Առլեն Շահվերդյան

Home » Վայրի բնություն / Wildlife » Ինձնից առաջ և հետո. Պոետ Բնությունը / Before and after Me: The Poet Nature

Ինձնից առաջ և հետո. Պոետ Բնությունը / Before and after Me: The Poet Nature

«Մեր բոլորի Հայրը Աստվածն է, Մայրը՝ Բնությունը: Հայրը սերմն է թողնում Բնության մեջ, և ծնվում ենք Մենք…», – Առլեն Շահվերդյան
*

Մենք Բնության մի մասնիկն ենք և սերում ենք Բնությունից: Մեզանից նրանք, ովքեր պոետներ են, անվերջ գովերգում են Բնությունը: Սակայն ամենամեծ ու անգերազանցելի պոետն ինքը Բնությունն է, որ իր չքնաղ արարումներով մշտապես զարմացնում ու հիացնում է մեզ՝ լցնելով կյանքը հրաշագեղությամբ:
*

Ինձնից առաջ և հետո.
Պոետ Բնությունը

Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Կյա՛նքն է հանդե՜սը շողո՜ւն արևի՝
Դաշտը ծածկելով նորածի՜լ խոտով,
Գե՜տ արարելով սառցե՛ սարերից:

Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Չի՛ կանգնել ու չի՛ կանգնելու անքուն
Արեգակ–Լուսին փոխումը հերթով՝
Հող–Կրակ ու Ջուր–Օդի առանցքում:

Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Բազո՜ւմ պոետներ երևան կգան,
Որ իրենց գրչո՛վ և իրենց մտքո՛վ
Կգովեն կյա՜նքը մեր բոլորի Տան:

Բայց, ինձնից առաջ և ինձնից հետո,
Եվ, անգամ, օրոք իմ կենդանության,
Չի՛ լինի պոետ Բնության հոտով,
Չի՛ բուրի ինչպես դա՜շտը վաղորդյան:

Քանզի ամենա՜յն և ամենամե՜ծ՝
Բնությունն ի՛նքն է պոե՜տն Արարչի,
Թե՛ ինձնից առաջ, թե՛ ինձնից հետո
Բնության ամե՛ն արարչությունից
Բա՜րձր ու փառահե՜ղ ոչի՛նչ չի հնչի:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 24.08.2017 և 24.09.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Մի քանի քայլ` երկու աշխարհների միջև: Մակույկով գետի երկայնքով շրջագայող բնասերներին գետի ափին կանգնած հսկա փղից բաժանում է ընդամենը մի քանի քայլ: Զարգացման երկու ուրույն ճանապարհներ անցած կենդանի արարածներ` մարդ և փիղ: Ընդամենը մի քանի քայլ` երկու աշխարհների միջև, որոնք տարբեր են, սակայն ծագել ու զարգացել են նույն տեղում, նույն մոլորակի վրա, նույն արևի տակ և ունեն մեկ ընդհանուր տուն` Երկիր մոլորակը: Միայն պահպանելով մոլորակի բնությունը` հնարավոր է հասնել այն բանին, որ թե՛ մարդը, թե՛ փիղը, և թե՛ մյուս բոլոր արարածներն ապրեն խաղաղության ու ներդաշնակության մեջ: Ուսումնասիրենք կենդանիներին ու հիանանք նրանցով` առանց խաթարելով նրանց անդորրը և վտանգելով նրանց կյանքը: 

Several steps between two Worlds: Several steps seperate the Nature lovers in canoe from the huge Elephant standing on the riverside. Two live creations: Elephant and Human. They have passed two unique ways of evolution. Several steps between these two Worlds, which are different, but have the same origin, as they have arisen in the same place, under the same Sun and have a common Home: the Planet Earth. Only protecting the Nature of our Planet We can succeed in providing Peace and Harmony between Human and Elephant, Human and all the other creations of the World. Let’s study Animals and admire with them without disturbing their Peace and endangering their Life.

Մարդ–բնություն ներդաշնակ փոխհարաբերության դիտարժան ևս մեկ դրվագ: Այս լուսանկարը անհերքելի ապացույցն է նրա, որ մենք՝ մարդիկ, կարող ենք ու պետք է խաղաղ ապրենք կենդանիների հետ: Այս վիթխարի աֆրիկյան փիղը խաղաղորեն քայլում է մարդու կողքին, որը մինչ օրս շարունակում է նրան սպանել նետերով ու հրազենով: Սակայն, միևնույն է, բնությունը անչափ մեծահոգի է ու անտարբեր չէ այն բանի նկատմամբ, թե ինչ է անում մարդը, չէ՞ որ սպանելով կենդանիներին մարդը վերացնում է նաև ինքն իրեն: Եկեք գտնենք բնության հետ խաղաղ ապրելու բանալին, չէ՞ որ մենք բնության մի մասն ենք, մի փոքրիկ մասնիկը: Եկեք գտնենք հասկացողության, համերաշխության հասնելու բանալին, եկեք հասկանանք շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից ու հոգատար վերաբերմունքի իրական արժեքը:

Another attractive scene of Human-Nature harmonic relations. This photo is an indisputable proof that we – humans can and should live in peace with animals. This huge African elephant is peacefully walking next to a man who still continues to kill him with arrows and weapons. But anyway – nature is very generous and it is not indifferent to what people are doing, because when killing animals people also kill themselves. Let’s find the key to peace with nature, because we are part of nature. Let’s find the key to understanding, solidarity, let’s understand the true value of a respectful and careful, thrifty attitude towards the environment.

2455

Մեր յուրաքանչյուր քայլը կարող է օգտակար կամ վնասակար լինել Բնության համար: Երբեմն մենք անում ենք բաներ՝ առանց մտածելու դրանց հետևանքների մասին: Սակայն անգամ երբ մենք անում ենք մի բան առանց խորը մտածելու, Մայր Բնությունը կարող է կանխատեսել այդ հետևանքները մեր իսկ համար: Միգուցե դա է պատճառը, որ Նա այդքան իմաստուն է, և միգուցե դա է պատճառը, որ մենք հաճախ այնքան միամիտ ենք: Մենք կարծում ենք, թե գիտենք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Սակայն ամեն անգամ, երբ Մայր Բնությունը բացում է իր ջերմ գիրկը մեզ համար, մեզ զգում ենք ասես նորածիններ, որոնք փորձում են բացահայտել ու հասկանալ կյանքը: Մենք միշտ կարող ենք աջակցություն ստանալ Բնության կողմից: Հարցն այն է, թե ինքներս աջակցո՞ւմ ենք Բնությանը:

Each of our steps can be either useful or harmful for Nature. Sometimes we do things without thinking about consequences. But even when we do something without thinking deeply, Mother Nature can predict those consequences for us. Maybe that is why She is so wise. And maybe that is why we are often so naive. We think that we know everything or for almost everything. But each time when the Mother Nature opens Her warm hug for us, we feel ourselves like newborns, who try to discover and understand the life. We can always find support from the Nature. The question is, do we support the Nature?

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

8 Comments

  1. mistylayne says:

    Beautiful photos! 🙂

  2. janmasyn says:

    Beautiful photo of the elephant on the Zambezi river! Your blog is very nice.

    best regards
    jan

  3. […] Մի քանի քայլ` երկու աշխարհների միջև / Several steps between two Worlds […]

  4. […] Մի քանի քայլ` երկու աշխարհների միջև / Several steps between two Worlds […]

  5. […] Մի քանի քայլ` երկու աշխարհների միջև / Several steps between two Worlds […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 719,915 այցելություն / visit
%d bloggers like this: