Home » Posts tagged 'In this reinforced concrete age'
Tag Archives: In this reinforced concrete age
Երկաթբետոնե այս դարում
ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԱՅՍ ԴԱՐՈՒՄ
Երկաթբետոնե այս ուրույն դարում, գորշ ու ցեմենտոտ իրապատկերում,
Սիրտս մի՜ կտոր երկինք է ուզում, մի՜ բուռ սևահող, ծո՜վ ու կանա՜չ խոտ,
Ուզում եմ լուսե պատուհան տեսնել, ծիածա՜ն տեսնել երկնակամարում,
Ուզում եմ պատերով պատված աշխարհը ճեղքի մի բարի, լուսե՜ առավոտ,
Որ կապույտ ծովի թարմաբույր քամին և ցողաթաթախ խոտը կանաչե
Կոտրեն բոլորիս սրտերը սեղմող սառն ու մամռապատ «քառակուսիները»,
Ուզում եմ լիաթոք կյանքը շնչելուց անկաշկանդ լինենք, երբեք չամաչե՛նք
Եվ առաջնային համարենք հավետ բնության հետ հաշտ ու խաղաղ լինելը:
Ինչքան էլ ցեմենտ ու ավազ անեք, բետոնով փորձեք ծածկել ամեն տեղ,
Մե՛կ է, բետոնը կմաղվի մի օր հա՜ր ժամանակի հզոր ճամփեքին,
Եվ ճեղք կբացի նրբիրան ցո՜ղը ասֆալտի միջից ամենազորեղ,
Բնությունն իր ջերմ, քնքո՜ւշ գրկումով կխաղաղեցնի սրտերն ամենքի:
Առլեն Շահվերդյան
17.06.2014
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու: