Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'shadow and me'

Tag Archives: shadow and me

Աշնան ուռենին, ստվերը և ես

Autumn Willow - photo 01

ԱՇՆԱՆ ՈՒՌԵՆԻՆ, ՍՏՎԵՐԸ ԵՎ ԵՍ

Աշնան բացատի գողտրիկ անկյունում
Գտել եմ սիրուն ոսկե ուռենի,
Քամին այգու մեջ գալիս է, գնում`
Մեղմիկ շոյելով ճյուղերը ծառի:

Իր ստվերի հետ է խոսում ուռենին,
Գլուխը կախել, խոնարհվել է ծուռ,
Ես էլ թիկնել եմ ուռենու բնին
Ու նրանց միջև երազում եմ լուռ:

Երազում եմ ես իմ սիրո մասին
Ու ականջ դնում նրանց զրույցին,
Նրանք էլ, կարծես, ինձ հետ միասին
Տաղերն են հյուսում սիրո հոգոցի:

Խոսում են նրանք ու սեր բացատրում,
Իրար են հպվում, խոստումներ տալիս,
Իսկ ես ստվերի տակ, այդ զով բացատում,
Հիշում եմ իմ սերը ու անձայն լալիս:

Ուռենուն թիկնած հիշում եմ կամաց
Իմ սիրած կնոջ շոյանքները թով,
Իսկ հիմա ծառն է ճյուրերով իր թաց
Իմ դեմքը շոյում մխիթարելով:

Իր ստվերի հետ է խոսում ուռենին,
Իսկ ես կորցրել եմ իմ ստվերը վաղուց
Ու հիմա տխուր թիկնել եմ բնին
Հոգոց հանելով տանջվում եմ սիրուց:

Առլեն Շահվերդյան

19.11.2015

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

Autumn Willow - photo 02

%d bloggers like this: