Home » Posts tagged 'nor tari'
Tag Archives: nor tari
Մի տարով էլ մեծացանք / We got older for a year
Մի տարով էլ մեծացանք
Նայում եմ ես Տոնածառի
Վա՜ռ գույներին՝ շղթայով,
Ու լռում եմ մտքիս ծերին.
Կյանքը անցա՛վ մի տարով…
Հեռացա՛ն ու անցյա՛լ դարձան
Կիսատ գործե՛րն ու ժա՛մը,
Նո՛ր Տարվա հետ զարկվե՛ց նորից
Նո՛ր հույսերի զնդա՛նը:
Մի՛տք եմ անում՝ ուրախ պահին,
Հոգում պահած՝ լո՜ւռ թախիծ,
Ու, ժպտալով Ամանորին,
Փոքր-ինչ խղճում եմ ես ինձ:
Ամանո՛րը՝ խի՜նդ ու զանգա՛կ,
Հանդե՜ս՝ մանկան շուրթերո՛վ,
Իսկ մեծերի՛ս համար՝ ազդա՛կ,
Որ մեծացա՜նք մի տարով:
Որ կորցրեցի՛նք երազա՜նքը
Եվ զգացո՛ւմը հեքիաթի՜,
Ու կլանե՛ց մեծի կյանքը
Մանկան իղձե՛րը անթի՜վ:
Եվ, ահա, ես մտորում եմ՝
Արդյո՞ք մարել է արդեն
Ինձ ապրեցնո՜ղ Ամանո՛րը՝
Հրա՜շք հեքիա՜թը կանթե՛ղ:
Արդյո՞ք անվե՜րջ եռուզեռում
Ու հոգսերո՛ւմ՝ կենցաղի՛,
Ես կորցրե՛լ եմ, թողե՜լ հեռվում
Հոգուս փոքրի՜կ տղայի՛ն:
Այսպես՝ տխո՜ւր նայեցի ես
Տոնածառի լույսերի՜ն,
Հանկա՛րծ, հոգուս պատեց հանդե՜ս
Ու մանկացա՛ ես նորի՛ց:
Չէ՜, չի՛ մարել երազա՜նքս,
Ինչպես լույսե՜րը ծառի՛,
Մի իսկակա՛ն կախարդա՜նք է
Բերում իր հետ Նո՛ր Տարի՜ն:
Եվ տոնակա՜ն տրամադրությա՛մբ,
Մանկան անա՜փ հրճվանքո՜վ՝
Էլ չե՛մ տխրում, որ մեծացա,
Հպա՛րտ եմ իմ տարիքո՛վ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 23.12.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Արդեն քանի տարի է, ինչ ես միացնում եմ այս երգը, երբ ժամացույցի սլաքները խփում են 12-ը: Ինձ համար Նոր տարին գալիս է այս հրաշալի երգով:
For many years, I turn on this wonderful music when the clock hands strike 12. The New Year comes for me with this lovely song.
Dear Readers, my new poem in Armenian is about thoughts that come each New Year when we realize that we get older for a year. New Year lightful Fairy Tale is a wonderful period and real feast for all children, but for the matures it is a time to think deeply, cause life goes on and we get older day by day. We turn page of the old year and open a new page of a new year. Each New Year we look back and thinking of things that we have done, thinking of everything we have planned in our life. But each time we look at the New Year Tree it seems like we become children again, who believe that New Year Magic really excist. So even if we get older for a year the New Year Magic gives us that happy mood and real feeling of feast making us feeling proud of our mature age.
Merry Christmas and Happy New Year!
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ամանորի երազանքը / New Year’s Dream
Ամանորի երազանքը
Ամանորը միշտ էլ լուսե հրաշքների ժամանակ է,
Երբ բացում ենք նորի դուռը նվիրակա՜ն սպասումներով,
Երբ լուսաշող Տոնածառից կախում ենք մեր երազանքը
Ու մի ամբո՜ղջ տարի ապրում դրա հաստա՛տ կատարումով:
Մենք սպասում ենք, որ գալիքը լցված պիտի լինի սիրո՜վ
Եվ մանկության մեր հուշերի Ամանորի նման անբի՜ծ,
Հետո լծվում կենցաղության չվերջացող այն հոգսերով,
Որ մեզ դարո՛վ հեռացնում են մեր տարեչա՛փ երազանքից:
Աքաղաղի հպա՜րտ կանչով տարին սկսեց իր նոր հունը,
Սակայն, ինչպես ամեն տարի՝ թխսին լծված հավի հոգսով:
Մի՛ տարի էլ աշխա՜րհ ցնցեց աշխարհաստե՜ղծ մարդկությունը,
Երբ ապրումը նվիրական ուղարկում են հեռախոսո՛վ:
Երբ զգացմո՜ւնքդ արտահայտել կարելի է նշաններո՛վ,
Մտահոգիչ խո՜սքը սրտիդ՝ փեղկել երկո՛ւ-երե՛ք բառում,
Երբ աշխարհում վի՛շտն ու ցա՛վը թևածում են վիշապներո՜վ,
Իսկ արտաքուստ անտարբե՜րն է, որ տիրում է կյանքի բեմում:
Եվ վշտադեմ ծաղրածուի չվերջացող, խնդուն խաղով
Մի տարի էլ խաղում ենք մեզ վերապահված էպիզոդը,
Ամանորի երազանքը սպառո՛ւմ ենք մեր բո՛ւթ կենցաղով՝
Լոկ հուշերում պահպանելով Տոնածառի անո՜ւշ հոտը:
Բայց, մե՛կ է, ես հավատո՛ւմ եմ Ամանորի երազանքին
Ու իմ նման միամիտներ դեռ շա՛տ ունի մոլորակը,
Որ կենցաղից վե՛ր են դասում հավատա՜մքը այն հրաշքի,
Թե Նոր տարին բերելո՛ւ է ոգեղենի՜ հաղթանա՛կը:
Բերելո՛ւ է կանչով խրո՛խտ ու փետրափա՜յլ աքաղաղի,
Հո՜ծ մարդկության բաղձանքների ու իղձերի սիրո՜ դարից,
Մեզ մի տարով մեծացնելով՝ թո՛ղ, որ այս նոր, գալիք տարին,
Կյանքի՛ կոչի երազա՜նքը, որ կախել ենք Տոնածառից:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 26.12.2017:
Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Սիրելի Ընթերցողներ, 2018 թվականը Շան տարի է, և այս հրաշք շունիկներով լի գունեղ ու շատ զվարճալի Սուրբ ծննդյան տեսանյութը սիրով նվիրում եմ Ձեզ, հատկապես նրանց, ովքեր շատ սիրում են այս փոքրիկ ու զվարճալի արարածներին: Ես նրանց շատ եմ սիրում: Հապա մի տեսեք, թե ինչ արեցին նրանք Տոնածառի հետ:
Սիրելի Ընթերցողներ, սրտանց մաղթում եմ Ձեզ ուրախ տոներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Dear Friends, my new poem below, entitled “New Yer’s Dream”, is dedicated to New year’s magic, that all of us feel during the holidays. We all make a dream for ourselves and although our daily life is full of problems and the world is full of pain, but we all believe and expect that one day there will be a day of spiritual enlightenment and spiritual victory. The year 2018 is a year of Dog and it is my pleasure to offer you to watch this cute Christmas video with lots of lovely, funny puppies. I know that many of you love these cute and small creatures very much. I love them, too. Look what they did with the Christmas Tree! 🙂
Dear foreign Readers, I cordially wish you all the best in new year. Merry Christmas and Happy New Year!
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ / Merry Christmas and Happy New Year!
Սեղմեք նկարի վրա՝ ամանորյա շնորհավորական տեսաբացիկը դիտելու համար
Click on the picture to watch the New Year Video Greeting Card
Սիրելի Ընթերցողներ, շնորհակալություն ամբողջ անցած տարին իմ գրական բլոգի հետ լինելու համար: Գրական գործունեությանս նկատմամբ Ձեր մշտական ու բարի ուշադրությունը և անկեղծ գորովանքը շատ թանկ ու կարևոր են ինձ համար: Ինձ պատիվ է բերում, որ Դուք կարդում, հավանում և արժեքավորում եք իմ գրքերն ու բանաստեղծությունները: Հուսով եմ, որ կմնաք ինձ հետ նաև նոր տարում:
Սիրելի Ընկերներ, Նոր տարին և Սուրբ Ծնունդն իմ ամենասիրելի տոներն են, այնքան սիրելի, որ ես նույնիսկ «Ամանորյա հեքիաթ» վերնագրով հատուկ գիրք եմ գրել ու հրատարակել Նոր տարվա մասին: Համոզված եմ, որ Դուք նույնպես սիրում եք տարվա այս կախարդական ժամանակը:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող նոր տարին լինի առողջության, հաջողության, սիրո և երջանկության տարի Ձեզ համար և Ձեր մտերիմների: Թող նոր տարին իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները: Օրհնված եղեք խաղաղությամբ և բարօրությամբ: Մշտապես մոտ եղեք Բնությանը և Ստեղծագործ մտքին:
Այս պահին հաճույքով Ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած Ամանորյա տեսաբացիկը: Դիտեք այն՝ սեղմելով վերևի նկարի վրա:
Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
Dear Readers, thank you all for staying with my Literary blog during the whole previous year! Your constant and kind attention, sincere attitude to my Literary activity are very dear and important for me. It is an honor for me that You read, like and value my Books and Poems. I hope you will be with me also in new year.
Dear Friends, Christmas and New Year are my most favorite holidays. I have even written and published a special book about the New Year, entitled “New Year Fairy Tale”. I cordially wish you a Merry Christmas and a Happy New Year! Let the new year bring You and all Your loved ones health, success, love and happiness. Let all Your cherished dreams come true in new year. Be always blessed with peace and welfare. Be also always close to the Nature and Creative mind.
I have made a New Year Video Greeting Card and it’s my pleasure to introduce it to You now. Just click on the image above.
Sincerely Yours,
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ամանորի և Սուրբ ծննդի կախարդանքը / The Magic of Christmas and New Year
Սեղմեք նկարի վրա ու դիտեք Ամանորի ու Սուրբ ծննդյան գեղեցիկ ու գունեղ մի բացիկ հրաշալի երաժշտությամբ:
Click on the image and watch a beautiful and colourful Christmas card with lovely music. P.S. Info for My English-speaking readers: follow the necessary steps below when you start to watch the card.
1. Click on the Moon,
2. Click on the Arbor,
3. Click on the Bridge,
4. Click on the Door
© ArlenShah.wordpress.com, 28.12.2012
Ամանորյա մուլտեր – Ամանորյա ուրախ և գունեղ մուլտիկ :)
Սիրելի այցելուներ, դիտեք այս գունեղ ու զվարճալի մուլտֆիլմը: Նախատոնական այս օրերին այս էջը կայքիս ամենահաճախ այցելվողներից է և դա բնական է, քանի որ, համոզված եմ, որ այս բարի, ծիծաղաշարժ, գունեղ ու խրատական մուլտֆիլմը հաճույքով դիտում են ինչպես փոքրիկները, այնպես էլ մեծերը:
© Առլեն Շահվերդյան, 17.12.2011