Home » Posts tagged 'новогодние мультики'
Tag Archives: новогодние мультики
WWF – Թելեր. մենք բոլորս փոխկապված ենք / WWF – Threads: We are all connected
WWF Մալայզիայի գործադիր տնօրեն, դոկտոր Դիոնիսիուս Ս. Կ. Շարման երկու երիտասարդ օրանգ-ուտանների հետ: Մալայզիա: © WWF-Մալայզիա /Լի Մի Սի
CEO of WWF Malaysia, Dr Dionysius S.K. Sharma, with 2 young orang-utans. Malaysia. © WWF-Malaysia/Lee Mee See
Սիրելի բարեկամներ, մեզանից յուրաքանչյուրը բացառիկ արարած է Երկիր մոլորակի վրա: Մենք ունենք մեր ուրույն տեղն ու դերը այս կյանքում: Սակայն մենք կարող ենք շատ ավելի զորեղ ու հաջողակ լինել, ավելի երջանիկ ապրել, եթե հարգենք ու գնահատենք մյուսներին: Բոլորս` մարդիկ, կենդանիները, բույսերը, անտես թելերով կապված ենք միմյանց: Մենք բնության մի մասիկն ենք, և որպեսզի այդ թելերը չպատռվեն պետք է միասին լինենք, հարգենք միմյանց, գնահատենք միմյանց ապրելու իրավունքը և ապրենք ներդաշնակության մեջ: Սեղմեք նկարի վրա, դիտեք WWF-ի բարի ու գեղեցիկ տեսահոլովակը և միացրեք ձեր թելը կյանքի մյուս թելերին:
Առլեն Շահվերդյան
Dear Friends, each of us is a unique creature on the Planet Earth. We all have our unique role and place in this life. But we can be much more powerful and successful, can live happier if we respect and appreciate others. We all – Human, Animals, Plants, are connected with invisible threads. We are a part of Nature and for the threads not to be torn we must stay together, respect each other, appreciate everybody’s right to live and live in harmony. Click on the photo, watch the WWF’s kind and nice video clip and connect your thread with the other threads of life.
Arlen Shahverdyan
Լուսանկարի աղբյուրը / The source of the photo: http://wwf.panda.org/how_you_can_help/support_wwf/living_planet_fund/
© Սույն հոդվածի հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց հոդվածի հեղինակի և կայքի անունը նշելու:
Մեր հուշերը՝ Ամանորին / Our Memories in New Year
Ամեն Նոր տարի մենք՝ մեծահասակներս, մտովի տեղափոխվում ենք մեր մանկություն, քանի որ Ամանորը ոչ միայն երազանքների կախարդական ժամանակ է, այլև վառ հուշերի վերապրումի ուրույն մի շրջան: Այդ հուշերը մեզ օրորում են մեր ամբողջ կյանքում և կենդանանում ու մեզ հետ են լինում, հատկապես, Ամանորին:
*
Մեր հուշերը՝ Ամանորին
Կյանքի ամե՛ն րոպե ու ժամ
Լի է հազա՜ր վա՛ռ հուշերով,
Եվ այնքա՜ն ենք շտապում առա՛ջ,
Որ, երբեմն, չե՛նք նկատում
Մեր հուշերի
Հեքիաթայի՜ն կախարդա՜նքը:
Հուշերը մեզ հետ են տանում
Դեպի բարի՜ն մեր մանկությա՛ն,
Դեպի անմե՛ղ այն օրերը,
Երբ ձեռնաչափ մո՛տ էր թվում
Երազանքի մեր ճախրա՜նքը:
Եվ այս բա՛րդ ու անբանալի՛
Կողպեքների որոգայթո՛ւմ
Տարվա մեջ կա լուսապայծա՜ռ
Ու հոգեթև՜ մի ժամանակ,
Երբ քո շուրջը ուրախությա՜ն
Հրավառությո՜ւն է պայթո՛ւմ,
Երբ լույսե՜րը կախարդանքով
Շոյո՜ւմ են քեզ,
Ինչպես հուշե՜րը մանկությա՜ն:
Այդ մոգակա՜ն ժամանակը
Մարմնացո՛ւմն է ճշմարտությա՜ն,
Ասե՛ս՝ նստում ես այն նավա՛կը,
Որ մանկությա՜ն տարիներին
Հավակնում էր մե՜ծ ու վստա՛հ
Նավարկությա՜ն:
Եվ համարձա՛կ, ինչպես թռի՜չքը քո հոգու,
Վա՛ռ ու արձա՛կ, ինչպես տո՛ղը նվիրակա՜ն,
Ամանո՛ր են կոչում ժամանակը այդ մաքո՜ւր,
Երբ հուշե՛րն ու գույնե՛րն անմար
Ստեղծում են տո՜նը իսկակա՛ն:
Կյանքի ամե՛ն րոպե ու ժամ
Լի է հազա՜ր վա՛ռ հուշերով,
Թո՛ղ, որ շտապե՛նք պատեհաժա՛մ,
Ժամանակի ճամփաներով,
Թո՛ղ, որ կորցնե՛նք ամե՛ն մանրուք,
Բա՛յց չկորցնե՛նք կարևո՜րը…
Եվ, թո՛ղ՝ սրտերը մեր՝ մանո՛ւկ,
Խինդո՜վ լցնի ամե՛ն տարի
Մեզ զարմացնո՛ղ, ուրախացնո՜ղ
Ու ապրեցնո՛ղ Ամանո՜րը:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 03.01.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի՛ Ընթերցողներ, Ամանորի տոնական օրերին խորհրդանշական եմ համարում որևէ լավ մուլտֆիլմի մատուցումը Ձեզ, քանի որ մուլտֆիլմները այն հեքիաթային ժապավեններն են, որոնք անջնջելի հետք են թողնում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կյանքում և անտեսանելի թելերով կապում են մեզ մեր լուսավոր երազանքների հետ:
Եվ ահա, սիրով ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ ամենասիրելի մուլտֆիլմներից մեկը, որի հետ մեծացել եմ և որն այսօր դիտելիս անմիջապես տեղափոխվում եմ դեպի մանկությանս հաճելի հուշերը՝ հայտնվելով գույներով լի ամանորյա կախարդական հեքիաթում:
«Երկնագույն նետը» վերնագրով այս հետաքրքիր ու հուզիչ մուլտֆիլմը էկրան բարձրացավ 1985 թվականին: Այն նկարահանված է իտալացի անվանի գրող Ջաննի Ռոդարիի ««Երկնագույն նետի» ճանապարհորդությունը» հեքիաթի հիման վրա:
Ֆրանչեսկո անունով փոքրիկ տղայի երազանքն է Նոր տարվան Փերիից ստանալ խաղալիք սրընթաց գնացքը` «Երկնագույն նետ» անվանումով: Սակայն Փերին նրան չի տալիս այդ խաղալիքը: Գնացքի ուղևորները` մի խումբ հնարամիտ խաղալիքներ, խղճում են տղային: Նրանք որոշում են ճամփա ընկնել և գտնել Ֆրանչեսկոյին: Նրանց դժվարին ճանապարհին խաղալիքները ստիպված են լինում հաղթահարել բազում արգելքներ, եղանակային դժվարին իրավիճակներ: Նրանց այդ հերոսական ու բարի քայլը ստիպում է Փերիին զիջել ու մտորել այս ամենի շուրջ: Եվ ահա, Փերին որոշում է առաջարկել փոքրիկ Ֆրանչեսկոյին աշխատելու իր խանութում և օգնելու իրեն` երեխաներին նվերներ բաժանելու հետաքրքիր ու շնորհակալ գործում: Դրանից լավ ամանորյա նվեր Ֆրանչեսկոն չէր էլ կարող պատկերացնել:
Մուլտֆիլմն իսկապես անչափ գեղեցիկ է, բարի ու դաստիարակչական: Մուլտֆիլմում կախարդական ազդեցություն ունի նաև դրա երաժշտությունը:
Սիրելիներս, առաջարկում եմ անպայման դիտել «Երկնագույն նետը» մուլտֆիլմը, տեղափոխվել մանկության գիրկը, ստանալ դրական հույզերի ու լիցքերի մի հսկայական չափաբաժին և ավելի բարի աչքերով նայել աշխարհին` յուրաքանչյուրս մեր սրտի տակ պահելով այն նվիրական երազանքները, որոնք անպայման պիտի իրականանան Ամանորին, ինչպես իրականացան Ֆրանչեսկոյի մոտ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway