Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ եղանակային անսպասելի տատանումները մեր կյանքի արդեն սովորական երևույթներից են դարձել: Եղանակային փոփոխությունների հետ փոխվում են մեր կյանքի ռիթմը, տրամադրությունը, առօրյան: Երբեմն այդ անսպասելի փոփոխությունները վկայում են Բնության անգերազանցելի արարչագործական կարողությունների անեզրության մասին այնպես, որ թվում է, թե Բնությունն ստեղծագործում ու ինքն էլ զվարճանում մեզ հետ միասին՝ անձրևելով ձմռանը կամ ձյուն տեղալով ամռան կեսին: Եթե խորն ենք մտորում, ապա եղանակային այս բոլոր տատանումների հիմնական մեղավորը, ցավոք, հաճախ մենք ենք՝ մարդիկ, որ անճանաչելիորեն փոխել են Երկիր մոլորակի կլիման՝ շարունակելով վնասել այն և ձևացնելով, թե դա մենք չենք: Փաստացի՝ մենք Բնության հետ ենք, ասես, դետեկտիվ ենք խաղում ու հետո խելացի դեմքերով փորձում բացահայտել, թե տեսնես ո՞վ է մեղավորը եղանակի հարցում: Կյանքը զարգանում է անասելի արագությամբ, մենք փորձում ենք մշտապես նորաոճ ու առաջադեմ թվալ, տարբեր եղանակներին հագնվում ենք յուրատիպ, պահում ենք մեզ նույն կերպ, ու թվում է, թե Բնությունը չի նկատում, որ հաճախ կեղծում ենք ինքներս մեզ:
Այս ամենի մասին մտորելով՝ ես փորձեցի եղանակային մի այդպիսի անսովոր փոփոխությանը նայել իմ ստեղծագործական պատուհանից, իմ հագով կարված վերարկուի միջից, ասես՝ արարելով Բնության հետ համաքայլ, ասես՝ ուրախանալով նրա հետ ու հիանալով նրա վարպետությամբ: Բնության արարչագործությանը խառնեցի իմ գիրը: Ստացվեց փետրվարյան անձրևի ու մոտալուտ գարնան մասին մի յուրահատուկ գրական չափածո «բեմադրություն», որի «սցենարը», «Անձրև եկավ փետրվարին» վերնագրով, շտապում եմ հիմա մատուցել ձեզ…
*
Անձրև եկավ փետրվարին
Անձրև եկավ փետրվարին
Գարո՜ւն եկավ, ձմռանը` հյո՛ւր,
Ու հալեցրե՛ց ձյունը սարի`
Սառցե ծածկը դարձնելով ջո՛ւր:
Իր թմբուկո՛վ կաթիլազարկ
Հայտնեց ձմռան վերջին բո՛թը,
Ջուրը լցվեց փողո՛ց ու բա՛կ,
Ծլե՜ց կանաչ, ազնիվ խոտը:
Փետրվարը մնաց շիվա՛ր,
Սխա՛լ էր նա հաշվարկ արել,
Դեռ մնալու ժամանա՛կ կար,
Բա՛յց, շտապեցրե՛ց գարունն իրեն:
Սոխա՜կ երգեց փետրվարին
Եվ կանա՜չ է ձմռան տեղում,
Կարկաչո՜ւմ է ջուրը սարի
Ու նո՛ր կյանքի զարթո՜նք բերում:
Ե՛ս էլ, ձմռան նման՝ շիվա՛ր,
Հոգում պահած՝ գարո՛ւնը տաք,
Մե՛կ ծաղկում եմ արևավա՜ռ,
Մե՛կ ծածկվում վերմակի տակ:
Անձրև՛ եկավ փետրվարին,
Սպիտակ ձյո՛ւնն է ծաղկով բուրում,
Գարնան շո՜ւնչը՝ սառած ծառի՛ն,
Զգացվե՛ց, անգամ, ի՛մ տողերում:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 21.02.2016, անձրև և 07.02.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
My dear and respectful foreign Readers, due to climate change, sudden weather uncertainties have become commonplace in our lives. Changes in the weather are changing the rhythm, mood and everyday life of our life. Sometimes these unexpected changes show the incomparable creative abilities of the Nature and it seems that the Nature creates and jokes with us, raining in Wwinter or snowing in the middle of Summer. If we think deeply, the main culprit for all these variations and changes of weather, unfortunately, are we – the humans, who have changed the Earth’s climate unrecognizably, continuing to harm it and pretending that we are not guilty. In fact, we are playing with the Nature, as if we are a detective, with clever faces trying to figure out who is guilty in changes of weather. Our life develops with unbelievable speed, and we try to always look stylish and progressive, dressing in different ways, keeping us uniquely, and it seems that the Nature does not notice that we often falsify ourselves.
Thinking about all of this, I tried to look at this unusual weather phenomenon from my creative window, from the coat I wear, as if creating with Nature, enjoying and admiring its mastery. I got involved with the creation of the Nature. I joit my writing with the Nature. It turned out to be a unique literary play about the February rain and the forthcoming spring, the “scenario” of which I am rushing to introduce to you via my new Armenian poem, entitled “It rained in February”.
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Very good subject Arlen. Well written, humans need to take the responsibility to what they do in nature!
My dear Ute, to be honest while opening my blog’s admin page I was waiting to receive a comment from You, because I know how big and kind is your heart and how much you care about nature and life. Thank you for your heart and thanks much indeed for your kind words.
You know me well. 😊 hugs
I am VERY proud of You, it is happiness to have a Friend like You!!
♥
My warmest hugs to you…