Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Rejas Films production (in english)'

Tag Archives: Rejas Films production (in english)

Քո աչքերում Վանա ծովն է / The Sea Van is in Your eyes

Վանա լիճ (Վանա ծով) / Lake Van (Sea Van)

Քո աչքերում Վանա ծովն է

Քո աչքերում անհո՜ւն ծով է,
Վանա ծո՜վն է կապույտի,
Քո աչքերում Վանա ծովն
այնքա՜ն զով է,
Այնպե՜ս ջինջ են ալիքները,
արևի տակ՝ խատուտիկ:

Քո աչքերում արշալույսի
Վանա արև՜ է շողում,
Պսպղում են հազարագո՜ւյն
նրա քարերը անտիկ,
Քո աչքերում զորությո՜ւն է.
Անձրևացո՛ղն է դողում,
Հին օրերից հավերժ ձգվող
երանին է կարոտի:

Քո աչքերում անհո՜ւն ծովն է,
Վանա ծո՜վն է կապույտի,
Այնպես թեթև՜, այնպես զուլա՜լ,
այնպես մաքո՜ւր, բաղձալի՜,
Որ իր դյութիչ կախարդանքով
և բույրերով՝ թարմ խոտի,
Հոգեպարար հեքիաթ դարձավ՝
որպես վերհուշ անցյալի:

Քո աչքերում ջրով ցողված ժայռաքա՛ր,
Երկնից պոկված առավոտի
անզո՛ւսպ ու մե՜ծ խրախճանք,
Հին օրերից մինչև հիմա ձգվող
ցավո՜տ պատմալար
Եվ ամոքող հույսի փարոս՝
որպես ազա՜տ մի ճախրանք:

Քո աչքերո՜ւմ, քո աչքերո՜ւմ,
քո աչքերո՜ւմ տեսա ես
Վանա ծովի ալիքների
մեղմի՜կ ճո՜ճն առավոտի,
Արթնացո՜ւմը՝ խոնավ ափի՝
որպես զարթնող ջրի ծես,
Ծովի տեսքով՝ կնոջ տեսի՜լք,
թավ մշուշում կապույտի՜:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 19.08.2001 և 28.08.2017

For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new post with a new poem in Armenian, entitled “The Sea Van is in Your eyes” (written by me on 19.08.2001 and 28.08.2017). In this poem I compare the Female beauty with one of the most beautiful big lakes in the Historical Armenia: The Lake Van, which is also known as The Sea Van. In the poem I describe the charming and magical beauty of this lake, its sky like blue water and landscapes around Van. I compare the eyes of my beloved woman with the deep and charming blue colour of this sea. As Van is situated in the Armenian Highlands and is one of the Armenian historical natural and cultural treasures, I decided to introduce to You a beautiful and interesting documentary film called “My Armenia” (in English). Watch this film and discover more about Armenia. Best regards, Arlen.

Վանա լիճը՝ տիեզերքից / The Lake Van from space

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: