Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Ապրելու կենարար վկան / The life-giving witness to live

Ապրելու կենարար վկան / The life-giving witness to live

Ապրելու կենարար վկան

Հանդարտ օրորվող ջրի հայելին
Հուշեց մենության բո՛թը տխրադեմ,
Որ տերյանական թովչանքո՜վ է լի,
Եվ խորիմա՜ստ է, անթա՛րթ, սևեռո՛ւն:  

Թվաց, թե բոլոր հույսերը հանգան,
Ու ճայը վերջին հևիհև թռավ,
Ծովի խոնավուն ավազը, անգամ,
Ոտքերիդ տակից սահում է հեռուն:

Գիշեր է իջնում ափին մենության,
Ապրածդ կյանքը սեղմում բռիդ մեջ
Քամում ես դու քեզ՝ վերջին ճիգությամբ,
Որ ավազ դառնաս, մանր, դեղնավուն:

Մե՛կ է քեզ արդեն խայտա՜նքը ծովի,
Չի՛ շոյում դեմքդ զեփյուռը նրա,
Ամեն բան սի՛ն է, անգո՛ւյն, անցողի՛կ,
Թե սերդ չկա՛ հոգուդ տողերում:

Եվ բավակա՛ն է՝ նա ժպտա՛ նորից,
Նա՛, որ կոչվում է Սե՜ր ամենազո՛ր,
Ու ծովը զարթնո՛ւմ է ալեկոծումից,
Գրկո՛ւմ է հոգիդ, անվե՜րջ օրորում:

Խայտո՜ւմ ես, ինչպես ալի՛քը-կտավ,
Տուն վերադարձած ճայի պես՝ ժպտում,
Քո անգի՜ն Սերը նորի՛ց քեզ գտավ,
Պի՛նդ պահիր նրան սրտի՛դ դողերում:

Թող՝ Սերդ ծովի ալիքով ծփա՜,
Մարի՛ մենության հառաչա՜նքը լո՛ւռ,
Նա՛ է ապրելուդ կենարա՛ր վկան,
Որ հոսելու է քո երակներո՛ւմ:

Առլեն Շահվերդյան

09.02.2018

Բանաստեղծությունը գրել եմ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրը և նվիրում եմ նրա անմար հիշատակին:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Friends in abroad, my new Armenian poem “The life-giving witness to live” is a unique tribute to Armenian poet, lyrist and public activist Vahan Teryan‘s memory (January 28, 1885 – January 7 (February 9), 1920). I wrote the poem on his Birthday – the 9th of February. He is known for his sorrowful, romantic poems, the most famous of which are still read and sung in their musical versions. Besides, I used in this post the brilliant music of the Armenian magic composer Tigran Mansuryan.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 666,141 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: