«Կարծում ես, թե չունե՞ս թևեր, չես կարող թռչե՞լ: Ո՛չ, Դու ունե՛ս դրանք, Աստված պարգևե՛լ է Քեզ թևեր, և անունն է դրա Հո՛ւյս: Կարծում ես, թե չունես թռի՞չք: Դարձյալ ո՛չ, Դու ունե՛ս այն, Աստված պարգևե՛լ է Քեզ թռիչք, և անունն է դրա Հավա՛տ: Կարծում ես, թե չունես բարձրությո՞ւն: Երիցս ո՛չ, Դու ունես այն, Աստված պարգևե՛լ է Քեզ բարձրություն, և անունն է դրա Սե՛ր», – Առլեն Շահվերդյան:
*
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԻՄ ՀՈ՛ՒՅՍ
Այնքա՜ն հմայք կա Քո դեմքին, այնքա՜ն լուսե ու տաք խնդում,
Ասես՝ անհուն տիեզերքից սիրո հանդե՜ս ես ավետում,
Դու, Քո անո՜ւշ թեթևությամբ, շոյում ես իմ լարերն հոգու
Եվ վեհասքա՜նչ գեղեցկությամբ՝ վառում աստղե՛րը երկնքում:
Այնքա՜ն արև կա Քո խորունկ ու անհատակ աչքերի մեջ,
Այնքա՜ն փնջեր լուսաշողի ու ասուպներ վայրկյանափայլ,
Քո պատկերով են առկայծում տիեզերքի կայծերն անշե՛ջ
Եվ որոտնե՛ր են ձայնարկում երկնքի թավ ամպերը գա՛յլ:
Այնքա՜ն քնքուշ ես, մեղմօրոր, այնքա՜ն դյութիչ ես ու անեղծ,
Որ ափիս մեջ է հավիտյան տիեզերքի անե՜զրը լո՛ւյս,
Քո դյութանքո՛վ եմ ես Պոե՛տ, Քո սիրերգո՛վ եմ Բանաստե՛ղծ,
Դու իմ չքնա՜ղ գեղեցկություն, արարչական սիրո իմ հո՛ւյս:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 09.07.2021
Լուսանկարում՝ մոդել Աննա Բերգեր, ArtFile.ru:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway