Home » Posts tagged 'writer Arlen Shahverdyan'
Tag Archives: writer Arlen Shahverdyan
Խոնարհում՝ Մեծերին / Bow to the Greats
Գրողի կյանքում կան գրական մեծություններ, որոնցից նա սովորում է, որոնք ձևավորում են նրա աշխարհայացքն ու օգնում մշակելու և ստեղծելու սեփական ստեղծագործական ուրույն ոճն ու ձեռագիրը:
Ընթերցողների կողմից գնահատված ու սիրված է այն գրողը, որը հարգել ու գնահատել գիտի իր մեծերին և ազգային գրական ժառանգությունը: Սիրված է այն գրողը, որն ազնիվ ստեղծագործական ջանքերով նվիրաբար ստեղծում է սեփական, արժեքավոր ու մնայուն գրականությունը՝ մշտապես մեծարելով ու խոնարհվելով մեծերի առջև: Միայն հարգելով ու մեծարելով ավագ սերնդին և ազնիվ ու անխոնջ ստեղծագործական գործունեություն ծավալելով է հնարավոր մի օր համալրել նրանց շարքերը:
Վստահ եմ, որ նոր բանաստեղծությունս, որը կկարդաք ստորև, հատկապես հոգեհարազատ է լինելու բոլոր ազնիվ գրողներին, բոլոր ստեղծագործ հոգիներին, թե՛ սկսնակ, թե՛ կայացած ու վաստակաշատ:
Ինձ համար՝ որպես գրողի, այս բանաստեղծությունն ունի շատ նվիրական նշանակություն, քանի որ դրանում առանձնացրել ու խնամքով ներկայացրել եմ իմ սիրելի գրական գագաթներին:
Սիրենք ու գնահատենք մեր մեծերին, մեր ուսուցիչներին, մեր գրական հսկաներին, լուսավորվենք նրանցով ու մաքրագործվենք, կթրվենք ու կրթենք սերունդներին, քանի որ մենք հարուստ ենք ու լիարժեք միայն մեր ազգային ու համամարդկային արժեքներով: Սիրենք ու գնահատենք ազգային ու համաշխարհային մեծություններին՝ ամեն անգամ խոնարհվելով բոլոր նրանց առջև, ովքեր իրենց լույսով մեզ համար ճանապարհ են հարթել: «Խոնարհում՝ Մեծերին», այսպես է կոչվում իմ ՆՈՐ բանաստեղծությունը:
*
Խոնարհում՝ Մեծերին
Չարե՛նցն է ինձ Ձեզ մոտ բերել,
Սևա՛կն է ինձ դարձրել պոե՛տ,
Թումանյանո՛վ եմ ես սիրե՜լ
Գրի ընթա՛ցքը-արահե՜տ:
Սարուխանո՛վ եմ մտորել,
Բացվե՜լ՝ Մաթևոսյանակա՛ն,
Իսահակյա՛նն է ինձ վառե՜լ,
Որ բոցկլտա՛մ Տերյանակա՜ն:
Որ հա՛յ հողին, Սահյանի պե՛ս,
Փարվե՜մ, ինչպես վերջի՛ն անգամ,
Հոգո՛ւմ՝ Շեքսպի՛րը ինձ՝ հանդե՜ս,
Տոնո՛վ՝ Հեմինգուեյակա՜ն:
Եվ հրճվությա՜մբ Մոլիերի՝
Ես արարե՛լ եմ տքնությամբ,
Ուրախացե՛լ իմ տողերից՝
Հանճարների լո՜ւյս-օրհնությամբ:
Նրա՛նք՝ իմ մե՛ջ, իմ գլխից վե՛ր,
Ոգեշնչո՜ւմ իմ մշտակա՛ն,
– Ես շնորհակա՛լ եմ Ձեզ, Մեծե՜ր,
Ուսուցիչնե՛ր իմ գրական:
Կապրե՛մ ու կարարե՛մ ես միշտ
Ազնի՛վ հոգով Բանաստեղծի,
Հարգա՛նք ու խոնարհո՛ւմ՝ ընդմիշտ,
Ինձնի՛ց կփոխանցեմ Մեծի՛ն:
Եվ թո՛ղ, որ պարգևի սիրով
Աստվա՛ծ այն օ՛րը բաղձալի,
Երբ ե՛ս էլ՝ իմ պոեզիայով,
Դասվեմ շարքի՛ն մեր Մեծերի:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 09.05.2019
Կոլլաժը պատրաստել եմ ինքս, գրական մեծերը ներկայացված են՝ ըստ բանաստեղծության մեջ նշված հերթականության:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
There are Great literary figures in the life of every writer, and these Great writers develop the outlook of every writer and help develop their own literary style, their own handwriting. Readers appreciate the writer who learns from the Greats and always knows how to respect and appreciate them. We must always appreciate the Greats and their national literary heritage.
As a writer, I also have beloved great teachers, and my new poem is dedicated to them. It is about my respect for them. In the poem, I say that I will forever appreciate and exalt the Greats and will always write sincerely and faithfully so that my poetry will live forever. In the end, I express the hope that God forbid someday people will put me among them.
The poem “Bow to the Greats” is a sincere tribute to the genius writers memory, they are values of national and world heritage. It is my honor also to publish this very personal poem together with Armenian unimaginable singer Lusine Zakaryan’s performance.
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հայոց ցեղասպանություն. «Մի դար է անցել ու էլի մի քիչ» / Armenian Genocide: “There passed a century and a little more”
Թե հա՛րկ լինի կմեռնե՛նք էլ, բա՛յց ապրելո՛վ ենք հաղթելո՛ւ:
*
Մի դար է անցել ու էլի մի քիչ
Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Երբ անապատի ավազի վրա
Թողնվո՛ւմ էին արյունո՛տ հետքեր,
Երբ յաթաղանի զարկից ավերի՛չ
Կտրատվո՛ւմ էին գլո՛ւխ ու ձեռքե՛ր:
Լո՜ւռ ու վախեցա՛ծ բազմության աքսո՛ր,
Որ տեսավ դաժա՛ն արհավի՜րք ու սո՛վ,
Որ մորթվե՛ց, ինչպես մատաղին՝ զո՜հը,
Իսկ թո՞ւրքը…
Իսկ թուրքը հրճվո՜ւմ էր, իսկ թուրքը գո՜հ էր:
Խրախճա՜նք էր նա աղետից պոկո՛ւմ,
Բռնաբարելու մոլուցքո՛վ պատված՝
Որբերի միջից աղջիկնե՜ր ջոկում…
Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Երբ ամբողջ ազգին անողոքաբա՛ր խոշտանգո՛ւմ էին,
Սպանո՛ւմ ու մորթո՛ւմ,
Եվ ժողովուրդը՝ շիվա՛ր, սարսափա՛ծ,
«Հայր մեր»-ն էր հույսո՜վ լցված աղոթո՛ւմ…
Դիա՛կ դիակի վրա նետելով՝
Թո՛ւրքը ձեռքերը հայո՛վ արյունեց,
Եվ իր խելահե՜ղ խրախճանքի մեջ
Հայ ժողովրդին ի՛ր Հայրենիքում
Բնաջի՛նջ արեց:
Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Սակայն, չի՛ փոխվել կերպը՝ բորենուց,
Այսօ՛ր էլ հային կբնաջնջի՝
Վառվա՛ծ լինելով մեր հա՛յ լինելուց:
Նա իր երազած Մեծ Թրքստանի
Քարտե՛զն է մտքում թաքուն փայփայում
Ու ճանապարհին իր այդ բաղձալի՜
Հենց հա՛յն է, միա՛յն, որ ոսկորի՛ պես
Կանգնե՛լ է նրա լափո՛ղ կոկորդին ու կուլ չի՛ գնում:
Եվ, ահա՛, այսօ՛ր, երբ աշխա՜րհը մեծ
Ժողովրդավա՜ր ու զարգացա՜ծ է,
Թուրքը սպանո՛ւմ է համարձակ հային,
Ըմբո՛ստ, մտածո՛ղ, խելացի՛ հային,
Հայի՛ն, որ ուժե՛ղ ու կայացա՛ծ է,
Որ տաղանդավո՛ր ու զարգացա՛ծ է,
Քանզի իր ներսում բորենու ճի՜չ է.
Հայ առյուծի՛ց է իր հոգում կաղո՛ւմ,
Ու թեև ձեռքին թո՛ւղթ ու գրի՛չ է՝
Նա յաթաղա՜նն է իր մտքում պահում,
Վախկո՛տ ու նվա՛զ բորենու նման
Նենգությա՛մբ է իր գո՛յը պահպանում:
Սակայն, որտեղ, որ հայը մաքառե՛լ,
Որտեղ զենքո՛վ է իր կյանքը պահել,
Այնտեղ բորենին փախե՛լ է վախով,
Չի՛ եղել հայը այնտեղ սրախո՛ղ,
Միասնակա՛ն է եղել և ուժե՛ղ,
Ե՛վ եղել հաղթո՛ղ, և՛ եղել անպա՛րտ,
Ու իր հավատքո՛վ, իր ոգո՛վ արի
Դաժան թշնամուն պարտությա՛ն մատնել,
Դարձըրել ի՛ր իսկ դավերի պատա՛նդ:
Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Եղածի մասին ի՞նչ ենք հասկացել,
Իսկ հասկացել ենք մենք ահա՛, թե ինչ…
Թույլին կմորթե՛ն, կտանջե՛ն՝ ծաղրո՛վ,
Կքշե՛ն նրան որտեղ, որ ուզեն,
Կհրամայե՛ն տիրակա՛ն ձայնով,
Քանզի թո՜ւյլ է նա, անզո՜ր է, անզե՜ն…
Եվ, հակառա՛կը, թե ուժե՛ղ ես դու,
Հզո՛րն էլ հետդ նստում է հաշվի՛,
Հարգո՛ւմ է, պատվո՛ւմ ու գնահատո՛ւմ՝
Ո՛ւժըդ զգալով սեփական կաշվի՛ն,
Քանզի հենց ո՛ւժն է իրավո՛ւնք ծնում
Բորենիների այս մե՜ծ աշխարհում…
Եվ, ուրե՛մն, մե՛նք, այլևս երբե՛ք
Պարտվելու ո՛չ մի իրավունք չունենք՝
Թե՛ մարտի պահին, թե՛ խաղաղ կյանքում.
Հզո՛ր ու ուժե՛ղ երկիրն է միա՛յն
Թշնամուն պահում իր տեղում անքո՛ւն:
Մի դար է անցել ու էլի մի քիչ
Ու դեռ շա՛տ դարեր կապրե՛նք վեհորեն,
Հայ բանաձև՛ը՝ «Զե՛նք, խա՛չ ու գրի՛չ»
Թող, որ մեզ լինի հո՛ւյս ու ապավե՛ն:
Գրել եմ՝ 16-17.04.2019
Լուսանկարը՝ Արտակ Ներսիսյանի:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear Readers, this Armenian poem “There passed a century and a little more” is dedicated to all victims of the Armenian Genocide. There passed a century and a little more since 1915, but all Armenians still remember and will always remember the memory of all our innosent victims, all our compatriots who fell victims in the Ottoman Empire. One and a half million Armenians became victims of Turkish barbarism. Their memory is always in the heart of every Armenian. Time will come and there will win the historic justice.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ / I say Armenian Army!
Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ
Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ, և ձգվո՜ւմ է հասակը իմ,
Վեհանո՜ւմ եմ լեռա՛ն նման ու բարձրանո՛ւմ դեպի երկի՜նք,
Ո՛ւժ ու հավա՛տ, հո՛ւյս ու վահա՛ն, որ դողդողա՛ մեր թշնամին,
Որ իմանա՛ հպարտությա՜ն արտահայտո՛ւմը ճշմարիտ:
Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ, ու բռո՛ւնցք է դառնում ձե՛ռքս,
Շողշողո՛ւմ են իմ աչքերը՝ հայա՛ցքս՝ լո՜ւրթ հորիզոնին,
Իմ անցյա՛լը՝ զո՛ր ժամանակ, որում՝ մշտացավո՜տ վե՛րք է,
Եվ հե՛նց հզո՜ր բանակո՛վ ենք կռել խաղա՛ղը արժանի՛:
Մեր պապերի Հայրենիքո՛ւմ, մեր հողերում՝ հազարամյա՛,
Բո՛ւյն է դրել գաղտանգողի՛ ու նենգադա՛վ ցեղասպանը,
Դրա համար մռնչո՛ւմ եմ՝ Հայո՛ց բանակ, որ իմանա՛,
Էլ չի՛ կարող երբե՛ք նորից նա տրորի ի՛մ Ոստանը:
Այո՛, այսօր ունենք հզո՛ր Հայո՛ց բանակ հաղթանակա՛ծ,
Պաշտպա՛ն ունենք Հայրենիքի՝ սպա՛ ու զինվո՛ր՝ խրո՛խտ ոգով,
Արժե՛ր ապրել հազա՜ր դարեր հպարտությա՛մբ այս փառապա՜նծ
Ու վեհանա՜լ՝ հզո՜ր բանակ ունենալու հավատամքո՛վ:
Եկեք հիմա միասնաբա՛ր, բա՜րձր գոչե՛նք՝ Հայո՛ց բանակ,
Եվ ո՛ւժ լինենք համազգայի՜ն, որ հաղթանա՛կ է կերտելու,
Ծառայո՛ւմ եմ Հայրենիքին՝ այս խոսքերը սրտո՛ւմ պահած,
Թե հա՛րկ լինի կմեռնե՛նք էլ, բա՛յց ապրելո՛վ ենք հաղթելո՛ւ:
Առլեն Շահվերդյան
Գրող, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ
26.01.2019
Նվիրում եմ ՀՀ Զինված ուժերի կազմավորման տարեդարձին:
Լուսանկարիչ՝ Արտակ Ներսիսյան:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրին՝ իմ գրական բլոգում և յութուբյան ալիքում այս տեսահոլովակի օգտագործման բացառիկ իրավունքը տրամադրելու համար: Տեսահոլովակի բոլոր իրավունքները պաշտպանված են և պատկանում են «Զինուժ» հեռուստածրագրին: Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան:
I wish to express my deep gratitude to the “Zinuzh” TV programme of the Ministry of Defense of the Republic of Armenia for granting me the exclusive right to use this clip in my literary blog and YouTube channel. The clip is copyright protected, all rights reserved and belong to the “Zinuzh” TV programme.
Respectfully, Arlen Shahverdyan.
*
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ամբողջ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը: Հատուկ ուզում եմ շնորհավորել բանակի կազմավորման տարիներին և մեր օրերում զոհված հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, բոլոր ազնիվ ու հայրենանվեր զինվորականներին՝ գեներալներին, սպաներին ու զինվորներին, ինչպես նաև համակարգի պատվելի քաղաքացիական ծառայողներին: Շնորհավորում եմ այսօր մեր անվտանգությունն ապահովող ու սահմանները պաշտպանող զորքերին, սահմանամերձ բնակավայրերի սահմանապահ ու անվեհեր բնակիչներին, որոնց բալիկները դպրոց են գնում կրակոցների տակ, որպեսզի սովորեն, ուսում առնեն ու դառնան Հայրենիքի արժանի զավակներ:
Սիրելի Բարեկամներ, սիրենք, հարգենք, սատարենք ու քաջալերենք մեր զինվորին ու սպային՝ դիրքերում, սահմանին, քաղաքում, մեր կողքին, տրանսպորտում, փողոցում, ամենուրեք: Հպարտանանք Հայրենիքի պաշտպանությունը որպես իր մասնագիտություն ընտրած ազնվակիրթ ու բարեխիղճ ամեն մի զինվորականով:
Եթե մեզանից յուրաքանչյուրն իր տեղում ու իր ուժերի ներածի չափով նվիրական կերպով լծվի հայրենաշինության ու հայրենապաշտպանության սուրբ գործին, ապա մեզանից ամեն մեկը կդառնա յուրօրինակ զինվոր ու սպա, Հայրենիքի հզորացմանը ծառայող զինվորական: Այդ ժամանակ հեռու չի լինի այն օրը, երբ մեզ ազգովի կզգանք Համազգային, ժողովրդական բանակի պատասխանատուն, պատվելի ու շատ կարևոր մասնիկը:
Այո՛, մեր անունն է Հայկական բանակ, և այն հզոր է, վերազինված, բարեփոխվող ու անընդհատ զարգացող, և մեզանից յուրաքանչյուրը իր լուման պետք է բերի, որպեսզի այն ավելի հզոր լինի:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ համահայկական այս տոնի՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն: Թող, որ մեր զենքը կրակի միայն զորահանդեսների ժամանակ: Իսկ թե կարիք լինի, ապա մենք կպաշտպանե՛նք մեր Հայրենիքը և մեր ապրելու իրավունքը, ինչպես հզոր առյուծներն են պաշտպանում իրենց տարածքն ու ընտանիքը:
Կեցցե՛ Հայոց բանակը, կեցցե՛ մեր Հայրենիքը: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի Հայկական բանակ: Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի՛ ժողովուրդ:
***
To my foreign Readers – Dear all, January 28th is the day of the Armenian Army. Armenian army – is the guarantor of the security and peace of our nation and state. Despite the cowardly Azerbaijani sabotages, our soldiers and officers are always strong and courageous, they know that they are trusted by all the Armenians, they know that Armenians believe them, they know that they are loved and respected by all the nation. Dear friends, I cordially congratulate on Pan-Armenian Feast – the Day of Formation of the Armed Forces of the Republic of Armenia! I wish peace to all of us. Let weapon fires only during parades. And in case of need, we will defend our homeland and our right to live, as lions defend their territory and family.
Arlen Shahverdyan
Writer, Lieutenant Colonel of the Armenian Armed Forces