Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'World Lion Day'

Tag Archives: World Lion Day

Համաշխարհային արշավ՝ հանուն առյուծների պահպանության – 2015 / Global March For Lions’ Conservation – 2015

Lion King

Սիրելի բարեկամներ, 2015 թ. մարտի 13-ին, աշխարհի շատ մարդիկ միանում են Հանուն առյուծների գլոբալ արշավին՝ Հարավային Աֆրիկայում իրականացվող առյուծների որսի առնչյությամբ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: «Trophy» և «canned» որսաձևերը լայն տարածում են գտել Աֆրիկայում: Առաջինի դեպքում նպատակը կենդանուն որպես որսավար սպանելն է, երկրորդ դեպքում առյուծներին բազմացնում են հատուկ արգելավայրերում և հետո որսում ու սպանում նրանց:

global-march lions 2015

Առյուծները իմ կյանքում շատ կարևոր են, ու ես այնքան եմ սիրում նրանց, որ մի ամբողջ գիրք եմ գրել նրանց մասին: Իմ շատ հոդվածներ ու հրապարակումներ նվիրված են առյուծներին, քանի որ հաճախ եմ հոդվածներ գրում նրանց մասին: Հատուկ բլոգ կատեգորիա ունեմ՝ նույնպես հանուն նրանց: Իմ բոլոր ջանքերը ուղղված են առյուծների և ընդհանրապես բնության պահպանությանը: Այդ է պատճառը, որ չէի կարող անտեսել այս կարևոր և յուրօրինակ արշավը հանուն առյուծների պահպանության և պատիվ ունեմ աջակցելու դրան, լուսաբանելով այն և փորձելով բարձրացնել իրազեկվածությունը այս հարցի շուրջ: Դեռ 2014 թվականից միացել եմ այս արշավին ու այս տարի նույնպես իմ ջանքերը ուղղված են այս ցավալի խնդրի իրազեկմանը: Ստորև բերված հղումներով ու լուսանկարներով փորձել եմ ներկայացնել ձեզ, թե որքան ողբերգական վիճակում է հաճախ «կենդանիների արքա» տիտղոսին արժանացած այս փառահեղ կենդանին: Ինչպես նշված է այս հոդվածի նկարներից մեկում. «Եթե չեք կարող միանալ արշավին, ուրեմն մռնչացեք արշավի համար»: Սիրելիներս, այս հոդվածը իմ «մռնչյունն է» առյուծների համար, նրանց պահպանության համար, այն բանի համար, որպեսզի նրանց մռնչյունը չդադարի Երկիր մոլորակի վրա: Առյուծների անօրինական բազմացման ու որսի թեմայով իմ բլոգում եղել են, կան ու կլինեն դեռ բազում նոր հոդվածներ:
© Առլեն Շահվերդյան, 12.03.2015

Առյուծների պահպանությանն ուղղված արշավի մասին մանրամասն տեղեկույթ կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝
1)  http://www.cannedlion.org/
2) http://www.cannedlion.org/cub-petting.html
3) https://greatcatsoftheworld.wordpress.com/2015/03/05/march-13th-2015-the-global-march-for-lions-please-support-the-kings/
4) https://greatcatsoftheworld.wordpress.com/2014/09/08/canned-hunting-one-of-the-most-horrific-industries-please-read-and-become-aware/

Global Lion March

2014 թ. մարտի 15-ին մարդիկ ամբողջ աշխարհից դուրս եկան արշավի՝ հանուն առյուծների պահպանության: Ես նույնպես միացել էի արշավին ու իմ համեստ ջանքերը ուղղել խնդրի լուսաբանմանը աշխարհով մեկ | On the 15th March 2014, People across the globe were marching for Lions’ Conservation. I have joined the march too and all my humble efforts were made on this issue’s presentation around the world.

Arlen Shahverdyan signed the petition

2014 թվականից ես միացել եմ այս արշավին, ստորագրել եմ խնդրագիրը՝ փորձելով իմ համեստ ջանքերը գործադրել առյուծների պահպանության հարցում / Since March 2014 I have joined this march, signed the petition trying make my humble efforts on lions’ protection.

Dear friends, 13 March 2014, many people around the world join the Global March For Lions to raise awareness about the trophy and canned hunting of lions in Africa. Lions are very important in my life and I love them so much that I have written a whole book about them. Many posts and articles in my blog are dedicated to lions, because I often write about them. I even have a special blog category in tribute to lions. All my efforts are for their protection and conservation. That’s why I could not ignore this important and unique march for lions and it is my honor to support it, to inform about it trying to raise awareness on this event. I have joined this march since 2014. All the links and pictures you see here in my article are for you to imagine these terrible facts of cruelty to lions. The king of mammals, this majestic animal is in danger. As it is mentioned on one of the images of this article: “If you can not march then roar for the march!”. Dear friends, this article is my roar for lions, for their conservation, for them to roar always on the planet Earth. There will be more new article on this topic in my blog.
© Arlen Shahverdyan, 12.03.2015

Read more about the March for lions:
1)  http://www.cannedlion.org/
2) http://www.cannedlion.org/cub-petting.html
3) https://greatcatsoftheworld.wordpress.com/2015/03/05/march-13th-2015-the-global-march-for-lions-please-support-the-kings/
4) https://greatcatsoftheworld.wordpress.com/2014/09/08/canned-hunting-one-of-the-most-horrific-industries-please-read-and-become-aware/

lion canned hunting

Ահա, թե ինչի դեմ ենք պայքարում… բավակա՛ն է / This is what we fight against… it’s enough!

30

Կարդացեք առյուծների ու կենդանիների նկատմամբ դաժանության վերաբերյալ իմ հոդվածներից հատկապես «Սա նրանց հողն էլ է» և «Բարբարոսություն բնության հանդեպ» վերնագրերով հոդվածները / Read especially my following artcles, titled “This is their land too” and “Barbarism towards Nature” about the cruelty towards lions and all the animals.

World Lion Day 2014

Ես մշտապես մեծ ուշադրություն եմ դարձնում նաև Առյուծի համաշխարհային օրվան և այդ մասին արդեն երկու տարի է հոդվածներ եմ գրում: Կարող եք կարդալ «Առյուծի համաշխարհային օր – 2013. Օգնության մռնչյուն» և «Առյուծի համաշխարհային օր – 2014. Օգնության մռնչյուն» հոդվածները / I always pay attention to the World Lion Day too and have been written articles about this day for two years. You can read my articles, titled “World Lion Day – 2013. Roar for Help” and “World Lion Day – 2014. Roar for Help”. 

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես շարունակելու եմ իմ բլոգում նյութեր պատրաստել առյուծների ու բոլոր կենդանիների անօրինական բազմացման, դաժան որսի, նրանց պահպանության վերաբերյալ: Նախորդ այդպիսի նյութերից շատերին դուք ծանոթ եք:

As always I’ll continue to create articles about lions, all animals and nature conservation. You have read mane of my previous posts.

Առյուծի համաշխարհային օր – 2014. Օգնության մռնչյուն / World Lion Day – 2014. Roar for Help

World Lion Day 2014

Սիրելի բարեկամներ, օգոստոսի 10-ը Առյուծի համաշխարհային օրն է. պահպանելով գազանների արքային պահպանենք ինքներս մեզ: Մարդիկ դարերով սպանել են նրանց: Այսօր մենք շարունակում ենք սպանել նրանց ու ոչնչացնել նրանց բնական միջավայրը: Ներկայացվող բոլոր այս լուսանկարները արված են ոչ թե դարեր առաջ, այլ վերջերս: Դրանք ցույց են տալիս ինչպես մարդկանց դաժանությունը առյուծների նկատմամբ, այնպես էլ սերն ու խնամքը: Ցավոք սրտի մեզանից շատերը շարունակում են դաժանորեն վարվել նրանց և ամբողջ բնության հանդեպ: Մենք պետք է դադարեցնենք սա, որպեսզի չկորցնենք նրանց հավետ:
© Առլեն Շահվերդյան, 10.08.2014

World Lion Day 2014 image

Dear friends, August 10th is the World Lion Day: Saving the King of Beasts let’s save Ourselves. We – Humans, have been killing them for centuries. Today we continue killing them and destroying their habitat. All these photos are taken not centuries ago, but recently. They show both humans’ cruelty and love and care towards lions. Unfortunately many of us continue to remain cruel towards them and towards the whole nature. We must stop this for not lose them forever.
© Arlen Shahverdyan, 10.08.2014

World Lion Day Website: http://worldlionday.com
World Lion Day Facebook Page: http://www.facebook.com/WorldLionDay

Առյուծի համաշխարհային օր – 2013. Օգնության մռնչյուն / World Lion Day – 2013. Roar for Help

Photo by Christopher Rimmer

Արու առյուծ: Արևմտյան Էտոշա, Նամիբիա, 2011 թ.:
Լ
ուսանկարը՝ Քրիստոֆեր Ռիմմերի (
www.christopherrimmer.com):
Male Lion, Western Etosha, Namibia, 2011.
Photo by Christopher Rimmer (
www.christopherrimmer.com).

Մենք՝ մարդիկ, սև ու սպիտակ դարձրինք այս հիասքանչ կենդանիների կյանքը: 2013 թ. օգոստոսի 10-ը Առյուծի համաշխարհային օրն է. պահպանելով գազանների արքային պահպանենք ինքներս մեզ: Մարդիկ դարերով սպանել են նրանց: Այսօր մենք շարունակում ենք սպանել նրանց ու ոչնչացնել նրանց բնական միջավայրը: Ներկայացվող բոլոր այս լուսանկարները արված են ոչ թե դարեր առաջ, այլ վերջերս: Դրանք ցույց են տալիս ինչպես մարդկանց դաժանությունը առյուծների նկատմամբ, այնպես էլ սերն ու խնամքը: Ցավոք սրտի մեզանից շատերը շարունակում են դաժանորեն վարվել նրանց և ամբողջ բնության հանդեպ: Մենք պետք է դադարեցնենք սա, որպեսզի չկորցնենք նրանց հավետ:
Վերջում կցանկանայի առաջարկել ձեզ դիտելու այս տեսահոլովակն ու լսելու այս գեղեցիկ երգը, որը լի է հույսով ու լավատեսությամբ:
© Առլեն Շահվերդյան, 04.07.2013

We – Humans made ​​black-and-white the life of these magnificent animals. 10th August 2013 is the World Lion Day: Saving the King of Beasts to save Ourselves. We – Humans, have been killing them for centuries. Today we continue killing them and destroying their habitat. All these photos are taken not centuries ago, but recently. They show both humans’ cruelty and love and care towards lions. Unfortunately many of us continue to remain cruel towards them and towards the whole nature. We must stop this for not lose them forever.
At the end of this article I would like to suggest you to watch this video and listen to this beautiful song that is full of hope and optimism.
© Arlen Shahverdyan, 04.07.2013

Աղբյուրը / Source:  World Lion Day – 10th August 2013: Saving the King of Beasts to save ourselves 
Website: http://worldlionday.com
Facebook: http://www.facebook.com/WorldLionDay
Տեսահոլովակի աղբյուրը / The source of the music clip:

http://greatcatsoftheworld.wordpress.com/2012/11/11/born-free-brian-may-kerry-ellis/

%d bloggers like this: