Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Renaissance period'

Tag Archives: Renaissance period

«Մեզ սիրող գրկում». գրառում՝ լցված Կնոջ բույրով / “In our loving embrace”: A post filled with scent of Woman

Մեզ սիրող գրկում

Այգում մի տեսակ համառ է քամին,
Խելագարի պես սուրում է հիմա,
Հանել է ուզում արմատը ծառի,
Պոկել է փորձում ճյուղերը նրա:

Ցասման ուժահատ, մոլեգնող պահին
Իրենն է փորձում հաստատել ուժով,
Սուրում է հիմա խելագա՜ր քամին՝
Ամեն բան ճամփին քանդելու գույժով:

Եվ զորե՜ղ է նա անհաստատ մթին,
Խայթող է նրա օդապարանը,
Քանդել է խավար կծիկը խրթին՝
Գտնելով մթի կտակարանը:

Ծառերը, մութը և փողոցը հին
Զարմանքից քար են, ահից՝ թաքնված,
Ի՞նչ է որոնում այս ահեղ քամին,
Ինչո՞ւ է ցասման թույնով մոլեգնած:

Մինչդեռ գիշերվա սառնաշունչ քամին
Փնտրում է իրեն փայփայող հոգուն,
…Մենք էլ կռվում ենք ընդդեմ աշխարհի
Եվ խաղաղվում ենք մեզ սիրող գրկում…

Եվ, ահա, որպես սուրացող քամի՝
Անհո՜ւն կարոտով սկսվող փողոցից,
Ես էլ միայնակ քայլում եմ հիմի,
Ու կարոտում եմ գի՜րկդ կանացի:

Կարոտում եմ քո շոյանքնե՜րն անուշ՝
Մարմինս պատող շնչով բերկրալի՜ց,
Ա՜խ, որքա՜ն եմ ես մենա՛կ ու անո՛ւժ,
Երբ զրկված եմ քո ջերմացնո՜ղ գրկից:

Սակայն, որքա՛ն էլ դեգերե՜մ տխուր,
Չե՛մ գերվի երբեք շնչին մենավոր,
Հենց գրկեմ նորից քեզ տա՜ք ու ամո՛ւր,
Կյանքը կդառնա կրկին լուսավո՜ր:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ` 28.02.2016 և 04.03.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, այս գրառումը նվիրված է կանանք: Ըստ իս՝ կանայք բնության ամենագեղեցիկ էակներն են: Նրանք հրաշալիորեն մարմնավորում են այն իրենց գեղեցկությամբ և քնքշությամբ ու, ասես, բնության երևակայության շարունակությունը լինեն: Կանայք և բնությունը մշտապես փոխլրացնում են միմյանց: Դարեր շարունակ կանայք եղել և մնում են ներշնչանքի, սիրո ու արարման աղբյուր: Կնոջ գեղեցկությունը, բույրը, մերկությունը մշտապես ներշնչել են ստեղծելու արվեստի գործեր: Սիրով ներկայացնում եմ Վերածննդի շնչով լցված ուրույն լուսանկարների շարք: Լուսանկարների աղբյուրը՝  http://bigpicture.ru/?p=377577

Dear Readers, this post is dedicated to Women. As for me – Women are the most beautiful creations of the Nature. They wonderfully embody the Nature with their beauty and tenderness. They are like the continuation of Nature’s imagination. Women and Nature complement each other every time. For ages women were and stayed as a great source of inspiration, love and passion. Female beauty, scent, nakedness have always inspired to create works of art. It is my pleasure to introduce to you a unique photo gallery filled with Renaissance breath. The source of the photos: http://bigpicture.ru/?p=377577

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: