Իմ անո՜ւշ երկիր
Իմ անո՜ւշ երկիր,
Ինչքան էլ դառը օրեր ես ապրել՝
Քա՜ղցր ես ինձ համար,
Ինչքան էլ ստիպել են գլուխդ կախել՝
Բա՛րձր ես ինձ համար:
Թե թույլ ես եղել, այսօր հաղթակա՜ն
Զա՛րկ ես ինձ համար,
Աստծո հավատո՜վ ու սրբությա՜մբ լի
Վա՛նք ես ինձ համար:
Թա՜նկ ես ինձ համար,
Ինչպես ծնողիս նվիրո՜ւմն անմար,
Քո հողի ուժի՛ն և զորությա՛նն եմ
Անվերջ անսալու:
Իմ անո՜ւշ երկիր,
Պատրաստ եմ մեռնե՛լ
Քո հավե՜րժ հնչող անունի համար,
Բայց ապրելո՛վ ու արարելո՛վ եմ
Փա՛ռքդ հյուսելու:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 21.01.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
«Հողս գրկեմ է՜, գրկեմ». ակնարկ
Սա ֆիլմը դիտողի կարծիք է, մեկ ժամ շարունակ ֆիլմի հերոսների հետ ապրումակցած մարդու տպավորություն, ֆիլմի ռեժիսորի ու դերակատարների շնորհիվ հայկական սահմանամերձ գյուղերից մեկի հոգսաշատ ու դժվար կյանքի ու կենցաղի մեջ ընկղմված մարդու գնահատական, սրտի խոսք:
Մտածել ստիպող այս ֆիլմը մեզանից յուրաքանչյուրինն է, այն դիտելիս ներսումդ միախառնվում են հպարտությունն ու վեհությունը, հիացմունքն ու նվիրումը, ցասումն ու ներքին պայքարը, ոգևորությունն ու տխրությունը: Ֆիլմի ընթացքում ռեժիսորին այնպես է հաջողվել հանդիսատեսին տեղափոխել աշխարհի այդ գողտրիկ ու հարազատ անկյունը, որ ակամայից ու անմիջապես մտերմանում ես հերոսներին, ապրում նրանց ցավ ու դարդով, երազանքներով ու խնդիրներով, ասես ինքդ հայտնվում ես գյուղի կիսաքանդ ճանապարհներին, կիսակառույց ու հնամաշ տներում, զմայլվում տների երդիկներից ներթափանցող արևի շողերով ու բնության անձեռակերտ գեղեցկությամբ: Ֆիլմը դիտելիս լցվում ես սահմանամերձ գյուղի բնակչի և, ընդհանրապես, Հայրենիքը սիրող մարդու նվիրյալ ոգով, ռունգերովդ ցասում ես զգում թշնամու հանդեպ, իսկ սեփական հողի զորությունը զգում ես ամեն բջիջովդ: Ուզում ես մի բուռ ցողաթաթախ ու խոտավետ հայրենյաց հող վերցնել ու սեղմել ափիդ մեջ, ուզում ես հողդ գրկես է՜, գրկես…
Ֆիլմի դերասանների փայլուն, հուզիչ խաղը, նորարարական ու անսպասելի լուծումներով դրվագները պարզապես հիացնում են, իսկ մարդ-բնություն փխրուն ու ներդաշնակ հարաբերությունը կարևորող առանձին տեսարաններ ուղղակի գունավառ ու յուրատիպ առկայծումներ են կինոնկարի ընդհանուր գեղարվեստական ներկապնակում:
Շնորհակալություն եմ հայտնում ֆիլմի հեղինակին՝ ռեժիսոր, դերասան Կարեն Մկրտչյանին, ֆիլմի երիտասարդ հերոսին մարմնավորած Ակիմ Մկրտչյանին, դերասաններ Լեռնիկ Հարությունյանին, Խաչիկ Շահինյանին, Հասմիկ Ներսիսյանին, Նարինե Արսենյանին, Արման Դանիելյանին, Արթուր Խաչատրյանին, դերասանական և նկարահանող անձնակազմների մյուս բոլոր անդամներին՝ մեկ ժամ տևողությամբ անմոռանալի ու ազդեցիկ ապրումների համար:
Ֆիլմի հասցեին այս ակնարկը գրում եմ սրտանց, քանի որ բոլոր ակնկալիքներս արդարացած են, ավելին՝ ստացած տպավորություններս սպասվածից շատ են: Այնպես որ, ի սրտե շնորհավորում եմ «Հողս գրկեմ է՜, գրկեմ» ֆիլմի ստեղծման առիթով և մաղթում այս գեղարվեստական արարմանը բեղուն ու երկարատև ճանապարհ:
Իմ կողմից առաջարկում եմ, որպեսզի անպայման դիտեք այս մնայուն ու արժեքավոր ֆիլմը՝ մեկ անգամ ևս համակվելով սեփական հողն ու ժողովրդին անձնվիրաբար սիրելու կարևոր զգացումով, այն զգացումով, որը առօրեական թոհուբոհի մեջ երբեմն մնում է ստվերում, սակայն ամենավեհացնող հատկանիշն է, որ Հայրենիքում ուղղակի ապրող մարդուն դարձնում է Հայրենիքը անմնացորդ սիրող մարդու, այնպիսի մարդու, որի մտքում ու սրտում սեփական երկրի շենացման ու զավակների պայծառ ապագայի երազանքն է, իսկ ձեռքում՝ մի բուռ հող, այն հողը, որը ուզում ես գրկել է՜, գրկել:
Սույն ակնարկի վերջում սիրով առաջարկում եմ դիտել «Հողս գրկեմ է՜, գրկեմ» հեղինակային հրաշալի այս ֆիլմն ամբողջությամբ (ստորև), քանի որ այն հասանելի է արդեն նաև առցանց:
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
18.06.2015
My dear readers in abroad, it is my pleasue to share with you via this post my deep impressions from the heartbreking Armenian new movie, entitled “Hoghs Grkem Eh, Grkem” (I Want to Hug my Land, Hug it!), directed by Karen Mkrtchyan, actor, director and the author of the movie. It tells a story of difficulty of frontier life, about the dreams and problems of the villagers, about their daily routine and the danger coming from azeris they have to face each day. I was very impressed with the presentation of this touching movie and decided to write a large review in Armenian, introducing this valuable feature film. I also widely shared my review on Social Media. It is my plearue to offer you to watch the trailers of the film, you will immediately and surely enjoy the sincere scenes and beautiful landscapes shown in the film.
© Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Sounds very interesting. I hope the film will be shown in western Europe.
The film is very touching and emotional, very interesting indeed and I also hope that it will be shown in other countries. Thanks my friend for you kind attention, much appreciated.
Respectfully,
Arlen
I hope so too. When I wanted to by a movie the last time in Armenia, there was only one film with English subtitles. So at least I hope I find a DVD with subtitles, the next time I’m there.
Thank you my friend! I highly value Your kind attention towards my activity and Armenia. Thank you!
Very respectfully,
Arlen