Առլեն Շահվերդյան

Home » Տարբեր / Various » Շատ եմ տեսել / I’ve seen a lot

Շատ եմ տեսել / I’ve seen a lot

Սիրելի Ընթերցողներ, 2011 թվականի ապրիլի 13-ն իմ գրական բլոգ-կայքի ծննդյան օրն է, և ես անչափ ուրախ եմ ինձ համար այս տոնական իրադարձությունը սիրով կիսել Ձեր բոլորի հետ: «Առլենշահ» բլոգ-կայքն արդեն ո՛ւթ տարեկան է: Հավատացեք՝ դժվար է ութ տարի շարունակ լինել ու մնալ հետաքրքիր Ընթերցողներիդ համար, մնալ սպասված, գրել այնպե՛ս, որ խոսքդ սիրված ու գնահատված լինի, գրել այնպե՛ս, որ ասելիքիդ մարդիկ մշտապես սպասեն ու սրտի թրթիռով կարդան ամե՛ն նոր գործդ, ստեղծե՛լ հեղինակային կայք և այն վարել այնպե՛ս, որ Ընթերցողդ հարթակդ դիտի որպես իր ամենօրյա ընկերոջ, անբաժան ուղեկիցի, մի աշխարհի, որը տո՛ն է նրա համար: Ես հուսով եմ, որ Է. Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպի վերնագիրը տարիներ առաջ որպես բլոգիս կարգախոս ընտրելուց հետո, կարողացել եմ այսքան տարի հավատարիմ մնալ այդ կարգախոսին և արդարացնել իմ բազմահազար Ընթերցողների սպասելիքներն ու գրական-գեղարվեստական ճաշակը: Այո՛, դժվար է տարիներ շարունակ ջանալ լինել հետաքրքիր ու սպասված, բայց դա նաև կախարդո՛ղ ու ոգևորո՛ղ է, կյա՛նք ու ներշնչա՛նք տվող, պարտավորեցնո՛ղ ու քաջալերո՛ղ, հետաքրքի՛ր ու գրավի՛չ ստեղծագործական պրոցես ու մտավոր-ֆիզիկական աշխատանք: Խիղճս հանգիստ է, քանի որ միշտ անկեղծ եմ եղել իմ Ընթերցողների հետ, և բլոգս ոչ միայն ներքին աշխարհիս թվային արտահայտչամիջոց-հարթակն է այս անեզր համացանցում, այլև մի աշխարհ, որտեղ իմ յուրաքանչյուր Ընթերցողը գտնում է իրե՛նը, սրտին ու հոգուն հարազա՛տը, անկրկնելի՛ն, նվիրակա՛նը, թա՛նկը, գտնում է բնության հետ ներդաշնակը, թթվածնի պակասող կումը, գտնում է խաղաղը, լուսավորն ու բարին: Համենայն դեպս, ես մշտապես ջանում եմ, որ այդպես լինի և հուսով եմ, որ ստացվում է:

Այս տարիների ընթացքում շա՛տ բան եմ տեսել, ի վերջո բլոգը նոր սկսող հեղինակից հիմա ո՛ւթ տարով ավելի իմաստուն եմ, ավելի շրջահայաց, ավելի հարուստ կենսափորձով:

Իսկ ե՞րբ է մարդը դառնում իմաստուն, երբ նա կյանքում կարողանում է հավասարակշռել բարին ու չարը իր մեջ ու աշխարհի հետ հարաբերման տիրույթում, երբ կենսափորձը նրա դեմքի ժպիտը լուսապայծառից դարձնում է խորհրդավոր ու խորիմաստ, երբ արտաբերվող խոսքը մի հազար անգամ կշռում է ու նոր դուրս հանում, երբ մտածում է այդ խոսքի հետևանքի մասին, այսինքն երբ վերջապես սկսում է գնահատել… Գնահատել այն, ինչ տեսել ես ու գիտես, գնահատել այն, ինչ ուզում ես իմանալ ու տեսնել, գնահատել այնպես, որ ոչ թե սոսկա նայես, այլ կարողանաս տեսնել…
* 

Շատ եմ տեսել

Թո՛ղ, որ կորչե՛ն վիշտն ու ցավը,
Այս մեկօրյա կյանքում լուսե՛,
Թո՛ղ՝ խնդությո՜ւն ապրես պայծա՛ռ,
Ես դրանից շա՜տ եմ տեսել:

Թող՝ մոռանա՛ս, որ աչքերիդ
Տրտմությունը լաց է հյուսել
Եվ, թո՛ղ՝ չո՛րը դառնա բերրի՛,
Ես բերրից շա՜տ եմ տեսել:

Ու թո՛ղ, որ մի վերջի՛ն անգամ
Մայրամուտը նվվա լացո՛վ,
Արեգակը թո՛ղ, որ արբած
Գինի՛ ըմպի սիրո հացո՛վ:

Թո՛ղ, որ հնչեղ սոխակները
Կյանքի մասին երգե՜ր հյուսեն,
Շուրջս գարո՜ւն ու հանդե՜ս է,
Ես գարուններ շա՜տ եմ տեսել:

Ա՜խ, թող կորչե՛ն վիշտն ու դավը,
Այս մեկօրյա կյանքում լուսե՛,
Թող ի՛նձ անցնի հոգուդ ցավը,
Ես դրանից շա՜տ եմ տեսել:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 10.03.2019

Սիրելի Ընթերցողներ, անչափ շնորհակալ եմ, որ այսքան տարի ինձ հետ եք, որ կարդում եք ինձ, գնահատում ու սիրում իմ ստեղծագործությունները, վերընթերցում դրանք ու վերապրում ձեր հույզերը: Ձեր բարի ուշադրությունը, սերն ու ջերմությունը ինձ պատիվ են բերում: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ արդեն ութ տարի դուք իմ գրական բլոգ-կայքի հետ եք: Հուսով եմ, որ այն միշտ կմնա Ձեր սիրելի ու հոգեհարազատ անկյունը՝ համացանցում:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, April 13, 2011 is my Literary Blog’s Birthday, and I am glad to share with all of you this happy event. The Blog “ArlenShah” is already 8 years old!!!! Believe me it’s very difficult to be and to stay interesting for your Readers for 8 years, to stay always expected, to write so honestly for your Readers them to wait always for your new literary creations, to create an Author’s blog and make it working in a way, that your each Reader consider your Blog as a close friend for him and as an every day’s unique place, or as a real feast, which is always with him. I hope, that years ago, when I chose E. Hemingway’s “A Moveable Feast” novel’s title as a slogan for my Blog, I have managed to justify my Readers’s hopes and taste. Yes, it’s quite difficult to stay expected for years, but it is also very inspiring and life giving, interesting and charming. I have tried always to be honest with my Readers and my blog is not only an e-platform of my inner world in this boundless Internet, but also a place, where each Reader finds his own, finds the closest thing to his soul and heart, finds the kindness, peace as well as the harmony with the nature.

I have seen a lot during these 8 years and now I am not the Author, when I just started my blog, because I have become wiser. “I have seen a lot”, this is the title for my new Armenian poem, which I publish in tribute to my Blog’s Anniversary.

Thank you all for being with me for these years. I value your inspiring and kind attention a lot. Thank you all, that you value my works, read them and relive your emotions. I am honored with Your kind attention, warmth and love. So, Happy Birthday to my Literary blog!!! I hope that it will always be and continue to be your favourite corner in the Internet.

Warmly and very respectfully,
Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

13 Comments

  1. rabirius says:

    Happy Birthday!
    To at least another 8 years!

  2. jussaraluna says:

    Hello My dear Arlen!
    Happy Birthday to your wonderful literary blog! Thank you for sharing with your friends and followers your writings, your art and everything beautiful you do. I Love your blog, my dear friend! A hug and a lot of love always!

  3. jussaraluna says:

    ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

  4. utesmile says:

    Happy 8th anniversary to your blog. You have done well and written many beautiful poems since. May your blog stay through many more years with your love and beauty you share with us. Keep it up. Many hugs to you Arlen! ♥

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 720,005 այցելություն / visit
%d bloggers like this: