Home » Posts tagged 'animals'
Tag Archives: animals
Զրուցելով Հովազ–Բնության հետ / Talking with Panther–Nature
Զրուցելով Հովազ–Բնության հետ
Բնության հետ մի երեկո
Բռնվեցի զրույցի,
Եվ, Հովազի խոսո՜ւն դեմքով,
Պատասխանեց իմ հարցին,
Նա անաղա՜րտ, հույսո՜վ լցված
Նախանձելի մաքրությա՜մբ,
Ասես, ժպտաց խորաթափա՜նց
Ու միամի՜տ իմ հոգուն:
Մայր Բնության հե՜զ աչքերով
Հովազը լուռ ու երկար
Նայեց հոգուս նե՜րսը տխուր,
Հուսալքվա՜ծ և ունա՜յն,
Տեսավ այնտեղ իմ ցասո՛ւմը,
Որ քերո՛ւմ է խորությամբ,
Որ հյուծո՛ւմ է ինձ անդադա՛ր
Ու անվե՜րջ մտահոգում:
Կարդաց այնտեղ անհանգի՛ստը,
Ասես՝ հոգում իմ ակա՛ն,
Այն, որ ցա՛վ է ինձ պատճառում
Աստծո տված ամե՛ն օր,
Այն, որ Մարդը անխոհե՛մ է,
Բայց կոչվում է բանակա՜ն,
Բնությանը վնա՛ս տալիս
Ու ի՛նքն իրե՛ն ավերում:
Հովազը՝ շա՜տ խորհրդավոր,
Գգվեց տխո՜ւր իմ ուսին,
Այնպես մեղմի՜կ, ինչպես ի՛նքը՝
Մա՜յր Բնությո՜ւնն է հենվում,
Նա ինձ ասաց. «Չվհատվե՛ս,
Լցվելո՛ւ է մարսը սի՛ն,
Դրա համար պիտի անվե՛րջ
Սե՜ր տարածես աշխարհում»:
Ձեռքս կամաց դրի հուժկո՜ւ,
Հզո՜ր մեջքին կենդանու
Եվ վեր կացա հաստատակա՛մ,
Ու վեհացա՜վ իմ հոգին.
Մարդն, ինչքա՛ն էլ չարիք գործի,
Մի օր կա՛նգ է առնելու,
Եվ բարեսի՜րտ Բնությունը
Հովազի՜ պես գալու է ու
Նորի՛ց կանգնի իր կողքին:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 06.04.2018 և 21.05.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, Բնությունը մշտապես խոսում է մեզ հետ: Այն մե՛րթ ներկայանում է մեզ հացի փշրանքի սպասող փոքրիկ ճնճղուկի տեսքով, մե՛րթ մեզ է նայում կենդանաբանական այգու վանդակաճաղերից ներս՝ խոսուն հայացքով հզոր հովազի աչքերով: Բնության հետ զրույցն ամենուր է ու տարակերպ: Եվ ահա, հովազի տեսքով ներկայացած Բնության հետ զրույցի մասին է իմ այս բանաստեղծությունը, որ վեր է հանում ամենակարևորը՝ Բնության և ինքդ քեզ հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելու գաղափարը: Երբեք չկորցնենք Աստծո արարչագործության պսակի՝ Բնության հետ հաղորդակցվելու, խոսելու և խաղաղ գոյակցելու մեզ տրված հնարավորությունը: Եվ այսպես, զրույց հովազի կերպարանքով Բնության հետ: Կարդացեք նոր բանաստեղծությունս և մշտապես մոտ եղեք Բնությանը: Առաջարկում եմ ստորև ծանոթանալ նաև մի շատ բնասեր մարդու պատմությանը:
Ամերիկյան հովազ կամ յագուար (Panthera onca) / Jaguar (Panthera onca)
Photo by Steve Winter/Panthera (http://www.flickr.com/photos/pantheracats/5250021594/)
Ալան Ռաբինովից. նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն
Իմ հարգելի Ընթերցողները Հայաստանում և արտասահմանում գիտեն, թե որքան նվիրված եմ Բնությանը: Բոլոր Ընթերցողներս լավ գիտեն նաև, որ «Ապրելու իրավունք» գիրքը, որը իմ կյանքի գրեթե տասը տարվա աշխատանքն է, նվիրված է առյուծներին ու վայրի Բնությանը:
Սակայն իմ գրական գործունեությունը ներկայացնելուց բացի, ես մշտապես ջանում եմ գտնել, ճանաչել ու ներկայացնել Ձեզ նաև այլ բնասեր մարդկանց, որոնց կյանքը, գործունեությունն ու նվիրվածությունը Բնությանը կարող են օրինակ ծառայել յուրաքանչյուրի համար: Ես անչափ ուրախ էի ինձ համար բացահայտելու կենդանաբան, բնապահպան, խոշոր կատուների` աշխարհի առաջատար մասնագետներից մեկին` Ալան Ռաբինովիցին, որը Նյու Յորքում հիմնադրված «Panthera» կազմակերպության գործադիր տնօրենն է: Կազմակերպությունը կոչված է պաշտպանելու աշխարհում տարածված վայրի կատուների 37 տեսակներին (Նյու Յորք, URL: http://www.panthera.org):
Սիրելի բարեկամներ, Երկիր մոլորակը հարուստ է այսպիսի մարդկանցով, որոնք հոգ են տանում բնության նկատմամբ, մարդիկ, որոնք նվիրել են իրենց կյանքը կենդանիներին, Բնությանը և դրա պահպանությանը: Առաջարկում եմ Ձեզ դիտելու մի հիասքանչ կարճամետրաժ ֆիլմ (անգլերեն լեզվով)` «Մարդը և Գազանը» վերնագրով: Այս ֆիլմը ներկայացնում է դոկտոր Ալան Ռաբինովիցի կյանքն ու բնապահպանական գործունեությունը: Անպայման դիտեք այս հուզիչ ֆիլմը, այն Ձեզ շատ բան կասի: Ես շատ հուզված էի ֆիլմի հետևյալ խոսքերով. «Այդ պահին ես խոստում տվեցի, որ եթե երբևէ գտնեի ձայնս, ապա կդառնայի ձայնը նրանց, ովքեր ձայն չունեին, այն է` կենդանիների»:
Սիրելի բարեկամներ, ես իմ խորին հարգանքն ու գնահատանքն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք դարձել են նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն:
Առլեն Շահվերդյան
Ալան Ռաբինովից / Alan Rabinowitz
Image source: http://en.wikipedia.org
Alan Rabinowitz. The voice of those that have no voice
My respectful Readers in Armenia as well as in abroad know that how much I am dedicated to Nature. All my readers know well that the book “Right to Live”, which is the work of the last almost ten years of my life, is about Lions and Wildlife.
But besides the representation of my literary activity, I always try to find, know and introduce to you also other nature lover people, whose life, аctivity and dedication to the Nature can be an example for each. I was so glad to discover for me Mr. Alan Rabinowitz, zoologist, conservationist, field biologist, one of the world’s leading big cat experts and the CEO of Panthera NY-based nonprofit dedicated to protecting the world’s 37 wild cat species (New York, NY, URL: http://www.panthera.org).
My dear Friends, the planet Earth is rich by these kind of people who care about Nature, people who have dedicated their lives to Animals, Nature and its conservation. I would like to offer you to watch an amazing short film titled “Man and Beast”. This film portrays the life and conservation career of Dr. Alan Rabinowitz. Be sure to see this touching film. It will tell you much.
I was very excited by the following words from the film: “Right then I made a promise. If I could ever find my voice I would become the voice of those that had no voice – the animals”.
Dear all, I express my deep appreciation and respect to all those people who have become the voice of those that have no voice!
Arlen Shahverdyan
– Ի՞նչ են մտածում մարդիկ մեր մասին:
– Չգիտեմ, միգուցե մտածելու համա՞ր են մեզ պահում վանդակում…
– What do humans think about us?
– I do’nt know, maybe they keep us in the cage to think…?
© Առլեն Շահվերդյան / Arlen Shahverdyan
Աղբյուրները / The sources:
1. “Alan Rabinowitz, PhD” (http://www.panthera.org/people/alan-rabinowitz-phd)
2. “Man and Beast” (http://www.panthera.org/video/man-and-beast)
3. “Alan Rabinowitz” (http://en.wikipedia.org/wiki/Alan_Rabinowitz)
4. “Man and Beast” – a short film that portrays the life & conservation career of Panthera’s CEO, Dr. Alan Rabinowitz (http://greatcatsoftheworld.wordpress.com/2012/11/12/man-and-beast-a-short-film-that-portrays-the-life-conservation-career-of-pantheras-ceo-dr-alan-rabinowitz/)
Յագուարների սև և բծավոր առանձնյակներ / Spotted and black jaguars
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հանդիպում, որը ստիպում է քեզ մտածել… | A meeting that makes you think…
Հանդիպում, որը ստիպում է քեզ մտածել… Նրանք մեզանից չեն վախենում և հավատում են մեզ, երբ զգում են, որ սիրում ենք նրանց: Եթե հարգենք նրանց ապրելու իրավունքը, թե հոգ տանենք նրանց նկատմամբ, ապա մենք կապրենք խաղաղությամբ ու ներդաշնակությամբ լի կյանքով: Կա մի բան, որը հաճախ մեզ բաժանում է բնությունից: Դա սիրո բացակայությունն է: Սիրենք բնությունը և այն կսիրի մեզ, կգա մեզ ընդառաջ և քնքշորեն կհաղորդակցվի մեզ հետ այս վիթխարի ու բարի կաշալոտի նման:
© Առլեն Շահվերդյան, 15.05.2014
A meeting that makes you think… They are not afraid of us and they believe us, when they feel that we love them. If we respect their right to live and if we take care of them we will live in peace and harmony. There is one thing that often separates us from the Nature – the absence of love. Let’s love the Nature and it will love us, it will come towards us and will tenderly contact to us like this huge and kind sperm whale.
© Arlen Shahverdyan, 15.05.2014
Անպայման կարդացեք բնության թեմային առնչվող մյուս հոդվածները / Be sure to read other related articles about Nature
- Թույլ նյարդեր ունեցող մարդկանց՝ չդիտել (16+) | People who have weak nerves don’t watch (16+)
- Երկրի օրը 2014. չորս րոպե, որ կփոխեն ձեր կյանքը | Earth Day 2014: four minutes that will change your life
- Տեսանյութ, որը դիտվել է 20 միլիոն անգամ | A video which has been watched 20 million times!
- Ծովային աշխարհ. Շամու շոու / Seaworld: Shamu Show
- Ինչ հրաշալի աշխարհ է | What a Wonderful World
- Մոլորակի ժամը 2014. հեղափոխություն անելու ժամանակն է | Earth Hour 2014: it’s time to make a revolution!
- Փոխադարձ զարմանք | Взаимное удивление | Mutual surprise
- Երկու գլոբալ մտածելակերպ / Two Global Mindsets
- Երբ լուսաֆորի փոխարեն առյուծի մռնչյուն է | When instead of traffic light there’s lion’s roar
- Ներդաշնակություն Մարդու և Բնության միջև / Harmony between Human and Nature
- Հարց, որի պատասխանը դեռ չենք տվել | Question that we have not answered yet
- Խաղաղության հասնելու բանալին / Ключ к Миру / The key to Peace
- Խաղաղություն, որը կախված է մեզանից / Peace, which depends on us
- Սպանված ու սառեցված «հրաշք» | Убитое и замороженное “чудо” | Killed and frozen “wonder”
- Ինչպես ապրել / How to live
- «Փիղ»` մեր ճանապարհին | An “Elephant” on our way
- Բնության նկատմամբ սխալ վերաբերմունք / Wrong attitude towards Nature
- Ազատություն / Freedom
- Նայեք ուշադիր | Смотрите внимательно | Look attentively
- Կանաչ խոտի վրա / On the green grass
- Կարեն Մանվելյան. Մշակույթը մեզ շրջապատող աշխարհը խնայելու կարողությունն է / Karen Manvelyan: Culture is the ability to take care of the World around us
- Սափրիր այն / Shave it
- Բռնաբարության տեսարան / Rape scene
- Բարբարոսություն բնության հանդեպ / Barbarism towards Nature
- Փրկեք ծառերը / Save Trees
- Հերի՛ք է / Enough! / Хватит!
- Մարդուն մարդ պահել / To keep Man as Man
- Մոլորակի ժամ 2013 / Earth Hour 2013
- Ինչպես է կլիմայի փոփոխությունը ավերում Երկիրը / How Climate Change Is Destroying The Earth
- Դադարեցրե՛ք գլոբալ ջերմացումը, վայելեք բնությունը / Stop Global Warming! Enjoy Nature!
- Եղիր մոտ բնությանը և ստեղծագործ մտքին / Be close to Nature and Creative Mind
- Երբ սիրում ես Բնությունը / When You Love the Nature
- Երկիր մոլորակ / Planet Earth
- Երկիր մոլորակի մի փոքր հատված / A Small Part Of The Planet Earth
- Պահիր կապդ Բնության հետ / Keep In Touch With Nature
- Քո արտացոլումը Բնության մեջ / Your Reflection in Nature
- Ճանաչի՛ր փողի արժեքը / Value the Money
- «Ասֆալտ»` բնության և մարդկային զարգացման միջև / “Аsphalt” between Nature and Human Development
______________________________________________________________
Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
About Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
Տեղադրեք Գովազդ այս բլոգում:
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Page, join me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog. Post Advertisement in this blog.
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Նատալյա Յաչմենևա. Առյուծների լուսանկարներ / Natalia Yachmeneva. Photos of Lions
© Natalia Yachmeneva. Photos of Lions in the “Artis”
Amsterdam Royal Zoo, 2010
Աֆրիկյան վեհասքանչ առյուծներ` Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում: Լուսանկարների հեղինակ` Նատալյա Յաչմենևա: 2010 թ. մարտի 24:
Африканские величественные львы в Амстердамском королевском зоопарке “Артис”. Автор фотографий – Наталия Ячменева. 24 мартa 2010 года.
Majestic African lions in the “Artis” Amsterdam Royal Zoo. The author of photos is Natalia Yachmeneva. The photos are taken on the 24th, March, 2010.
***
Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ամստերդամի բարձրագույն դպրոցի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նատալյա Սերգեյի Յաչմենևային` առյուծների լուսանկարները օգտագործելու իրավունքը սիրով տրամադրելու համար:
Я выражаю свою глубокую благодарность студентке факультета социологии Амстердамской высшей школы Наталии Сергеевне Ячменевой за любезное предоставление права на использование фотографий львов.
I express my deep gratitude to the student of the Faculty of Sociology, Amsterdam High School, Natalia Yachmeneva for kindly providing the right to use the photos of lions.
© Arlen Shahveryan, “Right to Live” book, 2011
_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ազատություն / Freedom
Ազատությունը ամենակարևոր բաներից մեկն է բոլոր արարածների համար, ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների: Մենք` մարդիկ մշտապես փորձում ենք ապրել ազատ և ապահովել մեր ազատությունը: Երբեք չենք մոռանում մեր իրավունքների մասին: Սակայն, դժբախտաբար, հաճախ մոռանում ենք կենդանիների իրավունքների, ինչպես նաև նրանց` ազատության ու խաղաղության մեջ ապրելու անհրաժեշտության մասին: Մենք նվազեցնում ենք կենդանիների կենսատարածքները և սահմանափակում նրանց ազատությունը: Ժամանակն է կանգ առնելու և հասկանալու, որ նրանք ունեն այս մոլորակի վրա ապրելու հավասար իրավունք, ապրելու իրենց հայրենի տարերքում` վայրի բնության գրկում:
Սիրելի ընթերցողներ, ես ընտրել եմ վայրի բնության գրկում կենդանիների որոշ հրաշալի նկարներ, հատկապես` թռչունների, ծովային կաթնասունների, ձկների, ծովախեցգետինների, ձիերի, խոշոր կատուների և այլն: Զգացեք նրանց ազատությունը, նրանց կենսախնդությունը, զգացեք ծովի մեղմ զեփյուռը, տեսեք անսահման օվկիանոսը և ընդարձակ սավաննան, հպվեք կապույտ երկնքին, զգացեք Ձեզ այս հրաշագեղ արարածների կողքին, զգացեք իրական ազատության շունչը:
Ես ավարտել եմ գունեղ լուսանկարների այս ներշնչող շարքը ծովում կնոջ լուսանկարով` խորհրդանշելու համար, որ մենք Բնության մի մասն ենք և որ մենք կարող ենք ապրել խաղաղության ու ազատության մեջ միայն եթե պահպանենք բնությունը: Հուսով եմ` կհավանեք այս գրառումը և այն կփոխանցի Ձեզ ազատության շունչը:
© Առլեն Շահվերդյան, 09.10.2012
Լուսանկարների աղբյուրը` http://www.goodfon.ru/
Freedom is one of the important things for all the creatures, both for Human and Animals. We – Humans, always try to live in free and provide our Freedom. We never forget about our Rights. But unfortunately We often forget about the Animals’ rights as well as about their need to live in Freedom and Peace. We reduce Animals’ Bio territories and limit their Freedom. It is time to stop and realize that They have equal Right to live on this Planet, to live in their Native element: in Wild Nature.
Dear Readers, I have selected some gorgeous photos of Animals in the wild, especially photos of Birds, Marine Mammals, Fishes and Crabs, Horses, Big Cats, etc.: Feel their Freedom, they joy of Life, feel the mild breeze of the Sea, see the boundless Ocean and the large Savanna, touch the blue Sky, feel Yourself near these amazing Creatures, feel the Breath of real Freedom.
I ended this inspiring series of colourful photos with the photo of Woman in the Sea to symbolize that We are part of Nature, that We can live in Peace and Freedom only when We protect the Nature. I hope You’ll like this Post and It will give You the Breath of Freedom.
© Arlen Shahverdyan, 09.10.2012
The source of the Photos: http://www.goodfon.ru/
Ծխել, թե չծխել, այս է խնդիրը / To smoke, or not to smoke, that is the question
Դու ասում ես, որ սիրո՞ւմ ես Բնությունը: Այդ դեպքում փորձիր ապացուցել դա, արա առաջին քայլդ, այն է` մի նետիր ծխուկը (ռուս.` окурок) շուրջբոլորը, եթե դու ծխող ես: Ծխելը վնասակար ու վտանգավոր է ոչ միայն քո և չծխող մարդկանց առողջությանը, այլև աղտոտում է Բնությունը, օդը, ծխելը վնասակար է բոլոր կենդանի արարածների և բույսերի համար: Մի թափիր քո սեփական աղբը` ծխուկը: Մտածիր` դա անելուց առաջ. «Արդյո՞ք ես իսկապես ծխելու կարիք ունեմ: Արդյո՞ք ես ունեմ Բնությունը աղտոտելու իրավունքը, Բնություն, որը բոլորի տունն է: Արդյո՞ք ես ունեմ մյուսների կյանքին սպառնալու իրավունքը»: Խնդրում եմ` արա ընտրությունդ, արա առաջին քայլդ, որը համեմատաբար փոքր, սակայն իրականում շատ կարևոր է: Շնորհակալություն քեզ ըմբռնման համար, շնորհակալություն Բնությունը սիրելու ու նրա նկատմամբ հոգ տանելու համար:
© Առլեն Շահվերդյան, 13.11.2012
You say that you love Nature? Then try to prove that, try to make your first move – do not throw cigarette butt if you are a smoker. Smoking is harmful and dangerous not only to Your health and to the health of non-smokers, but also pollutes Nature, air, smoking is harmful for all living things and plants. Do not throw Your own trash – cigarette butts. Think before You do that: “Do I really need to smoke? Do I have the right to pollute the Nature, which is home for all? Do I have the right to threat the life of others?”. Please, make Your choice, make Your first step, which is comparatively small but too important in fact. Thank You for understanding, thank You for loving and taking care of Nature.
© Arlen Shahverdyan, 13.11.2012
***
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.
Հերի՛ք է / Enough! / Хватит!
Մենք ներխուժում ենք նրանց տարածք, մտնում ենք տուն, որտեղ մեզ չեն սպասում, խլում ենք նրանցից ամեն ինչ` խաղաղությունը, արեալը, գոյատևման շանսը, մենք սպանում ենք նրանց զվարճանքի կամ ազարտի համար, անխղճորեն ոչնչացնում ենք նրանց, և այս ամենից հետո զարմանում ենք, թե ինչու են վայրի կենդանիները վախենում մեզանից ու չեն վստահում մեզ: Նրանք բոլորն ունեն ապրելու իրավունք: Եկեք պահպանենք նրանց, սիրենք ու հարգենք: Նրանք ապրել են Երկրի վրա մեզանից շատ առաջ ու հնարավոր է ապրեն մեզանից հետո:
© Առլեն Շահվերդյան, 16.09.2012
We invade their territory, we enter the house where we are not welcomed, we take away from them all: the peace, the area, the chance of survival, we kill them for fun or for excitement, we ruthlessly destroy them, and after all this, we wonder why are the wild animals afraid of us and why don’t they trust us? They all have right to life. Let’s protect them, love and respect. They lived on the Earth long before us and maybe will be after us.
© Arlen Shahverdyan, 16.09.2012
Мы вторгаемся на их территорию, заходим в дом где мы не жданные гости, мы отбираем у них все: покой, ареал, шанс на выживание, мы убиваем их для забавы или для азарта, мы безжалостно истребляем их и после всего этого мы удивляемся почему дикие животные боятся нас и не доверяют нам. Они все имеют право на жизнь. Давайте охранять их, любить и уважать. Они жили на Земле за долго до нас и может быть будут жить после нас.
© Арлен Шахвердян, 16.09.2012
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.