Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Words of gratitude on occasion of the International Women’s Day'

Tag Archives: Words of gratitude on occasion of the International Women’s Day

Մարտը իր հետ Կանանց բերեց / March brought with him Women

Մարտը իր հետ Կանանց բերեց

Նորից եկավ Մարտը սիրուն, մի քիչ սառը ու մառախլոտ,
Մի քիչ պակաս արևային ու մի փոքր ձյունախառը,
Բայց ինչքան էլ կիսագարուն, կիսատաք է ու անձրևոտ,
Մարտը իր հետ Կանա՜նց բերեց՝ որպես Գարուն՝ արև՜ ու հո՜ղ:

Որպես կյանքի զարթոնք լուսե և գեղգեղանք դեղձանիկի՝
Կանա՜յք եկան, որ վայելենք թթվածնով օդի կումը,
Եվ այդ պահից շուրջը հազա՜ր երանգներով թիթեռնիկի
Բացվեց լուսե՜ ու տա՜ք Գարուն՝ կարմի՜ր, կանա՜չ գույների շո՜ղ:

Գունե՜ղ զգեստով, վա՜ռ ժպիտով ու կենսուրա՜խ էությամբ լի,
Կանայք Գարնան ավետաբեր քայլքով եկան թեթևասա՜հ,
Եվ այդ պահից վերագտանք սիրո դռան այն բանալին,
Որով սիրտ ու հոգի բացում և ապրում ենք հույզերի դո՜ղ:

Մարտը Գարնան առաջնեկն է, որ բացում է սիրո դուռը
Եվ դյութագե՜ղ Կանանց բույրով արբեցնո՜ւմ է ամեն անգամ,
Արդեն չկա՛ն մշուշ ու ցուրտ, անէացա՛վ մառախուղը,
Այսուհետև հոգում միայն Գարնան շո՜ղ է, անձրև՜ ու ցո՜ղ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 04-05.03.2017
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Երախտիքի խոսք` Կանանց միջազգային օրվա առթիվ: Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մենք՝ տղամարդիկ, ապրում և արարում ենք ի մեծարումն Երկիր մոլորակի վրա Ձեր չքնաղ գոյության: Մեզ համար դուք այս աշխարհի և ամբողջ տիեզերքի ամենաքնքուշ արարածներն եք, և Ձեր սերն ու գնահատանքը մշտապես ներշնչող է ու կյանք պարգևող: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Արարչին և Բնությանը Ձեզ ստեղծելու համար: Շնորհակալություն, որ մեզ կյանք եք պարգևում, լցնում այն սիրով, կրքով ու գեղեցկությամբ, քնքշությամբ ու հոգատարությամբ: Շնորհակալություն, որ հնարավորություն ենք ունենում ստեղծելու Ձեզ հետ ընտանիք, վայելելու Ձեր ջերմությունը և քայլելու Ձեզ հետ կյանքի ճանապարհով:
© Առլեն Շահվերդյան, 08.03.2017

Words of gratitude on occasion of the International Women’s Day: Dear women and girls, I cordially congratulate on occasion of March 8, the International Women’s Day. We – Men, live and create in tribute of your lovely existence on the Planet Earth. For us you are the most tender creatures in this world and in the whole universe and your love and appreciation is always inspiring and giving life. I cordially thank God and Nature for creating you. Thank you for giving us life, filling it with love and care, passion, beauty and tenderness. Thank you so much that we have an opportunity to create a family together with you, to enjoy your warmth and to walk together with you along the way of life.
© Arlen Shahverdyan, 08.03.2017

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: