Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Sand caressing female walk'

Tag Archives: Sand caressing female walk

Ավազը շոյող կանացի քայլքով

ԱՎԱԶԸ ՇՈՅՈՂ ԿԱՆԱՑԻ ՔԱՅԼՔՈՎ

Արևից շիկացած մանրամաղ ավազի տաք հատիկները համբուրում են քեզ՝
Հազիվ սահելով քո խոնավ մարմնի անչափ կանացի ուրվագծերով,
Ծովի ալիքները իրենց փրփուրով ոտքերդ մեղմիկ շոյում են, կարծես,
Ամեն հպումից նոր լիցք առնելով, ամեն շոյանքից ուրվագծվելով:

Ծովը՝ խաղաղուն, կապույտ ջրի մեջ, ասես, պարուրել է հար երջանկություն՝
Զարդարված ոսկե ու արևահար ավազահատիկ ապարանջանով,
Ափ դուրս բերելով ծովաստղեր պես-պես և ծովաքարեր՝ հղկված մերկություն,
Տարբեր չափսերի խեցիներ ողորկ, ծովաջրով լի փնջեր մարջանով:

Ծովը այդ ամենը պարգևում է քեզ՝ որպես երախտիք քո գեղեցկության,
Որով հմայել ու գերել ես դու ափեզրը շիկնած, ծովը հայելի,
Սառը ալիքները իրենց փրփուրով՝ ոտքերիդ արանքով հանդես խնդության,
Որոնց հպումից երկինք ու երկիր փշաքաղում են ապրում հաճելի:

Ամառն իր ամբողջ արևալույսով, շոյող ջերմությամբ, ջրով աղեհամ
Փորձում է, ասես, ողջույնը հղել բարեգալստյան և հիացմունքի
Քո քնքուշ մարմնի ներկայությանը և քո շուրթերին անուշ, մորեհամ
Քո այդ խենթացնող ու թեթևասահ, ավազը շոյող կանացի քայլքին…

Առլեն Շահվերդյան

29.07.2014

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:


______________________________________________________________

Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

About Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
Տեղադրեք Գովազդ այս բլոգում:

To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog. Post Advertisement in this blog.

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment