юмор.

Я особенно хочу, еще раз, подчеркнуть, что этот блог имеет только творческое и экологическое направления, представляя художественные и научные произведения, а также авторские статьи про дикую природу и про охрану природы.

Поэтому, в блоге исключена политика и его публикации не содержат никаких политических предпочтений.

Уважаемые читатели, эту замечательную жизнь мы живем только один раз. Так давайте с достоинством пройдем дарованный нам путь, пытаясь честно установить наше место под солнцем, и наше право жить и творить.

С уважением,
Арлен Шахвердян
Писатель, поэт, блогер, создатель блога “ArlenShah.wordpress.com”.
Перевод сделан автором, 21.09.2012, 
© Все права защищены, 2012.

***

Dear friends, my dear readers, I welcome you to my personal author’s blog that is a unique combination of website and blog. I created this blog and have run it since April, 2011. I am honored to introduce in my blog my original works. There is a lot of other interesting information too. I hope that you’ll read the blog with interest and will leave your sincere comments and ratings.

This blog is virtual environment of welcoming, friendly, polite and honest exchange of views, as well as a unique area of ​​electronic contact between the author and every visitor of the blog.

I am glad that in short time my blog became very popular and received sincere appreciation from leading web sites, blogs and social networks on the Internet. Among all those who are supporters of the correct, fair and reasonable use of the Internet.

I have always regarded and now regard to the blog’s design and content seriously and with great responsibility. As a result, the work done has always been appreciated, has always received adequate and decent reviews from the readers, from all those who love, respect and are interested in my work.

This site is dedicated to my author’s creation, the author’s thoughts, the results of which are my published books, works in prose and poetry, research papers, paintings and photographic preferences.

I try to present my thoughts, my blog articles and posts only in competent and pure language, thus preserving the purity of language and rhetoric.

Since June, 2012 I have translated myself my articles also into English. This helped to enlarge my audience in the world, and now my site has a lot of foreign readers.

My goal has always been to write and create. By creating this blog I have created an opportunity to present my work to people, and not leave my work on the shelf. I have worked and created all my life and wanted to create new opportunity to present my activity, using new features and technology.

I’m glad that people are often here, regularly leaving their comments, opinions and impressions. This shows that the site has succeeded and that it has not stayed only on the level of an ordinary blog, but because of its broad and diverse content, as well as its structure and novelties it stood out and is interesting to many people. That’s not my definition, but the cumulative opinions of visitors of my blog. By the way, my blog is visited and read by people of all ages and preferences. Particularly large number of people come out of social networking.

I salute all of my visitors. I am very happy that more and more people visit my blog and looking forward for new posts, waiting for my new materials. This proves that there is a wide range of readers, who every day follow my thoughts with interest and sympathy. This is not only enjoyable, but also obliges. It also gives an accurate assessment of the work already done and the ability to handle a strategy for further actions in the context of my blog development.

Thank you very much for your attention and time. I really appreciate the fact that during your busy day, during your daily routine you – my readers, find time to visit my blog and read my posts.

I especially want to emphasize that this blog is intended to find like-minded people, to give them an arena for self-expression, to find honest and decent people who love life, love people, animals and plants, nature in general, love beauty, kindness and humor.

I particularly want to emphasize again that this blog is extremely creative and environmental, presenting artistic and scientific works of the author, his creative personality, as well as author’s articles about wildlife and nature conservation.

On this blog the policy is excluded, this is not a political blog, and its publications do not contain any political preferences.

Dear readers, this wonderful life we ​live only once. So let’s pass through with the dignity the way given to us, honestly trying to justify our place under the sun, and our right to live and create.

With deep respect,
Arlen Shahverdyan
Writer, poet, blogger, founder of the “ArlenShah.wordpress.com”
Translated by the Author in 21.09.2012, © All Rights Reserved, 2012.

Առնչվող էջեր / Related Pages

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

132 Comments

  1. Travel Culture Food says:

    I have nominate you for a Versatile Blogger Award, Congrats! :D

    • Thank You very much! It is my honor to be nominated :) What shoul I do further?

      • Travel Culture Food says:

        Hey! Your welcome, you totally deserve it!

        Now you have to choose 10 of your followers that you like and write their names in your blog and let them know that you have nominated them for the “Versatile Blogger Award” just like I did. and then share 10 things about yourself <3

      • Thank You very much! I’ll try :)

      • Dear Miss Zari. Can I ask a question? after finishing the post in my blog, after commenting the ten bloggers about nominaton and after the moderation of the post can I put the Award image in my blog homepage as You did?

  2. Dina says:

    Thanks for visiting, I like your blog very much, I’ll pop in from time to time.

    Greetings from North Norfolk
    Dina

    • Thanks much indeed for Your kind feedback. Dina, You have a very interesting and nice blog too. It was my pleasure to visit it. Thanks for following. Now I follow Your blog too.

      Wish You the best in Your future endeavours.

      Best regards, Arlen

  3. soulsrapture says:

    Not familiar with your language but your pictures express universally so much more than a thousand words, so I will surely visit often, on FB as well. Thanks for the visit to my blog :-)

  4. Dear Arlen, returning the visit. Though I can’t read your language I find it so beautiful to look at – like art. Enjoyed your pictures.
    Anna

    • Thank you dear Anna for your kind words. You can read my other posts in english. Thank you for “look at – like art”. Appreciated!!! :) I also enjoyed your useful blog. Thanks much!

  5. Chanel Hason says:

    Arlen- thanks for so much blog love when I woke up this morning :) I appreciate all the comments and likes! Thanks for translating your posts in English too for this California girl to read and understand ;) Keep on bloggin’ on!

    • Thanks much dear Chanel. I deepy appreciate your kind feedback! :) I am glad that you liked my blog. It was my pleasure to find, better to say: to discover yours :) In your blog you do a nice work with great inspiration. Keep on bloggin’ too and wish you the best in your future endeavours. I also wish great happiness and love to your beautiful family.

      Best regards and with deep respect,
      Arlen

  6. Thank you for stopping by my blog. I appreciate you taking the time. I have been reading some of your posts and really enjoying them. Thank you.

  7. petrel41 says:

    Thanks so much for subscribing to my blog! Welcome :)

  8. phototina says:

    Thank you for visiting my blog !

  9. Thanks for visiting my little blog and liking my Friday night dinner. You have a beautiful blog and your art work is very creative. Looking forward to seeing more..

  10. Thank you for visiting my blog, and by so doing, introducing me to your wonderful site! I will be following with great interest. It gave me a smile to see the WWF logo here, because my blog is my personal interest. For my real job I work for WWF-Canada!

    Շնորհակալություն այցելության համար Իմ օրագիրը Իմ մեկնաբանությունները, եւ դա անելով, ծանոթացնելով ինձ ձեր հրաշալի կայքում. Ես պիտի հաջորդող մեծ հետաքրքրությամբ. Այն ինձ տվեց ժպիտ տեսնել WWF լոգոն այստեղ, քանի որ իմ բլոգը իմ անձնական շահերից. Իմ իրական աշխատանք աշխատում է WWF-canada |

    Best wishes,
    EC
    http://www.macrocritters.wordpress.com

    • Dear Mr Cooper, dear Ernie, thanks much for Your kind and unique comment. I have the honor to be a friend of WWF-Armenia. Besides, the publishing of My last book about lions was sponsored by them. I try to inform Armenian society about WWF-Armenia’s activity. I’m very glad to know that you work for WWF-Canada. Wish You all the best in Your job and in Your future endeavours. I started to follow Your interesting blog too.

      Thanks again for your nice feedback in two languages. Much appreciated!

      Best regards,
      Arlen

  11. Thank you for stopping by my blog!

  12. SoundEagle says:

    Hi Arlen,

    I hope that the text of this post can be translated, given that you have written so much here, and it is a pity that many readers will not understand and therefore miss the contents, which seem to be important, given the length. I understand that it is a lot of work to translate this much text.

    Cheers!

  13. Healthy Glow Nutrition says:

    I have nominated you for the Family of Bloggers Award. Congrats!

  14. Healthy Glow Nutrition says:

    Dear Arlen, You have received the ‘Very Inspiring Blogger’ Award. Congratulations! Keep those posts coming…
    Please see here: http://healthyglownutrition.wordpress.com/2012/09/26/very-inspiring-blogger-award/
    Regards,
    Éva

  15. Mag (Chancy's Mumsy) says:

    Thank you for stopping in to visit Chancy’s blog today. You have a very nice blog here and I will come back now and then to view more of it.

  16. Smiling Miss says:

    Thank you for visiting my blog. I’m sorry because it’s in romanian and you can’t understand. I’m from Romania, from a city called Drobeta Turnu Severin – you can google it:D.
    My real name is Silvia, but here, on the blog I am called Smiling Miss.
    I am pleased to meet you. I will follow your blog, because I like it.
    Goog luck with your work! And all the best!
    Smiling Miss.

    • Hi Silvia,
      Thank you for your nice comment. It was my pleasure to visit your site. You are right – unfortunately I can’t read romanian. But do not be sorry for that. It’s a pity I also did not find any translation tool in your blog.
      Accept my warm greeting to Drobeta Turnu Severin! :) I’m honored to have many readers from Romania, even permanent followers via E-mail subscription. Thank you too for starting to follow my blog. It is nice to have kindhearted reader like you!

      Wish you and your family all the best!
      Also all the best in your future endeavours!

      With respect,
      Arlen

  17. kathryn2013 says:

    thank you for visiting my blog and liking my latest post. hope you enjoy the many more to come :)

  18. Thanks so much for visiting my site. I enjoyed browsing though your creations – you are multi-talented and I love your attitude!

    • Dear Kim, thank you so much for kind and sincere words. It was my pleasure to visit your nice blog! I tried to chare some of yur posts through Twitter or FB, but I did not find social active tools in yur blog.

      Thank you again!, much appreciated!
      Wish you all the best in your future work!

      Arlen

  19. redpilloutlaw says:

    I look forward to navigating your site. Thanks for taking a peek at mine. Take Care!

  20. Hi Arlen. You have a truly international site here, and one of the few I’ve seen operating in different languages. Thanks so much for visiting me and liking my stuff – I’m going to spend some time having a look around!

  21. Thank you for following my blog. I love the dual-language approach!

  22. Thanks for checking out my blog and my recent Low Carb Cheesy Taco Shells! I hope you get a chance to try out a recipe or two for yourself sometime soon. I look forward to following your future posts as well.

    -Christine

  23. A wonderful blog.I look forward to reading your work.

  24. VelaneDeBeaute says:

    Dear Arlen,
    Thank you for visiting my blog. :D I am so fortunate to discover one hell of creativity in yours by the way. Will definitely keep visiting! ;)
    If I may ask, what is your native language? :)

    Ghalia. :)

  25. Chris Thomas says:

    hey Arlen how are you? Glad I found you by your likes on my blog :) will check out your blog soon.
    Have a great day,
    Chris

  26. MakeSomethingMondays says:

    Your blog has been a source of inspiration to me, so I would be greatful if you accepted my nomination for the Versatile Blogger Award. Go here for details http://makesomethingmondays.wordpress.com/2013/09/10/versatile-blogger-award/

  27. heila2013 says:

    Hi Arlen, I’d like to follow your blog because it looks very interesting but I don’t understand what you write…. (I wrote this comment somewhere else on your blog and don’t remember where….) Heila

  28. Jane Lurie says:

    Hello, Arlen- Thanks for your visits to my photography blog. I hope you enjoyed my images. I am enjoying your photos and writings– I’m glad you translated some of your work. Congratulations on your new book!

    • Hi dear Jane,
      Thanks for your inspiring and sincere words! Much appreciated! It was my GREAT pleasur to discover and visit your UNIQUE blog! You do a great work, your photos are so amazing!

      Warmly,
      Arlen

  29. Salam says:

    Dear Arlen.
    Thank you for stopping by my blog and thank you giving me the chance to stop by your blog
    It is my pleasure to see you in more future visits In Shaa Allah.
    Good luck

  30. Dr. Rex says:

    “It Is What It Is” … has been nominated. We are paying it forward!! Please, accept ….
    http://hrexach.wordpress.com/2014/02/10/sunshine-award-blog-award-for-it-is-what-it-is/

  31. annetbell says:

    Many thanks Arlen, for reading posts on my little blog. I am not a writer, but a storyteller. It is interesting to have a friend from Armenia. I have to confess that I had to research Yerevan to find that out! I know you are not a political blog, but I just need to say that the people of Ukraine and especially Kiev are in our thoughts and prayers in the US.( I realize that Ukraine is only a neighbor of Armenia, but your country has a long tale of suffering as well. ) I am so glad you found me, and I look forward to communications and learning from you ! Fun Friday!

  32. annetbell says:

    Congratulations! I have nominated your lovely blog for the Liebster Award. Please visit the page below for the details. I hope you will accept and pass it along to nominees of your choice. Peace! http://talesalongtheway.com/2014/04/08/liebster-and-shine-on-reader-appreciation-award-3/

  33. tomthesnail says:

    Hi I had a like from you so I thought I would visit your blog and say hello. Interesting blog. I’m new to blogging so it is good to see how much variety there is in the blogosphere : D

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Կապ հեղինակի հետ / Contact with the author

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Առցանց այցելուներ / Online visitor

Free Global Counter

ԴԻՏՈՒՄՆԵՐԸ՝ ՍԿՍԱԾ 2011 Թ. ԱՊՐԻԼԻՑ / VIEWS SINCE APRIL, 2011

  • 473,064 այցելություն / visit
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,064 other followers

%d bloggers like this: