Home » Posts tagged 'նոր տարվա ֆիլմեր'
Tag Archives: նոր տարվա ֆիլմեր
Ամանորի երազանքը / New Year’s Dream
Ամանորի երազանքը
Ամանորը միշտ էլ լուսե հրաշքների ժամանակ է,
Երբ բացում ենք նորի դուռը նվիրակա՜ն սպասումներով,
Երբ լուսաշող Տոնածառից կախում ենք մեր երազանքը
Ու մի ամբո՜ղջ տարի ապրում դրա հաստա՛տ կատարումով:
Մենք սպասում ենք, որ գալիքը լցված պիտի լինի սիրո՜վ
Եվ մանկության մեր հուշերի Ամանորի նման անբի՜ծ,
Հետո լծվում կենցաղության չվերջացող այն հոգսերով,
Որ մեզ դարո՛վ հեռացնում են մեր տարեչա՛փ երազանքից:
Աքաղաղի հպա՜րտ կանչով տարին սկսեց իր նոր հունը,
Սակայն, ինչպես ամեն տարի՝ թխսին լծված հավի հոգսով:
Մի՛ տարի էլ աշխա՜րհ ցնցեց աշխարհաստե՜ղծ մարդկությունը,
Երբ ապրումը նվիրական ուղարկում են հեռախոսո՛վ:
Երբ զգացմո՜ւնքդ արտահայտել կարելի է նշաններո՛վ,
Մտահոգիչ խո՜սքը սրտիդ՝ փեղկել երկո՛ւ-երե՛ք բառում,
Երբ աշխարհում վի՛շտն ու ցա՛վը թևածում են վիշապներո՜վ,
Իսկ արտաքուստ անտարբե՜րն է, որ տիրում է կյանքի բեմում:
Եվ վշտադեմ ծաղրածուի չվերջացող, խնդուն խաղով
Մի տարի էլ խաղում ենք մեզ վերապահված էպիզոդը,
Ամանորի երազանքը սպառո՛ւմ ենք մեր բո՛ւթ կենցաղով՝
Լոկ հուշերում պահպանելով Տոնածառի անո՜ւշ հոտը:
Բայց, մե՛կ է, ես հավատո՛ւմ եմ Ամանորի երազանքին
Ու իմ նման միամիտներ դեռ շա՛տ ունի մոլորակը,
Որ կենցաղից վե՛ր են դասում հավատա՜մքը այն հրաշքի,
Թե Նոր տարին բերելո՛ւ է ոգեղենի՜ հաղթանա՛կը:
Բերելո՛ւ է կանչով խրո՛խտ ու փետրափա՜յլ աքաղաղի,
Հո՜ծ մարդկության բաղձանքների ու իղձերի սիրո՜ դարից,
Մեզ մի տարով մեծացնելով՝ թո՛ղ, որ այս նոր, գալիք տարին,
Կյանքի՛ կոչի երազա՜նքը, որ կախել ենք Տոնածառից:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 26.12.2017:
Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Սիրելի Ընթերցողներ, 2018 թվականը Շան տարի է, և այս հրաշք շունիկներով լի գունեղ ու շատ զվարճալի Սուրբ ծննդյան տեսանյութը սիրով նվիրում եմ Ձեզ, հատկապես նրանց, ովքեր շատ սիրում են այս փոքրիկ ու զվարճալի արարածներին: Ես նրանց շատ եմ սիրում: Հապա մի տեսեք, թե ինչ արեցին նրանք Տոնածառի հետ:
Սիրելի Ընթերցողներ, սրտանց մաղթում եմ Ձեզ ուրախ տոներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Dear Friends, my new poem below, entitled “New Yer’s Dream”, is dedicated to New year’s magic, that all of us feel during the holidays. We all make a dream for ourselves and although our daily life is full of problems and the world is full of pain, but we all believe and expect that one day there will be a day of spiritual enlightenment and spiritual victory. The year 2018 is a year of Dog and it is my pleasure to offer you to watch this cute Christmas video with lots of lovely, funny puppies. I know that many of you love these cute and small creatures very much. I love them, too. Look what they did with the Christmas Tree! 🙂
Dear foreign Readers, I cordially wish you all the best in new year. Merry Christmas and Happy New Year!
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway