Առլեն Շահվերդյան

Առվակը / The Streamlet

Մեզանից յուրաքանչյուրի մեջ ցանկություններն ու իղձերը յուրահատուկ առվակներ են, որոնք հասունանում, դառնում են գետեր և, ի վերջո, թափվում բաց ծով: Ամեն մի առվակ հոգու մի արտահայտություն է, մի անկեղծ ջիղ, մի թավշեթերթ ընձյուղ: Փոքրիկ առվակները միաձուլվում ու վերածվում են լայն գետերի, բարակ ընձյուղներից հաստաբուն ծառեր են հյուսվում, իսկ մեր նվիրական ցանկություններն ու երազանքները մի օր անպայման իրականանում են: Առվակից՝ այդ փոքր ու համեստ ջրի հոսքից, սկսվում է մեծ ծովը: Սա է փոքր նվիրականից տիեզերաչափ էականի ճանապարհը: Առվակից է ջուրը հողն համբուրելով ընթանում դեպի հորիզոններ: Ամեն մեկիս ներսում ունենք այդ առվակներից ու նրանք միշտ ծովատենչ են, ծովականչ: Փայփայենք մեր ներսի առվակներին, որպեսզի դրանք անպայման հասնեն ծովերին՝ մեր մեծ երազանքների իրականացմանը:
*

Առվակը

Այնքա՜ն գեղեցի՜կ ու նորարա՜ր է
Գարնան առվակի ստեղծագործ ուղին,
Այն ամեն անգամ մի նո՛ր արար է
Դեպի գետ տանող ճանապարհների՜ն:

Հազա՜ր քար ու թուփ հարթելով արա՛գ
Հոսո՜ւմ է ջուրը՝ հունը շոյելով,
Եվ գարնան նման՝ մաքո՜ւր, անարա՜տ,
Սերը տարածում՝ հողն համբուրելով:

Դե՛, հոսի՜ր առվա՛կ դու լանջերն ի վար,
Անծա՜յր դաշտերում դարձի՛ր վարա՜ր գետ,
Առո՛ւյգ, ստեղծագո՜րծ, ու մի՛շտ նորարա՜ր
Քո պաղ ջրերով տա՛ր ինձ էլ քեզ հետ:

Որ հոսի՜ միտքս՝ ծովաշո՜ւնչ հեռո՜ւն,
Որ տրվի հոգիս ջրերի՜դ զովի՜ն,
Ե՛ս էլ քեզ նման գարո՜ւն եմ կրում,
Ե՛ս էլ քեզ նման կհասնե՛մ ծովի՜ն…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 19.09.2018 և 25.09.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Each of us has desires and dreams, that are like streamlets that grow, become rivers and eventually flow into the open sea. Every streamlet is an expression of our soul, they are like sincere efforts, like delicate sprouts. When those efforts or sprouts joint the streamlets become rivers, the branches become trees and our dreams and desires become reality, they come true. The great sea starts from those humble and little streams of water: rills or streamlets. Starting from the streamlet the water kisses the ground and flows to the horizons. Each of us has these streamlets inside and they are always sprouting to the great sea. Lets take care of our streamlets inside for them to become seas – for our dreams to become true.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. Մելինե says:

    Պարզ ու մաքուր խոսք, որը լիարժեք է դառնում մաքրամաքուր երաժշտության հնչյունների ներքո։
    Շնորհակալություն Առլեն
    Վայելեցի 😊

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: