Հպվիր Բնությանը / Touch the Nature Հրա՜շք Բնության մաս Արևի տակ կյանքը մեկն է՝ մա՛րդ լինես դու, թե՛ կենդանի, Անուշահո՜տ վարդ լինես դու, թե՛ կանաչը հագած կաղնի՜, Ժայռի ծերպից բուսնած ցողո՛ւն, ժայռի գլխին բույն դրած ճա՛յ, Ջրի հսկա՜ կե՛տ լինես դու, թե՛ կտուրի հե՜զ աղավնի: Արևի տա՛կ, բոլորի՛ պես, դո՛ւ էլ՝ հրա՜շք Բնության մաս, Պիտի ապրես … Continue reading
Մաքրող անձրևը / The Cleaning Rain
Մաքրող անձրևը Տե՛ս, գե՛տ է դարձել անձրևն արդեն Եվ փողոցն ի վար հոսում է ուժգին, Ուզում է գետնի քարե՛րն հարթել, Ուզում է ցասո՛ւմը պատմել ամենքին: Հոսում է ձայնո՛վ, մռնչյունի՛ պես, Մաքրում քաղաքի փոշի՜ն անբարո՛, Ջրի մեջ խեղդում կեղծի՛քը անտես Եվ տեսանելի սո՛ւտը խանգարող: Մարդկային սո՛ւտը, որ բերնեբերան Լցրե՜լ է քաղաքի միա՛կ գավաթը, Մաքրո՛ւմ է անձրևը … Continue reading
Մեր սիրուց ծնված յասամանները / Lilacs born of our Love
Մեր սիրուց ծնված յասամանները Մանուշակագո՜ւյն երկինք են կապել Յասամաննե՜րը՝ ծաղկեփնջերով, Կյանքո՜վ թաթախել օդը շնչելիք՝ Շուրջը լցնելով բույրո՜վ հաճելի Եվ անուրջներո՜վ հիշեցրել վաղո՜ւց մոռացված հինը, Հիշեցրել քոնը և քեզ հետ կապված թա՜նկն ու անգի՜նը, Մանուշակագույն մեղմությո՜ւնը քո և խորհրդավոր անուշությո՜ւնը, Յասամանի պես տեսքդ հրապուրի՜չ Եվ նրա նման քնքո՜ւշ ու նրբի՜ն գրավչությո՜ւնդ: Յասամա՛ն ես դու իմ հոգու համար, … Continue reading
Բալենինե՜րը / The Cherries!
Բալենինե՜րը Բալենինե՜րը, Նո՜ւրբ ու հեզանո՜ւշ, սպիտակ ճյուղերով պարուհինե՜րը, Զարդարել են իմ մաշված քաղաքի նորաշե՜ն դեմքը՝ Ազդարարելով ապրիլյան գարնան կապո՜ւյտը երկնի Եվ հաստատելով ամեն շնչի մեջ Բնության հավետ հաղթանակների անսասա՛ն հե՜նքը: Բալենինե՜րը, Նո՜ւրբ ու ծաղկավե՜տ իրենց հայացքով դյութիչ հմայքի տիրուհինե՜րը, Մանրանկարել ու մեղմացրել են առօրյա կյանքի բո՛ւթ եռուզեռը, Առօրեական, նեղ-կենցաղային, կարևոր թվացող դատարկի բեռը, Եվ լցրել … Continue reading
Գրողի ամենամեծ ձեռքբերումը / The Biggest Achievement of the Writer
Սիրելի Ընթերցողներ, ես ստեղծագործում եմ 1994 թվականից, և 2019 թվականին կլրանա իմ գրական-ստեղծագործական գործունեության 25 տարին: Այս տարի՝ 2018 թվականին նույնպես հոբելյան եմ նշում, քանի որ ուղիղ 20 տարի առաջ՝ 1998 թվականին, կազմել եմ բանաստեղծական իմ առաջին ժողովածուն: Այս տարիների ընթացքում գրել և հրատարակել եմ տասնյակ տպագիր ու էլեկտրոնային գրքեր, բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեղինակային երգեր, արժանացել … Continue reading
«Իմ անուշ երկիր» բանաստեղծությունը՝ «Հողս գրկեմ է՜, գրկեմ» ֆիլմի համատեքստում / The Poem “My sweet Land” in the Context of the Film “I Want to Hug my Land, Hug it!”
Իմ անո՜ւշ երկիր Իմ անո՜ւշ երկիր, Ինչքան էլ դառը օրեր ես ապրել՝ Քա՜ղցր ես ինձ համար, Ինչքան էլ ստիպել են գլուխդ կախել՝ Բա՛րձր ես ինձ համար: Թե թույլ ես եղել, այսօր հաղթակա՜ն Զա՛րկ ես ինձ համար, Աստծո հավատո՜վ ու սրբությա՜մբ լի Վա՛նք ես ինձ համար: Թա՜նկ ես ինձ համար, Ինչպես ծնողիս նվիրո՜ւմն անմար, Քո հողի … Continue reading
Իմ կաղնիների երկրորդ կյանքը / The Second Life of My Oaks
Տնկելով առաջին կաղնին / Planting the first oak * Ես ու Կաղնին Ես գլուխս հիմա կամաց հենել եմ քո Կենաց բնին Եվ մտքումս խոսում անվերջ, Խոսում քեզ հետ, Իմ լա՜վ, հզո՜ր, հսկա՛ Կաղնի, Դու իմ Ընկե՛ր դարերի մեջ, Դարերից վե՜հ, Դարերից հի՜ն, Ա՛ռ ինձ գիրկդ, որ թթվածին Ե՛ս էլ քո պես արտաշնչեմ, Ա՛ռ ինձ հետդ, որ քո դալա՜ր … Continue reading