Սիրելի Ընթերցողներ, ես ստեղծագործում եմ 1994 թվականից, և 2019 թվականին կլրանա իմ գրական-ստեղծագործական գործունեության 25 տարին: Այս տարի՝ 2018 թվականին նույնպես հոբելյան եմ նշում, քանի որ ուղիղ 20 տարի առաջ՝ 1998 թվականին, կազմել եմ բանաստեղծական իմ առաջին ժողովածուն:
Այս տարիների ընթացքում գրել և հրատարակել եմ տասնյակ տպագիր ու էլեկտրոնային գրքեր, բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեղինակային երգեր, արժանացել գրական տարբեր պատվոգրերի: Բանաստեղծություններս տարածվել են աշխարհով մեկ, իսկ գրքերս՝ գրանցվել աշխարհի առաջատար գրադարաններում և մասնագիտական կենտրոններում: Իմ կենսագրության բոլոր այս ձեռքբերումները մեծապես նպաստել են, որպեսզի շարունակեմ ստեղծագործել ավելի մեծ նվիրումով և եռանդով:
Գրական ստեղծագործությունները հանրահռչակելու նպատակով՝ տարիներ առաջ ստեղծեցի սույն գրական բլոգ-կայքը: 2011 թ. ապրիլի 13-ը իմ գրական կայքի ծննդյան օրն է: Հետևողականորեն յուրացնելով ու հմտորեն կիրառելով թվային տեխնոլոգիաների լայն գործիքարանը՝ երկար տարիներ է, ինչ շարունակում եմ կայքիս միջոցով Ընթերցողներին հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացնել գրական ստեղծագործություններս, բնապահպանական նյութերս և այլն: Կայքս իմ գրական գործունեության ձեռքբերումներից և արտահայտման հաստատուն ու հիմնական տիրույթներից մեկն է:
Թվարկված բոլոր ձեռքբերումները չէին ունենա արժեք, եթե չլինեին իմ պատվելի Ընթերցողները: Ինձ համար՝ որպես գրողի, ամենամեծ ձեռքբերումը իմ Ընթերցողներն են, նրանց մեծ բանակը, նրանց սերն ու ջերմությունը, հարգանքն ու գնահատանքը է այն գլխավոր ու մեծագույն ձեռքբերումը, հաջողությունն ու հարստությունը, որոնք ինձ մշտապես ոգեշնչում են ստեղծագործելու ջերմեռանդորեն և մեծ նվիրումով: Ժողովրդի կողմից ճանաչված ու սիրված լինելուց մեծագույն պարգև ու երջանկություն չկա:
Գրողը, ստեղծագործողը ստեղծագործում է, քանի որ չի կարող չստեղծագործել, իր մեջ կուտակվածը ինչ-որ կերպ պետք է անպայման դուրս գա իր միջից, էներգետիկ ու ինֆորմացիոն այդ կուտակումը պետք է անպայման արտահայտվի ու կենդանություն ստանա, միս և արյուն: Սա աքսեոմ է: Ստեղծագործելով նա իր մասնիկները, ֆլյուիդները տալիս է տիեզերքին: Երբ գրողը գրում է, նա դա, առաջին հերթին, անում է իր համար, իր հոգու համար, քանի որ գրելը, ստեղծագործելը իր հոգու արտահայտումն են: Դա ինքն իր հետ, իր խղճի ու մտքի հետ ներդաշնակ լինելու շատ անձնական վիճակ է, սեփական «ես»-ի հետ հոգևոր ուրույն զրույց, ներքին կուտակումների դուրսբերում, ինքնաարտահայտման շատ անձնական դրսևորում: Սակայն երբ գրողն ունի Ընթերցող, ապա նրա այդ ստեղծածը ավելի է իմաստավորվում, դառնում հասցեական և, հետևաբար, նպատակային: Գրողը կարող է գրել առանց մեկ ընթերցող ունենալու, գրել իր համար, գրել ու գրածը պահել իր դարակում, սակայն երբ նա գրում է ունենալով ընթերցող, ապա իր մտքի ու տաղանդի արգասիքը արժեքավորվում է ու դառնում ընդհանուր արժեք, դառնում ընդհանուրի սեփականությունը՝ այդպիսով ձևավորելով նոր վիճակ և կարևոր միջավայր, ձևավորելով համընդհանուր կերպով գնահատելի արժեքներ:
Եվ ահա, սույն հրապարակումը նվիրված է կայքս արժեքավորող ու գնահատող իմ բոլոր Ընթերցողներին ու իմ գրական գործունեության և գրական կայքիս տարեդարձներին: Ստորև ներկայացվում է օրվա խորհրդով գրված միանգամից երկու նոր բանաստեղծություն՝ «Ընթերցողն է իմ հարստությունը» և «Իմ անբաժան ուղեկից» վերնագրերով, որոնք նվիրված են սիրելի Ընթերցողներիս և իմ գրական կայքին, որի միջոցով էլ հենց վերջին տարիներին այդքան դիտարժան ու տպավորիչ է դարձել գրական ստեղծագործությունների ներկայացումը հանրությանը: Բանաստեղծություններից հետո ներկայացված է նաև օրվա թեմայով հատուկ, ընդարձակ նյութ՝ «Սրտի խոսք՝ Ընթերցողներիս» վերնագրով, որում մանրամասն տեղեկույթ կա գրական կայքիս զարգացման ու ձեռքբերումների մասին:
***
Ընթերցողն է իմ հարստությունը
Ընթերցողն է իմ հարստությունը,
Որ կարդում է ինձ ու թռի՜չք տալիս,
Տալիս է թևե՜ր,
Որ ես սավառնեմ իմ ներշնչանքի՜ երկնակամարում:
Նա՛ է իմ դողը պոետիս հոգու,
Գնահատողը՝ անկեղծ ջերմությամբ,
Իմ ամեն նորի՛ ու ամեն տողի՛
Իր արժանավո՛ր առաքելությա՜մբ:
Ընթերցողը իմ գրական ոգու
Արարումների վկա՛ն է ազնիվ,
Գրիս նվիրյա՜լ հասցեատե՛րը:
Եվ նա՛ է կարդում,
Թե ինչպես եմ ես
Գրչիս միջոցով փայփայում սե՜րը՝
Տա՜ղը անձնական հանձնելով թղթի՛ն,
Մտքի հորդո՜ւմը՝ սևով թանաքի:
Իմ Ընթերցողի շնորհի՛վ է գիրս
Լիաթո՜ք շնչում…
Չ՛ի համեմատվի
Եվ ո՛չ մի տիտղոս ու ո՛չ մի կոչում
Նրա ջերմագի՜ն գնահատանքին,
Նրա ապրումի՛ն՝ պա՜րզ ու սրտակի՜ց:
Եվ ո՛չ մի աթոռ, կամ տիտղոսակիր որևէ՛ պաշտոն
Չե՛ն կարող շնորհել այն ներշնչա՜նքը,
Որը ստանում եմ իմ Ընթերցողի ապրումակցումի՜ց:
Ես գիտեմ փա՜ռքը
Միա՛յն ու միա՛յն իմ Ընթերցողի անկե՜ղծ ապրումով,
Իմ ամեն տողից նրա հուզումո՜վ…
Եվ գրում եմ ես՝ թևերս բացա՜ծ ու ազնվությա՛մբ՝
Գրկելով ամբո՜ղջ աշխարհը սիրուն:
Եվ ճախրո՜ւմ այսպես
Իմ հոգով ստեղծված գրականության՝
Ընթերցողներիս կողմից օրհնված, երկնակամարո՜ւմ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 11.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Իմ անբաժան ուղեկից
Դու ընկե՛ր իմ, մատյա՛ն, օրագի՛ր,
Որ մտքերն ես իմ բյո՜ւր ամբարում,
Հույզերի կենդանի՛ ձեռագիր՝
Թվային ներկայի այս դարում:
Տպագիր արձակիս շտեմարա՛ն,
Չափածո տողերիս վեհաբե՛մ,
Դու վկա՛ն իմ ազնի՜վ արարման,
Որ տևում է մթի՜ց լուսադե՛մ:
Ժամանա՛կն է փորձել մեզ հաճախ,
Տարինե՛րն են ստուգել մեզ թաքուն,
Բայց չկա՛ ու չի՛ եղել պատճառ,
Որ կորցնենք մեր դեմքերը կյանքում:
Մեզ ազնի՛վն է անվերջ ուղղորդել,
Անհո՜ւն սերը՝ հանդեպ Ընթերցող,
Նվիրո՜ւմը՝ գործին մեր կանթե՜ղ
Եվ հավա՛տն առ Աստվա՜ծ կամեցող:
Ու քեզնով եմ այսքա՜ն տարիներ,
Իմ ուրա՛խ և տխո՛ւր ապրումով,
Գրական հուզումնե՜ր արարել
Եվ ձոնել մարդկությա՜նը սիրով:
Եվ աշխա՜րհը գրկե՜լ է հոգիս,
Ընթերցողը իմ սի՜րտն է սիրել,
Քո՛ շնորհիվ է, որ տողը մտքիս
Աշխարհի՜ն եմ հավերժ նվիրել:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 11.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սրտի խոսք՝ Ընթերցողներիս
Սիրելի Ընթերցողներ, ես անձնական տոն ունեմ այսօր, որով ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ: Այսօր իմ բլոգ-կայքի ծննդյան օրն է: Ինձ և իմ կայքի հավատարիմ Ընթերցողների համար այս նշանակալի իրադարձության առիթով ցանկանում եմ իմ սրտի խոսքը հղել Ձեզ: Ես գրում եմ իմ հեղինակային գրական-բնապահպանական կայքում արդեն երկար տարիներ՝ փորձելով մշտապես մնալ հետաքրքիր ու յուրօրինակ: Իմ լսարանի ամենօրյա համալրումը նորանոր Ընթերցողներով, մշտական ու հավատարիմ Ընթերցողների կողմից ստացվող ջերմ արձագանքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև օրվա ընթացքում նրանց բազմաթիվ այցելություններն իմ կայք փաստում են, որ կայքն այսօր ոչ միայն լայն ճանաչում ունի, այլև սիրված է շատերի կողմից, դարձել է հավատարիմ ընկեր, սպասված ու սիրելի աշխարհ, տոն, որը միշտ իրենց հետ է:
Տարիներ առաջ, իսկ ավելի ստույգ՝ 2011 թվականի ապրիլի 13-ին, իմ հրաշալի և հարգելի ընկեր Միքայել Յալանուզյանի խորհրդով՝ բլոգային պլատֆորմի վրա ես ստեղծեցի հեղինակային այս կայքը՝ իմ գրական ստեղծագործությունները, բանաստեղծությունները, գրքերը, բնությանը նվիրված հոդվածներն ու մտքերը հրապարակելու նպատակով: Կայքը երկլեզու է. նյութերն ինքս թարգմանում եմ անգլերեն: Հավատացեք, դժվար է տարիներ շարունակ հետաքրքիր ու սպասված մնալ հայ և արտասահմանցի Ընթերցողների համար: Այսօր կարող եմ հպարտությամբ և ուրախությամբ փաստել, որ ունեմ տարիներով ինձ հետևող ու իմ գրականությունը սիրող և գնահատող հավատարիմ Ընթերցողների հսկայական բանակ Հայաստանում և արտասահմանում, ընդ որում՝ ինչպես հայերի, այնպես էլ օտարազգիների շրջանում: Իմ գրական կայքին հետևում են ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (Ֆեյսբուք, Թվիթեր և այլն): Կայքիս էջադիտումների թիվն գերազանցել է 600 հազարը, ունեմ բանաստեղծություններ, որոնք օգտատերները սոցիալական ցանցի իրենց էջերում տեղադրել են մի քանի հազար անգամ, գրքերիս էլեկտրոնային տարբերակները մշտապես ներբեռնվում են և ընթերցվում: Հավելեմ, որ բլոգս ունի հազարավոր մշտական բաժանորդագրված ընթերցողներ (էլեկտրոնային անվճար բաժանորդագրության միջոցով), ովքեր ամեն օր իրենց էլեկտրոնային փոստում հետևում են կայքիցս ստացվող նամակ-հաղորդագրություններին: 2012 թվականի հունիսից ի վեր կայքս արժանացել է 100-ից ավելի մրցանակների, իսկ 2012 և 2013 թվականներին ստացել «Տարվա բլոգ» մրցանակը:
Սիրելի Ընթերցողներ, իմ սրտագին ողջույնները, խորին հարգանքն ու անկեղծ երախտագիտությունն եմ հղում յուրաքանչյուրիդ: Ձեր բարի ուշադրությամբ և ջերմությամբ Դուք սատարում եք ինձ, և այդ սատարումը մշտապես ներշնչում ու ոգևորում է ինձ: Ձեր անկեղծ մեկնաբանություններն ու հետադարձ ջերմ կապը մշտապես պարտավորեցնում են ինձ աշխատելու ավելի տքնաջան կերպով: Ձեր մեկնաբանությունները միշտ հետաքրքիր են, բարի, լի դրական հույզերով, հաճախ` բացառիկ ու յուրօրինակ: Ես սիրում եմ կարդալ դրանք ու պատասխանել դրանց ու որևէ մեկնաբանություն իմ կողմից անարձագանք չի մնում:
Սիրով ուզում եմ նշել, որ իմ բլոգում, ինչպես նաև ֆեյսբուքյան ու թվիթերյան իմ էջերում միայն պարկեշտ, կիրթ, քաղաքավարի մարդիկ են, կայացած ու բարեշնորհ անձինք, ովքեր ունեն ներքին բարձր կուլտուրա և գիտակցություն, գրողին հարգելու ու վեհացնելու գնահատելի ունակություն:
Կարծում եմ, որ այսպիսի Ընթերցողներ ունենալը պատիվ ու պարտավորություն է ցանկացած գրողի, ցանկացած ստեղծագործողի համար: Ես անչափ ուրախ եմ իմ բլոգում և սոցիալական ցանցերում այսպիսի պարկեշտ լսարան ունենալու հանգամանքով: Ինձ համար պատիվ է Ձեզանից յուրաքանչյուրին համարել իմ մշտական և հավատարիմ Ընթերցողը:
Հատուկ շնորհակալություն նաև նրանց, ովքեր ինձ անվանակարգում են բլոգերային մրցանակների: Ես մշտապես ձգտում եմ արժանի լինել դրանց:
Իմ սիրելի Ընթերցողներ, մեր միջև ձևավորվել է բարեկամական ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված ամուր ու բազմամյա հարաբերություն: Կարծում եմ, որ այս ընկերությունը մեր գեղեցիկ, կարևոր ու բարի ձեռքբերումն է մեծ և ընդարձակ ինտերնետում: Շնորհակալություն բոլորիդ, որ առօրյա վազքի ու առօրեական հոգսերի մեջ միշտ ժամանակ եք գտնում այցելելու իմ գրական-ստեղծագործական աշխարհը: Շնորհակալություն Ձեր այդ ժամանակի համար, որը խնամքով և սիրով ծախսում եք՝ ամեն օր հետաքրքրությամբ ու հաճելի սպասումով հետևելով իմ կայքին ու գորովանքով ընթերցելով ստեղծագործություններս: Շնորհակալություն Ձեզ բոլորիդ մշտական սատարումի և փոխըմբռնման համար: Հուսով եմ, որ Ձեր այդ սատարումն ու ջերմությունը միշտ կլինեն ինձ հետ:
Իմ մտքում բազմաթիվ ու բազմազան գրական ստեղծագործություններ, մտահղացումներ ու գրառումներ կան, որոնք հրապարակել ու հրապարակելու եմ իմ կայքում: Սակայն ամենակարևոր գրառումը իմ սրտում է, և յուրաքանչյուր ստեղծագործությանս մեջ կա այդ` սրտիցս բխած անկեղծության ու ջերմության տաք մասնիկը, որը հուսով եմ փոխանցվում է Ձեզ:
Ամենալավն ու բարին եմ մաղթում Ձեզ ու Ձեր հարգարժան Ընտանիքներին:
Հարգանքով և երախտագիտությամբ՝
Առլեն Շահվերդյան
13.04.2018
P.S. Նյութում օգտագործված լուսանկարներիս համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի ու տաղանդավոր ընկեր Արտակ Ներսիսյանին:
My dear Readers, in 2019 I’ll celebrate 25 years of my literary-creative activity, because I write since 1994. This year I have another personal feast too, an original anniversary, which I would also like to share with you. I celebrate 20 years of my writing/poetic activity since I wrote my first collection of poems in 1998. Since 1998 I have published many books and e-books, poems (both in Armenian and in English), various posts on nature conservation. Besides, April 13, 2011 is my blog’s birthday. I write in this blog for many years always trying to remain interesting and unique. The updating of my audience with more and more new readers as well as the permanent readers’ warm feedback, comments, awards given by them, many visits during every day… all these prove that today the blog is not only well known, but also is loved by many people, which is honor for me. I am honored that for many Readers my blog has become a unique world, a feast, which is always with them.
Years ago, on April 13, 2011, my respectful friend Mikayel Yalanuzyan gave me an advice to create my blog. I created/founded this blog to publish my literary works, poems, books, articles and thoughts dedicated to the nature. Believe me it is hard to remain interesting for the Readers for years. Today I can proudly and happily state that I have a huge audience of faithful Readers in Armenia and in abroad who follow me for years and who love and value my literature. I have thousands of Readers in other websites, Mass Media and Social media (Facebook, Twitter etc.:). The page views of my blog are over 600.000, some of my poems are being shared among the Social media users on their walls more than thousand times, my E-books are always being downloaded. I have thousands of E-mail subscribers who every day wait for my post notifications in their E-mail inbox. My blog has been nominated for 100 Awards since June, 2012. In 2012 and 2013 the blog was awarded as “The Blog of the Year”.
All these achievements are important, but for me as a writer the biggest achievement are my Readers, their big army, their love and respect, trust and emotions, their warmth and dedication to my literature.
My hearty greetings, deep respect and sincere thanks to everyone who has elected to follow this blog. Your support by following my blog always inspires and encourages me. Your sincere comments and warm feedback always obliged me to work harder. Your comments are always interesting, kind, full of positive emotions and often very unique. I love to read them and answer to them.
It is my pleasure to mention that there are only polite, gentle, having high internal culture people following my blog as well as my Facebook and Twitter pages.
I think that having such kind of audience of Readers is honor as well as liability for every writer, every author. I am very glad to have such gentle and polite audience in my blog as well as in Social network. I am honored to consider each of you as my permanent and faithful Reader.
A special thanks also to all those who nominate me for blogging awards. I always try to deserve them.
My dear Friends, I deeply appreciate all of you! There has been formed a warm, friendly relationship between us for years and it is based on mutual respect. I think that this friendship is our beautiful, important and kind achievement in this large and wide Internet. Thank you all for your support and understanding. Hope, your support and blessings would always be with me as before. Many thanks for your time you spend on visiting my blog and reading My posts and articles.
I wish all the best to You and Your respectful families.
Arlen Shahverdyan
Photos by Artak Nersisyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
My Dear Arlen – your words are beyond excellence and unique – you have given a unique talent and magical ink. May God Bless you and always show its light on each of your step and many more accomplishments to come.
Dear Mihran, my dear Friend and respectful Reader, thanks much indeed for your inspiring and kind words. I have the honor to receive from You such sincere words of valuation of my literary activity. Much appreciated!
Respectfully,
Arlen
Arlen, what an achievement, writing for such a long time and writing amazing poems and books. I am so honoured to follow you and treasure your book. Congratulations to your accomplishments. Thank you for your beautiful words about your readers and followers. Beautiful words from a beautiful soul. Sending you hugs and blessings from your friend Ute
Dear Ute, I am so honored to have You as my Friend. You are a fantasic person, full of life, kindness, warmth and light. I wish all the people in the world were like you. Thank you for your words, I read them with great pleasure and happiness, because Your words are always sincere and are coming from heart. I am happy to follow Your amazing blog too and would like to THANK YOU for your friendship!
Warmly,
Arlen
Thank you my dearest Arlen!
Thank you too, my dear Ute!!! 🙂
Congratulations and thank you for the many wonderful posts over the years. Cheers to a continued success in 2018!
Thank you my friend! Thank you very much!!!