Home » Posts tagged 'WWF Armenia'

Tag Archives: WWF Armenia

Մոլորակի ժամը 2015 / Earth Hour 2015

Gera Voskanyan

Նվիրվում է WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեռա Ոսկանյանի (1979-2015) լուսավոր հիշատակին

Սույն հոդվածը գրվել է «Մոլորակի ժամվա» ընթացքում, ժամը 20:30-21:30-ը

To memory of Gera Voskanyan, Partnership and Communications Manager of the WWF-Armenia  (1979-2015)

This article has been written during the Earth Hour, 20:30-21:30 PM

Սիրելի՛ ընթերցողներ, ինչպես գիտեք ամեն տարի Բնության համաշխարհային հիմնադրամի ջանքերով և դրա մասնաճյուղերի համակարգմամբ աշխարհը նշում է «Մոլորակի ժամը», երբ մարդկությանը կոչ է արվում փոխելու վերաբերմունքը Երկիր մոլորակի նկատմամբ: Ժամը եկել է հասկանալու, որ մեր մոլորակի ապագան մեր իսկ ձեռքերում է: Եթե չհասկանանք դա հիմա, ապա ուշ կլինի: Մեր մոլորակը մեր օգնության կարիքն ունի: Եկեք վերջապես հասկանանք, որ մոլորակը կփրկեն միայն մեր սերն ու հոգածությունը նրա նկատմամբ:

Earth Hour 2015

Այս տարի «Մոլորակի ժամ»-ը նշվեց այսօր՝ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ից 21:30-ը: Երևան քաղաքում մեկ ժամով անջատվեցին մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Բացի խորհրդանշական լույսերի մարումից, այսօր աշխարհում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, համերգներ:

Ամեն տարի ես նշում եմ այս իրադարձությունը իմ բլոգում և ընդգծում բնապահպանական այն մեծածավալ ու կարևոր աշխատանքը, որը կատարում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը: Այսօր ցավոք WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, իմ հրաշալի ընկեր Գեռա Ոսկանյանի հոգեհանգստյան արարողությունն էր: Բարեկիրթ ու պարկեշտ հայ երիտասարդի անժամանակ ու անհավատալի մահը ցնցեց շատերին: Վստահ եմ, որ նրան միշտ կհիշեն ու կկարոտեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում, գնահատում, սիրում ու հարգում են Գեռային: Նրա հոգեհանգստյան արարողությունը հենց այսօր էր՝ «Մոլորակի ժամի» օրը, իսկ նա ինչպես ամեն տարի այնպես հրաշալի էր համակարգելու այդ հսկայածավալ միջոցառումը Երևանում: «Մոլորակի ժամվա» ընթացքում կմարեն ու կվառվեն հազարավոր լույսեր: Գեռայի հոգու լույսը միշտ վառ կմնա մեր սրտերում:
© Առլեն Շահվերդյան, 28.03.2015

Source: "Earth Hour" Facebook Page

Dear friends, as you know each year the WWF, with all its branches, organizes the Earth Hour, when people all over the world are asked again to change their attitude towards the planet Earth. The hour has come to understand that the future of our planet is in our hands. If we do not understand this now, it will be too late. Our Planet needs our help. Let’s finally understand that the Planet can be saved only by our love and care to it.

Each year I celebrate this event in my blog underlining the huge and very important work by WWF-Armenia. But today I celebrate this day with sadeness. Today was the funeral service of Partnership and Communications Manager of the WWF-Armenia, my wonderful friend Gera Voskanyan. Premature and incredible death of this polite and decent young man shocked many people. I am sure he will be remembered by all those who know, value, love and respect him. His funeral service was exactly today – the day of the “Earth Hour”, and if he was alive, he would wonderfully coordinate the event in Yerevan, as he was doing every year. During the “Earth Hour” there will be turned off and then turned on thousands of lights. The light of Gera’s soul will always remain in our hearts.
© Arlen Shahverdyan, 28.03.2015

Առնչվող հոդվածներ | Related articles:

***

ՄԻԱՑԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
JOIN AND FOLLOW ME ON SOCIAL MEDIA!

facebook-icon (1) facebook-icon twitter-icon youtube-icon wordpress-icon______________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

WWF-Հայաստան. 10 տարի՝ հանուն բնության | WWF-Armenia: 10 years for the benefit of the nature

WWF logo

10 YEARS OF CONSERVATION IN ARMENIA

www.panda.org/armenia

Karen Manvelyan WWF ArmeniaԿարեն Մանվելյան, WWF-Հայաստանի տնօրեն
Karen Manvelyan, Director, WWF-Armenia

WWF Armenia staffWWF-Հայաստանի անձնակազմ
WWF-Armenia staff

Սիրելի ընթերցողներ, հունիսի 19-ին, Երևանի Բուսաբանական այգում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի գործունեության տասնամյակի միջոցառումը՝ նվիրված Հայաստանի բնապահպանության ոլորտում տասը տարիների ընթացքում ունեցած հիմնական ձեռքբերումներին: Սիրով ընդունեցի հրավերը և հաճույքով մասնակցեցի այդ հրաշալի միջոցառմանը և անչափ ուրախ եմ մասնաճյուղի իմ ընկերների համար: Ուզում եմ սրտանց շնորհավորել այս առիթով, իմ երախտիքի խոսքը հղել նրանց մեր բազմամյա մշտական ու բարի ընկերության համար, մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ բնության պահպանության:
Միջոցառման բոլոր լուսանկարները ՏԵՍ ԱՅՍՏԵՂ:
© Առլեն Շահվերդյան, 19.06.2014

WWF Armenia Leopard

Dear readers, on June 19 there was held a great event in Yerevan Botanical garden on 10th Anniversary of the WWF Armenian Branch, which was dedicated to the main achievements in the nature conservation area during the last 10 years. It was my pleasure to accept the invitation and take part in that wonderful event. I am very happy for my friends from the Branch. I cordially congratulate them on this event and deeply appreciate our long-term constant and kind friendship. I wish them all new achievements for the benefit of the nature. See all the gallery of the event HERE.
© Arlen Shahverdyan, 19.06.2014

Arlen Shahverdyan_Info about book Right to Live_JPG

Կարդացեք նաև իմ մյուս հոդվածները Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի մասին | Read also my other articles about WWF Armenia

______________________________________________________________

Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

About Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
Տեղադրեք Գովազդ այս բլոգում:

To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog. Post Advertisement in this blog.

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

«Ապրելու իրավունք» գիրքն այժմ հասանելի է բոլորին / The book “Right to Live” is now available to all

Հարգելի բարեկամներ, բազմաթիվ ընթերցողների խնդրանքով սիրով ներկայացնում եմ «Ապրելու իրավունք» գրքիս էլեկտրոնային տարբերակը: Ինչպես գիտեք՝ գիրքը հայերեն լեզվով է: Այդ պատճառով իմ օտարազգի ընթերցողների համար գրքի հայերեն վերնագրերի կողքին փակագծերում անգլերեն լեզվով շեղատառերով հակիրճ նշված են դրանց թարգմանություն-նկարագրությունները: Գրքի մասին եռալեզու մանրամասն տեղեկույթ (ներառյալ՝ լուսանկարները, գրքի ներածական էջերը, ընդարձակ նկարազարդ ներդիրը, ռուսերեն և անգլերեն ամփոփումները և այլն) կարող եք գտնել բլոգիս «Ամենաընթերցվողը» էջում:
Սիրելի բարեկամներ, հույս ունեմ, որ սա հաճելի անակնկալ էր իմ բոլոր ընթերցողների համար և օգտակար նվեր, քանի որ գիրքը հասանելի չէ գրախանութներում: Այս հրապարակումը գեղեցիկ հնարավորություն է ընձեռում կարդալու գիրքը: Ուրախ կլինեմ ստանալ Ձեր կարծիքներն ու տպավորունները գիրքը կարդալուց հետո:
Հարգանքով՝ Առլեն:

Dear friends, at the request of many readers, it is my pleasure to introduce to you the digital version of my book “Right to Live”. As you know, the book is in Armenian. For that reason there are written in brackets and in italic the short English descriptions of the book’s chapters in Armenian for my foreign readers. You can find trilingual information (including the photos, the book’s big and illustrated insert, the introduction pages, summaries in Russian and in English, etc.:) on book on my blog’s page “Most read”.
Dear friends, I hope this is a nice surprize for all my readers and a useful present as the book is not available in book stores. This post gives a nice opportunity to read the book. I’ll be very glad to receive your opinions and impressions on the book after reading it.
Respectfully, Arlen.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ (Content)

ԳԼՈՒԽ 1-ին – Առյուծ կենդանատեսակի պահպանությունը բնապահպանական անվտանգության ապահովման համատեքստում: Բնապահպանական անվտանգությունը` որպես Երկիր մոլորակի բնության պահպանության համամարդկային հիմնախնդիր (The conservation of lion in the context of providing ecological security. The environmental (ecological) security as an all mankind problem on the way to protect world wildlife and nature)
ԳԼՈՒԽ 2-րդ – Բարի գալուստ Աֆրիկա (Welcome to Africa: about the continent and its wildlife)
ԳԼՈՒԽ 3-րդ – Աֆրիկյան սավաննա (The African savannah)
ԳԼՈՒԽ 4-րդ – Սավաննայի տիրակալը. Հայացք թփուտներից (The lord of the savannah: a look from the bushes)
ԳԼՈՒԽ 5-րդ – Ինչ գույնի էլ լինեն առյուծների բաշերը… (It is no matter what color are the lion’s manes. Everything about lions in details) 
ԳԼՈՒԽ 6-րդ – Մռնչյուն` դարերի խորքից (A roar coming from depth of centuries: about lions history, evolution, ancient species)
ԳԼՈՒԽ 7-րդ – Նրանք արքաներ են (They are kings: about different supspecies)
ԳԼՈՒԽ 8-րդ – Բերբերյան առյուծ. Սևաբաշ իշխանը (The barbary lion: the black maned prince)
ԳԼՈՒԽ 9-րդ – Ասիական առյուծ. Արքայի ճակատագիրն Արևելքում (Asian lion: the lion’s destiny in the East)
ԳԼՈՒԽ 10-րդ – Խորհրդավոր առյուծը (The misterious lion: about spotted lions)
ԳԼՈՒԽ 11-րդ – Սերը տեսակ չի՞ ճանաչում (There is no species for love: about lion hybrids with various big cats)
ԳԼՈՒԽ 12-րդ – Վիճարկված, բայց արժանի տիտղոս (A controversial but deserved title of nobility: about the lion’s throne of the king of mammals in the wildlife)
ԳԼՈՒԽ 13-րդ – Մարդուն համաքայլ (In parallel with Humans: about Human-Lion relations coming from centuries)
ԳԼՈՒԽ 14-րդ – Հայկական զինանիշագիտության մեջ առյուծի պատկերի օգտագործման մասին: Առյուծները Հայկական լեռնաշխարհում (Using of the lion’s image in the Armenian heraldry. Lions in the Armenian Highland)
ԳԼՈՒԽ 15-րդ – Առյուծները Հնդկաստանում և Չինաստանում (Lions in India and China)
ԳԼՈՒԽ 16-րդ – Արքայի «ճաշացանկը» Սերենգետիում (The king’s “menu” in Serengeti: about the animals that lions prefer to eat)
ԳԼՈՒԽ 17-րդ – Արյունոտ երկաթգիծը (The bloody railway: the history of Tsavo man-eater lions)
ԳԼՈՒԽ 18-րդ – Առյուծների «քթի տակ». Մարդակերության պատճառները (Too close to lions: the reasons of man-eating)
ԳԼՈՒԽ 19-րդ – Առյուծների ներքին խոհանոցը (The internal life of lions: all about the lion’s social life and pride)
ԳԼՈՒԽ 20-րդ – Տանը սերն է իշխում (There is always love in family: chapter about lions’ life and daily routine)
ԳԼՈՒԽ 21-րդ – Փրայդի «մանկապարտեզում» (In the “kindergarten” of the pride: all about the lion cubs)
ԳԼՈՒԽ 22-րդ – Տիտանների մենամարտը (The battle of the titans: chapter about the male lions activity)
ԳԼՈՒԽ 23-րդ – Կռվախնձորը (The Apple of Discord: about water and its permanent, extreme need in savannah)
ԳԼՈՒԽ 24-րդ – Առյուծի հարևանները (The lion’s neighbours: all the animals that live near to lions both in Africa and Asia)
ԳԼՈՒԽ 25-րդ – Երդվյալ թշնամիները (The enemies forever: lions and hyaenas)
ԳԼՈՒԽ 26-րդ – Արքաները որսի են ելել (The kings go to hunt: description of lions’ hunting)
ԳԼՈՒԽ 27-րդ – Նրանք առանձնացել են… (A chapter about lion’s mate)
ԳԼՈՒԽ 28-րդ – Մենք կորցնում ենք նրանց (We are losing them: about lions’ population today in the world)
ԳԼՈՒԽ 29-րդ – Արգելոցներ, ազգային պարկեր, կենդանաբանական այգիներ, կրկեսներ (Almost all game reserves, national parks, zoos where lions live. Lions in the circus)
ԳԼՈՒԽ 30-րդ – Կրյուգերի ազգային պարկում. Վերջին կանգառ (In the Kruger national park)
ԳԼՈՒԽ 31-րդ – Հետգրություն (P.S.: the Author’s thoughts on lions’ and world wildlife preotection)

© Առլեն Շահվերդյան, 06.05.2012-30.06.2013
Գրքի և դրա էլեկտրոնային տարբերակի բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2011-2013: 
«Ապրելու իրավունք» գիրքը գրանցված է ՀՀ Ազգային գրապալատում և պաշտպանված է ՀՀ օրենքով: Գիրքը (ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով) չի հետապնդում կոմերցիոն նպատակ: Գիրքը չի կարող յուրացվել, պատճենվել և նախատեսված է միայն ընթերցանության համար:

© Arlen Shahverdyan, 06.05.2012-30.06.2013
The book and its digital version are Copyright protected. © All Rights Reserved, 2011-2013
 

Կարդացեք նաև /Read also

  1. Ամենաընթերցվողը / Most Read (All about the book “Right to Live”)
  2. Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում / The Presentation of the Book “Right to Live at “Trchkan” ecological conference/
  3. Հանդիպում Երևանի Մխիթարյան կրթահամալիրում / The Presentation of the book “Right to live” in Mkhitarian Educational Foundation
  4. Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands
  5. «Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library»
  6. Իմ բոլոր գրքերը մեկ էջում / All my books in one page
_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

     
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Մոլորակի ժամ 2013 / Earth Hour 2013

«Մոլորակի ժամը» («Երկրի ժամ» կամ «Երկրագնդի ժամ», անգլերեն՝ Earth Hour) միջազգային միջոցառում է, որը հորդորում է  աշխարհի տարբեր երկրների բնակիչներին մարել իրենց լույսերը և ոչ-հիմնական էլեկտրական հարմարանքները մեկ ժամ տևողությամբ` նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում, միավորել բոլոր մարդկանց` պահպանելու Երկիր մոլորակը: Միջոցառումը նպատակ ունի նաև քաջալերելու էլեկտրականության և առհասարակ էներգակիրների խելամիտ օգտագործումը: Բացի այդ, այն նաև փորձում է կանխարգելել լուսային աղտոտումը:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ.-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը: Հարկ է նշել, որ մասնակից քաղաքների թիվը տարեցտարի աճում է, և 2012թ. կազմել էր 37 մայրաքաղաք: Գնալով ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան 1 մլրդ-ից ավել բնակչության մասնակցություն ողջ աշխարհում:
Հավելեմ, որ ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններում մեծաթիվ, հսկայածավալ ու տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում ի նշանավորումն «Մոլորակի ժամի»:
Իսկ ահա էլեկտրաէներգիայի մեկժամյա անջատման բուն պրոցեսը մի դիտարժան իրադարձություն է, երբ աշխարհի բազմաթիվ քաղաքներ, հանրահայտ կոթողներ ու կառույցներ, որոնք գրավում են բոլորին իրենց լուսազարդ տեսքով, մեկ ակնթարթում ընկղմվում են խավարի մեջ: Հիրավի, «Մոլորակի ժամը» Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից կազմակերպվող մեծածավալ ու պատվելի միջոցառումներից մեկն է:
2012 թվականին ես մանրամասն անդրադարձել եմ այս բնապահպանական կարևոր իրադարձությանը (տես ստորև), քանի որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) մշտական ջանքերի և հետևողական կազմակերպման շնորհիվ հայ հասարակությունը նույնպես իր մասնակցությունն է բերում այս համաշխարհային ակցիային:
2013թ.-ին «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 150 պետություններ: Այն տեղի կունենա ամբողջ աշխարհում 2013թ.-ի մարտի 23-ին, ժ. 20:30-ից 21:30-ը (տեղական ժամանակով): Այդ ժամանակ մեկ ժամով պետք է մարել լույսերը:
Երևան քաղաքում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը:
Վերջում առաջարկում եմ դիտել «Մոլորակի ժամը 2013»-ի պաշտոնական տեսահոլովակը (վերևում), ինչպես նաև «Մեկ մոլորակ» վերնագրով հատուկ տեսահոլովակը (ներքևում):

© Առլեն Շահվերդյան, 22.03.2013
Օգտագործվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (http://wwf.panda.org/who_we_are/wwf_offices/armenia/) 2013թ. մարտի 22-ի պաշտոնական մամլո հաղորդագրությունը:
«Երկրի Ժամը» միջոցառման պաշտոնակայքը` http://www.earthhour.org/

Earth Hour is a worldwide event organized by the World Wildlife Fund (WWF) and held towards the end of March annually, encouraging households and businesses to turn off their non-essential lights for one hour to raise awareness about the need to take action on climate change. This event unites people to protect the Planet Earth. The event, conceived by WWF and Leo Burnett, first took place in 2007, when 2.2 million residents of Sydney participated by turning off all non-essential lights. Following Sydney’s lead, many other cities around the world adopted the event in 2008. Earth Hour 2013 will be held on March 23, 2013 from 8:30 p.m. to 9:30 p.m., at participants’ local time. Watch the “Earth Hour 2013 Official Video” (above) as well as another special video, titled “One Planet” (below).
© Arlen Shahverdyan, 22.03.2013
The Earth Hour Official Website: http://www.earthhour.org/

Առնչվող հոդվածներ (հայերեն) / Related articles (in Armenian):

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Քո արտացոլումը Բնության մեջ / Your Reflection in Nature

Գտիր քո արտացոլումը Բնության մեջ, գտիր նաև մեր կյանքի արտացոլումը Բնության մեջ: Մտածիր մի փոքր ու կհասկանաս, որ մենք բոլորս կապված ենք միմյանց: Մենք Բնության մի մասն ենք, այնպես ինչպես Բնությունն է մեր ներսում: Մենք` մարդիկ վիթխարի առաքելություն ունենք պահպանելու ու փրկելու Բնությունը: Մի մոռացեք. Մենք բոլորս կապված ենք միմյանց և մեր յուրաքանչյուր քայլն ազդում է Բնության վրա: Եկեք ուրեմն «քայլենք» ազնվորեն…
Բնության համաշխարհային հիմնադրամի ստորև ներկայացված գեղեցիկ տեսահոլովակը ցույց է տալիս Մարդկության ու Բնության համեմատությունը: Դիտեք տեսահոլովակը:
© Առլեն Շահվերդյան, 03.02.2013 

Find your reflection in Nature, find also the reflection of our life in Nature. Think a little and you’ll understand that We are all connected. We are part of the Nature as well as the Nature is inside of us. We – Humans, have a great mission to protect and save the Nature. Do not forget – We are all connected and our every step influences the Nature. So let us “walk” honestly…
This beautiful WWF video shows the comparison of Humanity with Nature. Watch the video.
© Arlen Shahverdyan, 03.02.2013 

Այս թեմայով / Related Article:

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,070 other followers

%d bloggers like this: