Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Copyright'

Tag Archives: Copyright

Գարուն է գալիս / Spring is coming

goodfon.ru_ptica-yaponskiy-belyy-glaz

Գարո՜ւն է գալիս

Բնության հետ թեթև ֆլիրտի ժամանակն է,
Պա՛րզ է, արդեն, անխուսափը. լուսե գարո՜ւն է գալիս,
Եվ այս պահից ակտուալը ոչ թե բուքը, այլ սարյակն է,
Արևը պաղ նվագարկչին անվապտո՜ւյտ է տալիս:

Բնության հետ սիրերգությա՜ն ժամանակն է.
Կտուցների տկտկոցով արագիլի պա՜րն է գալիս,
Եվ այդ պահից արյան հոսքը թելադրողը եղանա՛կն է,
Պա՛րզ է, արդեն, որ սառույցը դառը վախճա՛նն է լալիս:

Բնության հետ ժամադրման սպասված ժա՛մն է,
Ամեն բանից երջանկության անո՜ւշ բուրմունք է գալիս,
Պա՛րզ է, արդեն, ակտուալը արևավա՜ռ մրգի հա՛մն է,
Արդեն ոչ թե միմյանց սառած գլխով անում, այլ բարև՜ ենք իրար տալիս:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 2017.02.17
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

***

Սիրելի՛ Ընթերցողներ, գարունը կյանքի զարթոնքն է, այն իմ ամենասիրելի տարվա եղանակն է: Ես ծնվել եմ գարնանը: Իմ բլոգ-կայքը նույնպես սկիզբ է առել գարնանը: Իմ կյանքի կարևոր և հիշարժան շատ օրեր կապված են գարնան հետ… Գարնանը նվիրված Վիվալդիի հիասքանչ երաժշտությունն էլ առաջարկում եմ ունկնդրել հիմա: Վիվալդիի «Տարվա 4 եղանակների» «Գարուն» ստեղծագործության մեջ ասես լսելի են երգեցիկ թռչնակների ծլվլոցն ու տեսանելի՝ նրանց զվարթ ցատկոտումները ճյուղից ճյուղ: Այս ստեղծագործության շնորհիվ ասես հայտնվում ես մի լուսավառ, զվարթ այգում, որտեղ ծառերը ծաղկել են, թիթեռները անհոգ թռչում են մի ծաղկից մյուսը, իսկ այգու կողքին էլ հոսում է սառնաջուր, արագահոս ու վարարուն գետը: Այսպիսին է բնությունը՝ հիասքանչ ու կենսատու, ներշնչանք ծնող ու հիացնող:

Աստծուն ուղղված իմ բոլոր աղոթքներում ես մշտապես խնդրում եմ, որպեսզի աշխարհում, մարդկանց միջև և մարդ-բնություն հարաբերություններում իշխեն սերը, խաղաղությունը, ներդաշնակությունը և մշտապես տիրի գարուն:

Oգտվելով առիթից, այս գարնաշունչ հոդվածով ուզում եմ նաև նույնքան գարնանային շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ` գրական կայքիս նկատմամբ ձեր մշտական բարի ուշադրության և ջերմության համար: Ես խորապես գնահատում եմ դա: Որպես գրող՝ ես սիրով շարունակելու եմ իմ նվիրյալ, համեստ ջանքերը բնության, գեղեցիկի և բարու նկատմամբ սեր արթնացնելու, քարոզելու ու տարածելու հարցում:

goodfon.ru_ptica-vesna-cvety-siren

Dear readers, Spring is the awakening of life, it is my most favorite period of the year. I was born in spring. My blog also started in Spring. Many important and memorable days of my life are connected with Spring…

Now, I would like to suggest listen to Vivaldi’s marvelous music dedicated to spring. He’s “Spring” from the “Four Seasons” is so wonderful that listening to it you feel yourself in a bright and happy garden where trees are all blooming, butterflies are flying happily from flower to flower and where a cold water Spring river is flowing near. While listening to this music you see the little songbirds singing and jumping from branch to branch. Such is the nature – wonderful, giving life, inspiring and admiring all of us.

Taking this opportunity, I would like also to thank each of you for your constant kind attention to my literary blog. I deeply appreciate that. In all my prayers to God I ask Him to reign love, peace, harmony, “Spring” in the world between humans as well as between humans and the nature. As a writer I will continue my dedicated humble efforts in awakening and spreading love and care to the nature, beauty and kindness.
© Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ինձ խելահա՜ն է արել / It has driven me crazy

couple-in-love_www-artfile-ru_02

Ինձ խելահա՜ն է արել

Ինձ խելահա՜ն է արել, սիրելի՜ս, մեղմ ուրվագիծը քո պարանոցի,
Եվ շրթունքների եզրագծումը՝ այտերիդ անո՜ւշ խաչման կետերում,
Հովանոցաձև քո թարթիչների շոյանք հիշեցնող հմա՜յքը օձի,
Կախարդանք հյուսող ուսերիդ շա՜րժը, ասես՝ զովաշո՜ւնչ զեփյուռը՝ ստվերում:

Ինձ հիացրե՜լ է վեհասքանչության՝ քեզ առատորե՜ն տրված բաժինը,
Անգամ կենցաղում՝ խնամվածության քո տաղանդավո՜ր ունակությունը,
Կանացի դյութի՜չ քո «մշտապես»-ի չբացահայտված գաղտնիքի գինը,
Շուրջը քո գույնով ու լույսով անմար հարստացնելու կարողությո՜ւնը:

Ինձ խելաքա՜մ է արել քո նազով անվե՜րջ ներշնչվող իմ գովերգումը,
Քեզնով հիացած ու գերված հոգուս վառման մոմի պես այրո՜ւմը լուսե,
Քեզ համբուրելիս արյան հոսանքի իմ երակներով անսա՜նձ հորդումը,
Եվ գիտակցումը, որ այս տողերն հե՜նց քեզ համար եմ հոգովս հյուսել:

Ինձ խելահա՜ն է արել, սիրելի՜ս, քո ուրվագիծը պարանոց-օձի,
Եվ շրթունքներիդ եզրագծումը՝ համբույրի պես մե՜ղմ զեփյուռի ստվերում,
Հովանոցաձև քո թարթիչների շոյանք հիշեցնող տե՜սքը խոլորձի,
Կախարդանք հյուսող մատներիդ շա՜րժը՝ իմ անհա՜գ մարմնի խաչման կետերում:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 18.01.2017. © All Rights Reserved.

Հարգելի ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Readers, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without mentioning the name of its Author and the reference (link) to this Page.

Սիրելի ընթերցողներ, զգացե՞լ եք, թե որքան է փառավորվում մեր հոգին, լցվում լույսով ու քնքշանքով ամեն անգամ, երբ մեր սիրելիներին ասում ենք. «Ես սիրում եմ քեզ…»: Նկատե՞լ եք, թե ինչպիսի ներշնչանքով ենք լցվում այդ պահին, կարծես` թևեր ենք առնում: Լսե՞լ եք, թե այդ պահին ինչպես է թրթռում մեր սիրտը` կարծես ուզելով դուրս թռչել մեր կրծքավանդակից: Նկատե՞լ եք, որ ամեն անգամ «Ես սիրում եմ քեզ» ասելիս մեր շունչն, ասես, չի հերիքում, արյունը հորդում է երակներում, և մենք այդ պահին նմանվում ենք ձյան շերտի տակ երկար սպասումից հետո արևի տաքացնող լույս գտած գարնանային ձնծաղկի, որը զվարթ բացում է իր թերթիկները: Նկատե՞լ եք, որ ամեն անգամ սիրելիին սիրո քաղցրանուշ խոսք ասելիս մեր դեմքերը փայլում են, այտերը` կարմրում: Այդ պահին շողշողացող աչքերով նայում ենք նրան, նայում` աշխարհին և ամբողջ աշխարհը տեսնում մեր սիրելիի մեջ: Ասեք միմյանց, որ սիրում եք, կյանքն այդժամ ավելի է լուսավորվում:

Այս երգը ես սիրում եմ, սիրում եմ այնպես, ինչպես Սինաթրան էր սիրում: Այս երգը ես երգում եմ, երգում եմ այնպես, ինչպես Սինաթրան էր երգում, ամբողջ սրտովս ու հոգովս: Այս երգով ես սիրում եմ կյանքը, գեղեցիկը, սիրում եմ կնոջը… Այս երգի հետ ես ապրում եմ և ապրում եմ այնպես, ինչպես կարող եմ սիրել… Ես սիրում եմ քեզ…

© Առլեն Շահվերդյան, 18.01.2017

Dear Readers, have you ever felt how much our souls are filled with love and light every time when we tell our loved ones the words “I love you …”?. Have you ever noticed that we are filled with inspiration while telling about our love? It seems like we have wings to fly. It seems that our heart is ready to get out of our chest. The blood flows quickly in our veins. Every time when we say “I love you” we become like a spring snowdrop that was waiting for bright sunrise under the snow cover for a long time. When we hear or when we say: “I love you” we become as a tender flower which is shining with boundless happiness while looking at sun. When we say those beautiful words of love to our loved ones their faces become so full of light. Looking at our loved ones we look at the whole world and the whole world is seen inside them. Tell each other that you love and at that moment the world will become brighter, more positive and more beautiful.

I love this song the way Sinatra loved. I sing this song the way He was singing: with all his heart and soul. With this song I love the life, the beauty, the woman. I live with this song and I live the way I can love… I love you…

I also presented in this post my new poem “It has driven me crazy”, about the boundless love and admiration to beloved woman.
© Arlen Shahverdyan, 18.01.2017

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Տաք անհրաժեշտը / The Warm Necessity

wintertowns20

Ձմռանը օրերը կարճացել են, երեկոները դարձել ավելի լիրիկական, բառերն՝ ավելի զգայուն, շուրթերն՝ ավելի սառը, քան սովորաբար, թեյն՝ ավելի հաճելի, վերարկուն՝ ավելի մտերիմ, փողոցային լապտերներն՝ ավելի խորհրդանշական: Ձմեռը ծածկել է ամեն ինչ իր կախարդական գորգով՝ ձյունով, և հիմա գույների մեջ առաջատարը հենց սպիտակն է: Վայրերը, որոնց մենք սովոր ենք, դարձել են անհավանականորեն անճանաչ, փաթիլները, որոնցով մենք սովոր ենք հիանալ, դարձել են անհավանականորեն ակտիվ, բույրերը, որոնց մենք սովորաբար անտեսում էինք, դարձել են այնքա՜ն ներշնչող ու հաճելի… թարմ ու սառը օդի բույրը, խոնավ տերևների կամ տաք ապուրի բույրերը…: Քաղաքները, գյուղակներն անհետացել են ձյան տակ ու փոխվել այնքան, որ մնացել են միայն նրանց ուրվագծերը, իսկ բովանդակությունը ամբողջովին այլ է, այն ննջում է ձյան տակ: Նայեք, օրինակ, Ռեյնե անունը կրող նորվեգական այս փոքրիկ գյուղաքաղաքի նկարին, տեսեք, թե որքան գունեղ է այն ամռանը և որքան սպիտակ ու հեքիաթային է հիմա՝ ձմռանը: Ինչպիսի կերպափոխություն: Վայելեք նաև ձմռան հրաշքը՝ լսելով հայ անվանի կոմպոզիտոր ու երգահան Միքայել Թարիվերդիևի այս հիասքանչ երաժշտությունը: Ստորև կարդացեք նաև ձմռանը նվիրված իմ նոր բանաստեղծությունը: Ջերմորեն՝ Առլեն:

Տաք անհրաժեշտը

Ես հարցրեցի ցուրտ ձմռանը՝ ի՞նչ է պահել նա իր ծոցում,
Սպիտակ գորգի սավանի տակ ի՞նչ է պահել նա խնամքով,
Ձմեռը ինձ ժպտաց մեղմիկ ու, բացելով սառը գիրկը,
Ինձ զարմացրեց գորովանքո՜վ,
Այն տաքացնո՜ղ գորովանքով, որն ինձ այդքա՜ն անհրաժեշտ էր:

Ես ինձ զգացի ցուրտ ձմեռվա մե՜ծ ու փափո՜ւկ ծածկոցի մեջ,
Եվ հիացա սպիտակ փաթիլ-մանրաթելից հյուսված գորգով,
Ձմեռը ինձ գրկեց մեղմիկ, ու բացելով սառցե գիրկը,
Ինձ ջերմացրեց իր խնամքո՜վ,
Ա՜յն խնամքով, որը՝ հավե՜րժ երանելի, սակայն ստանալն այնքա՜ն հեշտ էր:

Ես փարվեցի ցուրտ ձմեռվա ողջագուրո՜ղ ջերմությանը,
Եվ ապրեցի ձյան սավանի մանրաթելի մեղմիկ դո՜ղը,
Ձմեռը ինձ տաք համբուրեց, ու բացելով սառը գիրկը,
Ինձ շշնջաց կարևո՜րը,
Այն է՝ ամեն սառը գրկում միշտ էլ թաքուն պահված է տաք անհրաժեշտը:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 15.01.2017. 
© All Rights Reserved.

Հարգելի ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Readers, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without mentioning the name of its Author and the reference (link) to this Page.

wintertowns21

In winter days become shorter, evenings are more lyrical, words are more sensitive, lips are colder than usual, tea is more pleasant, coat is more close, street lights are more symbolic. The winter has covered everything with it magic carpet – the snow and now the main leader among the colors is the white. The places we used to know became unbelievably different, the snowflakes we used to admire, became unbelievably active, the smells we used to ignore became so inspiring and lovely – the smell of fresh and cold air, the wet leaves or the smell of hot soup. The cities and town have disappeared under the snow or have changed so much that there remained only their contours, but the content is totally changed, it is sleeping under the snow. For example, look at this Norwegian little town called Reine. See how colorful it is in summer and how white and fabulous it is now, in winter. What a wonderful transformation. Enjoy also the magic of winter listening this wonderful music by Armenian famous composer and song-writer Mikael Tariverdiev. Today I also wrote a poem in Armenian about the warmth of winter under its cold cover of snow and about the “The Warm Necessity” which each person needs while there is cold in his soul. I describe that winter is cold and frozen above its cover but under its snowflake made carpet there is so much warmth, care, tenderness and warm hugs. You should see, discover the unseen warmth, tenderness and care of winter under its frozen carpet. 
© Arlen Shahverdyan, 15.01.2017

ՀԱՄԵՄԱՏԵՔ / COMPARE

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: