Home » Posts tagged 'Armenian'
Tag Archives: Armenian
Իմ Մայր լեզու / My Native Language
«Ինձ համար Հայրենիքը նաև Հայերեն լեզուն է. խոսելով Մայրենի լեզվով՝ ես ինձ միշտ զգում եմ Հայրենիքում», – Առլեն Շահվերդյան
*
Իմ Մայր լեզու
Իմ Մա՛յր լեզու, անմա՜ր լեզու,
Ամբողջի մեջ անհա՛տ լեզու,
Հոգու կարո՜տ, գարունքի՜ հոտ,
Փարթա՜մ ծառի արմա՛տ լեզու:
Սե՜ր երգելու անո՜ւշ ուղի,
Կռի՛վ տալու սո՛ւրբ նպատակ,
Աստվածահա՛ճ ու տա՜ք գինի,
Կապույտ երկնում՝ ծո՜վ անհատա՜կ:
Իմ Մա՛յր լեզու, անվա՛խ լեզու,
Ազատատե՛նչ, անկա՛խ լեզու,
Հին դարերի վկա՛ ու գի՛ր,
Մարդկությանը՝ պատգա՛մ լեզու:
Հպարտության՝ աղբյո՜ւր անբի՛ծ,
Վեհանալու՝ առի՛թ վսե՜մ
Իմ Մա՛յր լեզու, պատի՛վ է ինձ
Քեզնով ապրե՛լ, գրե՛լ, խոսե՛լ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 03.12.2017 և 27.06.2018
Նվիրում եմ մեր չքնաղ լեզվին, որով հաղորդակցվում ենք որտեղ էլ լինենք և փոխանցում ենք միմյանց սեր ու ջերմություն:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սրտից բխող խոսքեր. Ես սիրում եմ քեզ իմ Հայրենիք, Հայաստան՝ իմ սիրտ, և պատիվ ունեմ նվիրաբար ծառայելու Քեզ: Ես սիրում եմ քեզ, իմ Մայր լեզու և երջանկություն ունեմ մտածելու, խոսելու ու գրելու հայերեն լեզվով: Իմ Հայրենիք, ես կապված եմ քեզ հետ հազարավոր թելերով, անցյալիս հազարավոր հիշողություններով և ապագայի հետ կապված հազարավոր ծրագրերով: Ես ծնվել ու մեծացել եմ Քո ծոցում և այդտեղ էլ կմեռնեմ: Սակայն մինչև այդ ժամանակը, ես անպայման տեսնելու եմ իմ երեխաներին՝ ուրախ վազելով ու խաղալով իմ Հայրենիքի երկնքի շողացող արևի ներքո: Բոլոր հայերը և շատ արտասահմանցիներ սիրում են արևային մեր երկիրը, ինչպես նաև մեր խաղաղասեր ու ստեղծարար ժողովրդին: Ես հիանում եմ աշխարհի բոլոր երկրներով ու մշակույթներով, հարգում եմ դրանք, ունեմ բազմաթիվ արտասահմանցի ընկերներ, սակայն չեմ կարող ապրել այլ վայրում, քանի որ իմ սիրտը Հայրենիքիս շարունակությունն է: Ես ինձ ուժեղ եմ զգում բիբլիական այս հողի վրա, իմ օրը սկսվում է բիբլիական Արարատ լեռանը նայելով: Երջանիկ եմ, քանի որ ճանաչում եմ շատ իսկական հայրենասեր հայերի, որոնք շարունակում են արարել մեր խաղաղ ապագան, ապրել ու արարել Հայրենիքում: Արտասահմանում և Հայաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն բոլորիդ՝ Հայաստանի նկատմամբ Ձեր անկեղծ սիրո համար: Իմ խորին գնահատանքն եմ հայտնում նաև արտասահմանցի ընկերներիս: Համոզված եմ, որ սերը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը միավորում է մեզ բոլորիս՝ աշխարհում ներդաշնակության մեջ ապրելու համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքներին, Աստված օրհնի բոլորին:
Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
Լուսանկարների աղբյուրը` http://www.mil.am/
Words coming from the heart: I love you my Homeland – Armenia, my heart. This post is dedicated to my Homeland as well as to my natve language. While speaking Armenian I feel myself in my Homeland, because for me Homeland starts also from the native language. My dear Armenia, I am connected with you with thousands of threads, thousands of memories from my past and thousands of plans for future. I was born and grown up here and I will die here. But before that time I will surely see my children running happily and playing under the shining sun of my Homeland’s sky. All the Armenians and so many foreigners love this sunny country as well as my peace loving and creative people. I admire and respect all the countries and cultures in the world, I have so many foreign friends, but I can not live in other place cause my heart is the continuation of my Native land. I feel myself strong on this Biblical land, my day starts looking at the Biblical Mount Ararat. I am happy as I know so many true patriots Armenians who continue to create our peaceful future. Thank you for sincere love to Armenia. I express my deep appreciation to my foreign friends too. I am sure that love, mutual respect and solidarity unite us to live in harmony in the world. God bless you, your families, God bless all of us.
Respectfully,
Arlen Shahverdyan
The source of the photos: http://www.mil.am/
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հայկական գարնան հաղթանակները / Victories of the Armenian May
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱԿԱՉՆԵՐ
Մութ գիշեր էր, ապրիլ ամսվա խաղա՜ղ գիշեր,
Արշալույսը դեռ թիկնած էր հորիզոնին,
Իսկ խավարում լսելի էր մե՜ղմ զեփյուռի անո՜ւշ երգը:
Մեր դիրքապահ տղաները, հողը զարդող կակաչի պես,
Սպասում էին արշալույսի արթնացումին,
Որ արևի տա՜ք շողերով ժպտա նրանց հպա՜րտ դեմքը:
Բայց, այս անգամ, հորիզոնից վտա՛նգ սողաց աղետաբեր,
Չա՛րն ու մա՛հը սողոսկեցին Հայրենիքի եզերքից նե՛րս,
Ու թվացյալ կանոնությամբ, սակայն՝ իրենց նո՛ւյն խուժանով,
Հոխորտացի՛ն, ինչպես սևսաթ ամպե՜րը մեծ,
Հոխորտացի՛ն, հոգում՝ վախի՜ ուրվականով:
Մո՛ւթ էր, անդո՜րր, որ ահազդո՛ւ ակնթարթում դարձավ թնդյո՛ւն,
Խաղա՜ղ օրոր, որ ստիպեցին դառնա պայթյո՛ւն:
Գաղտնագողի՛ բորենու պես,
Որ ջղաձի՛գ իր ծիծաղով մա՜հ է սուրում,
Թուրքը նորի՛ց մոտեցավ մեզ՝
Դարա՛ն մտած, ինչպես չա՛րքը իր հրճվանքի՜ կիզակետում,
Խավա՛ր գտած, ինչպես գո՛ղը, որ փախնում է՝ գողոնն ուսի՛ն:
Ու թողնելով մարդասպանի՛ հետագիծը՝ արահետում,
Մա՛հը նայեց մեր երեսին,
Նայեց նորի՛ց թուրքի դեմքով:
Նայե՛ց մի պահ ու զարմացա՜վ,
Որովհետև Հայրենիքը պաշտպանված էր մե՛ր տղերքով,
Որովհետև անգամ խավար այդ գիշերում թե՜ժ արև էր նրանց սրտում
Ու սահմանին հայրենական կանգնած էին առյո՛ւծ ոգով:
Իր ցասումով՝ կե՛ղծ ու շինծո՛ւ,
Իրեն հատուկ դաժանությա՛մբ՝
Կրա՛կ թափեց մերոնց ոտքին ոսոխը պի՛ղծ:
Կրա՛կ թափեց, ու մի վայրկյան նրան թվաց,
Թե հայրենյաց պաշտպանները ընդամենը կակաչնե՜ր են՝
Մատղա՜շ, անբի՜ծ,
Նո՜ւրբ ու ազնի՜վ:
Չհասկացա՛վ, սակայն, չարքը, որ կակաչը՝ հրակարմի՜ր տեսքով իր տա՜ք,
Ոգի՛ ունի պատերազմի:
Չհասկացա՛վ, որ մատղաշը ձգե՛լ գիտի իր ցողունը
Եվ բռունցքե՛լ գիտի ձեռքը՝ պի՛նդ բռնելով թո՛ւրը ռազմի:
Անասելի՜ խրոխտությամբ, իրենց ոգով հայրենասեր,
Մարտնչեցի՛ն զինվո՛ր ու սպա՛,
Կռի՛վ տվին, մինչև վերջի՛ն փամփուշտը տաք,
Կռի՛վ տվին, մինչև բացվող արևածա՜գ:
Եվ անձնուրա՜ց հերոսությամբ
Սրբագրեցին մահազդը սի՛ն, թշնամակա՛ն,
Մինչև անգամ՝ կյանքի՛ գնով կանգնեցնելով չարքի ճամփա՛ն:
Ու կռվեցի՛ն պաշտպանները Հայրենիքի,
Իսկ փրկության կոչնազանգով ոտքի՛ ելած ժողովո՜ւրդը
Միասնաբա՛ր ու մի՛ շնչով եկա՛վ կանգնե՛ց նրանց կողքի՛ն:
Մե՛կը՝ կռված տղաների խրո՜խտ գնդով,
Մյո՛ւսն՝ հագուստո՛վ ու սննդո՛վ,
Ամե՛ն շերտի ու ոլորտի, ժողովրդի ամե՛ն որդի,
Գիտնականի՛ց մինչև բանվո՛ր՝ ազգը դարձավ Երկրի զինվո՜ր:
Զինվո՛ր դարձավ ու միացավ իր քաջարի՛ որդիներին,
Հայի շնչո՜վ լցվեց դիրքը, հայի փայլո՜վ շողաց ձյո՜ւնը մեր լեռների՜:
Իր թիկունքում զգալով ո՛ւժը հայրենակցի,
Զինվո՛րն ու սպա՛ն սխրանքներո՜վ և փառունա՜կ արիությա՜մբ՝
Ազգափրկիչ վահա՛ն դարձան մի անկոտրո՛ւմ:
Ամեն կետում մի՛ հերոս էր, ամեն դիրքում՝ մի՛ զորական,
Նույնիսկ, եթե թվով զիջեր՝ որակո՛վ էր իր գերակա:
Իսկ թշնամին իր քանակով, բորենու պես ոհմակ կազմած,
Ծփո՜ւմ էր ու հանդգնորեն չարախնդում,
Ծփո՜ւմ էր, բա՛յց ամեն արած քայլի դիմաց
Մի՛ քանի քայլ հե՛տ շպրտվում:
Մեկին՝ հարված հրանոթո՛վ, մյուսի գլխին՝ փայտի կոթո՛վ.
Հայ քաջարի զինվո՛րն ու սպա՛ն, մինչև վերջի՛ն զարկը սրտի,
Կերտում էին նո՜ր, լուսավո՜ր մեր ապագան,
Կերտում էին բարի՜ գալո՜ւստն առավոտի:
Կեղտ-չարիքին ոչնչացնում կրակոցո՛վ,
Վտանգավոր մոլեռանդին այրում ի՛ր իսկ հրի բոցո՜վ:
Եվ ահա, նենգ հրոսակը տարակուսեց,
Երբ տանկերին նրա կանգուն մեր զինվորը ոչնչացրեց
Լուցկո՛ւ նման շղթայաբար հրի՛ տալով,
Ու զորքերին՝ բորենակերպ, հարյուրներո՜վ ճամփեց դժոխք:
Եվ հուսահատ դաժանության վերջին պահին
Հրոսակը հիշեց իր մեջ ննջող Նեռի՜ն այն անողոք,
Նրան, որին ժառանգել է անփառունակ նախնիներից:
Ու այդ Նեռին հանելով դուրս՝ թուրքը մորթեց մի քանի հայ անմեղ ծերի
Եվ այդպիսով ապացուցեց, որ ցեղասպան էությունը մինչև օրս նա չի բուժել:
Ո՜ւշ էր, սակայն, և պարտության լո՛ւրն էր գուժել
Թուրքի՝ արդեն շիվար, շարքը,
Հայ զինվորի պատժիչ ձե՛ռքը սաստե՛լ էր իր խուժան վարքը:
Մի քանի օ՜ր տևած ահե՜ղ գոյամարտում,
Մի քանի դա՜ր մեջը պարպած կուտակումով,
Հայրենիքի պաշտպանները դաժա՛ն մարտում
Փառքո՜վ դրին թո՛ւրը պատյա՛ն:
Եվ վաղորդյան շողերի հետ հաղթանա՜կը բացեց հայի
Հերոսությա՛ն մի նո՜ր մատյան:
Վա՛յը եկավ թուրքի հալին,
Որ, չորացա՛ծ իր փշերով տատասկների,
Փորձում էր խոր վերքեր թողնել հայի հոգում,
Փորձում էր, բայց չհաջողե՛ց ու երբեք էլ չի՛ հաջողի,
Քանի վստա՛հ ու մշտարթո՛ւն
Հայրենիքի պաշտպաննե՛րն են մե՛ր սահմանին:
Վա՛յը եկավ թուրքի հալին,
Նրանց դիրքից լրբալա՜ց էր նորից լսվում,
Սադրած կռվի հետևանքով լացի ձա՛յնն էր անգամ խզվո՛ւմ:
Եվ չարամի՛տ, հոխորտագի՛ն զառանցանքից
Չէ՛ր մնացել անգամ նշո՜ւյլ,
Ու եղել էր նրա շինծո՛ւ զորությունը փշո՜ւր-փշո՜ւր:
Միչդեռ հայը՝ նորից հպա՜րտ ու փառավո՜ր,
Նախնիների դիմաց կանգնած պա՛րզ երեսով,
Կերտեց մի նո՛ր ու հաղթակա՛ն, վսե՜մ պատում,
Աստծո սիրո՜վ շողաց լո՜ւյսը իր հավատում,
Սիրտը լցվեց նորից հույսո՜վ խաղաղությա՜ն…
Ու քանի դեռ նրա մեջքին ա՛զգն է՝ ամբողջ իր վեհությա՜մբ,
Հայրենիքի պաշտպանների խրո՛խտ դեմքին
Հավատա՜մքն է խաղա՜ղ երկնի,
Բայց և՝ կրա՛կ կմոլեգնի, թե հարկ լինի պաշտպանելու մեր պատի՛վը:
Դրա փայլո՛ւն ապացույցը՝ մեր նահատակ հերոսների թվի դիմաց
Նենգ ոսոխի բյուր զոհերի ամո՛թ թիվը:
Եվ վերջացա՜վ պատերազմը,
Ու ապրիլյան արեգակը գրկեց հո՜ղը,
Ծիծեռները՝ թրատելով երկի՜նքը լուրթ,
Անհոգ ու պարզ թռչում էին այնքա՜ն մոտիկ,
Դաշտը նորից լցվեց խոտի անո՜ւշ բույրով,
Ու տերևին նորից գրկեց գարնա՜ն ցողը առավոտի:
Եվ խաղաղվե՜ց պատերազմի Աստվածն ահե՜ղ՝
Հագենալով մարտադաշտի պաղ արյունից,
Ու նոր օրվա շողերի հետ հայացք նետեց երկու կողմին.
Թուրք ոսոխը նահանջել էր իր դիրքերը գաղտնագողի,
Ու պարտությա՛ն դառնահա՛մն էր նրա քիմքին,
Մինչդեռ հայոց հպա՛րտ հողին
Բացվել էին նորից կարմի՜ր կակաչները հաղթանակի՜:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 05-06.05.2018
Նվիրվում է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին և Հայրենիքի բոլոր պաշտպաններին՝ ի մեծարումն հայի առյուծային ոգու և քաջության:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատերազմի սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ ազատամարտիկներ, Հայաստանի և Արցախի զինված ուժերի սիրելի՛ սպաներ և զինվորներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի (մայիսի 9, 1945), Շուշիի ազատագրման (մայիսի 8, 1992), Երկրապահի օրվա (մայիսի 8, 1997) և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման (մայիսի 9, 1992) տարեդարձների առթիվ:
Ապրիլյան պատերազմի (ապրիլի 2-5, 2016) սիրելի՛ մասնակիցներ, Դուք Ձեր անձնազոհությամբ և արիությամբ վերահաստատեցիք մեր ժողովրդի ապրելու իրավունքը՝ դառնալով ժողովրդական ոգևորիչ համախմբման հզոր ու շարժիչ ուժ: Ապրիլյան Ձեր գոյամարտով, Ձեր անմնացորդ նվիրումով Դուք կրկին անգամ հաղթական ու տոնական դարձրիք հայկական գարունը:
2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին մենք և աշխարհի առաջադեմ մարդկությունը արձանագրեցինք Հայաստանում ժողովրդական միասնության և ժողովրդավարական արժեքների ողջախոհ իմաստավորման նոր ու պատմական էջ, ինչը վերստին փաստում է, որ հայկական գարունը հայերիս համար եղել և մնում է համախմբվածության և ոգեղենության ժամանակաշրջան:
Հայկական գարնանը միշտ էլ հաղթանակներ են գրանցվել, անգամ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, մենք ամեն անգամ կարծես իմաստավորում ենք նաև մեր յուրատիպ հաղթանակը չարիքի ու մահվան հանդեպ և վեր հանում ու արժեքավորում վերածնվելով, ապրելով ու արարելով հաղթելու գաղափարը:
Հայկական գարունների ընթացքում մենք կարողանում ենք ոչ միայն հաղթանակներ տանել, այլև խաղաղություն պարտադրել թշնամուն: Հենց մայիս ամսին, իսկ ավելի կոնկրետ՝ 1994 թ. մայիսի 12-ին, չկարողանալով դիմադրել հայկական ուժերի վճռական գործողություններին և վախենալով ավելի ծանր կորուստներ ունենալուց՝ հակառակորդը զինադադար խնդրեց, Ադրբեջանի սանձազերծած լայնածաված պատերազմը վերջացավ նրա ամոթալի պարտությամբ:
Եվ ահա, Հաղթանակի հավաքական օրը՝ մայիսի 9-ին, պատիվ ունեմ հրապարակելու «Ապրիլյան քառօրյա պատերազմ» վերնագրով ընդարձակ բանաստեղծությունս, որը նվիրում եմ մեր փառապանծ ռազմական հաղթանակները կերտած, մեր Հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող հայրենանվեր ու բարեվարք սպաներին և խիզախ ու անպարտ զինվորներին:
Ի թիվս իմ բազմաթիվ ռազմահայրենասիրական բանաստեղծությունների՝ կցանկանայի նշել նաև Ապրիլյան քառօրյայի հերոս մասնակիցներին և մեր հայրենիքին նվիրված մի քանի բանաստեղծություններ ևս, այդ թվում՝ «Հայկական դիրքից», «Հայի ուժը զինվորն է իր», «Մեր անունն է Հայկական բանակ», «Հանուն ազգային, սուրբ նպատակի», «Զինվորի սերը», «Սիրահարված զինվորը. սոնետ», «Իմ հայ ժողովուրդ», «Հայի միտքը արդար է», «Հանուն Հայրենիքի», «Ձոն՝ Հայրենիքին», «Իմ հողն ուրիշ է», «Ուզում եմ արու զավակ ունենալ»:
Սիրելի Ընթերցողներ, կրկին անգամ սրտանց շնորհավորում եմ հայկական հաղթական գարնան տոների առթիվ: Փա՛ռք հայկական երկու ազատ ու անկախ պետություններին՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, կեցցե՛ հայ ժողովրդը: Աստված պահապան մեր Հայրենիքին:
Այս փառապանծ օրը ուզում եմ գրել նաև ինձ համար շատ նվիրական մի թեմայից: Բանն այն է, որ ես ու մեր ընտանիքը Արցախի ազատամարտը զգացել է անմիջականորեն, քանի որ Հայրս 1994 թվականին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին: Հիշում եմ, թե ինչքան ծանր, դժվար, ապրումներով և հուզումներով լի ժամանակահատված էր դա մեր ընտանիքի համար: Ամեն օր մեր սրտերը թրթռում էին ռազմի դաշտից ստացված լուրերից, երբեմն` նաև ծանր գույժերից: Սակայն մեր հայրերը, եղբայրներն ու զավակները շարունակում էին մարտնչել առյուծային ոգով, քանի որ մեր կռիվն արդար էր, մեր բնօրրանը, Հայրենիքն էինք պաշտպանում ու ազատագրում: 94-ին կնքվեց զինադադարը, և Հայրս հետ եկավ: Նրա կամավոր մեկնումը ռազմի դաշտ և, մյուս հայորդիների հետ միասին, անձնուրաց կերպով մասնակցությունը կռիվներին ինձ համար, որպես ձևավորվող պատանու, դարձավ հպարտության և քաջության օրինակ հետագա ամբողջ կյանքի համար: Անցան տարիներ, հիմա ես, Հորս նման, ցանկացած պահին պատրաստ եմ կռվելու մեր երկրի ամեն մի թիզ հողի համար, որ ապրենք հպարտ ու արժանավայել, որ մեր մայրերը, կանայք ու աղջիկներն իրենց զգան պաշտպանված ու հոգատար ձեռքերում, որ մեր Հայրենիքը անառիկ լինի ու օր-օրի հզորանա: Ես այդ նույն ոգով էլ իմ որդուն եմ դաստիարակելու:
Ինչպես Հայրս ինձ համար օրինակ դարձավ, այնպես էլ Արցախի ազատամարտում կռվող տղերքի համար օրինակ էին ֆիդայինները, Երկրորդ աշխարհամարտի տարիներին անձնուրած մարտնչած հայորդի հերոսները, զինվորներն ու սպաները, բոլոր նրանք, ովքեր կռեցին պատմությունը սեփական ձեռքերով, կերտեցին այն ապագան, որում ապրում ենք մենք այսօր:
Մայիս ամիսը, հիրավի, շատ նվիրական հայ ժողովրդի համար, հաղթական ամիս է. նշում ենք մի քանի տոն, նշում ենք մեր հերոսական ոգու արտահայտությունը Երկրորդ աշխարհարամարտում, Արցախում: Այնտեղ կռվողները հավատով էին կռվում: Հավատում էին, որ ազատագրվելու է մեր Հայրենիքը, որ ապրելու ենք խաղաղ ու անվտանգ երկրում: Նրանք մարտի էին գնում այդ հավատն ու հույսը, այդ ներքին համոզմունքը իրենց սրտի տակ պահած:
Ամեն մայիսի 9-ին հոգիս մի տեսակ փառավորվում է: 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ամբողջ ժողովրդի ձեռք բերած փառահեղ հաղթանակը, որը մեզ բոլորիս լցնում է հերոս վետերանների սերնդի նկատմամբ հպարտությամբ և խորին երախտապարտությամբ, մեր սերնդի վրա, մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնակի պատասխանատվություն մեր իսկ, մեր երեխաների ու թոռների, հայրենիքի ճակատագրի համար: ժամանակին մի ամբողջ մեծ Հայրենիքի ճակատագիրը մեր քաջարի պապերի ու հայրերի ձեռքերում էր, նրանք այդ փորձությունը հաղթահարեցին պատվով` ազատագրելով աշխարհը չարիքից: Նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության: Մեզ՝ հայերիս համար, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակն ունեցավ կենսական նշանակություն, իսկ մեր հարյուր հազարավոր հայ քաջորդիները իրենց անունները ոսկե տառերով գրեցին պատերազմի տարեգրության մեջ:
Այսօր պատվախնդիր հետևողականությամբ ստանձնենք պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար և կառուցենք ու հզորացնենք մեր Հայրենիքը` պատերազմի արհավիրքներն ու վտանգները կանխարգելելու և նոր սպառնալիքներին ավելի ուժեղ կերպով հակազդելու, արժանի հակահարված տալու համար: Ամբողջ առաջադեմ մարդկության հետ նշենք ֆաշիզմի նկատմամբ տարած ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ տարեդարձը, անհանդուրժող լինենք ագրեսիային, ահաբեկչությանը:
«Կռիվ ենք գնում ախպերս ու ես…»,-ահա այս խոսքերն են գալիս մտքիս՝ լսելով տեսանյութում հնչող երգի խոսքերը… Նայում եմ տեսանյութում մեր տղերքին, էն տղերքին, որոնք իրենց կյանքն էին վտանգել հանուն վեհ գաղափարների, հանուն արդարացի լուծման, հանուն Հայրենիքի ու պատվի: Այս տղերքը վետերան պապերի արժանի հետնորդներն են և մշտարթուն օրինակ՝ հետագա բոլոր սերունդների համար: Ես երազում եմ, որ այս ոգեշնչումով ապրենք միշտ, և մեր կյանքում միշտ գրանցենք ոգեղենության հաղթանակներ` վեր կանգնելով նեղ անձնական շահերից ու ազնիվ կերպով, մաքուր խղճով կարողանանք նայել մեր զավակների, մեր մատաղ սերնդի աչքերին:
Հայ ազատամարտիկ տղե՛րք, թող այս երգերում լսվող Ձեր խրոխտ ձայնը միշտ զիլ հնչի մեր ականջներում ու հուշերում, թող Ձեր քաջարի ոգին ու անմար սխրագործություններն հաջողության օրինակ լինեն և հանդիսանան ժողովրդի ու պետության հավերժ կենսունակության գրավական:
Մենք վեհանում ենք Ձեզանով, Ձեր օրինակով և պիտի այնպես ապրենք մեր կյանքը, որ մեզանով էլ վեհանան մեր հաջորդ սերունդները:
Փա՛ռք յուրաքանչյուր հայորդու` զորահրամանատարից մինչև կռվի շարքային մասնակից, Փա՛ռք հայ քաջ վետերաններին, փա՛ռք Արցախյան ազատամարտի նահատակված ու կենդանի բոլոր մասնակիցներին, փա՛ռք Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, փա՛ռք ու հավերժ հիշատակ յուրաքանչյուրին, ով իր կյանքը զոհեց այն լուսավոր ու հաղթանակած օրվա համար, որն ինքը կյանքում այդպես էլ չհասցրեց ապրել ու տեսնել, սակայն վաղուց տեսել էր իր երազանքներում: Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծարար կյանքով և հայրենանվեր գործունեությամբ շենացնում են, զորացնում են ու շարունակելու են զորացնել և զարգացնել մեր Հայրենիքը:
Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
Գրող, ՀՀ Զինված ուժերի մայոր
Dear friends, please accept my cordial congratulations on Anniversary of the Victory in the Great Patriotic War. The Day of Victory for the Armenians has double meaning as we celebrate on this day also the Liberation of Shushi (May 8-9, 1992) from Azeri cruel attacks on Nagorno-Karabakh and Armenia. This was one of the first significant military victories by the Armenian Forces during the Nagorno-Karabakh Liberation War. My Father has taken part in this war together with many Armenians protecting our dear Homeland from Azeri barbarism, terrorism and killings of hundreds of innocent and peaceful Armenian population. My new and large Armenian poem (above), entitled “The Poppies of Victory”, is dedicated to all participants of the The Four-Day War (April War), 2016 and to all defenders of Homeland, in tribute to the Lionesque Armenian Spirit and Courage.
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հայկական ապրիլ / Armenian April
Հայկական ապրիլ
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Ինձ զոհ չկոչե՛ք, ես ապրե՛լ գիտեմ,
Արարե՛լ գիտեմ կյա՜նքը վերստին,
Գիտեմ մաքառե՛լ և հաղթե՛լ, անգամ,
Անկարելիի՛ն ու անհույս «ո՛չ»-ին:
Գիտեմ և՛ զրկանք և՛ ցավեր կրել,
Արյունոտ վերքով երազել հեռո՜ւն,
Փայփայել հո՜ւյսը վաղվա լուսավոր
Եվ ծլարձակե՜լ նո՜ւյնիսկ ոչնչի՛ց:
Ինձ վիշտ չկոչե՛ք, ես ցնծա՜լ գիտեմ,
Գիտեմ խնդության բերկրա՜նքը կռել,
Ամենադժվար արգե՛լքը, անգամ,
Անցնում եմ ոգո՛վ իմ հաղթահարո՛ղ:
Կարող եմ ցավոտ տառապանքների
Անվե՜րջ թվացող ուղեծի՛ր ծռե՛լ
Եվ կրկի՛ն անգամ, գլուխս բա՛րձր,
Արժանապատի՛վ ապրել եմ կարող:
Ինձ վերջ չկոչե՛ք, ես սկի՛զբ եմ դրել,
Որի արմատը տարեց է դարի՜ց,
Փորձել են ջնջել, որ ես չլինեմ,
Բայց չե՛ն հաշվարկել կառչո՛ւմս հողի՜ն:
Փորձել են կտրել ցողո՛ւնն իմ կանաչ՝
Չհասկանալով, որ հզո՜ր ծառի
Արմատը նորի՛ց երկի՜նք կձգի
Արևով օրհնված իր նո՛ր ցողունի՜ն:
Ինձ ապրի՛լ կոչեք, հայկակա՛ն ապրի՜լ,
Կյանքի՛ ու գարնա՛ն ոգեղե՜ն ապրում,
Օսմանցու խլած հողիս Հայրենի
Անկոտրում շի՛վն եմ, քա՛րն եմ հենարար:
Ես հա՛յ եմ այսօ՛ր, երե՛կ և վա՛ղը
Իմ հաղթանակող ոգո՛վ անկոտրում,
Թափած արյո՛ւնս և մա՛հս անգամ
Հավե՛րժ ապրելու աղո՛թք է անմար:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 24.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “Armenian April” (written on 24.04.2018). The poem is dedicated to the victims of the Armenian Genocide. As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.
Armenian April
Don’t call me victim, I know to live
I know to create the life again,
I know to fight and win even
The impossible as well as the hopeless “No”.
I know to suffer deprivation and pain,
And to dream the future, having a bloody wound
I know to hug the light of future
And germinate even from nothing.
Don’t call me sorrow, cause I know to rejoice,
I know to make the delight of joy,
Even the most difficult barrier
I pass with my victorious spirit.
I can even change the way of
Seemingly endless sufferings
And again, with my head high,
I can live dignified.
Don’t call me end, I have put a start,
And its root is older than a century,
They have tried to annihilate me
But they have not reckoned my clinging to the soil.
They have tried to cut my green stem
Not understanding that the root of the powerful tree
Will raise to the sky a new stem, blessed with sun.
Call me April, Armenian April!
Living of life and spring
Cause I am the stem
And the foundamental stone from my Homeland,
Which the Osmanians have grabbed from me.
I am Armenian today, yesterday and tomorrow
With my victorious spirit
And even my spilled blood and death
Are a prayer for eternal life.
© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2018.
This Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Մեր անունն է Հայկական բանակ / Our name is Armenian Army
Վստահ առա՛ջ քայլիր, Զինվո՛ր,
Հանգիստ եղիր՝ մեջքիդ լե՜ռ է,
Ու թե ճամփիդ դժվար լինի,
Կթոթափե՛մ ես քո բեռը:
Եղիր խրո՛խտ, ինքնավստա՛հ,
Աչքդ՝ արծվի, բազկդ՝ հզո՛ր.
Սպա ու Զինվոր ձեռ ձեռի տա՝
Էլ թշնամին ո՞ւմ շունն է որ:
Խաղաղ լինի, թե՛ գոյամարտ,
Մե՛կ հավատամք՝ Ազգ ու Բանակ,
Վստահ առա՛ջ քայլիր, անպա՛րտ,
Մինչև փայլո՜ւն մեր Հաղթանա՛կ:
Միասնական մեր քա՛ջ ոգին
Վեհացնո՜ւմ է ամե՛ն Հայի,
Քո մեջքի՛ն եմ ու քո կողքի՛ն,
Հանուն քեզ ինձ չե՛մ խնայի:
Ջոկատային կամավորից
Մինչև բանա՛կ կանոնավոր,
Թե հարկ լինի, կելնե՛նք նորից՝
Որպես առյո՛ւծ մի փառավո՜ր,
Գիտնակա՛ն ու Արհեստագո՛րծ,
Գրո՛ղ, Բժի՛շկ, թե Ուսուցի՛չ,
Պիտի կյանքով մեր ստեղծագործ
Բանա՛կ լինենք ազգափրկիչ,
Առա՛ջ քայլիր, անվա՛խ Զինվո՛ր,
Հանուն Երկրի՛ ու Հավատքի՛,
Զի՜լ գոչելով բա՛րձր ու խրո՛խտ.
«Ծառայում եմ Հայրենիքի՛ն»:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 2017 թ. դեկտեմբերի 5-ին:
Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Սիրելի Ընթերցողներ, հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: «Ազբ – Բանակ» բանաստեղծությունս ու ստորև ներկայացված «Մեր անունն է Հայկական բանակ» վերնագրով սրտիս խոսքը սիրով նվիրում եմ Հայոց բանակին և մեր ժողովրդին:
Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրին՝ իմ գրական բլոգում և յութուբյան ալիքում այս տեսահոլովակի օգտագործման բացառիկ իրավունքը տրամադրելու համար: Տեսահոլովակի բոլոր իրավունքները պաշտպանված են և պատկանում են «Զինուժ» հեռուստածրագրին: Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան:
I wish to express my deep gratitude to the “Zinuzh” TV programme of the Ministry of Defense of the Republic of Armenia for granting me the exclusive right to use this clip in my literary blog and YouTube channel. The clip is copyright protected, all rights reserved and belong to the “Zinuzh” TV programme.
Respectfully, Arlen Shahverdyan.
Մեր անունն է Հայկական բանակ
Սիրելի՛ Ընթերցողներ, հունվարի 28-ին մենք նշում ենք Հայկական բանակի կազմավորման տարեդարձը, և այդ առթիվ կցանկանայի իմ սրտի խոսքը հղել բոլորիդ:
Ինչո՞ւ է մեր անունը Հայկական բանակ: Սա սոսկ բանակ չէ, մեր բանակը մեր անվտանգության, գոյության պահպանման ու հարատև խաղաղության երաշխավորն է, որպեսզի ապրենք ու արարենք, զբաղվենք մեր առօրյա գործերով, սիրենք ու ընտանիք կազմենք, իսկ մեր մանուկները զվարթ վազվզեն արևաշող, կապույտ երկնքի տակ:
Բանակի դերի ու նշանակության կարևորությունը զգալի է միշտ, հատկապես՝ անհանգիստ ժամանակահատվածներում: Սա անքննելի է. մեր բանակը և՛ մեր գոյապայքարի թուրն է, և՛ մեր ստեղծագործ մտքի պաշտպան վահանը: Եվ ուրեմն թե՛ միշտ, և թե՛ հատկապես լարված օրերին եկեք սատարենք ու քաջալերենք այն զինվորներին ու սպաներին, որոնց անձնուրաց ու զգոն ծառայության շնորհիվ մեր դիրքերը ապահով են: Նրանց, ովքեր իրենց հստակ ու անվրեպ գործողություններով, խորը գիտելիքով ու անվախ ոգով ծառայում են Հայրենիքին: Նրանց, ովքեր ոչ միայն կասեցնում են թշնամու հերթական ճղճիմ ոտնձգությունը մեր սահմաններին, այլև շարունակում ռեժիմով, կանոնավոր կերպով «ծեծ տալ» մեծ ու պստիկ ասկյարախմբերին: Ադրբեջանական դիվերսիաներին «դաստիարակում են» 18-20 տարեկան անվախ տղաներն ու նրանց օրինակելի հրամանատարները, և եթե թշնամին լավ չի հասկանում՝ հարկ է լինում դասը կրկնել ու զգաստացնել: Թշնամու «կրծողային խլվլտոցի» պատճառով, ցավոք, երբեմն մեր տղաներն էլ են զոհվում, բայց հենց այդ տղաների շնորհիվ է նաև, որ թշնամին կրծող եղել ու կրծող էլ մնում է: Հենց մեր տղաների առյուծային ոգին է, որ ոգեշնչում է հասարակությանը: Մեզանից ամեն մեկը տանը, թե՛ փողոցում, աշխատանքի վայրում, թե՛ իր ընկերների շրջապատում հպարտությամբ ու վեհությամբ է խոսում մեր սահմանին կամ շփման գծում արձանագրված մեր հերթական հաջողության մասին: Մեր քաջարի տղաներն են, որ հարկ եղած դեպքում իրենց կյանքի գնով են կատարում դժվարին խնդիրն ու առաջադրանքը: Հենց այդպիսի՛ տղաների ցավալի կորստից է ամբողջ հասարակությունը ցնցվում, քանի որ թանկ ու անգնահատելի է նրանցից յուրաքանչյուրի կյանքը: Տղաներից ամեն մեկի ծանր կամ թեթև վիրավորումը վերքի պես ցավեցնում է մեր հասարակությանը, իսկ նրանց ապաքինվելը մեր բոլորի սրտերը լցնում է հույսով ու խնդությամբ: Միևնույն ժամանակ, մեր զինվորներից ու սպաներից ամեն մեկի մշտական սխրագործությունն ու համարձակությունը, թշնամուն խրոխտ ու հանդուգն կերպով պատժելը մեզանից յուրաքանչյուրի ձեռքբերումն է դառնում, ասես՝ անձնական ձեռքբերումը: Չմոռանա՛նք նաև, որ մեր Հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաներից յուրաքանչյուրի կորստի դիմաց մի քանի երկոտանի վիժվածք է սատկացվում, և դա արվում է ոչ միայն նրանց դիվերսիաներից պաշտպանվելիս, այլև դրանք անողոքաբար ու խստորեն պատժելիս և, հարկ եղած դեպքում, կանխարգելիչ գործողություններ կատարելիս: Դե, իսկ նավթաթաթախ ասկյարախմբի ղեկավարությանն էլ մնում են ընդամենը իրենց հասարակության շարունակական խաբեության ապաշնորհ գործողությունները. հազիվ էլ իրենց ամոթալի կորուստները կոծկեն իբր զենքի նկատմամբ անզգույշ վարմունքով կամ էլ դժբախտ պատահարով:
Սիրելինե՛րս, այս օրերին նշում ու փառաբանում ենք Հայոց բանակի կազմավորման տարեդարձը, մի բանակի, որի հիմնասյուները դրել են մեր հայրերը՝ խաղաղ ու անվտանգ ապագայի հանդեպ իրենց նվիրական երազանքով, մի բանակի, որի թուրն ու վահանը այսօր շարունակում են կռել մեր քաջարի զինվորներն ու նրանց անվախ հրամանատար սպաներն ու ենթասպաները: Փա՛ռք ու պատի՛վ այն տղաներին, որոնք կյանքը զոհեցին, և փա՛ռք ու պատի՛վ այն տղաներին, որոնք իրենց բարձր պատրաստվածությամբ և ամենօրյա մարտական ծառայությամբ, իրենց խոհեմ պահվածքով ու արիությամբ պատվախնդրորեն անառիկ են պահում մեր Հայրենիքի սահմանները:
ՀՀ Զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը: Հատուկ ուզում եմ շնորհավորել բանակի կազմավորման տարիներին և մեր օրերում զոհված հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, ՀՀ Պաշտպանության նախարարին, գեներալներին, սպաներին ու զինվորներին, համակարգի քաղաքացիական ծառայողներին, մեր բոլոր հայրենակիցներին: Շնորհավորում եմ այսօր մեր անվտանգությունն ապահովող ու սահմանները պաշտպանող զորքերին, սահմանամերձ բնակավայրերի սահմանապահ ու անվեհեր բնակիչներին, որոնց բալիկները դպրոց են գնում կրակոցների տակ, որ սովորեն, ուսում առնեն ու պիտանի մարդ դառնան Հայրենիքի համար:
Հայաստանն ու ազատագրված, անկախ Արցախը մեր տղաների հերոսությամբ ու կյանքով են այսօր ապահով, և ուրեմն փա՛ռք վտանգավոր ու դժվարին ծառայության ժամանակ ցուցաբերվող նրանց քաջարի ոգուն ու մարտական մտքի պայծառությանը, նրանց ամենօրյա զգոնությանն ու բարեվարքությանը:
Սիրենք, հարգենք, սատարենք ու քաջալերենք մեր զինվորին ու սպային՝ դիրքերում, սահմանին, քաղաքում, մեր կողքին, տրանսպորտում, փողոցում, ամենուրեք: Հպարտանանք Հայրենիքի պաշտպանությունը որպես իր մասնագիտություն ընտրած ազնվակիրթ ու բարեխիղճ ամեն մի զինվորականով:
Եթե մեզանից յուրաքանչյուրն իր տեղում ու իր ուժերի ներածի չափով նվիրական կերպով լծվի հայրենաշինության ու հայրենապաշտպանության սուրբ գործին, ապա մեզանից ամեն մեկը կդառնա յուրօրինակ զինվոր ու սպա, Հայրենիքի հզորացմանը ծառայող զինվորական: Այդ ժամանակ հեռու չի լինի այն օրը, երբ մեզ ազգովի կզգանք Համազգային, ժողովրդական բանակի պատասխանատու, պատվելի ու շատ կարևոր մասնիկը: Այո, մեր անունն է Հայկական բանակ և այն հզոր է, վերազինված, բարեփոխվող ու անընդհատ զարգացող, և մեզանից յուրաքանչյուրը իր լուման պետք է բերի, որպեսզի այն ավելի հզոր լինի:
Բանակի օրվա տոնը անսահման հպարտություն ու բերկրանք է պարգևում: Համոզված եմ, որ տոնական ու հաղթական տրամադրությամբ համակված ենք բոլորս: Ցանկացած ժողովուրդ հպարտ ու ապահով կզգար իրեն՝ ունենալով մեր բանակի պես բանակ: Եվ չնայած թշնամու վախվորած դիվերսիաներին՝ մեր զինվորներն ու սպաները միշտ ուժեղ են, միշտ զգոն ու համարձակ, նրանք գիտեն, որ իրենց վստահում են, հավատում, սիրում ու հարգում:
Հպարտ եմ, որ գրող լինելով նաև զինվորական եմ, Հայոց բանակի սպա և 12 տարուց ավելի է անբասիր ու պատվախնդրորեն ծառայում եմ ՀՀ Զինված ուժերում:
Սիրելի Ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ համահայկական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն: Թող զենքը կրակի միայն զորահանդեսների ժամանակ: Իսկ թե կարիք լինի, ապա մենք կպաշտպանենք մեր Հայրենիքը և մեր ապրելու իրավունքը, ինչպես առյուծներն են պաշտպանում իրենց տարածքն ու ընտանիքը: Մեր պատասխանն իրեն սպասեցնել չի տա:
Կեցցե՛ Հայոց բանակը, շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ժողովուրդ:
Խորին հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
Գրող, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ավագ սպա, մայոր
To my foreign Readers – Dear all, January 28th is the day of the Armenian Army. Armenian army – is the guarantor of the security and peace of our nation and state. Despite the cowardly Azerbaijani sabotages, our soldiers and officers are always strong and courageous, they know that they are trusted by all the Armenians, they know that Armenians believe them, they know that they are loved and respected. Dear friends, I cordially congratulate on Pan-Armenian Feast – the Day of Formation of the Armed Forces of the Republic of Armenia! I wish peace to all of us. Let weapon fires only during parades. And in case of need, we will defend our homeland and our right to live, as lions defend their territory and family. Our response will not keep itself waiting.
Դեֆիլե՝ զորահանդեսի ժամանակ, Երևան, 2011 | A defile during military parade, Yerevan, 2011.
Dear Readers, I have the honor to introduce to you my new poem “Nation – Army” (written on 05.12.2017). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.
This Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
Nation – Army
Step forward strongly, Soldier,
Stay calm, a mountain is behind your back
And if your way is difficult,
I’ll break your burden.
Be brave, self-confident,
Your eyes are like eagle’s eyes and your arm is powerful
If Officer and Sodier be hand in hand
No one will be afraid of the enemy.
Whether it is peace or struggle
There is one Faith: the Nation and the Army
Strongly and victoriously go forward, Soldier
Until our glorious victory.
Our united brave spirit
Makes coble each Armenian
I am behind your, at your back and at your side
For your sake I will not regret myself.
If there is need
We will fight from volunteers till the regular army
Like glorious lions.
Scientist and craftsman,
Writer, doctor or teacher
Should be a nation-preserver army
With their creative life.
For you to step forward, Soldier,
For the sake and glory of our Land and Faith
Calling highly and bravly
“I serve the Homeland”.
© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.
Խրամատում կանգնած հայ զինվոր, առաջին գիծ, Մարտակերտ, Արցախի Հանրապետություն / An Armenian soldier standing in a trench at the frontline, Martakert, the Republic of Artsakh (Nagorno-Karabakh)
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway