Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'amanorya nkarner'

Tag Archives: amanorya nkarner

Իսկ դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ / Can you enter the painting?

Իսկ դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ

Իսկ դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ,
Իսկ դու կարո՞ղ ես կախարդել երա՜զ,
Կճամփորդե՞ս իմ հույզերով անշե՛ջ
Ու ե՛տ վերադառնաս:

Կարո՞ղ ես ջինջը արարել նկարի մեջ,
Ապրել այնպե՛ս, ասես չկա՛ն կեղծիք ու սուտ,
Ասես, նկարը մի երա՜զ է լուսատենչ,
Դեպի աշխա՜րհը բացվող մի լուսամո՛ւտ:

Եվ, վարջապե՛ս, կարո՞ղ ես կատարել անցո՛ւմ
Քո այս ուղուց դեպ արահե՛տը նկարի,
Տեղափոխվել առա՛նց աղմուկ ու անցնցո՛ւմ,
Կարծես՝ վերջի՛ն գրկախառնումդ է աշխարհին:

Ասա՛, կարո՞ղ ես չէ՞ մտնել նկարի մեջ,
Ինձ ե՛տ տանել դեպի հուշե՜րը մանկական,
Երբ իրակա՛նը պատրա՛նք էր մի անշեջ,
Իսկ կախարդա՛նքը՝ ջի՜նջ ու իրակա՛ն:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 04.04.2019, «Գտնված երազը» մուլտֆիլմի մոտիվներով:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear all, each of us dreams to appear in his childhood at least for a moment. To appear in childhood and to feel again the sincere joy and happiness of that time, when everything was pure and honest, lightful and kind, when the huge world seemed to be a wonderland with happy and kind people, with magic and fairy light. Each of us loves his childhood time and eveytime when we think about the past we always smile, remembering those our happy days. There is an Armenian well known cartoon, entitled “The found dream”, which is about a little girl who lost her sleep and tried to find it. She met an old man, who is sad because has never seen a night, always living in day light. As the little girl could enter a magic painting with the help of magic butterflies from her dream, she helped the old man to enter the nighty painting, where he finally found his sleep and rest. Each time watching this kind and touching cartoon I thought about a poem to write. Finally, I wrote the poem and titled it “Can you enter the painting?”. I wish all of you to find your dreams in your life, make them come true.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Իմ մերկ հոգով Բանաստեղծի / With my naked soul of Poet

Գնալ քաղաք, ուրախանալ հսկա մեգապոլիսի մրջյունների՝ մարդկանց, չդադարող հոսքով, խայտալ քաղաքի վառ լույսերով ու գունեղ ցուցափեղկերով, գովազդային վահանակներով ու մեքենաների ծխի մեջ համառորեն ծլվլացող ճնճղուկների աշխույժ խմբերով, գիշերային քաղաքի անդորրով ու ցերեկվա ծխաքուլաներով: Գնալ քաղաք ու վիթխարիի մեջ քեզ կաթիլ զգալ, փոքրիկ մասնիկ, սև ու սպիտակի միջև մեքենաների ծխից խեղճացած մի գորշ երանգ: Հետո վերադառնալ քո վիթխարիին՝ Մայր բնությանը, վերադառնալ կորած-մոլորած զավակի պես, վերադառնալ այն փոքրիկը, որտեղ արդեն դու ես վիթխարի: Ու գրե՜լ, գրե՜լ, գրե՜լ, բանաստեղծել այս երկու աշխարհների արանքում, զգալ այն նուրբ ու փխրուն տկտկոցը, որը քաղաքի պարագայում՝ վերակենդանացման բաժանմունքի սրտի զարկերը նշող սարքի աշխատանքն է, իսկ բնության դեպքում՝ ճյուղին միալար երգող սարյակի դայլայլը: Սիրել քաղաքն ու սիրել բնությունը, սրտի տակ երկու աշխարհների համար էլ սեր պահել ու քթի տակ ժպտալ՝ իմաստնություն ձեռք բերած բազմափորձ անցորդի հայացքով:
*

Իմ մերկ հոգով Բանաստեղծի

Խո՛հս հենեմ ծառի բնի՛ն,
Դո՛ղս թողնեմ ճյուղի՛ն բարակ
Ու, մերկ հոգով Բանաստեղծի,
Իջնեմ Քաղա՜ք…

Քայլեմ աղմո՛ւկ-եռուզեռում,
Փորձեմ առնել անբո՜ւյր հո՛տը,
Եվ պայքարում կե՛ղտ-անեղծի
Պարգև՛ թվա առավո՜տը:

Գլխա՛րկս՝ թա՛ց նստարանին,
Զբոսանք անեմ երեկոյան,
Քաղաքն, ի՛նչ էլ որ ստեղծի,
Չի՛ դառնալու Տապան Նոյյան:

Չի՛ փրկելու «ջրհեղեղից».
Բետոնի մեջ մեռա՛վ գույնը,
Էլի իմ մե՛րկ Բանաստեղծից
Ինձ մնաց նո՛ւյն մերկությունը:

Տո՛ղս հենեմ երկնաքերի՛ն,
Դո՛ղս թողնեմ մայթի՛ն անկիրք,
Ու մե՛րկ հոգով Բանաստեղծի
Վերադառնամ Բնության գի՛րկ:

Վերադառնամ ծա՛ռ ու ծաղկի՛ն,
Երաշտահավ դողի՛ս՝ դայլա՜յլ,
Հոգիս տա՛ք է՝ Բանաստեղծի,
Իմ աշխարհը գունե՜ղ է, ա՛յլ…

Խո՛հս նորից հենեմ ծառի՛ն,
Դո՛ղս թողնեմ հուշի՛ն՝ Քաղաք,
Ու, փարվելով ո՜ղջ աշխարհին,
Դառնամ և՛ ջուր, և՛ խողովակ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 03.04.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To go to the city, to enjoy the flow of the ants of the big city – the people, to enjoy the bright colorful lights and billboards, to enjoy the sparrows, who persistently play in the smoke coming from the cars, to enjoy the rest of the evening city and the smoke of the day. To go to the city and feel like a drop in a huge city, to feel like a gray tint of the cars’s smoke in a black and white of the huge city. Then to come back to the great of yours – to the Mother nature, to come back as a lost child, to come back to the little of your, where you yourself are the huge. And to write, to write, to write again, to write poetry between these two worlds, feeling the fragile knock that in the city is like the sound of the heart work machine in the rehabilitation department, and in the nature it is the song of a starling sitting on a branch of tree. To love both the city and the nature, to preserve love for both worlds under your heart and to smile in secret, like a wise man passing by.

Dear Readers, I have written a new Armenian poem “With my naked soul of Poet” and this text above is telling in short about the thoughts of the poem, about the fragile harmony between the nature and the civilization. We – people, must keep this relation between these two worlds in harmony and peace. Both are sources of inspiration for the attentive poet. 

Arlen Shahverdyan

Նյու Յորքի Կենտրոնական այգի, ԱՄՆ / Central Park of New York City, US

Ձմեռը՝ Նյու Յորքում / Winter in New York City

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ձմռան լուռը / The Silence of the Winter

Ձմռան լուռը, անձայնը, ձմռան անդորրը… Ի՞նչ է թաքցնում ձմեռն իր անդորրի շղարշի տակ, ինչի՞ մասին է լռում, երբ ամենուրեք սփռում է իր սպիտակ սավանը: Գուցե ականջ դնենք ձմռանը, գուցե այդ մաքուր ու հեքիաթային լռության մեջ շատ ավելի խորհրդավոր բան կա, քան կարծում ենք… Մեզնից է կախված ձմեռը խորապես ընկալելն ու հասկանալը, ձմեռ լսելը, չէ՞ որ երբեմն մենք լսում ենք միայն այն, ինչն ուզում ենք լսել…
*

Ձմռան լուռը

Ոչինչ այդքան ահազդու չէ՛,
Որքան լո՛ւռը՝ ձմեռային,
Պաղ գոլորշու արձանի պես,
Ինչպես բո՛ւն է՝ սառա՛ծ ծառին:

Ձյունն իջնում է խորհրդավո՜ր
Կախարդա՜նքը արարելով,
Հողի ամեն կնճի՛ռ ու փո՛ս
Վարպետի՛ պես հարդարելո՛վ:

Մահախոսի բո՛թը պատած՝
Ձյունը սառեցնում է շուրջը,
Կառուցելով՝ համատարած
Անձայնության իր կամուրջը:

Սակա՛յն, ձմեռն՝ իր անդորրով
Ու խաբուսիկ իր լռությամբ
Իրականում մի համե՜րգ է՝
Հազա՛ր ու մի՛ ձայնեղությա՜մբ:

Ձմռան լուռը խոսո՜ւն է միշտ.
Փաթիլները մունետիկ են,
Ասե՛ս՝ լինի քնարերգո՛ւ
Նրա ամե՛ն մի հատիկը:

Ձմեռն այնքա՜ն բարձրաձայն է,
Նրա լուռը՝ այնքա՜ն բերքուն,
Որ ճերմակի իր սավանը
Ասե՛ս, սիրո ե՜րգ է երգում:

Ձմռան լուռը, իրականում,
Քնարական սիրո ծե՛ս է,
Ձմեռն հազա՛ր անդորրների
Բարձրահնչո՛ւն մի հանդես է:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 14.01.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers in Abroad. My new Armenian poem “The silence of the Winter” is a unique dedication to Winter’s silent magic that in fact is very talkative with many things to understand deeply. In each snowflake there is a hidden symphony. The silence of the Winter, its voiceless, its peacefulness… What does Winter hides under its cover of calmness. What makes it keep silent and spread it white cover. Maybe we will listen to Winter? Maybe there is something more mysterious in its pure and fairy silence than we think? It is up to us to understand Winter, listen to Winter, because sometimes we hear only what we want to hear…

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Սերս՝ աշնան դեղինում / My Love in the Yellow of Autumn

Կանայք մեր՝ տղամարդկանց, կյանքում հայտնվում են մեղմօրոր ու լիրիկական աշնան պես, նրանք են մեր կյանքի մեղեդային ու դեղին աշունը: Կանանց աշնան այդ ներշնչող «դեղինի» շնորհիվ է, որ մեր կյանքը լցվում է մյուս բոլոր գույներով:
*

Սերս՝ աշնան դեղինում

Աշնանային մո՜ւգ դեղինի երանգներո՜ւմ այս դյութական,
Որպես՝ թեթեևասա՜հ փերի, հայտնվեցիր կյանքիս կեսին,
Ինչ-որ երազ այդ վայրկյանին դարձավ այնքա՜ն եղելական,
Հավե՜րժ զգացմունքը՝ երդումի՛ց փոխվեց Հոգևորա՛ց ծեսի:

Ու աշնան մե՜ղմ երանգներում, բացի՛ց մինչև մո՛ւգը տաքի,
Քո գոյությամբ՝ երակներում իմ հոսեցին դեղի՜ն շիթեր,
Քեզ գրկելով թո՛ղ՝ մեր սիրո արնակարմիր նուռը ճաքի՛
Ու սիրաթե՜լ արահետը վառվի՛, ինչպես հույսի՛ կանթեղ:

Եվ, թո՛ղ՝ աշունը պոետիս մուսան չափի ոսկի՛ բերքով,
Թո՛ղ՝ երամնե՜ր նստեն ոտիս ու ե՜րգ կանչեն կտցաբերան,
Դու իմ աշխարհը զարդեցիր Քո կանացի անո՜ւշ տեսքով,
Ու բերեցիր իմ մուսային հազար ու մի գունե՜ղ երանգ:

Եվ գրկումով աշնանային ճաշակեցի համբո՜ւյրը Քո,
Որպես՝ թեթևասա՜հ փերի, ինձ գգվեցիր տերևի պես,
Ես խոնարհվո՜ւմ եմ Քո առաջ իմ սիրահարվա՜ծ դեմքով,
Եվ շնորհակա՜լ եմ, որ իմ կյանք աշնան դեղինը բերեց Քե՛զ:

Եվ, ահա, մո՜ւգ այդ դեղինի երանգներո՜ւմ կախարդական,
Որպես՝ անուշահա՜մ գինի, արբո՜ւնք բերիր կյանքիս կեսին,
Ինչ-որ երազ այդ վայրկյանից դարձավ այնքա՜ն եղելական,
Հավե՜րժ զգացմունքը՝ երդումի՛ց փոխվեց Հոգևորա՛ց ծեսի:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 28.10.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “My Love in the Yellow of Autumn” is dedicated to the eternal feeling – Love. Love to Woman. That Love gives happiness and energy, inspiration to create. In every Man’s life one day appears a Woman which changes his life forever. That Woman comes like a tender Autumn and gives love and hope for life. Thanks to Women our life is much more beautiful and full of meaning. Women are the melodic and romantic Autumn of our life and thanks to their inspiring “Yellow” of Autumn our life is full of all other colors.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ինձնից առաջ և հետո. Պոետ Բնությունը / Before and after Me: The Poet Nature

«Մեր բոլորի Հայրը Աստվածն է, Մայրը՝ Բնությունը: Հայրը սերմն է թողնում Բնության մեջ, և ծնվում ենք Մենք…», – Առլեն Շահվերդյան
*

Մենք Բնության մի մասնիկն ենք և սերում ենք Բնությունից: Մեզանից նրանք, ովքեր պոետներ են, անվերջ գովերգում են Բնությունը: Սակայն ամենամեծ ու անգերազանցելի պոետն ինքը Բնությունն է, որ իր չքնաղ արարումներով մշտապես զարմացնում ու հիացնում է մեզ՝ լցնելով կյանքը հրաշագեղությամբ:
*

Ինձնից առաջ և հետո.
Պոետ Բնությունը

Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Կյա՛նքն է հանդե՜սը շողո՜ւն արևի՝
Դաշտը ծածկելով նորածի՜լ խոտով,
Գե՜տ արարելով սառցե՛ սարերից:

Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Չի՛ կանգնել ու չի՛ կանգնելու անքուն
Արեգակ–Լուսին փոխումը հերթով՝
Հող–Կրակ ու Ջուր–Օդի առանցքում:

Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Բազո՜ւմ պոետներ երևան կգան,
Որ իրենց գրչո՛վ և իրենց մտքո՛վ
Կգովեն կյա՜նքը մեր բոլորի Տան:

Բայց, ինձնից առաջ և ինձնից հետո,
Եվ, անգամ, օրոք իմ կենդանության,
Չի՛ լինի պոետ Բնության հոտով,
Չի՛ բուրի ինչպես դա՜շտը վաղորդյան:

Քանզի ամենա՜յն և ամենամե՜ծ՝
Բնությունն ի՛նքն է պոե՜տն Արարչի,
Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Բնության ամե՛ն արարչությունից
Բա՜րձր ու փառահե՜ղ ոչի՛նչ չի հնչի:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 24.08.2017 և 24.09.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Մի քանի քայլ` երկու աշխարհների միջև: Մակույկով գետի երկայնքով շրջագայող բնասերներին գետի ափին կանգնած հսկա փղից բաժանում է ընդամենը մի քանի քայլ: Զարգացման երկու ուրույն ճանապարհներ անցած կենդանի արարածներ` մարդ և փիղ: Ընդամենը մի քանի քայլ` երկու աշխարհների միջև, որոնք տարբեր են, սակայն ծագել ու զարգացել են նույն տեղում, նույն մոլորակի վրա, նույն արևի տակ և ունեն մեկ ընդհանուր տուն` Երկիր մոլորակը: Միայն պահպանելով մոլորակի բնությունը` հնարավոր է հասնել այն բանին, որ թե՛ մարդը, թե՛ փիղը, և թե՛ մյուս բոլոր արարածներն ապրեն խաղաղության ու ներդաշնակության մեջ: Ուսումնասիրենք կենդանիներին ու հիանանք նրանցով` առանց խաթարելով նրանց անդորրը և վտանգելով նրանց կյանքը: 

Several steps between two Worlds: Several steps seperate the Nature lovers in canoe from the huge Elephant standing on the riverside. Two live creations: Elephant and Human. They have passed two unique ways of evolution. Several steps between these two Worlds, which are different, but have the same origin, as they have arisen in the same place, under the same Sun and have a common Home: the Planet Earth. Only protecting the Nature of our Planet We can succeed in providing Peace and Harmony between Human and Elephant, Human and all the other creations of the World. Let’s study Animals and admire with them without disturbing their Peace and endangering their Life.

Մարդ–բնություն ներդաշնակ փոխհարաբերության դիտարժան ևս մեկ դրվագ: Այս լուսանկարը անհերքելի ապացույցն է նրա, որ մենք՝ մարդիկ, կարող ենք ու պետք է խաղաղ ապրենք կենդանիների հետ: Այս վիթխարի աֆրիկյան փիղը խաղաղորեն քայլում է մարդու կողքին, որը մինչ օրս շարունակում է նրան սպանել նետերով ու հրազենով: Սակայն, միևնույն է, բնությունը անչափ մեծահոգի է ու անտարբեր չէ այն բանի նկատմամբ, թե ինչ է անում մարդը, չէ՞ որ սպանելով կենդանիներին մարդը վերացնում է նաև ինքն իրեն: Եկեք գտնենք բնության հետ խաղաղ ապրելու բանալին, չէ՞ որ մենք բնության մի մասն ենք, մի փոքրիկ մասնիկը: Եկեք գտնենք հասկացողության, համերաշխության հասնելու բանալին, եկեք հասկանանք շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից ու հոգատար վերաբերմունքի իրական արժեքը:

Another attractive scene of Human-Nature harmonic relations. This photo is an indisputable proof that we – humans can and should live in peace with animals. This huge African elephant is peacefully walking next to a man who still continues to kill him with arrows and weapons. But anyway – nature is very generous and it is not indifferent to what people are doing, because when killing animals people also kill themselves. Let’s find the key to peace with nature, because we are part of nature. Let’s find the key to understanding, solidarity, let’s understand the true value of a respectful and careful, thrifty attitude towards the environment.

2455

Մեր յուրաքանչյուր քայլը կարող է օգտակար կամ վնասակար լինել Բնության համար: Երբեմն մենք անում ենք բաներ՝ առանց մտածելու դրանց հետևանքների մասին: Սակայն անգամ երբ մենք անում ենք մի բան առանց խորը մտածելու, Մայր Բնությունը կարող է կանխատեսել այդ հետևանքները մեր իսկ համար: Միգուցե դա է պատճառը, որ Նա այդքան իմաստուն է, և միգուցե դա է պատճառը, որ մենք հաճախ այնքան միամիտ ենք: Մենք կարծում ենք, թե գիտենք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Սակայն ամեն անգամ, երբ Մայր Բնությունը բացում է իր ջերմ գիրկը մեզ համար, մեզ զգում ենք ասես նորածիններ, որոնք փորձում են բացահայտել ու հասկանալ կյանքը: Մենք միշտ կարող ենք աջակցություն ստանալ Բնության կողմից: Հարցն այն է, թե ինքներս աջակցո՞ւմ ենք Բնությանը:

Each of our steps can be either useful or harmful for Nature. Sometimes we do things without thinking about consequences. But even when we do something without thinking deeply, Mother Nature can predict those consequences for us. Maybe that is why She is so wise. And maybe that is why we are often so naive. We think that we know everything or for almost everything. But each time when the Mother Nature opens Her warm hug for us, we feel ourselves like newborns, who try to discover and understand the life. We can always find support from the Nature. The question is, do we support the Nature?

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Քո լռության խոսնակն եմ ես / I’m the Speaker of Your Silence

Ժողովրդական խոսք կա, ասում են. «Ընտանիքում մեկը պետք է զանգակ լինի, մյուսը՝ բամբակ»: Զույգերի հարաբերություններում սիրո մեկնության հարցում էլ է հաճախ այդպես. մեկը միշտ ավելի հնչեղ ու արտահայտիչ կերպով է խոսում իրենց սիրո մասին, իսկ մյուսն՝ ավելի կամաց, լուռ: Զույգերից մեկը ի լուր աշխարհի սեր է երգում, իսկ մյուսը՝ հիացմունքով լցված լռելյայն հպարտանում իրենց սիրո «խոսնակով»: «Քո լռության խոսնակն եմ ես»՝ այսպես է վերնագրված իմ այս նոր բանաստեղծությունը, որը գրել եմ «Դու իմ երգն ես» (երաժշտությունը՝ Ռուբերտ Ամիրխանյանի, խոսք՝ Գարիկ Բանդուրյանի) զրնգուն երգով ներշնչած, որը փայլուն ու անկրկնելի կերպով կատարում է տաղանդաշատ երգչուհի Զառա Տոնիկյանը:
*

Քո լռության խոսնակն եմ ես

Քո լռության խոսնակն եմ ես,
Ո
ր, գարնանայի՜ն սոխակի, նման
Հնչեցնում է մեր զգացմո՜ւնքը վսե՜մ:
Անվստահության փարատո՛ղն եմ քո,
Ու չեմ վարանի մեր սիրո մասին
Ե
րկուսի՛ս տեղն էլ աշխարհին ասել,

Երգե՜լ ու պատմե՜լ գոհունակությա՜մբ,
Գ
ոչե՛լ երջանի՜կ խնդությա՜մբ սրտի,
Ինչպես ջրվե՛ժն է թնդո՛ւմ զորությա՜մբ՝
քարափ թափվելիս,
Ինչպես ծովաստեղծ գետե՜րն են գժվում՝
Ն
ետվելով ահե՜ղ, ջրաքա՛մ մարտի՛:

Ե՛ս եմ, սիրելի՜ս,
Քո կասկածների անէացնո՛ղը,
Ներքին ձայնիդ հետ մի՛շտ բանակցողը:
Ու թե գիշերը մո՛ւթ է և ունա՛յն՝
Լ
ույս դիմավորող բո՛ւն եմ՝ տանիքի՛դ,
Ծա՛ծկն եմ քո ներքին սառնամանիքի՛,
Որ քեզ ջերմացնեմ,
Մայրցամա՜ք տեսած նավակիդ կա՛յմն եմ,
Որ հանուն սիրո պատրաստ է եղել ծովի՜ց ծո՜վ անցնել:

Նվագախմբի փողային ձա՛յնն եմ,

Ամաչկոտ հոգուդ շեփո՜րն եմ հնչե՛ղ,
Եվ քո կանացի՜, երգածո՜ր կրքի
Ստեղնաշարային կատարո՛ղն եմ ես:
Դիրիժո՛րն եմ մեր թրթռո՜ւն սիրո,
Որ մի համախումբ ե՜րգ է սիրաձա՜յն,
Ամենաերգը՝ բոլոր երգերից:

Եվ հիմա, այսպես՝
Շփոթված ու լուռ, նայում ես դու ինձ,
Եվ ամաչո՜ւմ են այտերդ վարդի:
Ոչի՜նչ, սիրելի՜ս,

Ես մեր փոխարե՛ն կերգե՜մ նորից,
Եվ գարնանայի՜ն, հոսո՜ղ գետի պես
Ու խանդավառվա՜ծ ջրվեժի նման,
Կնետվե՛մ սիրո՜ հաղթակա՛ն մարտի:

Բա՜րձր կհնչեմ շեփորների՛ պես,
Զուռնայի՜ նման կբեկե՛մ օդը,
Լուսա՜յգ կծորա երգերիս միջից՝
Լցնելով խինդո՜վ նո՛ր առավո՜տը: 

…Ե՛ս եմ լռության խոսնակդ վսեմ,
Մեր սիրո մասին երկուսի՛ս տեղն էլ աշխարի՜ն կասեմ…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 12.06.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To my dear foreign Readers – Dear all, this post is dedicated to love and a special element in the art of love: the harmony between man and woman, especially when one of them is more shy and calm, when the other one is more passionate and creative. And this fragile relation between two loved ones is often so unique, cause one of them always sings about their love and the other one stays in silence. One is ready to tell about his/her love to the whole world, when the other one always tries to keep the feeling in secret. Sometimes this breaks relations, but more often this becomes a fundamental element, a fundamental stone in their relations, because two people find the balance in their life: one always fills the other one. This reality is often seen when one of the couple is more creative and artistic person when the other one prefers daily routine and common life. And this is the exact time when one of them becomes the speaker of the other’s silence, becomes the tumpet in the melody of their relations, the leader in singing and in magnifying their love, the loudest and leading musical instrument in the unique orchestra of the human relations. “I’m the Speaker of Your Silence”: this is the title of my new Armenian poem, written on June 12, 2018. It is my pleasure to offer you to enjoy also this wonderful sing, entitled “You are my song”, perfectly performed my Armenian famous singer Zara Tonikyan.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Երկրի օրը. Ձեռք մեկնիր Երկրին / Earth Day: Give Earth a Hand

Հպվիր Բնությանը / Touch the Nature

Հրա՜շք Բնության մաս

Արևի տակ կյանքը մեկն է՝ մա՛րդ լինես դու, թե՛ կենդանի,
Անուշահո՜տ վարդ լինես դու, թե՛ կանաչը հագած կաղնի՜,
Ժայռի ծերպից բուսնած ցողո՛ւն, ժայռի գլխին բույն դրած ճա՛յ,
Ջրի հսկա՜ կե՛տ լինես դու, թե՛ կտուրի հե՜զ աղավնի:

Արևի տա՛կ, բոլորի՛ պես, դո՛ւ էլ՝ հրա՜շք Բնության մաս,
Պիտի ապրես կյանքդ խելքո՛վ, որ չխախտե՛ս ներդաշնա՜կը,
Պիտի սիրով՝ անմնացորդ, հոգուդ ամբո՜ղջ գարունը տաս,
Որ ծաղկանո՜ց դարձնես կյանքի մեռնող հույսի ցանկապա՛տը:

Ու երբ սիրես սիրե՜լը դու, նվիրվելը լո՜ւյս աշխարհին,
Եվ բարություն տարածելով կյանքը տանես փոփոխությա՜ն,
Մա՛ս կկազմես հոգեթովի՜չ ներդաշնակին այդ վիթխարի՛,
Եվ հոգևո՜ր սավառնումով կյանքդ կապրես խաղաղությա՜մբ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 2018 թ. ապրիլի 22-ին:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, շնորհավորում եմ «Երկրի օրվա» առթիվ: Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը՝ որպես համամարդկային, համամոլորակային բնապահպանական իրադարձություն: 1970 թվականի ապրիլյան այդ օրը քսան միլիոն ամերիկացիներ համախմբվեցին առաջին անգամ նշելու «Երկրի օրը», որի նպատակն է մարդկության ուշադրությունը սևեռել Երկիր մոլորակի էկոհամակարգի զգայունության ու փխրուն վիճակի վրա, ինչպես նաև սերմանելու մոլորակի նկատմամբ սեր և հոգածություն, պարտավորվածություններ և դրանք կատարելու պատրաստակամություն: Միջազգային հանրությունն ամեն տարի աշխարհի 192 պետություններում նշում է «Երկրի օրը» բնապահպանական լայնամասշտաբ քարոզարշավներով ու միջոցառումներով: Երկիր մոլորակը մեր բոլորի տունն է, եկեք դարձնենք մեր ամեն օրը «Երկրի օր»:

Իմ խորին համոզմամբ՝ միայն բնության հետ ներդաշնակության պայմաններում է հնարավոր խոսել հոգու ներքին խաղաղության և Երկիր մոլորակի վրա երջանիկ կյանքի: Այո, մարդ արարածը երջանիկ է, երբ գտնվում է մյուս արարածների հետ խաղաղ համագոյակցության մեջ: Բնությունը մարդուն տալիս է այդ երջանկության բանալին, տալիս է ներշնչանք, ապրելու ու արարելու անսպառ ուժ: Իսկ Բնության խաղաղությունն ու Երկիր մոլորակի հարատևությունը մեր ձեռքերում է: Սերմանենք մեր երեխաների մեջ սեր և հոգածություն Բնության նկատմամբ և նրանք կմեծանան ու կդառնան բարի ու կամեցող, բնասեր ու լավատես, արդարամիտ ու ազնիվ մարդիկ: Մշտապես պահենք կապը Բնության հետ, սիրենք կյանքն ու Երկիր մոլորակը, սիրենք նրա բոլոր արարածներին, չէ՞ որ կենդանիներն ու բույսերը մեր խնամքի, ուշադրության և բարության կարիքն ունեն: Հարգենք բոլոր արարածներին` փորձելով հասկանալ նրանց: Եկեք լինենք Բնությանը մոտ և պահպանենք այն՝ մշտապես զգալով մեզ նրա մի անբաժան մասնիկը:

Dear Readers, my dear Friends, Happy Earth Day! Earth Day is an annual day on which events are held worldwide to demonstrate support for environmental protection. Earth Day is observed on April 22 each year. The April 22 date was designated as International Mother Earth Day by a consensus resolution adopted by the United Nations in 2009. Earth Day is now coordinated globally by the Earth Day Network, and is celebrated in more than 192 countries every year. The Planet Earth is our home. Let’s make every day Earth Day! Respectfully, Arlen Shahverdyan.

I am sure, that it is possible to speak about internal peace and happiness only being in harmony with Nature. The Human being is happy when he is in peaceful relationship with other living beings. The Nature gives Human boundless inspiration, as well as power to live and create. The peace and life of the Nature and the planet Earth is in our hands. Let’s sow love and care to the Nature in our children and they will grow up becoming kind, nature loving, optimistic and honest people. Let’s always keep in touch with the Nature. Animals and Plants need our care, as well as our attention and kindness. Let’s love and respect all the creatures and let’s try to understand them. Let’s be near the Nature and protect it, always feeling ourselves a little part of it.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: