Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Iran'

Tag Archives: Iran

Աշնանային բաժանում / Autumn parting

Մեզ երբեմն թողնում ու հեռանում են: Երբեմն էլ մե՛նք ենք, ասես, սառը մշուշում թողնում մեր ամենաթանկն ու հեռանում լռելյայն: Բաժանման այդ տխրածոր ծեսը աշնանն առավե՛լ քան լիրիկական է, քանի որ դրանում առկա են այս եղանակին հատուկ դյութի՜չ տխրությունն ու խորհրդավո՜ր մշուշապատումը: Բաժանվել աշնանը՝ և՛ տխուր է, և՛ ինչ-որ չափով գեղեցիկ, քանզի մեղեդայի՜ն է, խորհրդավո՜ր: Սակայն, բաժանումն ի՛նքը մենության մեկնարկի ազդարարո՛ւմն է, իսկ աշունը հուշում է, որ ամեն մեկնարկ չէ՛, որ հուսաբեր է: Մի՛ բաժանվեք Ձեր սիրելիներից, որովհետև երբեմն նրանցից Ձեզ մնում է միա՛յն աշնան մշուշի մեջ հազի՜վ նշմարելի նրանց ուրվագծային պատկերը: Իսկ մշուշը կամա՜ց-կամա՜ց կլանում ու անհետացնում է այն ամենաթա՛նկն ու ապրեցնո՛ղը, որով մի ժամանակ թևե՜ր եք առել: Մի՛ կորցրեք Ձեր սիրելիներին, որպեսզի փարթամ ծառից չվերածվեք սեփական տերևաթափի լուռ վկայի:
*

Աշնանային բաժանում

Աշնանային արահետին նորից մենա՛կ եմ մնացել.
Չասված խոսքի հետևա՛նք է, ժամանակը թո՛ղ, որ բուժի,
Տերևներս սիրո՜վ կտամ, երբ ձեռքերս նորի՛ց բացեմ,
Սակայն, հիմա սեղմվե՛լ եմ աշնան սա՛ռը քամու ուժից:

Շուրջս տարվա մեղեդայի՜ն, քնարակա՜ն եղանա՛կն է,
Երբ գունագե՜ղ ու փարթա՜մ է հերթում՝ վերջի՛ն տերև՛ն անգամ,
Կորցրածը հետ բերելու թվո՛ւմ էր՝ ճի՛շտ ժամանակն է,
Սակայն, աշնան մառախուղում նույնի՛սկ վերջի՛ն կայծս հանգա՛վ:

Ես ինձ համար ուրվագծե՛լ ու փայփայե՜լ եմ մի պատկե՛ր՝
Այն կոչելով «Անմեղություն» և Սրբերի շարքի՜ն դասել,
Այդ պատկերում խտացրել եմ խոսքեր դարձող բազո՜ւմ մտքեր,
Բայց կարևո՛ր հանգրվանին չհասցրի՛ դրանք ասել:

Եվ հիմա Դու՝ ճամփաբաժնին, որպես՝ կապուտաչյա՜ աշուն,
Հեռվից նայում ես մոլորվա՛ծ ու գլխիկո՛ր մենությա՜նս,
Ես փորձեցի ինձ թաքցնել մառախլապա՜տ այս մշուշո՜ւմ՝
Զո՛հ գնալով եսակենտրո՛ն ու եսաքա՛նդ հպարտությա՜նս:

Քնքո՜ւշ մի ձեռք գորովանքով շոյեց հոգիս մշուշի մեջ,
Այդ Դո՛ւ էիր, որին պիտի խոստովանե՜ի սե՜րը իմ,
Ինձ կներե՛ս, գուցե՝ սիրուց ես կորցրեցի կայծս անշե՛ջ,
Ինձ կներե՛ս, մտքիս թելե՜րը խճճեց աշնա՛ն քամին:

…Այնպես թեթև՜ ու տա՜ք է այս նոյեմբերի մառախուղը,
Այնպես կարո՜տ եմ ես նորից սիրախաղի՜ն Քո շուրթերի,
Ու թեև ես հիմա՝ մենա՛կ, տխո՜ւր թակում եմ բախտի դո՛ւռը,
Մտքիս թևո՛վ սի՛րտս անվերջ տենչո՛ւմ է լո՜ւյս քո պատկերին:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 07.11.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, իմ գրական կայքում արդեն ավանդույթ է դարձել բանաստեղծություններիս հրապարակումներում տարբեր մշակույթների պատկանող տաղանդավոր մարդկանց երաժշտական ստեղծագործությունները ներկայացնելը: Սա արդեն ավանդույթ է դարձել իմ գրական կայքում: Բանաստեղծություններիս ոգուն ու տրամադրությանը համահունչ այդ երգերը լրացնում ու հարստացնում են կայքիս յուրաքանչյուր հրապարակում: Դրա նպատակն է նաև ստեղծել հնարավորություն կապի մեջ լինելու այլ մշակույթների հետ: Ցանկանում եմ, որպեսզի դուք ավելի շատ բան իմանաք տարբեր մշակույթների ու ազգերի մասին, որոնք գոյություն ունեն մեր աշխարհում, միգուցե՝ նաև ինքներդ ձեզ համար բացահայտեք որևէ նոր ու նախընտրելի երգչի/երաժշտի: Ես հարգում եմ աշխարհի բոլոր մշակույթները՝ մշտապես փորձելով ներկայացնել հայկական դարավոր ու բացառիկ մշակույթը՝ օտարներին:

Այս հրապարակման մեջ ցանկանում եմ ներկայացնել մի շատ տաղանդավոր փոփ երգչուհու: Դուք անտարբեր չեք գտնվի նրա քնքուշ ու յուրօրինակ ձայնի և հրաշալի երգի նկատմամբ: Ողջունեք՝ Մեհրնուշ: Նա փոփ երգչուհի է Թեհրանից, Իրան (ծնվել է 1976 թ.): Այժմ ապրում է ԱՄՆ-ում: 

Dear Readers, I continue to introduce to you talented and creative persons from other cultures. As you now this has become a tradition in my blog. It is my pleasure to write an article about a talented singer/musician and share the article with you. The main aim of my humble efforts is to create an opportunity to be in touch with other cultures. I want you to know more about different nations and cultures existing in our world, maybe to discover a new and preferred singer/musician for yourself. I respect all the cultures in the world always trying to introduce also the Armenian centuries-old and unique culture.

Today I would like to introduce to you a very talented Persian pop singer. You will not be indifferent to her tender an unique voice as well as lovely songs. Please, welcome: Mehrnoosh (born in 1976). She is a pop singer from Tehran, Iran. She currently lives in the USA. Her song چشمات (“Cheshmat” meaning “your eyes”), broke a record on Persian Internet radio station. Enjoy Mehrnoosh’s beautiful songs.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

«Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակ / “Very Inspiring Blogger” Award

Սիրելի՛ բարեկամներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ բլոգս անվանակարգվել և արժանացել է «Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակին (“Very Inspiring Blogger” Award), որը Արևմուտքում լայնորեն տարածված ու հայտնի վիրտուալ մրցանակաբաշխություններից մեկն է: Սիրելի բարեկամներ, սա իմ երկրորդ արտասահմանյան մրցանակն է բլոգոլորտում, որը պատիվ ունեմ ստանալու: Հուսով եմ, որ նոր նվաճումներ էլի կլինեն: Ինչպես գիտեք` 2012 թվականի հունիս ամսից բլոգս երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը թարգմանում եմ ինքս), ինչը հնարավորություն է տվել, որպեսզի բլոգը լայն տարածում գտնի նաև արտասահմանում, օտարազգի բլոգերների շրջանում` ձեռք բերելով բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ:
Սիրելի՛ բարեկամներ, որպես «Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակակիր ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «The World of Alexander The Great» բլոգին` ի դեմս դրա հիմնադիր ու վարող Մերիթ-Ջոաննային (Maarit-Johanna)` ինձ այդ անվանակարգում ներկայացնելու և մրցանակը շնորհելու համար: Ես դա շատ գնահատում եմ:
© Առլեն Շահվերդյան, 04.08.2012 

Dear Friends, I have the honor to tell You that My blog is nominated and awarded as a “Very Inspiring Blogger”. This is one of the wide spread virtual awards in the West. Dear Friends, this is my second foreign award which I have the honor to receive. I would like to to express my great appreciation to the blog The World of Alexander The Great” for nominating me for this Award! Thank You so much! I deeply appreciate that. I am very glad to deserve this award from Maarit-Johanna, the owner and founder of the blog The World of Alexander The Great”. She has a very beautiful, useful, informative and interesting blog and I am very glad and proud to introduce Her blog to all my Armenian readers as well as to dear followers from abroad.
© Arlen Shahverdyan, 04.08.2012

Rules:

1. Link back to the person who nominated you: Thank you again dear Maarit-Johanna for nominating my blog for this award. I really appreciate for your support!

  The World of Alexander The Great. Visit: http://theworldofalexanderthegreat.wordpress.com/

2. Post the award image to your page.

3. Tell 7 facts about yourself.

1. I have started to write my new book.
2. I love people with good sense of humour.
3. Years ago I was fond of playing the piano.
4. I would like to visit these countries: Mexico, Brazil, Argentina, Spain, France, UK, Italy, Iran, Kazakhstan, India, China and Japan.
5. I want to learn Spanish language.
6. I can watch my beloved films again and again.
7. I write expromt thoughts (in Armenian language) on my Facebook official page, then share them on my Twitter page, after all this I certainly post them also in my blog’s separate cathegory “Exprompt”. Why I am telling this? I don’t know! 😀 😀

4. Nominate 15 other blogs and inform them about that.

  1. http://fashionstyleguru.wordpress.com/
  2. http://myaukun.wordpress.com/
  3. http://bopaula.wordpress.com/
  4. http://alanakalanian.com/
  5. http://nightshadehunter.wordpress.com/
  6. http://tresorsdeluxe.wordpress.com/
  7. http://makesomethingmondays.wordpress.com/
  8. http://blog.mitziemee.com/
  9. http://rosedeny.wordpress.com/
  10. http://manolirizofotografia.com/
  11. http://slywithsass.wordpress.com/
  12. http://ariel51.wordpress.com/
  13. http://manishamishra.wordpress.com/
  14. http://sincerelymheg.wordpress.com/
  15. http://mylucitedreams.com/

Once again thanks much dear “The World of Alexander The Great”.

Dear Friends, I would like to say that it would be my pleasure to nominate much more bloggers, but unfortunately I have to nominate only 15 of them according to the rules of the award. Anyway I appreciate and follow also all those bloggers, who are not in this list below. They would be certainly nomitated by me in my next award which I hope to receive in future.

© Arlen Shahverdyan, 04.08.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

%d bloggers like this: