Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'life'

Tag Archives: life

Մատներիս սահքը… / My fingers’ gliding…

Մատներիս սահքը…

Մատներիս սահքը քարտեզագրում է լուսակերտ մարմնիդ ուրվագծերը
Եվ ընդգծում է այնքա՜ն սիրելի հանգրվաններդ բարեկազմության,
Շուրթերիս պահքը զարկերակում է կանացիության քո նո՜ւրբ հույզերը,
Հայացքիդ խորքում կարդում եմ սիրով ինձ հասցեագրված տա՜ղը վեհության:

Մարմինդ դարձյա՛լ նորահայտ է ինձ՝ մատներիս ամե՛ն բացահայտումով,
Անձեռակերտ է վեհասքանչությա՜մբ և հարազա՜տ է՝ սրտի զարկի՛ պես,
Մարմինդ նո՜ւրբ է, ինչպես ծաղիկը՝ ձյան տակից գարնան իր ավետումո՜վ
Եվ, որպես գաղտնիք, նվիրակա՜ն է. պատվախնդրորեն պահպանելու ծես:

Մատներիս հմուտ ձեռնածության հետ մարմինդ ազատ ալեկոծվո՜ւմ է՝
Արտահայտելով մոլեկի՜րք ծովի՝ ժայռեր շարժելու հուժկո՛ւ բախյունը,
Իմ գրկի մեջ տա՜ք, կանացի միտքդ մարմնովդ խոսո՜ւմ, ստեղծագործո՜ւմ է՝
Ապրելով այդքա՜ն տարիներ փնտրած հասկացված լինելու երջանկությո՜ւնը:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 2015 թ. փետրվարի 11-ին:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Սերը կնոջ, աղջկա նկատմամբ ներշնչող է ու կենսատու: Ես չեմ պատկերացնում կյանքն առանց այս անկրկնելի գեղեցիկ, քնքուշ արարածների, որոնցով սկսվում է կյանքը և որոնց սիրով մենք` տղամարդիկ, ապրում ենք, արարում, նվաճում, կռվում ու հանուն ում պատրաստ ենք անգամ մեռնելու: Կնոջ սերը վեհացնում է տղամարդուն, այն քնքուշ ու անուշաբույր է գարնանային ձնծաղկի պես: Միայն այն ժամանակ, երբ իսկապես սիրում ես, հասկանում ես, թե որքան երջանիկ ես ու ուժեղ, քաջ ու ոգևորված: Առանց կնոջ կյանք չկա: Սիրիր ու մեծարիր քո կնոջն ու ասա նրան, որ նա միակն է: Առաջարկում եմ լսել նաև Բրայան Ադամսի «Երբևէ իսկապես սիրե՞լ ես կնոջը» վերնագրով այս հոգեցունց երգը: Երգի խոսքերը` անգլերեն ու ռուսերեն: Հարգանքով՝ Առլեն:

Love to Woman, Girl is inspiring and giving Life. I do not imagine Life without this unique, beautiful, tender beings by whom there starts the Life and by whose Love We – Men, live, create, conquer, fight and even are ready to die for them. Woman’s Love elevates Man, it is tender and sweet-smelling like a Spring Snowdrop. Only when You really Love You realize who happy and strong, brave and inspired You are. There is no Life without Woman. Love and honor your Woman and tell Her She’s the One. Dear friends, it is my honor to introduce a new poem in Armenian, entitled “My fingers’ gliding”. This poem is dedicated to boundless love to women. When a Man loves a Woman, when he toches her, when his fingers touch her body, it seems that he owns the whole universe. “My fingers’ gliding” is a poem about that love and admiration to women. It is my pleasure also to offer you to listen to Bryan Adam’s heartbreaking song, entitled “Have You ever really Loved a Woman?”. Song’s lyrics in English and Russian. Respectfully, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Հերի՛ք է / Enough! / Хватит!

Մենք ներխուժում ենք նրանց տարածք, մտնում ենք տուն, որտեղ մեզ չեն սպասում, խլում ենք նրանցից ամեն ինչ` խաղաղությունը, արեալը, գոյատևման շանսը, մենք սպանում ենք նրանց զվարճանքի կամ ազարտի համար, անխղճորեն ոչնչացնում ենք նրանց, և այս ամենից հետո զարմանում ենք, թե ինչու են վայրի կենդանիները վախենում մեզանից ու չեն վստահում մեզ: Նրանք բոլորն ունեն ապրելու իրավունք: Եկեք պահպանենք նրանց, սիրենք ու հարգենք: Նրանք ապրել են Երկրի վրա մեզանից շատ առաջ ու հնարավոր է ապրեն մեզանից հետո:
© Առլեն Շահվերդյան, 16.09.2012

We invade their territory, we enter the house where we are not welcomed, we take away from them all: the peace, the area, the chance of survival, we kill them for fun or for excitement, we ruthlessly destroy them, and after all this, we wonder why are the wild animals afraid of us and why don’t they trust us? They all have right to life. Let’s protect them, love and respect. They lived on the Earth long before us and maybe will be after us.
© Arlen Shahverdyan, 16.09.2012

Мы вторгаемся на их территорию, заходим в дом где мы не жданные гости, мы отбираем у них все: покой, ареал, шанс на выживание, мы убиваем их для забавы или для азарта, мы безжалостно истребляем их и после всего этого мы удивляемся почему дикие животные боятся нас и не доверяют нам. Они все имеют право на жизнь. Давайте охранять их, любить и уважать. Они жили на Земле за долго до нас и может быть будут жить после нас.
© Арлен Шахвердян, 16.09.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.

%d bloggers like this: