Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Կապույտ-ճերմակ հորիզոնում / In blue-white horizon

Կապույտ-ճերմակ հորիզոնում / In blue-white horizon

Հռոմի օդանավակայանում / At the airport in Rome

Երկնքում, թռչնի թռիչքի բարձրությունից ու ավելի վեր Աստվածային տիեզերական արարչագործությունը հանճարեղ ու այնքան շոշափելի է դառնում: Ու երբ երկնքի կապույտ, ճերմակ շերտերը խաղում են, դարսվում իրար վրա, հետո նորից անջատվում միմյանցից, ասես Աստվածային ձեռքերի շարժման ականատեսն ես դառնում: Ու այդ ժամանակ բանաստեղծաբար ես նայում երկնքին, բանաստեղծող է դառնում միտքդ, ու ձեռքդ սկսվում է շարժվել՝ Աստծո ձեռքի շարժման հետագծին զուգահեռ: Սիրում ու հավատում եմ Աստծուն, և այն սերը, որը Նա պարգևել է մեզ, այնքա՜ն ազդեցիկ ու զորեղ է, երբ գտնվում ես բարձրության վրա, Աստծուն փոքր-ինչ ավելի մոտ՝ հիանալով ու ներշնչվելով Նրա ձեռակերտ կապտաճերմակ երկնակամարով:
*

«Դեպի Հռոմ» շարքից

Կապույտ-ճերմակ հորիզոնում

Գիտեի, որ սպիտակը կապտանո՜ւմ է
Ամպերից վե՛ր թռիչք կատարելիս,
Որ երկնային շերտերը միանո՛ւմ են,
Երբ արեգակն իր ողջունումն է տալիս:

Երբ սավառնող ինքնաթիռի մետաղյա թև՛ն է
Օդում ամենամո՛տ շոշափելին,
Որն էլ, հենց, լուռ, բաժարարար այն թե՛լն է,
Կապույտը սպիտակից զատող այն բանալի՛ն:

Սակայն, երբ ծովը երկնային շոյում է դեմքդ,
Երբ այնքա՜ն մոտ ես դու երկգույն հորիզոնի՛ն,
Այդժամ բանաստեղծո՛ղ է ձեռքդ,
Մուսադ շոյո՜ւմ է, ասես՝ թև՛ը ամպերի՛ն:

Իսկ այդ ճերմա՜կ, ճերմա՜կ ամպերը,
Քուլա՜-քուլա՜ հյուսված, ինչպես վարսեր,
Ազդարարո՛ւմ են, որ հանճարե՜ղ է Տերը,
Որքա՜ն է նա աշխարհն արարելիս դրել դրանում Սե՜ր:

Գիտեի, որ կապո՛ւյտ է անհրաժեշտ
Երկնի մետաքսը լանջելու համար,
Գիտեի, որ ճերմակը պա՜րզ է, հե՜շտ,
Բայցև՝ Աստվածային՝ արարելու համար:

Եվ ահա, ե՛ս, կապույտ-ճերմակ հորիզինում,
Արարչի լույս-տաղանդության գրող վկան,
Համոզվեցի՝ այն, ինչ գիտեի նախկինում,
Թռչնի բարձրությունից երկինքն ավել չքնա՜ղ է, մոգակա՜ն:

Եվ հենց այստե՛ղ է արարումն Աստծո
Այնքա՜ն շոշափելի, այնքա՜ն մոտիկ,
Թռչում եմ ես Աստծուն դեպի հարցով՝
Խնդրելու Սե՜րն իր ներշնչո՛ղ ու պոետի՛կ:

Առլեն Շահվերդյան

21.10.2019, 10:20 AM, ինքնաթիռում, Կիև-Հռոմ թռիչքի ժամանակ
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, it is my pleasure to introduce to you my new Armenian poem, entitled “In blue-white horizon”. I have written during the flight from Kiev to Rome, on October 21. When I was in airplane I took out my notebook and pen and started to write the poem. It was awesome to watch the blue sky from the plane window and write about its beauty. Some people used to sleep in planes, during the flights, but it’s not for me, cause I usually think and write in plane.

So the new poem is a birth, result of flight thoughts. It is about teh beauty of sky, its blue-white colors’ games, which are made by God’s hand. 

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 706,316 այցելություն / visit
%d bloggers like this: