Առլեն Շահվերդյան

Home » Մտքեր / Thoughts » Իմ մերկ հոգով Բանաստեղծի / With my naked soul of Poet

Իմ մերկ հոգով Բանաստեղծի / With my naked soul of Poet

Գնալ քաղաք, ուրախանալ հսկա մեգապոլիսի մրջյունների՝ մարդկանց, չդադարող հոսքով, խայտալ քաղաքի վառ լույսերով ու գունեղ ցուցափեղկերով, գովազդային վահանակներով ու մեքենաների ծխի մեջ համառորեն ծլվլացող ճնճղուկների աշխույժ խմբերով, գիշերային քաղաքի անդորրով ու ցերեկվա ծխաքուլաներով: Գնալ քաղաք ու վիթխարիի մեջ քեզ կաթիլ զգալ, փոքրիկ մասնիկ, սև ու սպիտակի միջև մեքենաների ծխից խեղճացած մի գորշ երանգ: Հետո վերադառնալ քո վիթխարիին՝ Մայր բնությանը, վերադառնալ կորած-մոլորած զավակի պես, վերադառնալ այն փոքրիկը, որտեղ արդեն դու ես վիթխարի: Ու գրե՜լ, գրե՜լ, գրե՜լ, բանաստեղծել այս երկու աշխարհների արանքում, զգալ այն նուրբ ու փխրուն տկտկոցը, որը քաղաքի պարագայում՝ վերակենդանացման բաժանմունքի սրտի զարկերը նշող սարքի աշխատանքն է, իսկ բնության դեպքում՝ ճյուղին միալար երգող սարյակի դայլայլը: Սիրել քաղաքն ու սիրել բնությունը, սրտի տակ երկու աշխարհների համար էլ սեր պահել ու քթի տակ ժպտալ՝ իմաստնություն ձեռք բերած բազմափորձ անցորդի հայացքով:
*

Իմ մերկ հոգով Բանաստեղծի

Խո՛հս հենեմ ծառի բնի՛ն,
Դո՛ղս թողնեմ ճյուղի՛ն բարակ
Ու, մերկ հոգով Բանաստեղծի,
Իջնեմ Քաղա՜ք…

Քայլեմ աղմո՛ւկ-եռուզեռում,
Փորձեմ առնել անբո՜ւյր հո՛տը,
Եվ պայքարում կե՛ղտ-անեղծի
Պարգև՛ թվա առավո՜տը:

Գլխա՛րկս՝ թա՛ց նստարանին,
Զբոսանք անեմ երեկոյան,
Քաղաքն, ի՛նչ էլ որ ստեղծի,
Չի՛ դառնալու Տապան Նոյյան:

Չի՛ փրկելու «ջրհեղեղից».
Բետոնի մեջ մեռա՛վ գույնը,
Էլի իմ մե՛րկ Բանաստեղծից
Ինձ մնաց նո՛ւյն մերկությունը:

Տո՛ղս հենեմ երկնաքերի՛ն,
Դո՛ղս թողնեմ մայթի՛ն անկիրք,
Ու մե՛րկ հոգով Բանաստեղծի
Վերադառնամ Բնության գի՛րկ:

Վերադառնամ ծա՛ռ ու ծաղկի՛ն,
Երաշտահավ դողի՛ս՝ դայլա՜յլ,
Հոգիս տա՛ք է՝ Բանաստեղծի,
Իմ աշխարհը գունե՜ղ է, ա՛յլ…

Խո՛հս նորից հենեմ ծառի՛ն,
Դո՛ղս թողնեմ հուշի՛ն՝ Քաղաք,
Ու, փարվելով ո՜ղջ աշխարհին,
Դառնամ և՛ ջուր, և՛ խողովակ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 03.04.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To go to the city, to enjoy the flow of the ants of the big city – the people, to enjoy the bright colorful lights and billboards, to enjoy the sparrows, who persistently play in the smoke coming from the cars, to enjoy the rest of the evening city and the smoke of the day. To go to the city and feel like a drop in a huge city, to feel like a gray tint of the cars’s smoke in a black and white of the huge city. Then to come back to the great of yours – to the Mother nature, to come back as a lost child, to come back to the little of your, where you yourself are the huge. And to write, to write, to write again, to write poetry between these two worlds, feeling the fragile knock that in the city is like the sound of the heart work machine in the rehabilitation department, and in the nature it is the song of a starling sitting on a branch of tree. To love both the city and the nature, to preserve love for both worlds under your heart and to smile in secret, like a wise man passing by.

Dear Readers, I have written a new Armenian poem “With my naked soul of Poet” and this text above is telling in short about the thoughts of the poem, about the fragile harmony between the nature and the civilization. We – people, must keep this relation between these two worlds in harmony and peace. Both are sources of inspiration for the attentive poet. 

Arlen Shahverdyan

Նյու Յորքի Կենտրոնական այգի, ԱՄՆ / Central Park of New York City, US

Ձմեռը՝ Նյու Յորքում / Winter in New York City

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a comment

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,685 այցելություն / visit