Home » Posts tagged 'reader'

Tag Archives: reader

Շնորհակալության միջազգային օր / International Thank You Day

desert-spasibo-cvety-buket

Ամեն տարի հունվարի 11-ին նշվում է Շնորհակալության միջազգային օրը: Երբ անկեղծ շնորհակալություն ես հայտնում, կարծես ջերմորեն գրկում ես մարդուն ու արտայատում քո գոհունակությունն ու երախտիքը, բարեկամությունն ու ջերմությունը: Շնորհակալությունն ասես սրտանց ասված բանավոր գրկախառնում լինի:

Իմ սիրելի ընթերցողներ, այս խորհրդանշական օրը ուզում եմ ևս մեկ անգամ ձեզ շնորհակալություն ասել բլոգիս հետևելու համար: Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ բլոգս արդեն ունի ավելի քան 4.000 մշտական բաժանորդագրված ընթերցողներ (էլեկտրոնային բաժանորդագրության միջոցով), բազմաթիվ հրաշալի ընկերներ Ֆեյսբուքում և Թվիթերում, հարազավոր ընթերցողներ Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում: Ուրախ եմ նաև, որ ընթերցողներիս մեջ շատ են օտարազգիները, որոնք արդեն քանի տարի է ջերմորեն հետևում են իմ գործունեությանը և դարձել են իսկական ու մշտական ընկերներ: 2011 թվականի ապրիլից ի վեր, երբ հիմնադրեցի բլոգս, այն արդեն դիտվել է ավելի քան 430.000 անգամ: 2012 թվականի հունիսից ի վեր բլոգս արժանացել է ավելի քան 100 մրցանակների:

Իմ սրտագին ողջույններն ու անկեղծ երախտագիտությունն եմ հղում յուրաքանչյուրին, ով հետևում է այս բլոգին: Դրանով դուք սատարում եք ինձ, և ձեր այդ սատարումը մշտապես ներշնչում ու ոգևորում է ինձ: Ձեր անկեղծ մեկնաբանություններն ու հետադարձ ջերմ կապը մշտապես պարտավորեցնում են ինձ աշխատելու ավելի տքնաջան կերպով և ավելի ստեղծագործաբար: Ձեր մեկնաբանությունները միշտ հետաքրքիր են, բարի, լի դրական հույզերով, հաճախ` շատ բացառիկ ու յուրօրինակ: Ես սիրում եմ կարդալ դրանք ու պատասխանել դրանց:

Սիրով ուզում եմ նշել, որ իմ բլոգում, ինչպես նաև ֆեյսբուքյան ու թվիթերյան իմ էջերում միայն պարկեշտ, կիրթ ու քաղաքավարի մարդիկ են, ովքեր ունեն ներքին բարձր կուլտուրա: 

Կարծում եմ, որ այսպիսի ընթերցողների շրջանակ ունենալը պատիվ ու պարտավորություն է ցանկացած հեղինակ-ստեղծագործողի համար: Ես անչափ ուրախ եմ իմ բլոգում և սոցիալական ցանցերում այսպիսի պարկեշտ լսարան ունենալու հանգամանքով: Ինձ համար պատիվ է ձեզանից յուրաքանչյուրին համարել իմ մշտական ընթերցողը:

Հատուկ շնորհակալություն նաև նրանց, ովքեր ինձ անվանակարգում են բլոգերային մրցանակների: Ես մշտապես ձգտում եմ արժանի լինել դրանց:

Իմ սիրելի ընկերներ, խորապես գնահատում եմ ձեզ բոլորիդ և ձեզանից յուրաքանչյուրին: Մեր միջև ձևավորվել է բարեկամական ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություն: Կարծում եմ, որ մեր ընկերությունը մեր գեղեցիկ, կարևոր և բարի ձեռքբերումն է այս մեծ ու ընդարձակ ինտերնետում: Շնորհակալություն Ձեզ բոլորիդ սատարումի ու փոխըմբռնման համար: Հուսով եմ, որ ձեր այդ սատարումն ու բարեմաղթանքները ինչպես միշտ ինձ հետ կլինեն: Շնորհակալություն այն ժամանակի համար, որը ծախսում եք` այցելելով իմ բլոգն ու կարդալով ստեղծագործություններս:

Ամենալավն ու բարին եմ մաղթում ձեզ ու ձեր հարգարժան ընտանիքներին:  
© Առլեն Շահվերդյան, 11.01.2015

Thank-You-message

Every year we celebrate the International Thank You Day. When you say a sincere “Thank you” it is like a warm hug to a person whom you want to express your appreciation, friendship, sincere warmth. “Thank you” is like a spoken hug.

My dear readers, this symbolic day I would like to say again “Thank you” to all of you for following my blog. I’m honored to inform about getting more than 4.000 total follows on my blog, many wonderful friends on Facebook and Twitter, thousands of readers in Armenia, as well as in the Armenian Diaspora and in the whole world. I am very glad also, that among my readers there are many foreigners, who warmly follow my activity for many years and have become true and constant friends. The blog has more than 430.000 views since April, 2011 when it was founded by me. My blog has been also nominated for more than 100 various awards since June, 2012.

My hearty greetings and sincere thanks to everyone who has decided to follow this blog. Your support by following my blog always inspires and encourages me. Your sincere comments and warm feedback always obliged me to work harder and more creatively. Your comments are always interesting, kind, full of positive emotions and often very unique. I love to read them and answer to them.

It is my pleasure to mention that there are only polite, gentle, having high internal culture people following my blog as well as my Facebook and Twitter pages.

I think that having such kind of audience of readers is honor as well as liability for every author. I am very glad to have such gentle and polite audience in my blog as well as in social network. I am honored to consider each of you as my constant reader.

A special thanks also to all those who nominate me for blogging awards. I always try to deserve them.

My dear friends, I deeply appreciate all of you! There has been formed a warm, friendly relationship between us based on mutual respect. I think that this friendship is our beautiful, important and kind achievement in this large and wide Internet. Thank you all for your support and understanding. Hope, your support and blessings will always be with me. Many thanks for your time you spend on visiting my blog and reading my literary works.

I wish all the best to you and your respectful families! Thank you!
© Arlen Shahverdyan, 11.01.2015

Կարդա նաև / Read also

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

“Very Inspiring Blogger” – Երկու մրցանակ` մեկ օրում / Two Awards In One Day!

Սիրելի՛ բարեկամներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ բլոգս անվանակարգվել և արժանացել է միանգամից երկու «Շատ ներշնչող բլոգեր» մրցանակի (“Very Inspiring Blogger” Award):
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Rollinwithcarro» բլոգի հեղինակ Քերոլայն Վան էվիկին և «Sunday Blog Stephanie Sievers» բլոգի հեղինակ Ստեֆանի Սիվերսին` ինձ այդ անվանակարգում ներկայացնելու և մրցանակը շնորհելու համար: Ես դա շատ գնահատում եմ: Սիրելի բարեկամներ, այցելեք նրանց բլոգները, դրանք իսկապես ոգեշնչող են, առանձնահատուկ, հետաքրքիր, ունեն հատուկ ու լավ ճաշակ, տալիս են դրական հույզեր:
«Շատ ներշնչող բլոգեր» մրցանակը հնարավորություն է տալիս անվանակարգելու միանգամից 15 այլ բլոգերների: Քանի որ ես արժանացել եմ միանգամից երկու մրցանակի, ապա կարծում եմ իրավունք ունեմ անվանակարգելու ոչ թե 15, այլ շատ ավելի շատ բլոգների, որոնց սիրով հետևում եմ: Ինչու եմ նշում այսքան շատ բլոգ (տես ներքևում), որովհետև սա լավ հնարավորություն է մեկ անգամ ևս իմ խորին երախտագիտությունը հայտնելու բոլորին: Շնորհակալություն բլոգիս հետևելու և հոդվածներս կարդալու համար: Ես գնահատում ու հարգում եմ բոլորիդ: Շնորհակալություն անկեղծ ընկերության, բարի ու մշտական ուշադրության և աջակցության համար: 

© Առլեն Շահվերդյան, 21.01.2013 

Dear Friends, I have the honor to tell You that My blog is twice nominated and awarded as a “Very Inspiring Blogger” in one day. I would like to express my deep appreciation to Caroline Van Ewijk, the author of the blog Rollinwithcarro and to Stephanie Sievers, the Author of the blog Sunday Blog Stephanie Sievers for nominating me for this Award! Thank you so much! I deeply appreciate that. Dear friends, visit their blogs, which are really inspiring, interesting, unique, having special and good taste and giving positive emotions.
The “Very Inspiring Blogger” Award gives opportunity to nominate 15 bloggers at once. As I received two awards in one day I think I have the right to nominate not just 15 but much more blogs which I follow with great pleasure. Why I am mentioning so many blogs (see below). Because this is a good and nice opportunity to express my deep appreciation to all. Thank you for following my blog and for reading my articles. I appreciate and respect all of you! Thank you for your sincere friendship, kind and permanent attention as well as for the support.
© Arlen Shahverdyan, 21.01.2013

Rules:

1. Link back to the person who nominated you: Thank you again my dear friends Caroline and Stephanie for nominating my blog for this award. I really appreciate your support!

  Rollinwithcarro - http://rollinwithcarro.wordpress.com/

  Sunday Blog Stephanie Sievers - http://stephaniesievers.com/

2. Post the award image to your page.

3. Tell 7 facts about yourself.

1. I am a great Nature lover.
2. I love kind people with good sense of humour.
3. I am working now at once on two books.
4. I like to share my favourite movies and even cartoons with my dear friends.
5. I have to wake up early in the morning tomorrow :( though I adore sunrises :).
6. I am so glad and so honored to have so many readers in Armenia as well as in Abroad. Thank you all!
7. I think that the photo of sunny, beautiful and inspiring woman blogging at home (above) is very suitable for this article :) 

4. Nominate 15 other blogs and inform them about that /but, of course, I’ll nominate much more :)/

Blogs, which inspire me a lot (in Alphabetical Order):

  1. http://addgrainonearth.com/
  2. http://adventurousandrea.com/
  3. http://alanakalanian.com/
  4. http://alarnarosegray.com/
  5. http://amberafrica.wordpress.com/
  6. http://annatheodoraphotography.wordpress.com/
  7. http://antodesimone.wordpress.com/
  8. http://ardentpt.com/
  9. http://ariel51.wordpress.com/
  10. http://armplaneta.com/
  11. http://artsakhliberty.wordpress.com/
  12. http://awapara.wordpress.com/
  13. http://ayannanahmias.com/
  14. http://boomdeeadda.wordpress.com/
  15. http://bopaula.wordpress.com/
  16. http://bowtalks.wordpress.com/
  17. http://blog.mitziemee.com/
  18. http://businessbloger.net/
  19. http://caleephotography.wordpress.com/
  20. http://carmenfortis.wordpress.com/
  21. http://catnipoflife.wordpress.com/
  22. http://charronschatter.com/
  23. http://clanmother.com/
  24. http://coast72.wordpress.com/
  25. http://conorcullen.com/
  26. http://cristinasandru.wordpress.com/
  27. http://darianadasan.wordpress.com/
  28. http://dearkitty1.wordpress.com/
  29. http://depressionexists.com/
  30. http://dipitblack.com/
  31. http://1dirtylens.wordpress.com/
  32. http://dolceuragano.wordpress.com/
  33. http://dorisannmorriscolley.wordpress.com/
  34. http://dprocakan.wordpress.com/
  35. http://eat-o-live.com/
  36. http://edithlevyphotography.com/
  37. http://esengasvoice.wordpress.com/
  38. http://faddrops.wordpress.com/
  39. http://fashionstyleguru.wordpress.com/
  40. http://gegharvest.wordpress.com/
  41. http://granellidipolvere.wordpress.com/
  42. http://greatcatsoftheworld.wordpress.com/
  43. http://hautefrugalista.com/
  44. http://healthyglownutrition.wordpress.com/
  45. http://historyoftheancientworld.wordpress.com/
  46. http://howtospyonbirds.wordpress.com/
  47. http://idealisticrebel.wordpress.com/
  48. http://imaginecontinua.wordpress.com/
  49. http://imashxarh.wordpress.com/
  50. http://inspire1life.com/
  51. http://jasminegrewal.wordpress.com/
  52. http://jussaraluna.wordpress.com/
  53. http://katienormalgirl.com/
  54. http://kechajyan.wordpress.com/
  55. http://kostandyan.net/
  56. http://ladaray.wordpress.com/
  57. http://lasesana.wordpress.com/
  58. http://lifessweetbittersurprises.wordpress.com/
  59. http://literatureandculture.wordpress.com/
  60. http://littlelesslittle.wordpress.com/
  61. http://livingsuccess3d.wordpress.com/
  62. http://ljr3.wordpress.com/
  63. http://lizziejoysphotosuite.com/
  64. http://macrocritters.wordpress.com/
  65. http://majormakeupmadness123.wordpress.com/
  66. http://makesomethingmondays.wordpress.com/
  67. http://manekentmyblog.wordpress.com/
  68. http://manishamishra.wordpress.com/
  69. http://manolirizofotografia.com/
  70. http://mariacavallaro.wordpress.com/
  71. http://miartedoris.wordpress.com/
  72. http://miksentius.gratun.am/
  73. http://missayodele.com/
  74. http://moderndayruth.net/
  75. http://museandsparrow.wordpress.com/
  76. http://mybeautfulthings.wordpress.com/
  77. http://mylucitedreams.com/
  78. http://natycalinescu.wordpress.com/
  79. http://oilpastelsbymary.com/
  80. http://pauliwj.wordpress.com/
  81. http://peopleplacesandbling.com/
  82. http://petit4chocolatier.wordpress.com/
  83. http://photosciencechanel.com/
  84. http://picturesofcreativeminds.wordpress.com/
  85. http://poorbuthonest.wordpress.com/
  86. http://relaxingcooking.wordpress.com/
  87. http://reshumalhotra.com/
  88. http://rollingharbour.com/
  89. http://rosedeny.wordpress.com/
  90. http://saymberblondi.wordpress.com/
  91. http://schtiel.wordpress.com/
  92. http://seyisandradavid.org/
  93. http://shiro51144.wordpress.com/
  94. http://singingsparrows.wordpress.com/
  95. http://sirarpisahakyan.wordpress.com/
  96. http://sofiasiberia.com/
  97. http://soloviveysefeliz.wordpress.com/
  98. http://soundeagle.wordpress.com/
  99. http://smilingseconds.wordpress.com/
  100. http://tahanishihab.com/
  101. http://taniajessicasmith.wordpress.com/
  102. http://tangoasadoyvino.wordpress.com/
  103. http://thekatandthefallingleaves.wordpress.com/
  104. http://thelonelydogs.wordpress.com/
  105. http://theworldofalexanderthegreat.wordpress.com/
  106. http://toffeefee.wordpress.com/
  107. http://tonettejoycefoodfriendsfamily.wordpress.com/
  108. http://tracycampbellwriter.wordpress.com/
  109. http://transcendingbordersblog.wordpress.com/
  110. http://travelculturefood.wordpress.com/
  111. http://tresorsdeluxe.wordpress.com/
  112. http://triciaannemitchell.com/
  113. http://triportrek.wordpress.com/
  114. http://twinkliesoftime.wordpress.com/
  115. http://ucuento.wordpress.com/
  116. http://utesmile.wordpress.com/
  117. http://whitehothair.com/
  118. http://woveneye.wordpress.com/
  119. http://writertime.wordpress.com/
  120. http://zentcreativeblog.com/

Dear Friends, I would like to say that it would be my pleasure to nominate much more bloggers. I appreciate and follow also all those bloggers, who are not in this list below. They would be certainly nominated by me in my next awards which I hope to receive in future.

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

«Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակ / “Very Inspiring Blogger” Award

Սիրելի՛ բարեկամներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ բլոգս անվանակարգվել և արժանացել է «Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակին (“Very Inspiring Blogger” Award), որը Արևմուտքում լայնորեն տարածված ու հայտնի վիրտուալ մրցանակաբաշխություններից մեկն է: Սիրելի բարեկամներ, սա իմ երկրորդ արտասահմանյան մրցանակն է բլոգոլորտում, որը պատիվ ունեմ ստանալու: Հուսով եմ, որ նոր նվաճումներ էլի կլինեն: Ինչպես գիտեք` 2012 թվականի հունիս ամսից բլոգս երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը թարգմանում եմ ինքս), ինչը հնարավորություն է տվել, որպեսզի բլոգը լայն տարածում գտնի նաև արտասահմանում, օտարազգի բլոգերների շրջանում` ձեռք բերելով բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ:
Սիրելի՛ բարեկամներ, որպես «Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակակիր ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «The World of Alexander The Great» բլոգին` ի դեմս դրա հիմնադիր ու վարող Մերիթ-Ջոաննային (Maarit-Johanna)` ինձ այդ անվանակարգում ներկայացնելու և մրցանակը շնորհելու համար: Ես դա շատ գնահատում եմ:
© Առլեն Շահվերդյան, 04.08.2012 

Dear Friends, I have the honor to tell You that My blog is nominated and awarded as a “Very Inspiring Blogger”. This is one of the wide spread virtual awards in the West. Dear Friends, this is my second foreign award which I have the honor to receive. I would like to to express my great appreciation to the blog The World of Alexander The Great” for nominating me for this Award! Thank You so much! I deeply appreciate that. I am very glad to deserve this award from Maarit-Johanna, the owner and founder of the blog The World of Alexander The Great”. She has a very beautiful, useful, informative and interesting blog and I am very glad and proud to introduce Her blog to all my Armenian readers as well as to dear followers from abroad.
© Arlen Shahverdyan, 04.08.2012

Rules:

1. Link back to the person who nominated you: Thank you again dear Maarit-Johanna for nominating my blog for this award. I really appreciate for your support!

  The World of Alexander The Great. Visit: http://theworldofalexanderthegreat.wordpress.com/

2. Post the award image to your page.

3. Tell 7 facts about yourself.

1. I have started to write my new book.
2. I love people with good sense of humour.
3. Years ago I was fond of playing the piano.
4. I would like to visit these countries: Mexico, Brazil, Argentina, Spain, France, UK, Italy, Iran, Kazakhstan, India, China and Japan.
5. I want to learn Spanish language.
6. I can watch my beloved films again and again.
7. I write expromt thoughts (in Armenian language) on my Facebook official page, then share them on my Twitter page, after all this I certainly post them also in my blog’s separate cathegory “Exprompt”. Why I am telling this? I don’t know! :D :D

4. Nominate 15 other blogs and inform them about that.

  1. http://fashionstyleguru.wordpress.com/
  2. http://myaukun.wordpress.com/
  3. http://bopaula.wordpress.com/
  4. http://alanakalanian.com/
  5. http://nightshadehunter.wordpress.com/
  6. http://tresorsdeluxe.wordpress.com/
  7. http://makesomethingmondays.wordpress.com/
  8. http://blog.mitziemee.com/
  9. http://rosedeny.wordpress.com/
  10. http://manolirizofotografia.com/
  11. http://slywithsass.wordpress.com/
  12. http://ariel51.wordpress.com/
  13. http://manishamishra.wordpress.com/
  14. http://sincerelymheg.wordpress.com/
  15. http://mylucitedreams.com/

Once again thanks much dear “The World of Alexander The Great”.

Dear Friends, I would like to say that it would be my pleasure to nominate much more bloggers, but unfortunately I have to nominate only 15 of them according to the rules of the award. Anyway I appreciate and follow also all those bloggers, who are not in this list below. They would be certainly nomitated by me in my next award which I hope to receive in future.

© Arlen Shahverdyan, 04.08.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

«Իմ սիրտը լեռներում է»: Վիլյամ Սարոյանի հանրահայտ պիեսի այս գեղեցիկ վերնագրով էլ որոշեցի սկսել իմ հոդվածը, քանի որ այն հրաշալիորեն խորհրդանշում է նյութը, ինչի մասին ուզում եմ գրել այժմ:

Իմ մշտական ընթերցողները գիտեն, որ «Ապրելու իրավունք» գիտահանրամատչելի գրքիս շնորհանդեսից հետո սկսվել է իմ` որպես գրողի և ընթերցողներիս միջև հանդիպումների մի ուրույն շարք: Եվ ահա ևս մեկ հիշարժան հանդիպում կայացավ հունիսի 19-ին, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում:

Սիրելի՛ բարեկամներ, ես առիթ ու պատիվ եմ ունեցել «Ապրելու իրավունք» գիրքս ներկայացնելու գիտական տարբեր լսարանների առջև, ինչպես նաև բազմաթիվ առանձին գիտնականների, գիտնական տեսաբանների, բնության վերաբերյալ տեսական արժեքավոր գիտելիքներով զինված հետազոտողների: Բոլորովին վերջերս ես պատիվ ունեցա գիրքս ներկայացնելու Երևանի Մխիթարյան կրթահամալիրում, ինչի մասին կարող եք կարդալ իմ մանրամասն անդրադարձը:

Սակայն գրքիս ներկայացումը դրանով չի սահմանափակվում, քանի որ հիմնական հասցեատերերի շարքում են, իհարկե, նաև նրանք, ովքեր իրենց գործունեությամբ ոչ թե տեսական, այլև ուղղակի առնչություն ու կապ ունեն բնության հետ: Այդպիսի մարդկանց թվին են պատկանում, առաջին հերթին, բնապահպանները: Հենց նրանց կողմից կազմակերված կոնֆերանսի ժամանակ էր, որ կայացավ գրքիս շնորհանդեսը:

Սակայն բնապահպաններից բացի կան բազմաթիվ այլ բնագավառներ, որտեղ մարդիկ իրենց գործի կամ սիրելի զբաղմունքի բերումով կապված են բնության հետ, շփվում են նրա հետ: Այդպիսի մարդիկ են, օրինակ, ալպինիստները, լեռնային տուրիզմով, արշավներով զբաղվող մարդիկ, որոնց համար վայրի բնաշխարհը ոչ միայն գեղատեսիլ վայրեր են, այլև ամենօրյա հետաքրքիր ու տքնաջան աշխատանք և բազում դժվարությունների հետևողական հաղթահարում: Ալպինիզմը դրանով զբաղվողների համար ոչ թե սոսկ նախասիրություն է կամ սիրելի զբաղմունք, այլև հոգու գործ, տարերք, նոր մարտահրավերների գնահատում, նոր բարձունքների նվաճում և այդ ճանապարհին կամային որակների թրծում ու փոխանցում մյուսներին: Բնության հետ այս անխախտ կապը ներշնչանքի մեծ աղբյուր է: Բնության նկատմամբ սիրո առկայությունը լավագույն գրավականն է այս մարդկանց հետաքրքիր ու ադրենալինով հարուստ գործում: Ամեն անգամ նոր հայտագործություններ, ամեն անգամ բնության հրաշքների բացահայտում, բնության դժվարամատչելի անկյունների հաղթահարում, սեփական կենսագրության մեջ հերթական հաղթանակի գրանցում: Հիրավի, նրանց սիրտը լեռներում է: Այս խիզախ, ազատ մտքով ու հոգով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է դնել քո առջև բարձր նշաձող, դժվար խնդիր և այդ խնդիրն հաղթահարել պատվախնդրորեն, ջանք չխնայելով, հավատալով հաջողությանը և սեփական ուժերին:

Դժվար, հագեցած ու հետաքրքիր է ալպինիստի գործունեությունը, որը, ըստ էության, նույնքան դժվար, հագեցած ու հետաքրքիր «գործ» է բնության հետ: Չէ՞ որ հաղթահարելով դժվարությունը ալպինիստն ամեն անգամ առերեսվում է ոչ միայն բնության հրաշագեղությանը, այլև նրա զորեղությանը, ուժին, վիթխարիությանը:

Ահա այսպիսի մարդկանց միջավայրում խոսել բնության մասին նշանակում էր զրուցել համախոհների հետ, մարդկանց, ովքեր իրենց էությամբ բնասեր են և գործի բերումով` բնագետ: Իմ խորին համոզմամբ` մարդը չի կարող զբաղվել ալպինիզմով` չսիրելով բնությունը, չհարգելով ու չգնահատելով այն:

Ինձ համար պատիվ էր հանդես գալ ֆեդերացիայում` գտնելով այնտեղ փոխադարձ ջերմություն, հարգալից ու բարեկամական վերաբերմունք: Ես ներկայացրեցի գիրքը «Power point» ձևաչափով պատրաստված գեղեցիկ սլայդշոույի միջոցով:

Ինձ անչափ ոգևորեց ներկաների մեծ հետաքրքրությունը մատուցվող թեմայի վերաբերյալ: Նրանք համակ ուշադրությամբ լսում էին և ակտիվորեն մասնակցում զրույցին: Ըստ էության` ինտերակտիվ այդ հանդիպումը ընթացավ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Դրա գրավականներից մեկը ֆեդերացիայի անդամների բնության նկատմամբ գիտակցված ու գրագետ վերաբերմունքն է, ներկայացվող նյութի նշանակության վերաբերյալ պատճաշ մոտեցումը, ինչպես նաև բարեկիրթ ու անկեղծ շփումը: Ինձ անչափ ուրախացրեց նաև իմ ելույթին հաջորդած հարց ու պատասխանը, որը մի հետաքրքիր ու համակարծիք զրույց էր` հեղինակի և լսարանի միջև:

Այսպիսի հանդիպումների ժամանակ իմ նպատակն է ոչ միայն ներկայացնելու գիրքս, այլև ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնելու բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ, սեր և հոգատարություն քարոզելու բնության նկատմամբ: Իմ գրքերով, հոդվածներով, ելույթներով ես մշտապես ջանում եմ ամենուրեք ու ցանկացած մեծ կամ փոքր լսարանի փոխանցել բնության պահպանության կարևոր հորդորը: Ինչքան որ ուժ ու եռանդ ունեմ նույն ոգով շարունակելու եմ իմ այդ առաքելությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդ համակվի այդ զգացումով: Ելույթիցս մի հատված, որը այս խոսքերիս շարունակությունն է.

Դե իսկ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում այս հանդիպումը ավելի շատ վերածվեց բնության նկատմամբ նույնպիսի սիրով ու գորովանքով լցված համախոհ մարդկանց մի հրաշալի ու բարի շփման: Շփում, որի ժամանակ առանցքային թեման բնությունն էր և բնությունն ավելի մոտիկից ճանաչելու ու այն պահպանելու անկեղծ մտահոգությունը:

Ես նվիրաբերեցի «Ապրելու իրավունք» գրքի օրինակներ ֆեդերացիային: Հանդիպման վերջում ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը ֆեդերացիայի կողմից ինձ նվիրեց խորհրդանշական հուշանվերներ:

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային և հանդիպման բոլոր ներկաներին` ջերմ ընդունելության և բարեկամության համար: Խորին շնորհակալություն փոխնախագահ Սուրեն Դանիելյանին: Հատուկ շնորհակալություն ֆեդերացիայի անդամ, «Արշավականներ» ակումբի համահիմնադիր, իմ լավ ընկեր ու բարեկամ Տիգրան Շահբազյանին` այս հանդիպման առիթը ստեղծելու, հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև այն տեսանկարահանելու և լուսանկարելու համար:

Ես ի սրտե հաջողություններ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային` ինձ արդեն համարելով այս կառույցի լավ բարեկամ: Ֆեդերացիայի` հարգանքի ու գնահատանքի արժանի շնորհակալ գործը ոչ միայն համախմբում է ալպինիզմով ու լեռնային տուրիզմով հետաքրքրված մարդկանց, այլև իր կարևոր ու արժեքավոր նպաստն է բերում մեր հասարակության մեջ այս մշակույթի ձևավորմանը և մեր երկրում այս բնագավառի զարգացմանը:

© Առլեն Շահվերդյան, 19.06.2012
© Հոդվածում օգտագործված տեսագրությունները և լուսանկարները պաշտպանված են Հեղինակային իրավունքի մասին օրենքով, 2012

***
“My Heart’s in the Highlands”: I decided to start my article with this beautiful title of an Armenian American dramatist and author William Saroyan’s famous play as it perfectly symbolizes the material I am going to write about now.

My permanent readers know that after the presentation of my new book “Right to Live” I receive invitations from various kind of audiences. There started a unique series of meetings between me (as a writer) and my readers. During these kind of meetings I present my new book and speak about nature, biodiversity, human-nature relations, speak about the importance of providing harmony between people and nature. I am trying to inseminate love, care, respect to the nature especially among the children and youth as they are the future of our life. During these meeting, seminars I show them a beautiful “Power point” presentation with great number of photos about nature and lions. I am telling them a huge information about wildlife. For example, such kind of memorable meeting was in June 19, in Armenian Mountaineering and mountain tourism federation.

Dear Friends, firts of all I would like to tell you that I often have the honor to introduce my book “Right to Live” to scientists of the theoretical science sphere. Recently I had the honor to introduce my book at Mkhitarian Educational Foundation (May 19, 2012, Yerevan). I would be glad if you read my article about that meeting and see the videos and pictures. In the article’s first video I am telling the Foundation’s sons about the role of lions in Armenian history, culture and heraldry. In the second video I am speaking about Kevin Richardson’s great activity. At first I am speaking about how cruel sometime can be People as they destroy nature, kill wild animals with guns. And after that I am telling about the humanity of people, how kind they can be, how much love and care they give to nature, animals. And as a bright example I am talking about Kevin and his activity. I show pictures where is seen how much love Kevin gives to animals and how much animals love and respect him. I also mention that I have the honor to be in contact with Kevin and he welcomes the creation of the book “Right to Live” as a unique product about lions and nature.

But I introduce my book also to them who not only study the nature but also “works” with nature overcoming all the difficulties and every day feeling the beauty of nature as well as its power and sometimes dangerous manifestations. These men work face to face with the nature and in the nature. They have free soul, they are very brave, they know what is difficulty and they have enough persistence to solve the problem, to overcome the threat and to succeed reaching a new level. I am talking about alpinists who are brave enough and very interesting people. Their hearts are really in the Highlands.

Members of the Armenian Mountaineering and mountain tourism federation where listening to the presentation with great interest and attentively. It was kind of an interactive meeting and conversations. It was my pleasure to have a speech for them. Now I consider me as a friend of the federation. They met me very warm and friendly. At the end of my speech I was asked interesting questions. I presented several copies of my book to the Federation. Vice President of the Federation Suren Danielyan gave me symbolic souvenirs.

I would like to thank Armenian Mountaineering and mountain tourism federation, Vice President Suren Danielyan and all the members of the federation. Also I would like to thank much the member of the federation and co-founder of the “Arshavakanner” club, my good friend Tigran Shahbazyan for organizing this meeting, shooting the videos and taking the photographs. I would like to mention that in the first 2 videos I introduce the book and in the last video (where I am sitting in front of the audience) I am talking about the importance of teaching children to love and protect the nature. In the video I share my experience of inseminating love, care and respect to the nature among the children telling that we always see the results in future, when children grow up. This is a very important educational process the result of which is seen only after some time. We must start to work with children from the early age as they will grow up and become nature lover adults. 

Dear Friends, at the end I would like to wish success to the federation. I think that Armenian Mountaineering and mountain tourism federation not only units alpinists but also promotes the development of this culture and sphere in our society and in our state.  

© Arlen Shahverdyan, 19.06.2012.
Translated by the Author.
Videos and Photos used in this article are Copyright protected.
© All Rights Reserved, 2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,057 other followers

%d bloggers like this: