Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Inca Sol on Northern Avenue'

Tag Archives: Inca Sol on Northern Avenue

Կյանքս լցրեցիր երաժշտությամբ / You filled my Life with Music

Երաժշտությունն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Ավելին, մեզանից շատերն ապրում են երաժշտությամբ՝ օրվա զգալի մասը լսելով իրենց սիրելի երգերն ու մեղեդիները և ընկղմվելով դրանց դյութիչ հնչյունների աշխարհը, ստանալով այն անհրաժեշտ ու կենսատու էներգիան, որ ճառագում է երաժշությունից: Ականջակալներով, թե նվագարկիչով, համակարգչով թե համերգասրահում, ավտոմեքենայի մեջ թե տրանսպորտում, ռադիոյով, թե հեռուստաեթերով, խնջույքներին, թե հանդիսություններին, փողոցում, թե տանը՝ երաժշտությունը միշտ մեզ հետ է: Երբեմն մենք անգամ հաղորդակցվում ու մեր ասելիքը միմյանց փոխանցում ենք հենց երաժշտության միջոցով: Այդ պահին այն, ասես, խոսող տեքստ լինի, այն հասկանալի ու երգեցիկ տեքստը, որը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով՝ փոխանցելով սեր կամ հիասթափություն, թախիծ կամ խնդություն, հուսալքություն կամ անսահման հավատ կյանքի նկատմամբ: Երաժշտությունը հոգու հայելին է ու հաճախ շատ բան է պատմում մեզ մարդու մասին: Եվ ուրեմն, որքան երաժշտական է մեր կյանքը, որքան լի է երաժշտությամբ, այնքան երաժշտական ենք մենք, հետևաբար՝ ավելի խոսուն ու զգայական ենք, նուրբ ու խորը: Մեզանից ամեն մեկը կյանքում իր երգն ունի և իր հնչյուններն է բերում այս կյանք, իսկ առավել հաճախ իր հնչյուններով լցնում է մեկ ուրիշի կյանքը՝ դառնալով նրա կյանքի կենարար երաժշտությունը: «Կյանքս լցրեցիր երաժշտությամբ»՝ այսպես է կոչվում իմ բանաստեղծությունը, որը գրել եմ երաժշտություն լսելով:
*

Կյանքս լցրեցիր երաժշտությամբ

Երաժշտական լեզվով եմ ուզում շփվել քո հոգու սարյակների հետ,
Որ նրանք հիմա դայլայլե՜ն անուշ՝ սիրո թրթիռնե՜ր պարգևելով Քեզ,
Երաժշտական լեզուն կամո՛ւրջ է, համամարդկային կապող-արահե՛տ,
Այն, ինչ բառերս չեն ասի տողով, թո՛ղ, որ փոխանցվի երգով իմ հանդե՜ս:

Մի՛ պտղունց թրթի՜ռ ու մի՛ բուռ կարո՜տ, մի՛ կում տրտմությո՜ւն՝ դա՜ռն ու հոգեմա՜շ,
Պիտի ես դնեմ եփվո՜ղ իմ երգո՛ւմ՝ անմա՜ր պատկերիդ որոնումներով,
Պիտի ծաղկունքի՜ նեկտարո՛վ լցնեմ երաժշտական գործիքնե՜րս հաշտ,
Երաժշտությամբ ապրող իմ հոգում սերս ծփո՜ւմ է ծովա՜կ հուներո՜վ:

Երգեհոնային հանդե՛ս է հնչե՜ղ, սրի՛նգն ու շվի՛ն ձուլվո՛ւմ են խաղո՜վ,
Ջութակներս՝ լա՜ր, մաղո՜ւմ են հոգուս հույզե՜րը ձգվա՛ծ ու դողե՜րն անմա՛ր,
Քո սիրող հոգուն փարվում եմ հիմա երաժշտական իմ ա՛ղ ու տաղո՛վ,
Ու ցնծո՛ւմ է իմ հոգի՜ն երջանիկ՝ քեզ միայն երգով սիրելու համար:

Երաժշտությունը կապում է մարդկանց, միացնում հազա՜ր թախի՜ծ ու հույզո՜վ,
Երաժշտությունը խաչմերո՛ւկն է հենց համամարդկայի՜ն մշակույթների,
Երաժշտական հնչյուններո՛վ են մարդիկ զրուցում միևնո՛ւյն լեզվով,
Ե՛րգն է, որ հաճախ ասում է բանե՜ր, որոնք չե՛ս ասի բույլով բառերի:

Ու հենց երգո՛վ էլ սիրո՜ւմ եմ ես Քե՛զ, գի՛րս էլ ե՜րգ է՝ գրչաբերանի՛ց,
Որով գովում եմ հմա՜յքդ անմար՝ մտքում երգելով տա՜ղ երջանկության,
Ցնծո՜ւմ է հոգիս լուսաժպիտո՜վ, առա՛ջ է անցնում խնդության ժամի՛ց,
Քո հնչյունների գոյությամբ անուշ կյանքս լցրեցիր երաժշտությա՜մբ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 24.10.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, ես շարունակում եմ պարբերաբար Ձեզ ներկայացնել տաղանդավոր և ստեղծագործ մարդկանց, որոնք պատկանում են տարբեր մշակույթների: Ինչպես գիտեք, սա արդեն ավանդույթ է դարձել իմ գրական բլոգում: Հաճույքով եմ գրում հոդված որևէ տաղանդավոր երգչի/երաժիշտի, երաժշտական խմբի մասին, նրանց երգերը հաճույքով ներկայացնում իմ բանաստեղծությունների հրապարակումներում: Իմ համեստ ջանքերի հիմնական նպատակն է ստեղծել հնարավորություն կապի մեջ լինելու այլ մշակույթների հետ: Ցանկանում եմ, որպեսզի Դուք ավելի շատ բան իմանաք տարբեր մշակույթների ու ազգերի մասին, որոնք գոյություն ունեն աշխարհում, միգուցե՝ նաև ինքներդ Ձեզ համար բացահայտեք որևէ նոր ու նախընտրելի երգչի/երաժշտի, խմբի: Ես հարգում եմ աշխարհի բոլոր մշակույթները՝ օտարազգի Ընթերցողներիս մշտապես փորձելով ներկայացնել նաև հայկական դարավոր, հարուստ ու բացառիկ մշակույթը:

Այս անգամ ցանկանում եմ ներկայացնել Ձեզ մի շատ ուրույն ու տաղանդավոր երաժշտական խմբի՝ «Ինկա Սոլ» (Էկվադոր), որոնք ներկայացնում են հարավամերիկյան բնիկ ժողովուրդների ազգային երաժշտական մշակույթը: Առիթ եմ ունեցել ծանոթանալու խմբի անդամների հետ ու կիսելու իմ տպավորությունները: Խումբը շրջագայում է աշխարհով և արդեն տևական ժամանակ հանդես է եկել նաև Երևանում՝ Հյուսիսային պողոտայում հիացնելով հայ երաժշտասերներին: Առաջարկում եմ վայելել նրանց ազգային ինքնատիպ երաժշտությունը: Նրանց երգացանկից ես ընտրել եմ իմ մի քանի սիրելի կատարումները: Առաջարկում եմ դիտել նաև «Ազատություն» TV լրատվական կենտրոնի պատրաստած տեսանյութը (2015թ.) Հյուսիսային պողոտայում կատարումներով հանդես եկող խմբի մասին (դիտել 30:20-րդ րոպեից):

Dear readers, I continue to introduce to you talented and creative persons from other cultures. As you now this has become a tradition in my literary blog. It is my pleasure to write an article about a talented singer/musician, group and share the article with you. The main aim of my humble efforts is to create an opportunity to be in touch with other cultures. I want you to know more about different nations and cultures existing in our world, maybe to discover a new and preferred singer/musician, group for yourself. I respect all the cultures in the world always trying to introduce to my foreign readers also the Armenian centuries-old and unique culture.

Today I would like to introduce to you a very talented and unique group: “Inca Sol” (Ecuador). This group introduces to audience the Indian national/folk Music. I have met the members of the group and shared with them my impressions. The group is traveling around the world giving concerts in the streets. “Inca Sol” performed also in Yerevan, admiring Armenian music lovers passing along Northern Avenue. It is my pleasure to offer to listen to their unique national music. From their repertoire I chose some of my favorite songs. See also a special reportage about the group’s performances in Yerevan, on Northern Avenue, aired on “Azatutyun” TV news channel (watch from 30:20).

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: