Home » Posts tagged 'Nature'
Tag Archives: Nature
Եկար իմ կյանք / You came to my life
«Կնոջ հետ հարաբերումը նման է Բնության հետ հարաբերմանը, քանի որ Կինը Բնության պես թանկ ու կարևոր է, սիրելի ու գեղեցիկ, ներդաշնակ ու կենսատու, նա է Բնության Արարչական ստեղծագործության պսակը», – Առլեն Շահվերդյան
*
Եկար իմ կյանք
Եկար իմ կյանք,
Այնպե՜ս թեթև,
Ինչպես նո՜րը՝ առավոտի,
Այնպե՜ս պայծառ,
Ինչպես օրը՝ գարնա՜ն փեշին,
Ինչպես քամուց սառած ցողը
Զմրուխտ խոտի,
Որի համար փրկությո՜ւն է
Տա՜ք գոլորշին:
Եկար իմ կյանք
Գարնան թևո՜վ արևավառ,
Եվ հիմա էլ
Քո շողերով՝ մեկի՛կ-մեկի՛կ ու որոշի՛չ,
Կյա՜նք ես բերում սառած ցողի՜ն,
Զմրուխտ խոտի թաքուն դողի՜ն,
Եվ, վերջապես, Քե՛զ նվիրված
Իմ ամե՛ն մի գրված տողի՜ն:
Ես խմո՜ւմ եմ այս վայրկյանին Քո կենա՛ցը,
Բաժակիս մեջ՝ քամած գարո՜ւն,
Որ մատներն իմ, քեզ սիրելու արբեցումի՜ց,
Արմա՛տ ձգեն բազմածաղի՜կ այգով սիրուն,
Որ թրթի՜ռս անցնի հողի՛ն,
Աչքս ժպտա գարնա՜ն շողին,
Եվ սիրավա՜ռ տողե՜րն իմ
Գարո՜ւն բերեն կարդացողին…
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 23.03.2018 և 22.06.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, ես համոզված եմ, որ մեզանից շատերը արդեն մոռացել են, թե վերջին անգամ երբ են քայլել կանաչ խոտի վրայով: Այսօր մարդն այնքան է հեռացել Բնությունից, որ ժամանակն է կանգ առնել, հետ նայել ու գնահատել Բնության հետ մեր փխրուն ու կարևոր կապը: Մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, երբ կանաչ խոտի վրա քայլելը սովորական էր, բնական ու հեշտ:
Dear readers, I am sure that many of us have already forgotten when they walked on the green grass for the last time. Today Human is so far from Nature that it is time for us to stop, to turn back and to value our fragile and important connection with Nature. We should return to our roots when walking on the green grass was so usual, natural and easy.
Քայլիր ասֆալտի վրայով՝ մշտապես մնալով քո մի «կտոր» խոտի վրա / Walk on the asphalt always remaining on your “piece” of grass
Միշտ պահիր կապդ բնության հետ / Always keep in touch with nature
Զգա բնության ուժը, զգա ազատությունը / Feel the power of nature, feel the freedom
Ոտաբոբիկ կանգնիր հողի վրա՝ զգալու համար բնությունից եկող անսահման էներգիան ու սերը / Stand barefoot on the ground to feel the boundless energy and love coming from nature
Բնության հետ ներդաշնակության մեջ / In harmony with nature
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր. «Բնությունը սիրողի՛ն է Աստված տալիս կյանքի բերկրա՜նք» / World Environment Day: «God gives the Joy of Life to Nature Loving Person»
Բնությունը սիրողի՛ն է Աստված տալիս կյանքի բերկրա՜նք
Ձեռքս՝ հողին, հողի դողին և այն սնող գարնան ցողին,
Միտք եմ անում, որ հատուկ է Բնության հետ մտածողին,
Որ հատուկ է նրա ձայնը մի՜շտ լսողին,
Եվ հետը լո՜ւռ, նվիրումո՜վ ու կամացո՜ւկ զրուցողին:
Միտք եմ անում բնասերի իմ ո՜ղջ հոգով
Եվ այն սիրով, որ դարձնում է գոյդ բարի՜ ու ամոքո՜ղ:
Ես կիսում եմ իմ մտքերը անտառի հետ
Եվ գետի հետ, որ հոսում է լեռներն ի վա՜ր,
Կյանքի ճամփան դարձել է նե՜ղ մի արահետ,
Սակայն հո՛ւյս կա, որ վայրկյա՛նը կդառնա դա՜ր,
Որ երամը թռչունների հե՛տ կբերի երգեցի՜կը,
Ծաղիկները կվետվետան բազմերանգո՜վ իրենց շողո՜ւն,
Որ աշխարհում նորի՛ց կիշխի գեղեցի՜կը,
Եվ մեզանից ամե՛ն մեկը կզգա՝ ո՜նց է հողը դողո՜ւմ:
Խնդրում եմ քեզ, Մա՛յր Բնություն, որ պահպանես սե՜րը անգին,
Որ չկորցնենք ներդաշնակի մեր բաժինը այս աշխարհում,
Որ ջրելիս անգամ փոքրիկ, սենյակային մեր ծաղիկին,
Գորովանքո՜վ հպվենք անուշ տերևներին նրա գարո՜ւն:
Իմաստնությո՛ւն տուր մեզ անմար, դարձրու բարի՛, մաքրագործվա՛ծ,
Թող Բնություն խնամելը դառնա կյանքի բանաձև՛ը,
Տո՛ւր զորություն մեզ՝ ուղղելու սխալները մե՛ր իսկ գործած,
Ժպտա՛ մեր պա՛րզ հաջողությամբ, ուղղի՛ր, եթե շեղենք «ձևը»:
Դարձրու լա՛վը ու լավատե՛ս, թող, որ լինենք մի՛շտ կամեցող.
Բնությունը սիրողի՛ն է Աստված տալիս կյանքի բերկրա՜նք:
…Ձեռքս՝ հողի՛ն, հողի դողի՜ն՝ որպես սնո՛ղ գարնան մի ցո՛ղ,
Որպես հավե՜րժ մի նվիրում ու հավիտյան խանդաղատա՜նք:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 04.10.2017 և 05.06.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:
Քանի օր օրն ինձ համար ունի նվիրական նշանակություն, ես ցանկացած կիսվել Ձեզ հետ իմ մտորումներով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը պետք է հիմնովին ձևավորվի մեզանում ու արմատավորվի: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` Բնություն սիրող, խնամող, պահպանող, Բնության համար ցավեցող:
Միշտ համոզված եմ եղել, որ բնասեր լինելը պետք է լինի կենսաձև, Մարդու հոգևոր ու մտավոր զարգացվածության մակարդակի, նրա հոգեկերտվածքի ու աշխարհընկալման կարևոր չափորոշիչ և պայման: Սեփական երկրի ու նրա Բնության նկատմամբ տիրոջ զգացումը վեհ ու ներշնչող է, երբ Մարդը գիտակցում է, որ ինքն է տերը իր երկրի, ինքն է պատասխանատու իր երկրի Բնության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցման հարցում:
Ես ուրախ եմ, որ այդ սերունդն այսօր ոչ միայն տեր է կանգնում իր ձայնին, Բնությանն ու հոգևոր հարստությանը, այլև գիտակցում է, որ պատասխանատու է հաջորդ սերունդների առջև: Չէ՞ որ, ի վերջո, ի՞նչ ենք ժառանգելու մեր բալիկներին` ծաղկազարդ դաշտ ու կարկաչուն ջրվե՞ժ, թե՞ երկաթբետոնի տակ թաղած երբեմնի գեղեցիկ մարգագետնիններ ու կենսատու անտառներ: Ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ մեր երկրում` խաղաղ, ներդաշնակ ու գունե՞ղ, թե՞ լարված, ագրեսիվ ու գորշ: Կարծում եմ ընտրության խնդիր չկա, քանի որ ցանկացած կիրթ, գիտակից, հոգեպես ու մտավոր առումով` հասուն Մարդ հասկանում է, որ միայն Բնության հետ ներդաշնակության մեջ ապրելով է հնարավոր գտնել ներքին խաղաղություն, ապրել առողջ, հոգեպես` բավարարված, երջանիկ և ստեղծագործ կյանքով, լինել ու մնալ բարի ու լավատես, կամեցող, պատրաստակամ:
Իմ մշտական ընթերցողները հիշում են, որ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ես մի ընդարձակ հոդված գրեցի Թռչկանի ջրվեժի մասին` «Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր» վերնագրով: Հոդվածն իմ ոգևորության արտահայտումն էր առ այն, որ բնապահպան երիտասարդությունը այսօր իսկապես իր խոսքն ասում է: Սիրով առաջարկում եմ կարդալ այն: Հոդվածում մեր բնապահպանների գործունեության նշանակության ոգեկոչումն է: Բնապահպանությանը, Բնությանը և Մարդ-Բնություն ներդաշնակ հարաբերությունների կարևորմանն են ուղղված այսքան տարիների ընթացքում գրված իմ նյութերի մեծ մասը: Իմ բանաստեղծությունների ու գրքերի բովանդակության առանցքում մշտապես սերը, գորովանքն ու հարգանքն են Բնության նկատմամբ:
Անկեղծորեն ու հաճույքով պետք է նշեմ, որ ինձ համար Բնապահպանի օրն ունի խիստ նվիրական նշանակություն, քանի որ ինձ համարում եմ անսահման բնասեր ու իր գործին անմնացորդ նվիրված բնապահպան գրող և անձնավորություն: Իմ տեղում, իմ միջոցներով ու կարողություններով, իմ ստեղծագործական գործունեությամբ, բնապահպանական հոդվածներով ու նյութերով մշտապես փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանության մշակույթի և էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Համոզված եմ, որ բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն և կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլև բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն Մարդ–Բնություն և Մարդ–Մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ Բնության, թե՛ շրջապատող Մարդկանց և թե՛ ամբողջ աշխարհի հետ:
Իմ գրքերով ու բանաստեղծություններով ես մշտապես փորձում եմ սեր քարոզել աշխարհի, Բնության, Կենդանիների ու Բույսերի և, վերջապես, Մարդու նկատմամբ: Հուսով եմ, որ իմ համեստ ու անդադրում ջանքերը օգտակար են ու արդյունավետ: Անցած տարիների գրական/բլոգերային գործունեության ընթացքում ես նկատել եմ մարդկանց մեջ Բնության նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություն, ինչը խիստ հուսադրող է:
Սիրելի ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առիթով և մաղթում, որ անպայման գա այն լուսավոր, զվարթ ու անհոգ օրը, երբ ապրենք մաքուր շրջակա միջավայրում, շնչենք մաքուր օդ, ըմպենք մաքուր ջուր, ներդաշնակության ու խաղաղության մեջ ապրենք Բնության և ինքներս մեզ հետ: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Նկատեք, որ ամեն օր մենք մեկ քայլով ավելի ենք մոտենում այդ բաղձալի օրվան, երբ ունենալու ենք իսկապես հզոր, ազնիվ ու լուսավոր երկիր, զարգացած, բարի, բնասեր ու բնաճանաչ հասարակություն: Մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Խոսքը վերաբերում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին՝ սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի Բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին Բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Անգամ սովորական անպետք շիշը դրսում դեն չնետելով մենք մեր փոքր, սակայն խիստ կարևոր լուման ենք բերում մեր շուրջը, մեր մոլորակը, այն է՝ մեր «դեմքը» և մեր «արժանապատվությունը» մաքուր պահելու գործում:
Հուսանք, աշխատենք, արարենք, ստեղծենք այն երկիրը և այն աշխարհը, որտեղ բոլորն ապրում են հաշտ ու խաղաղ, չեն վնասում միմյանց ու հանդուրժող են իրար նկատմամբ, չեն փչացնում ամեն ինչ, այլ հակառակը` պահպանում են ու խնամում, այն աշխարհը, որտեղ ոչ թե ատում են, այլ սիրում: Ես վստահ եմ, որ այդպես է լինելու:
Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
Dear all, I cordially congratulate all of us on World Environment Day! I am sure that each of us can reach the happiness only when he lives in harmony with nature. This day is special for me, as I always try to do something good for the nature. All my humble efforts are made for the nature conservation as well as for the propaganda of love to the nature, love to the beauty. It is almost 4 years that all of you follow my activity inside and outside my author’s blog. Many of my friends always support me in my efforts. Thank you so much. I live this life always having the nature in my heart and mind. I am glad that there are so many people that share this love to the nature and try to save it. Of course, there are still some sick bastards, that continue to kill animals, to feel happy seeing their blood. I hope all this cruel men will stop to damage the nature one day. For that propose all nature lovers must work hard to spread the love to the our planet and to make more people understand that all we live one general home: Planet Earth, if we continue to destroy our home then we will not be happy and safe. Please, continue to save our Planet, continue to be with me. I am honored that all of you find time in your daily routine to visit my blog, to read my books and articles on the nature. Thank you again, much appreciated. Thank you for your kindness, friendship and support!
© Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Զրուցելով Հովազ–Բնության հետ / Talking with Panther–Nature
Զրուցելով Հովազ–Բնության հետ
Բնության հետ մի երեկո
Բռնվեցի զրույցի,
Եվ, Հովազի խոսո՜ւն դեմքով,
Պատասխանեց իմ հարցին,
Նա անաղա՜րտ, հույսո՜վ լցված
Նախանձելի մաքրությա՜մբ,
Ասես, ժպտաց խորաթափա՜նց
Ու միամի՜տ իմ հոգուն:
Մայր Բնության հե՜զ աչքերով
Հովազը լուռ ու երկար
Նայեց հոգուս նե՜րսը տխուր,
Հուսալքվա՜ծ և ունա՜յն,
Տեսավ այնտեղ իմ ցասո՛ւմը,
Որ քերո՛ւմ է խորությամբ,
Որ հյուծո՛ւմ է ինձ անդադա՛ր
Ու անվե՜րջ մտահոգում:
Կարդաց այնտեղ անհանգի՛ստը,
Ասես՝ հոգում իմ ակա՛ն,
Այն, որ ցա՛վ է ինձ պատճառում
Աստծո տված ամե՛ն օր,
Այն, որ Մարդը անխոհե՛մ է,
Բայց կոչվում է բանակա՜ն,
Բնությանը վնա՛ս տալիս
Ու ի՛նքն իրե՛ն ավերում:
Հովազը՝ շա՜տ խորհրդավոր,
Գգվեց տխո՜ւր իմ ուսին,
Այնպես մեղմի՜կ, ինչպես ի՛նքը՝
Մա՜յր Բնությո՜ւնն է հենվում,
Նա ինձ ասաց. «Չվհատվե՛ս,
Լցվելո՛ւ է մարսը սի՛ն,
Դրա համար պիտի անվե՛րջ
Սե՜ր տարածես աշխարհում»:
Ձեռքս կամաց դրի հուժկո՜ւ,
Հզո՜ր մեջքին կենդանու
Եվ վեր կացա հաստատակա՛մ,
Ու վեհացա՜վ իմ հոգին.
Մարդն, ինչքա՛ն էլ չարիք գործի,
Մի օր կա՛նգ է առնելու,
Եվ բարեսի՜րտ Բնությունը
Հովազի՜ պես գալու է ու
Նորի՛ց կանգնի իր կողքին:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 06.04.2018 և 21.05.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, Բնությունը մշտապես խոսում է մեզ հետ: Այն մե՛րթ ներկայանում է մեզ հացի փշրանքի սպասող փոքրիկ ճնճղուկի տեսքով, մե՛րթ մեզ է նայում կենդանաբանական այգու վանդակաճաղերից ներս՝ խոսուն հայացքով հզոր հովազի աչքերով: Բնության հետ զրույցն ամենուր է ու տարակերպ: Եվ ահա, հովազի տեսքով ներկայացած Բնության հետ զրույցի մասին է իմ այս բանաստեղծությունը, որ վեր է հանում ամենակարևորը՝ Բնության և ինքդ քեզ հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելու գաղափարը: Երբեք չկորցնենք Աստծո արարչագործության պսակի՝ Բնության հետ հաղորդակցվելու, խոսելու և խաղաղ գոյակցելու մեզ տրված հնարավորությունը: Եվ այսպես, զրույց հովազի կերպարանքով Բնության հետ: Կարդացեք նոր բանաստեղծությունս և մշտապես մոտ եղեք Բնությանը: Առաջարկում եմ ստորև ծանոթանալ նաև մի շատ բնասեր մարդու պատմությանը:
Ամերիկյան հովազ կամ յագուար (Panthera onca) / Jaguar (Panthera onca)
Photo by Steve Winter/Panthera (http://www.flickr.com/photos/pantheracats/5250021594/)
Ալան Ռաբինովից. նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն
Իմ հարգելի Ընթերցողները Հայաստանում և արտասահմանում գիտեն, թե որքան նվիրված եմ Բնությանը: Բոլոր Ընթերցողներս լավ գիտեն նաև, որ «Ապրելու իրավունք» գիրքը, որը իմ կյանքի գրեթե տասը տարվա աշխատանքն է, նվիրված է առյուծներին ու վայրի Բնությանը:
Սակայն իմ գրական գործունեությունը ներկայացնելուց բացի, ես մշտապես ջանում եմ գտնել, ճանաչել ու ներկայացնել Ձեզ նաև այլ բնասեր մարդկանց, որոնց կյանքը, գործունեությունն ու նվիրվածությունը Բնությանը կարող են օրինակ ծառայել յուրաքանչյուրի համար: Ես անչափ ուրախ էի ինձ համար բացահայտելու կենդանաբան, բնապահպան, խոշոր կատուների` աշխարհի առաջատար մասնագետներից մեկին` Ալան Ռաբինովիցին, որը Նյու Յորքում հիմնադրված «Panthera» կազմակերպության գործադիր տնօրենն է: Կազմակերպությունը կոչված է պաշտպանելու աշխարհում տարածված վայրի կատուների 37 տեսակներին (Նյու Յորք, URL: http://www.panthera.org):
Սիրելի բարեկամներ, Երկիր մոլորակը հարուստ է այսպիսի մարդկանցով, որոնք հոգ են տանում բնության նկատմամբ, մարդիկ, որոնք նվիրել են իրենց կյանքը կենդանիներին, Բնությանը և դրա պահպանությանը: Առաջարկում եմ Ձեզ դիտելու մի հիասքանչ կարճամետրաժ ֆիլմ (անգլերեն լեզվով)` «Մարդը և Գազանը» վերնագրով: Այս ֆիլմը ներկայացնում է դոկտոր Ալան Ռաբինովիցի կյանքն ու բնապահպանական գործունեությունը: Անպայման դիտեք այս հուզիչ ֆիլմը, այն Ձեզ շատ բան կասի: Ես շատ հուզված էի ֆիլմի հետևյալ խոսքերով. «Այդ պահին ես խոստում տվեցի, որ եթե երբևէ գտնեի ձայնս, ապա կդառնայի ձայնը նրանց, ովքեր ձայն չունեին, այն է` կենդանիների»:
Սիրելի բարեկամներ, ես իմ խորին հարգանքն ու գնահատանքն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք դարձել են նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն:
Առլեն Շահվերդյան
Ալան Ռաբինովից / Alan Rabinowitz
Image source: http://en.wikipedia.org
Alan Rabinowitz. The voice of those that have no voice
My respectful Readers in Armenia as well as in abroad know that how much I am dedicated to Nature. All my readers know well that the book “Right to Live”, which is the work of the last almost ten years of my life, is about Lions and Wildlife.
But besides the representation of my literary activity, I always try to find, know and introduce to you also other nature lover people, whose life, аctivity and dedication to the Nature can be an example for each. I was so glad to discover for me Mr. Alan Rabinowitz, zoologist, conservationist, field biologist, one of the world’s leading big cat experts and the CEO of Panthera NY-based nonprofit dedicated to protecting the world’s 37 wild cat species (New York, NY, URL: http://www.panthera.org).
My dear Friends, the planet Earth is rich by these kind of people who care about Nature, people who have dedicated their lives to Animals, Nature and its conservation. I would like to offer you to watch an amazing short film titled “Man and Beast”. This film portrays the life and conservation career of Dr. Alan Rabinowitz. Be sure to see this touching film. It will tell you much.
I was very excited by the following words from the film: “Right then I made a promise. If I could ever find my voice I would become the voice of those that had no voice – the animals”.
Dear all, I express my deep appreciation and respect to all those people who have become the voice of those that have no voice!
Arlen Shahverdyan
– Ի՞նչ են մտածում մարդիկ մեր մասին:
– Չգիտեմ, միգուցե մտածելու համա՞ր են մեզ պահում վանդակում…
– What do humans think about us?
– I do’nt know, maybe they keep us in the cage to think…?
© Առլեն Շահվերդյան / Arlen Shahverdyan
Աղբյուրները / The sources:
1. “Alan Rabinowitz, PhD” (http://www.panthera.org/people/alan-rabinowitz-phd)
2. “Man and Beast” (http://www.panthera.org/video/man-and-beast)
3. “Alan Rabinowitz” (http://en.wikipedia.org/wiki/Alan_Rabinowitz)
4. “Man and Beast” – a short film that portrays the life & conservation career of Panthera’s CEO, Dr. Alan Rabinowitz (http://greatcatsoftheworld.wordpress.com/2012/11/12/man-and-beast-a-short-film-that-portrays-the-life-conservation-career-of-pantheras-ceo-dr-alan-rabinowitz/)
Յագուարների սև և բծավոր առանձնյակներ / Spotted and black jaguars
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
«Մեզ սիրող գրկում». գրառում՝ լցված Կնոջ բույրով / “In our loving embrace”: A post filled with scent of Woman
Մեզ սիրող գրկում
Այգում մի տեսակ համառ է քամին,
Խելագարի պես սուրում է հիմա,
Հանել է ուզում արմատը ծառի,
Պոկել է փորձում ճյուղերը նրա:
Ցասման ուժահատ, մոլեգնող պահին
Իրենն է փորձում հաստատել ուժով,
Սուրում է հիմա խելագա՜ր քամին՝
Ամեն բան ճամփին քանդելու գույժով:
Եվ զորե՜ղ է նա անհաստատ մթին,
Խայթող է նրա օդապարանը,
Քանդել է խավար կծիկը խրթին՝
Գտնելով մթի կտակարանը:
Ծառերը, մութը և փողոցը հին
Զարմանքից քար են, ահից՝ թաքնված,
Ի՞նչ է որոնում այս ահեղ քամին,
Ինչո՞ւ է ցասման թույնով մոլեգնած:
Մինչդեռ գիշերվա սառնաշունչ քամին
Փնտրում է իրեն փայփայող հոգուն,
…Մենք էլ կռվում ենք ընդդեմ աշխարհի
Եվ խաղաղվում ենք մեզ սիրող գրկում…
Եվ, ահա, որպես սուրացող քամի՝
Անհո՜ւն կարոտով սկսվող փողոցից,
Ես էլ միայնակ քայլում եմ հիմի,
Ու կարոտում եմ գի՜րկդ կանացի:
Կարոտում եմ քո շոյանքնե՜րն անուշ՝
Մարմինս պատող շնչով բերկրալի՜ց,
Ա՜խ, որքա՜ն եմ ես մենա՛կ ու անո՛ւժ,
Երբ զրկված եմ քո ջերմացնո՜ղ գրկից:
Սակայն, որքա՛ն էլ դեգերե՜մ տխուր,
Չե՛մ գերվի երբեք շնչին մենավոր,
Հենց գրկեմ նորից քեզ տա՜ք ու ամո՛ւր,
Կյանքը կդառնա կրկին լուսավո՜ր:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
Գրել եմ` 28.02.2016 և 04.03.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, այս գրառումը նվիրված է կանանք: Ըստ իս՝ կանայք բնության ամենագեղեցիկ էակներն են: Նրանք հրաշալիորեն մարմնավորում են այն իրենց գեղեցկությամբ և քնքշությամբ ու, ասես, բնության երևակայության շարունակությունը լինեն: Կանայք և բնությունը մշտապես փոխլրացնում են միմյանց: Դարեր շարունակ կանայք եղել և մնում են ներշնչանքի, սիրո ու արարման աղբյուր: Կնոջ գեղեցկությունը, բույրը, մերկությունը մշտապես ներշնչել են ստեղծելու արվեստի գործեր: Սիրով ներկայացնում եմ Վերածննդի շնչով լցված ուրույն լուսանկարների շարք: Լուսանկարների աղբյուրը՝ http://bigpicture.ru/?p=377577
Dear Readers, this post is dedicated to Women. As for me – Women are the most beautiful creations of the Nature. They wonderfully embody the Nature with their beauty and tenderness. They are like the continuation of Nature’s imagination. Women and Nature complement each other every time. For ages women were and stayed as a great source of inspiration, love and passion. Female beauty, scent, nakedness have always inspired to create works of art. It is my pleasure to introduce to you a unique photo gallery filled with Renaissance breath. The source of the photos: http://bigpicture.ru/?p=377577
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Սպիտակ կանգառ / White stop
«Ձմռան սառը և տաք գույները»: Երևան, Աբովյան փողոց, 2016 թ.: Լուսանկարը՝ Առլեն Շահվեդյանի:
“The cold and warm colors of winter”. Yerevan, Abovyan Street (2016). Photo by Arlen Shahverdyan
*
Սպիտակ կանգառ
Բնությունը ինձ ներկայացրել է
Պահանջկոտ ձմռան հանձնաժողովին,
Եվ այս առավոտ ինձ միացրել է
Սառած ցողունի անաղմուկ դողին:
Վերլուծական է մրրիկը ձմռան,
Տարալուծում է միտքը՝ փաթիլում,
Սառույց է կապել կողպեքը դռան,
Որ տանում է դեպ հավե՜րժը անհուն:
Այս ձմե՛ռն էլ է ծրագիր կապել,
Այս տարի՛ էլ է առատ լինելու,
Նա իր սրտի տակ գաղտնիքն է փակել՝
Գարնանը նորից կենդանանալու:
Եվ ճերմակաթույր վերմակի տակից
Ժպտում են անո՜ւշ ձնծաղիկները
Ձմեռը նրանց միացրել է ինձ,
Ժողովե՛լ հոգու իմ խաղիկնե՜րը:
Ժողովել անթի՜վ փաթիլները նուրբ,
Հավաքել նրանց պարեղանակո՜վ
Դարձել և՛ տանտեր, և՛ անծանոթ կուռք,
Տաքացրել ցրտից՝ սառը վերմակով:
Ձյան վրա լսվող քայլերի ձայնը
Անտառում՝ աղմո՛ւկ, քաղաքում ե՜րգ է,
Ձմռան ժողովին շտապելու ժա՛մն է,
Ձմեռը փառքի ճերմա՜կ վայելք է:
Հանդե՜ս է օդում սառը հոսանքի,
Անտե՛ս է նրա հրճվա՜նքը թաքուն,
Ձմեռը սպիտակ կանգա՛ռն է կյանքի,
Յուրաքանչյուրի հոգու արանքում:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 08.02.2016 (առատ ձյան ժամանակ) և 09.02.2018:
© Սույն գրական կայքի կանոններով՝ բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և էջի հղումը նշելու:
Երևանում 2018 թ. ձմեռը ձմռան նման չէ, ու թեև շատերը սպասում էին առատ ձյան, սակայն այն չեկավ ո՛չ անցած տարեվերջին, ո՛չ, հատկապես, ամանորյա տոնական օրերին, երբ ձյան առկայությունը Նոր տարվա լուսե հեքիաթի ամբողջականացման գրավականն է, ո՛չ էլ հունվարին: Փետրվարն էլ առանձնապես ձմեռ չի հիշեցնու: Ձյան բացակայությունն, իհարկե, ունի իր լավ և վատ կողմերը: Այնուամենայնիվ, ձմեռը ձմեռ է իր ձյունածածկությամբ, երբ սպիտակ վերմակի տակ են ննջում մեր նվիրական անուրջները՝ գարնանը կյանքի կոչվելու հաստատակամությամբ, երբ ձյան վրա քայլերի ձայները անտառի խաղաղության ու անդորրի մեջ աղմուկ են թվում, իսկ քաղաքի աղմուկի մեջ՝ ամենօրյա եռուզեռից շեղող հաճելի ու ռիթմիկ երաժշտություն: Իսկական ձմռան ժամանակ ես զգում, որ ձմեռը մի ուրույն կանգառ է կյանքում, սպիտակ կանգառ, որտեղ դադար ես առնում, խաղաղվում ու վերաիմաստավորում արժեքներդ: Սակայն թեպետ դրսում գարնանային եղանակ է, այնուամենայնիվ, Երևանում կա մի տեղ, որտեղ առատ ձյուն է եկել, կա մի տեղ, որտեղ առկա է այդ խաղաղուն սպիտակ կանգառը: Դա այստեղ է՝ իմ գրական կայքում, որտեղ էլ սիրով ներկայացնում եմ «Սպիտակ կանգառ» վերնագրով իմ բանաստեղծությունը:
Առաջարկում եմ լսել Սալվատորե Ադամոյի «Tombe la neige» (Ձյունը թափվում է)» չքնաղ երգը: Ադամոն այս երգը գրել է 1963 թվականին: Երգը արագորեն ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և մինչ օրս համարվում է Ադամոյի այցեքարտը: Իսկ այս տեսանյութը կօգնի զգալու Ձեզ Բնության գրկում, վայելելով տեղաձող առատ ձյան ու քամու ձայները: Այն օգնում է հանգստանալ, մի պահ մոռանալ առօրյա հոգսերի, ամենօրյա խնդիրների մասին և կապի մեջ լինել Բնության հետ: Վայելեք այս հրաշալի րոպեներ: Ջերմորեն՝ Առլեն Շահվերդյան:
Dear Readers, these video will help you to feel yourself in Nature, listening to the tender sounds of wind and heavy snowfall. The video helps very much to relax and to forget for a moment about your daily routine, about everyday problems as well as to be in touch with Nature. Listen to this sounds and enjoy this lovely minutes.