Առլեն Շահվերդյան

Home » Հայոց ցեղասպանություն / Armenian Genocide » Թրքուհու գաղտնիքը / The Secret of a Turkish Girl / Тайна турчанки

Թրքուհու գաղտնիքը / The Secret of a Turkish Girl / Тайна турчанки

Arlen Shahverdyan. The Secret of Turkish Girl. Book Cover

Գիրքը կարդալու համար սեղմեք շապիկի վրա / Click on the cover to read the book

Սիրելի՛ բարեկամներ, պատիվ ունեմ ներկայացնելու ձեզ իմ նոր էլեկտրոնային գիրքը՝ «Թրքուհու գաղտնիքը» վերնագրով: Այս պատմվածքը ես գրել եմ երկու օրում՝ 2015 թ. ապրիլի 16-17-ը, սակայն սա իմ հոգում կուտակված երկար տարիների ապրումների ու հույզերի արդյունք է: Գիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և հրապարակվում է ի նշանավորումն Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Դուք կարող եք կարդալ գիրքը այստեղ՝ իմ հեղինակային բլոգում, այն հասանելի է բոլորին: Սա իմ համեստ, անկեղծ ու սրտագին վերաբերմունքի արտահայտությունն է իմ ժողովրդի ցավի և նրա ապրելու ու բարգավաճելու հույսի նկատմամբ: Այս հոդվածում ներկայացված է նաև մի հրաշալի երգ, որը կհուզի բոլորի սրտերը:

Առլեն Շահվերդյան

20.04.2015

Dear friends, I am honored to introduce my new e-book called “The Secret of a Turkish Girl” (in Armenian). I wrote this story in two days, from 16-17 April 2015, but this is a result of the feelings and emotions of many years, built up in my soul. I dedicate this book to the memory of the innocent victims of the Armenian Genocide, and it is published on the Centennial of the Genocide. The book is available to all here – in my author blog. This is expression of my humble and heartfelt attitude towards the pain of my nation and its hope of life and prosperity. In this article there is also an amazing song that will affect every living soul.

Arlen Shahverdyan

20.04.2015

Дорогие друзья, для меня честь представить вам мою новую электронную книгу, под названием “Тайна турчанки” (на армянском). Этот рассказ я написал в течение двух дней, с 16-17 апреля 2015 года, но это результат многолетних переживаний и эмоций, которые накоплены в моей душе. Я посвящаю эту книгу памяти невинных жертв Геноцида армян. Книга публикуется к 100-летней годовщине геноцида. Вы можете читать мою книгу здесь – в моем авторском блоге, книга доступна для всех. Это скромное, откровенное и сердечное выражение моего отношения к боли моего народа и ее надежде на жизнь и процветание. В этой статье также представляю одну удивительную песню, которая затронет души всех.

Арлен Шахвердян

© Սույն հոդվածի հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց հոդվածի հեղինակին և կայքը նշելու:


16 Comments

  1. Siranush says:

    Բանական մարդու իսկական գործունեություն,երբ առաքինությամբ ստեղծում է այսպիսի հրաշալի գրքեր…
    Մարտական~հայրենասիրական հզոր լիցքով ստեղծված այս գեղեցիկ պատմվածքն իր հակիրճությամբ ավելին է փոխանցում,հասնում մարդկային ապրումների մեծ ընդգրկման,քան ծավալուն շատ գործեր:

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    • Շատ շնորհակալ Սիրանուշ նման խորքային-նկարագրական և գնահատող խոսքերի համար: Ուրախ կլինեմ, որ գիրքը ծառայի իր նպատակին՝ հասնի մարդկանց սրտերին ու լցնի դրանք ջերմությամբ ու գորովանքով:

  2. Մեկ շնչով ընթերցվող գիրք է, բրավո Առլեն ջան, թվում է, թե ամեն բան գիտենք, լսել ենք, ապրել ենք, բայց այս նկարագրության մեջ այնքան անկեղծություն կար, որ առանց հուզմունքի կարդալ չհաջողվեց: կեցցեք

    • Շատ շնորհակալ եմ Գայանե ջան, զգացված եմ նման ջերմ ու անկեղծ գնահատանքի համար: Ուրախ եմ, որ հավանել եք: Այս գիրքը հոգու նվիրական զգացողությունների ու հոգու անկեղծ պարտքի արտահայտութուն է անմեղ նահատակների հիշատակին:

  3. Dalo 2013 says:

    Fantastic and congratulations Arlen ~ an incredible tribute.

  4. congratulations Arlen!!! 🙂 hope you’re doing well!

    • Thank you my dear! Glad to see you again in my blog. Thanks for inspiring feedback! Recently I was reading your posts and watching your works, they are unique as always.

      Hugs…

  5. Lusine says:

    Փորձում եմ աչքերս չորացնել, սիրտս լռեցնել՝ չի ստացվում…………այս ամենը պատմել է իմ տատիկիս մաման: Վերապրեցի: Շնորհակալ եմ Առլեն, հենց թեկուզ այն բանի համար, որ բարձրաձայնեցիր իմ նախնիների պատմածը:

    • Լուսինե ջան, անսահման շնորհակալ եմ, հուզվեցի՝ կարդալով հրաշք մեկնաբանությունդ, շնորհակալ եմ անկեղծ ու ոգևորիչ խոսքերիդ համար, որոնք լի են հուզումով:

  6. carmen says:

    My dear friend Arlen! This is a loving tribute to a horrific tragedy! You are a compassionate and sensitive man! I love that about you. I am happy to have you as a friend.

    Blessings!!

    ❤ carmen

    • My dear Carmen, this eBook is my humble tribute, my speech of soul in memory of 1,5 million victims of the Armenian Genocide. Thank you for sharing my pain and sadness. This is a terrible tragedy of the Armenian nation and I hope that one day every people in the world will live in peace, and the turkish people will accept the truth of their history.
      Thank you my friend, I am so honored to have you as my friend. You are sensitive too. Besides, you are my kind, charming and beautiful friend, who brought her own color to my blog world.

      hugs…
      Arlen

  7. Dr. Rex says:

    On another note … Hey!! Thanks for stopping by “It Is What It Is” … and the follow. Hope you enjoy your
    visits there!! Hugs … Peace!!’
    It’s good to see you here again! Wishing all is well in your corner of the word!! Peace …. __/l\__

  8. Tatevik Soghomonyan says:

    Հրաշալի գործ էր՝ բազմաբովանդակ․․․ խորը․․․ գեղեցիկ․․․տպավորիչ․․․

Leave a comment

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,782 այցելություն / visit