Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ուզում եմ լսել ճշմարիտ խոսքը / I want to hear the true speech

Ուզում եմ լսել ճշմարիտ խոսքը / I want to hear the true speech

Blue Sky

Ուզում եմ լսել ճշմարիտ խոսքը

Ուզում եմ լսել ճշմարիտ խոսքը,
Բառը պարունակ, ուր սեր կա, ներում,
Ինձ հոգնեցրել է անդադար հոսքը
Տեղեկատվական քառուղիներում,
Անհանդուրժողի հաղթանակները
Բարու ճշմարիտ ձայնի նկատմամբ,
Չարիք տարածող այն բանակները,
Որ վատը անում են հատուկ ու դիտմամբ:
Ուզում եմ կտրվել առօրեական
Հազար երանգից անդեմ դժգույնի,
Երբ չես տարբերում՝ ո՞րն է իսկական,
Ո՞րն է չակերտյալ արարում թույնի:
Ինձ հոգնեցրել են չարախինդ վեհը
Եվ բարեժպիտ կեղծը կլոնավոր,
Բարձր աղմկող միջակի դևը,
Ժպիտը դեմքին շինծուն ահավոր:
Ուզում եմ հպվել ճշմարտալույսին,
Վայելել մարդու մարդանմանը,
Անսալ կենսատու և պայծառ հույսին,
Սերտել բարության այբբենարանը:
Ուզում եմ լսել ճշմարիտ ու հին,
Եվ մաքրագործող բառը Արարչի,
Նրա մեծ սիրով մաքուր է ուղին,
Նրա փառքի դեմ չարը կկորչի:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2015 թ, ապրիլի 13-ին, ժամը՝ 23:00-23:15-ին:
© Բանաստեղծության հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, 2015:

badfon.ru-sky blue

For my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian and titled “I want to hear the true speech” (written by me on April 13, 2015). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal translation of the first poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all:

I want to hear the true speech

I want to hear the true speech,
The word that contains love, forgiveness,
I’m tired of the incessant flow
On the information crossroads
I’m tired of victories of intolerant people
Over the true sound of kindness,
I’m tired of the armies which spreads evil
And do special bad things.
I would like to torn off and take a break from everyday routine
And everyday thousand shadows of the faceless shadow pallor,
When there is no difference between the reality,
And the so-called creation of poison.
I’m tired of the “majestic” evil
And of smiling cloned lie
I’m tired of highly noisy devil of mediocrity
And from a terrible lie with a smile on his face,
I want to touch the light of God
And enjoy the real humanity of the human kind
Listen to the hope which gives life and iridescent light,
As well as to learn the alphabet of kindness.
I want to hear the truth, ancient and
Clean word of the Creator,
The way is clear with His great love
And the evil will disappear in front of His glory

© Arlen Shahverdyan, 16.04.2015. Translated by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2015.

Կարդա իմ մյուս բանաստեղծություններն այստեղ / Read my other poems here:
https://arlenshah.wordpress.com/poems-by-arlen-shahverdyan/

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

4 Comments

  1. Wonderful poem, Arlen!🙂 Hugs!❤

  2. Մելինե says:

    Ուզում եմ հպվել ճշմարտալույսին,
    Վայելել մարդու մարդանմանը,
    Անսալ կենսատու և պայծառ հույսին,
    Սերտել բարության այբբենարանը:

    Ուզում եմ…
    Բոլորս ունենք բարի ու ճշմարիտ խոսքի կարիք:
    Հիանալի ստեղծագործություն է:

    • Շնորհակալ եմ Մելինե ջան, դու ազնիվ ու ճշմարտախոս անձնավորություն ես, և ես ուրախ եմ ստանալու քո այս անկեղծ գնահատանքը իմ ստեղծագործության հասցեին: Հարգում ու գնահատում եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: