Առլեն Շահվերդյան

Home » Բանաստեղծություններ / Poems » Ամեն ինչ՝ սև / Everything Black

Ամեն ինչ՝ սև / Everything Black

Ամեն ինչ՝ սև

Փակում եմ աչքերս, մթին եմ կարոտ,
Սև հետնաֆոնի սպասված գաղտնիքին,
Սև հովազի պես, միշտ խորհրդավո՜ր,
Ինձ է մոտենում պատկե՜րդ անգին:

Սև են աչքերդ, թարթիչներդ՝ խարձ,
Վարսերդ փայլող՝ սևի երանգով,
Այնպե՜ս դյութիչ ես, որ ինձ հոգեդարձ
Վերածնում ես քո լուսընթագով:

Իմ մութ ու թախծոտ, կարոտ օրերի
Սև սրտին՝ դարմա՜ն ու հոգուն՝ կրա՛կ,
Ամեն քո գալով դողը խավարի
Ազդարարում է նահա՛նջը նրա:

Մեղմիկ դյութանքի շղարշով թաքուն
Պատվում է գալդ խորհրդածությա՜մբ,
Սև կատվից՝ հովազ անցման արանքում
Հոգիս օծելով կարոտ օրհնությա՜մբ:

Սև՛ են ամպերը, երկինքն՝ ամեհի՛,
Սևքար պարսպով՝ գուժաբեր ամրո՛ց,
Պարիսպը պատած անտառի գիհին
Ճոճո՜ւմ է տխուր ճյուղերը իր հոծ:

Սիրտս ու միտքս՝ գալստի՜դ կարոտ,
Քո սևի՜ն՝ կարոտ՝ լույսի մոգությո՜ւն,
Արի՛, իմ փերի, իմ թա՜րմ առավոտ,
Սևով զարդանաշխ ճերմակ փրկությո՜ւն:

Ամեն ինչ սև՛ է, ամեն ինչ՝ խավա՜ր,
Ամեն տեղ հույսի հոգեհանգի՜ստ է,
Ես՝ որպես հավերժ խավարի ավա՛ր,
Այնպե՜ս կարոտած ու անհանգի՛ստ եմ:

Ամեն ինչ մո՛ւթ է, թա՛նձր է, սևսա՛թ,
Սև շուկայի պես՝ անկանո՛ն ու հո՛ծ,
Թո՛ղ, ես արժենամ մի՛ քանի արծաթ,
Թո՛ղ, հոգիս լինի հավե՜րժ ալեկոծ:

Մե՛կ է, խավարի ոլորաններում,
Իմ սրտի հունով հոսում է սե՜րը,
Քեզնո՛վ եմ կյանքը ապրել սովորում,
Քեզնո՛վ եմ ցրում իմ սև ամպերը:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 13.08.2017 և 17.08. 2017

Հարգելի Ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Սև գույնը միշտ խորհրդավոր է ու գերող: Թեև շատ մշակույթներում ավանդաբար ընդունված է, որ այն սգո գույնն է, սակայն Բնությունը սևը մշտապես օգտագործում է կյանքով, յուրատիպությամբ ու հետաքրքրությամբ լեցուն, մշտապես պատկերում է անչափ հմայիչ ու մոգական կերպով: Սև են գիշերվա երկինքն ու երկնային մարմինների խավարումները, սև է հովազը և սև են խորունկ աչքերը Կնոջ… Շարքը կարելի է շարունակել: Այդ ամենի մեջ կա անչափ խորհրդավոր ու գաղտնիքով լի հմայք: Բնությունը մեծ վարպետ է, վիրտուոզ:

Հատկանշական է, որ «Ամեն ինչ՝ սև» բանաստեղծությունս գրել եմ ներշնչված լինելով «Everything Black» էներգետիկ երգից: Սիրով առաջարկում եմ լսել այս յուրահատուկ երգը: Հավատացնում եմ Ձեզ, որ մեկ անգամ լսելուց հետո Դուք այն կլսեք նորից ու նորից:

For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new post both with a new poem in Armenian, entitled “Everything Black” (written by me on 13.08.2017 and 17.08.2017) and a lovely song with the same title: “Everything Black”. I have written this poem being inspired with this energetic and awesome song. I assure you, that after listening to it once, you will listen to it again and again. The theme of the poem is the same: black everything, and in that boundless, mysterious and magical black the author finds his beloved woman, who comes like a black panther and brings with her light in the deep black. In the poem author also shows the beauty of the Nature as it always uses the black colour in unique, magical and beautiful way.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a comment

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,683 այցելություն / visit