Առլեն Շահվերդյան

Home » Վայրի բնություն / Wildlife » Ներքին գույներ. «Բնության Պոետ» / Inner colours: “Poet of Nature”

Ներքին գույներ. «Բնության Պոետ» / Inner colours: “Poet of Nature”

Աշխարհը երբեմն մութ ու գորշ է: Երբեք մի կորցրեք ձեր հոգու գույները, ձեր հոգու ուրույն գույնը բերեք կյանքի գույների ներկապնակին, հարստացրեք այն ձեր անկրկնելի գույնով, թող աշխարհը ձեր գույնով դառնա ավելի գունեղ ու զարդարուն: Մի կորցրեք երբեք ձեր հոգու գունազարդությունը, այն չքնաղ ու երփներանգ էությունը, որը խտացումն է ձեր հույզերի, ապրումների, երազանքների, հույսերի ու զգացմունքների: Բերեք ձեր գույնը՝ աշխարհին, դարձրեք այն ավելի գունեղ ու գեղեցիկ տեղ ապրելու համար: Իսկ այդ ամենի համար դիտեք ու հիացեք Բնության գուներով, որոնցից մեկն էլ դուք եք: Դիտեք ու հիացեք, թե ինչ հանճարեղ է Բնությունն ու ինչպիսի հարուստ, հագեցած ներկապնակ ունի այն, մի անսպառ ու աչք շոյող կտավ, որի մի երանգը, մի ուրույն ու բացառիկ գույնն էլ դուք եք:
*

ԲՆՈՒԹՅԱՆ ՊՈԵՏ

Գունազա՜րդ է այս աշխարհի ծաղկաբույլը այգեվետ,
Հազա՜ր երանգ ունի պահած իր մարգերի հովերում,
Մարդ ուզում է փարվե՜լ սիրով Մայր Բնությանը հավետ
Եվ հավերժող երանությամբ՝ հալվե՛լ լուսե շողերում:

Շնչել անսպա՜ռ թարմությունը սարից իջնող առվակի,
Գունազարդել գորշությունը՝ հազա՜ր գույնով թիթեռի,
Տրվել բա՜րձր հնչող երգին ահեղ քամու նվագի,
Գրկել հազարամյա մեջքը վսեմախո՜հ ծառերի:

Ի՜նչ շքեղ է Բնությունը, որքա՜ն գույներ ունի վա՛ռ
Եվ ի՜նչ լավ է հիանալը նրա գրկում կենսավե՛տ,
Մարդ ուզում է տրվե՜լ սիրով բներգությանը անսպա՛ռ՝
Որպես անհո՜ւն գեղեցիկը հավերժ երգող մի Պոե՛տ:

Առլեն Շահվերդյան

© Գրված՝ 22.10.2021
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

11 Comments

  1. Te deseo una hermosa Nochebuena y una mejor Navidad.
    Felices fiestas para ti y familia.

  2. Beautiful sentiment, dear Arlen. Thank you. Christmas blessings wished for you and yours. Peace and Joy from Izzy.

    • Dear Izzy! it is so nice of you! Thank you mu dear! It is my pleasure to wish you the same – peace, happiness and love in the year 2014! Merry Christmas to you and to all your loved ones!

      Hugs,
      Arlen

  3. SerachShiro says:

    I like this Inner colors post Arlen and I have to re blog this on Twitter ! 🙂

    • Ooooooh!!! So nice of you! Thank you!
      Serach… No, DEAR Serach 🙂 let me wish you from ALL my heart Mery Christmas. Be blessed in love and peace! Merry Christmas to you and to all your loved ones. You are a great person, charming woman, wonderful personality and IT IS MY HONOR that you are my friend!

      Hugs

      • SerachShiro says:

        Arlen you are one of my best male blogger friends and I”m honoured too 🙂 ! Wish you a very beautiful 2 Christmas day with all your beloved persons you care and great to have heard from you (it”s a little early here, who cares) and now I”m going to bed again, bye and see you 🙂 !

      • You made me smile! :0 Thank you for that smile and thank you for all the POSITIVE and BEAUTIFUL emotions that always come from you! You are very tender and bright person! I wish you and your family so much good and happiness! Dear Serach, you are one of my BEST female blogger friends and that is an honor for me! I appreciate our friendship that lasted during the whole 2013. I hope our friendship will continue in 2014 too! 🙂

        Hugs,
        Arlen

      • SerachShiro says:

        Oh yes that will continue and you make me too smile, thanks friend and wish you a very beautiful evening and new day for tomorrow 🙂 !

      • That will continue and it is so great! This is the real achievement of the Internet – the bridge between different people!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 708,393 այցելություն / visit
%d bloggers like this: