Առլեն Շահվերդյան

Home » Մտքեր / Thoughts » Ես Ձեզ սիրում եմ անմնացորդ սիրով / I love You with absolute love

Ես Ձեզ սիրում եմ անմնացորդ սիրով / I love You with absolute love

Սերը վսեմաշո՜ւք է, բարձրախավ ու ապրեցնող, և «Դո՛ւք»-ն է երբեմն դիմելաձևը բյուրեղյա Սիրո: Սակայն, նրա լեզուն հաճախ նաև շա՜տ անձնական է, մտերմի՜կ, «Դո՛ւ»-ով, և ամբո՜ղջ աշխարհն այդժամ, ասես, ժպի՛տ է՝ երազո՛ւմ: Ու երբ սիրում ես անմնացորդ սիրով, սիրո քո էակը վեհաշո՜ւքն է ամենից: Նրան դու տիրանում ես անկեղծ խոնարհումո՜վ, և նվիրական են դառնում նպատակները քո նորից:

Սերը գնահատելու և սիրո հանդեպ վարմունքի՝ «Դուք»-ի և «Դու»-ի ներդաշնակո՛ւմ, պայքա՛ր, համա՛ռ ու հետևողակա՛ն, ավերի՛չ ու արարո՜ղ…
*

Ես Ձեզ սիրում եմ անմնացորդ սիրով

Ես Ձեզ սիրում եմ անմնացո՜րդ սիրով,
Իսկ Դուք ինձ հետ «Դո՛ւք»-ով եք դեռ խոսում,
Եվ նեղացած եք դեռ, պահում եք Ձեզ խռո՛վ,
Մինչդեռ իմ սե՜րը մեր երկուսի՛ համար երփներանգվո՜ւմ է ու հոսո՜ւմ…

Թռչո՜ւմ, ինչպես ազատատե՛նչ քամին,
Խփվո՛ւմ հուժկո՛ւ ու ծո՛ւռ ալիքներին ծովի,
Իմ «Դո՛ւ»-ն սպասո՜ւմ է համբերությամբ իր արժանի ժամին,
Սակա՛յն, արժանանում է Ձեր «Դո՛ւք»-ին խոսուն…

Եվ մաքառո՛ւմ է սերն իմ՝ սառնությա՛նն ընդդե՛մ,
Եվ պայքարո՛ւմ եմ ես համառորե՛ն ու լո՜ւռ,
Այդ պայքարի ճամփին իմ նպատակը ես գիտե՛մ,
Բա՛յց սի՛րտն իմ կարոտից արդեն դարձել է բո՜ւռ…

Ավա՜ղ, հեռու եք Դուք ինձնից հազա՜ր մղոն՝
Հոգո՛վ, սրտո՛վ ու մտքերո՛վ Ձեր դեռատի՜,
Ես Ձեզ սիրում եմ անմնացորդ սիրով,
Արդյո՞ք սիրում եք Դուք էլ ի՛նձ, ա՜խ, ո՞վ գիտի…

Ո՞վ գիտի ի՞նչ սիրտ է փոթորկվա՛ծ
Վսեմաշո՜ւք ու բարձրախա՜վ Ձեր կեցվածքից անդի՛ն,
Ես Ձեզ սիրո՛ւմ եմ,
Ու թո՛ղ, որ անպատասխան իմ սե՛րը ի՛նձ մնաց,
Թող՝ Ձե՛զ մնան տողե՜րն իմ՝ Պոետի՛:

Առլեն Շահվերդյան

26.07.2020, 22:00 PM
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “I love You with absolute love” is dedicated to love. When You love someone, there starts a unique conversation between the gentle attitude towards to feelings you have and the passionate admiration to the loved one. When these two tops of expression get in harmony together, love starts to shy brightly. Fond you love and be loved.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a comment

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,518 այցելություն / visit