Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Երևանյան կարոտ / Yerevan longing

Երևանյան կարոտ / Yerevan longing

Սիրելի Ընթերցողներ, մայրաքաղաք Երևանին նվիրված շատ բանաստեղծություններ ունեմ, որոնք սիրված են Ձեր կողմից, նույնիսկ պարբերաբար հնչում են քաղաքին նվիրված տարբեր հանդիսություններում, միջոցառումներում: Սակայն, որքան էլ թվում է, թե արդեն բավական բան կա գրված, միևնո՛ւյն է, քի՛չ է, էլի քի՛չ է: Երևանի մասին գրելիս, ասես, ծարավ ժամանակ սառը ջուր խմես, խմում ես ու չե՛ս կշտանում:
Երևանը մեզանից յուրաքանչյուրի սրտում է, մտքերում ու երազներում: Այն մեր հավաքական սերն է ու կարոտը:
Անհուն ու կապույտ երկնքի տակ մեր լուսե քաղաքի նկատմամբ կարոտն, հատկապես, զգում են Երևանից հեռու գտնվող մեր հայրենակիցները, որոնք ամեն անգամ սրտի թրթիռ են ապրում օդանավակայանում, Երևան վերադառնալիս.. էն որ սիրտդ դուրս է թռչում ուրախությունից և քեզ ամբողջությամբ պատող մի տեսակ ներքին վստահությունից ու հանգստությունից, էն… էն, որ ՏՈ՜ՒՆ ԵԿԱՐ…
«Երևանյան կարոտ», ահա այսպես եմ վերնագրել իմ բանաստեղծությունը, որը գրեցի մի անքուն գիշեր, հերթականը այն գիշերներից, որն ապրել եմ Երևանին գիրս ձոնելով: Բանաստեղծությունս նվիրում եմ Երևանին, Ձեզ բոլորիդ սիրելիներս և, հատկապես, նվիրում եմ Երևանից հեռու գտնվող մեր բոլոր հայրենակիցներին:
Ինչո՞ւ եմ ասում «Երևանից հեռու գտնվող» և ոչ թե «Երևանից հեռու ապրող», որովհետև դուք ԳՏՆՎՈ՛ՒՄ ԵՔ այնտեղ՝ օտարության մեջ, սակայն հոգով ու սրտով ԱՊՐՈ՛ՒՄ ԵՔ Երևանո՛ւմ…

*

Երևանյան կարոտ

Կոկորդս սեղմում է մի անհո՜ւն կարոտ,
Բայց ճանաչո՛ւմ եմ աղբյո՛ւրը ցավի,
Ինձ տո՛ւն է կանչում այնքա՜ն ինձ ծանոթ
Մի երևանյան մեղմանո՜ւշ քամի:

Տանում է նա ինձ նեղլի՛կ մայթերով,
Քայլում եմ, ասես, աղավնու նման՝
Ամե՛ն մի քայլիս՝ հո՛ղը սիրելո՜վ,
Ամե՛ն մի շունչս՝ մի նո՛ր Երևան:

Ա՜խ, իմ սե՜ր, իմ լո՜ւյս, իմ կապո՜ւյտ քաղաք,
Կյանքս թողել եմ քո գրկող վազում,
Ծովա՛կ երկնքի վարդագո՜ւյն նավա՛կ,
Որ ճոճվում է իմ անհա՛ս երազում:

…Մեջքս ուղղեցի՛ ու ոտքի՛ ելա,
Շնչելով օդըն այս օտարությա՛ն,
Ինձ տո՛ւն տար, քամի՛, դեպի Երևա՜ն,
Աղավնու նման թռչե՛մ ցնծությամբ:

Թրջե՛մ երեսս ջրով սառնալի՛ք,
Ոտքով չփփացնե՛մ ջրափոսերի՛ն,
Եվ ուրա՜խ վազե՛մ մայթերով նեղլի՛կ՝
«Բարև՛» ցայտելով անծանոթների՛ն:

Կոկորդս սեղմում էր անանո՜ւն կարոտ,
Բա՛յց, արդեն ունի հստա՛կ մի հասցե՛,
Ես ո՛ւր էլ լինեմ Երկրում այս աղո՛տ,
Քեզնո՛վ կխնդամ, քեզնո՛վ կլացեմ:

Քո աղավնի՛ն եմ՝ օտարության մեջ,
Միայն քեզնո՛վ է երկինքս ծովա՜կ,
Չքնա՜ղ Երևան, կարո՛տն իմ անշեջ
Դառնալու է ինձ տո՛ւն բերող նավա՛կ:

Առլեն Շահվերդյան

Գրված՝ 01.07.2020, 01:30 AM
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “Yerevan longing” is dedicatew to all those Armenians, who live in abroad, far from their beloved Yerevan – the capital of Armenia and the heart of all Armenians all over the world. Yerevan is an awesome city and all Armenians live keeping warmly Yerevan in their hearts and souls, in their memories and dreams. This marvelous city always unites Armenians and if Armenian lives in other country, other city his dreams, thoughts are always in Yerevan, with Yerevan, for Yerevan. So, this poem is a sincere devotion to our beautiful capital.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,354 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: