Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Kindness towards the Nature'

Tag Archives: Kindness towards the Nature

Բարություն բնության նկատմամբ / Kindness towards the Nature

Kindness 01a

Սիրելի բարեկամներ, իմ բլոգում ես հաճախ եմ ցույց տալիս դրվագներ, երբ կենդանիների նկատմամբ վարվում են անասելի դաժանությամբ, ցույց տալիս մարդկանց, որոնք սպանում են կենդանիներին ու զվարճանում դրանով: Ցույց տալով այդ վայրագությունները՝ ես փորձում եմ կանգնեցնել դրանք, փորձում եմ որոշ մարդկանց մեջ սեր արթնացնել բնության նկատմամբ: Սակայն այս հրապարակման մեջ ուզում եմ խոսել լուսավոր երևույթի մասին: Մեր կյանքում կան բազմաթիվ մարդիկ, որոնք բարի են բնության նկատմամբ, սիրում ու հարգում են կենդանիներին և հոգ տանում նրանց համար, երբեմն անգամ վտանգում սեփական կյանքը՝ որևէ կենդանու փրկելու համար: Այս հրապարակումը գրում եմ ի մեծարումն այդպիսի մարդկանց: Կյանքը լուսավոր է, քանի դեռ մոլորակի վրա ապրում են այդպիսի մարդիկ: Սիրելով ու պահպանելով կենդանիներին և ամբողջ բնությունը՝ մենք սիրում ու պահպանում ենք մեր շրջակա միջավայրը, մեր կյանքը, ինքներս մեզ: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արժեքավորում են սերը բնության նկատմամբ:
Առլեն Շահվերդյան

Dear all, in my blog I often show scenes when people treat with animals in a very cruel way, I often show people who kill animals and get fun. Showing such barbarism I try to stop it, try to awaken love to the nature in some people. But in this post I would like to speak about a bright phenomena. There are people in our life who are kind to the nature, who love animals, respect them and take care of them, sometimes even threaten their own life saving an animal. I write this post in tribute to such people. The life is full of light till there live such people on the planet. Loving and preserving the animals and the whole nature we love and preserve our environment, our life, ourselves. I thank all of them, who value the love to the nature.
Arlen Shahverdyan

Kindness 01b Kindness 02 Kindness 03 Kindness 04 Kindness 05a Kindness 06 Kindness 07kindness 09

© Սույն հոդվածի հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց հոդվածի հեղինակին և կայքը նշելու: