Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Իրական սեր / Love Actually'

Tag Archives: Իրական սեր / Love Actually

Սիրում եմ քեզ / I Love You

love-actually

Սիրում եմ քեզ

Մատները իմ սահում են լուռ համակարգչի ստեղնաշարին
Մտքերս՝ հին, դարձել են բուռ ու լցվել են իմ նժարին,
Այն նժարին, որ իմ հոգու բալանսային բնորոշման
Պատեհության պահն է հոգում, թե կարիք կա ախտորոշման,
Թե կարիք կա՝ իզուր ասված, պատահական խոսքերի մեջ,
Ասես՝ սրով ծառին խազված, խոստովանանք գտնել անվերջ,
Սիրո անկեղծ արտահայտում՝ «Սիրում եմ քեզ» փորագրությամբ,
Որ անհրաժեշտ պահը գտնում ու տրվում է հավերժության:
Մատները իմ սահում են լուռ հավերժության ստեղնաշարին,
Մտքերս՝ հին, ըմբոստ ու կուռ, քաշ են դառնում նույն նժարին,
Այն նժարին, որ իմ ծառի «տերևաթափ» ախտորոշման
Պատեհության պահն է դարի, օրը՝ տերև բնորոշմամբ,
Իզուր ասված, պատահական խոսքերի այդ անվերջ շարում
Անբանալի, ժանգոտ փական՝ բաց դռների լուսե դարում:
Մատները իմ սահում են լուռ խոստովանանք-ստեղնաշարին,
Կոճակները նրա՝ մի բուռ, ձուլվում են իմ մատնաշարին,
Ու սեղմելով դրանք այնպես, ինչպես ծառը խազես սրով,
Գրում եմ, որ սիրում եմ քեզ անմնացորդ նվիրումով:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ 2016 թ. հոկտեմբերի 7-ին:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

Սիրելի բարեկամներ, հուսով եմ՝ հավանեցիք սեր զգացմունքին նվիրված իմ այս բանաստեղծությունը: Առաջարկում եմ նաև Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների օրերին դիտել «Իրական սեր» հուզիչ կինոնկարը: Սիրո և Սուրբ ծննդի կախարդական ուժի մասին պատմող այս գեղեցիկ, հուզիչ պատմություններից կազմված ֆիլմը կարելի է դիտել նորից ու նորից և վայելել նաև դրա հրաշալի երաժշտությունը: Ներկայացնում եմ ֆիլմից երկու հատված, երկուսն էլ` սիրո յուրօրինակ և հուզիչ խոստավանություններ:

Սիրելի ընթերցողներ, սրտանց մաղթում եմ Ձեզ ու Ձեր մտերիմներին սեր ու երջանկություն: Օրհնված եղեք խաղաղությամբ: Ուրախ տոնական օրեր Ձեզ:
© Առլեն Շահվերդյան, 21.12.2016

Dear Friends, I hope you enjoyed my poem dedicated to the great feeling, called Love. On upcoming Christmas and New Year holidays please find time to watch this touching movie, entitled “Love actually”. This beautiful film about love and Christmas magical power can be seen again and again. It consists of some touching love stories. Enjoy also the awesome music of the film. See two video clips in this post taken from the film, they both are original and touching confessions of love.

Dear readers, I cordially wish love and happiness to You and all Your loved ones. Be always blessed with peace. Happy coming holidays!
© Arlen Shahverdyan, 21.12.2016

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment