Home » Posts tagged 'The sky is a sea'
Tag Archives: The sky is a sea
Երկինքը ծով է
ԵՐԿԻՆՔԸ ԾՈՎ Է
Երկինքը ծով է, որ ալեկոծվում է գլխավերևում,
Իսկ ամպերը մուգ՝ փոթորկից ծնված ալիքնե՛ր են խենթ,
Նրանք գոռո՛ւմ են, զարկվո՛ւմ են միմյանց ու կայծա՛կ բերում,
Ինչպես ծովի տակ հրաբուխնե՛րն են ժայթքում հրեհյո՛ւթ:
Երկինքը զո՜վ է, երբ արեգակը մեղմում է շո՛ղը
Եվ ամպերից վեր ծիածանաշո՜ղ կամար արարում,
Քար լռության մեջ լսվում է, անգամ, կաթիլի դո՜ղը,
Ու կենդանությո՛ւն է առնում ամեն նյութ:
Ահե՜ղ երկնքից մինչև խաղաղուն երկնակամարը անհատակ կի՜րք է,
Որի այրումից ամպե՛րը խոժոռ մեկե՛ն կարող են գոլորշիանալ,
Ահասարսուռ սև՛, թե՛ անձայն կապո՛ւյտ, մե՛կ է՝ երկի՜նքը
Անե՜զր սեր է, անսահմա՜ն հմայք, տիեզերքի գյո՛ւտ:
Առլեն Շահվերդյան
31.05.2014
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու: